Արխիվային լուսանկար

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում

586
(Թարմացված է 18:26 07.01.2021)
Մեռելոցի օրը սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է այն մարդկանց, որոնք զոհեցին իրենց կյանքը արցախյան պատերազմում։ Ու հիշում է Դավիթ Ամալյանի ու Ալեքսանդր Վերտինսկու խոսքերով։  

Լուսնի տակ ոչինչ նոր չէ․ այն, ինչ կա, եղել է ու կլինի հավերժ։ Նախկինում էլ էր արյան գետ հոսում, նախկինում էլ էր մարդը լացում․․․

Ամանորի գիշերը Եռաբլուրում երգում ու լալիս էր երգիչ Դավիթ Ամալյանը, որը պատերազմում կորցրել է որդուն։

1917 թվականի վերջին այդ ժամանակների երգիչ ու էստրադային կուռք Ալեքսանդր Վերտինսկին կատարեց «То, что я должен сказать» ռոմանսը։ Մի քանի տող` այդ ռոմանսից։

Ես չգիտեմ, թե ում էր դա պետք և ինչու,

Ո՞վ նրանց մահվան ուղարկեց իր չդողացող ձեռքով,

Եվ այնքան դաժան, այնքան անիմաստ

Նրանց դատապարտեց հավերժական քնի։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

Ռուսաստանը սգում էր հազիվ չափահաս դարձած յունկերների մահը, որոնք հուղարկավորվել էին Մոսկվայի Եղբայրական գերեզմանում։ Լեգենդի համաձայն՝ Վերտինսկուն կանչել էին Արտակարգ հանձնաժողով ու պարզաբանում պահանջել երեք հարյուր մոսկովյան յունկերների մահվան տպավորության տակ գրված հակահեղափոխական երգի համար։

—   Սա պարզապես երգ է և հետո` դուք հո չեք կարող արգելել ինձ խղճալ նրանց, - ասել է նա։

Նրան պատասխանել են․ «Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք»։

Այն ժամանակ Ռուսաստանում Բորշչագովկա գյուղի մոտակայքում երեք հարյուր երիտասարդ էր մահացել, այսօր` պաշտպանելով Շուշին, Քարվաճառը, Ջաբրայիլն ու մյուս շրջանները, դաժան ու կարծես թե անիմաստ կերպով մահացան մոտ հինգ հազար հայ, մեծ մասամբ՝ երիտասարդ։

... Եվ ոչ մեկի մտքով չանցավ` ծնկի գալ պարզապես

Եվ այդ տղաներին ասել, որ ապաշնորհ երկրում

Նույնիսկ լուսե սխրանքները քայլեր են միայն

Դեպի անվերջ անդունդն անհասանելի գարնան…,-

երգում էր Ալեքսանդր Վերտինսկին։

Ամանորի գիշերը կատարած արտասովոր ռեքվիեմում Ամալյանը շնորհակալություն էր հայտնում ընկերներին, եղբայրներին, քույրերին, շնորհակալություն էր հայտնում հացին, ձյանը, լռությանը․․․  նույնիսկ այն մարդկանց, որոնք ուղարկեցին մեր տղաներին անիմաստ զոհվելու։ Բայց ինչի՞ համար։ Մարդիկ լսում ու լաց էին լինում։ Ինչու՞։ Արցունքներով երգն ավարտին հասցնելիս՝ Ամալյանը հուսահատորեն ձեռքը թափ տվեց ու հեռացավ որդու գերեզմանից։ Այդ ժեստը շատ հարցեր վերացրեց։

․․․Վերտինսկու ռոմանսը երկար կյանք ունեցավ։ Այն կատարում էին Բորիս Գրեբենշչիկովը, Դիանա Արբենինան, Վալերի Օբորձինսկին, Ժաննա Բիչևսկայան․․․ Ոչ միայն երաժշտական արժանիքների համար, այլև տարբեր առիթներով․ աֆղանական պատերազմ, չեչենական պատերազմ, իսկ 2014 թվականին Սմոլենսկի իր համերգի ժամանակ Բորիս Գրեբենշչեկովը կատարեց այս ռոմանսը Եվրամայդանում մահացածների հիշատակին։

«Այսօր տարօրինակ համերգ է,  - ասաց նա, - Ամբողջ ընթացքում ինձ չի լքում միտքը, որ հենց այս պահին` մինչ մենք այստեղ երգում ենք, Կիևում՝ մեզ շատ մոտ, մարդիկ սպանում են միմյանց»։

Դավիթ Ամալյանին լսելիս ձեզ մոտ նման միտք չառաջացա՞վ։

Զոհվել է նաև երգահան Դավիթ Ամալյանի որդին

Այդ ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Սուրբ ծննդյան տոնից առաջ երիտասարդների էր պսակում։

«Եթե մարդիկ պսակվում են, դա նշանակում է, որ հույս կա, կյանքը շարունակվում է», - ասաց արքիեպիսկոպոսը։

Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանն Ամանորի գիշերը որդի ունեցավ։ Արթուրն ասել էր` եթե չվերադառնա, տղային իր պատվին կոչեն։

Կյանքը շարունակվում է։ Դավիթ Ամալյանի երգած երգը` նույնպես։

«Դուք ու ձեր նմանները կստիպեք հային նորից ուժեղանալ», - Ամալյանին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա ճիշտ խոսքեր գտավ։

Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

586
թեգերը:
որդի, Դավիթ Ամալյան, երգ, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Արիություն, հպարտություն, ամոթ․ ինչի՞ մասին արժե հիշել Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը
Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, կամ որտե՞ղ պետք է ապրի ՀՀ նոր վարչապետը
Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը
Հայերի մեղքերը, կամ որ քայլերը մեզ բերեցին այս հանգրվանին
Անկախության տոնին նվիրված շքերթի փորձ, արխիվային լուսանկար

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին

303
(Թարմացված է 19:40 17.01.2021)
Հայաստանի ղեկավարության` արտաքին քաղաքական դաշտում նահանջը կանգնեցնելու անկարողության ֆոնին հասարակության մեջ սրվում են բացասական տրամադրությունները։ Հարց է ծագում` արդյոք կանխորոշվա՞ծ է Հայաստանի երրորդ հանրապետության ճակատագիրը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը սեփական պետություն չի ունեցել և գտնվել է վասալային վիճակում: Փայփայելով պետության վերածննդի երազանքը` ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ ընթացքում մասամբ կորցրել է պետականաշինության հիմունքները, շեղվել պետական մտածողությունից։ Փոխարենը` ավելի է ամրապնդվել ընտանիքի պաշտամունքը։ Պետությունը պաշտպանելու կամ պետության վրա հենվելու հնարավորություն չի եղել, հետևաբար բոլոր ուժերը` ֆիզիկական և ինտելեկտուալ, հայերն ուղղել են ընտանիքի պաշտպանությանը։

Ընտանիքի պաշտամունք VS պետական շահեր

Դատելով նրանից, թե ինչ է այսօր կատարվում հայ հասարակության մեջ, կարելի է ասել` այն ժամանակներից քիչ բան է փոխվել, անձնական շահերն այսօր էլ են պետականից վեր դասվում։ Մենք առաջվա պես շարունակում ենք ինդիվիդուալիստների ազգ մնալ։ Մեզնից յուրաքանչյուրն առանձին վերցրած ուժեղ է որևէ բանում, լավ ներուժ ունի, սակայն միասին հավաքվելն ու մեծ նպատակի հասնելը մեզ համար գրեթե անհաղթահարելի խնդիր է։

Արցախում պարտություն կրելուց հետո հասարակության մեջ խորանում է պառակտումը, հուսահատությունը և ուժեղանում սեփական շահերը պաշտպանելու փորձերը, չէ՞ որ պետության նկատմամբ հավատը զգալիորեն թուլացել է։

Մի դրվագ մեջբերենք, որի հետևում բավական վտանգավոր միտում է թաքնված։ Մարտական գործողությունների օրերին Արցախում ծառայած և արձակուրդ եկած զինվորների ծնողները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում` իշխանություններից պահանջելով, որ իրենց որդիներին հետ չուղարկեն, նրանց անվտանգության երաշխիքներ տրամադրեն և ուղարկեն Հայաստանի տարածքում գտնվող զորամասեր։

Որպես ծնող նրանց կարելի է հասկանալ, որպես քաղաքացի` ոչ։ Մարդիկ մոռանում են, որ լինելով գործող հայկական բանակի զինծառայող` հենց իրենց զավակներն են հանդիսանում հայրենիքի անվտանգության երաշխիքը։ Երաշխիքներ պահանջող, երաշխավորներ, այն էլ հետպատերազմական շրջանում (չէ՞ որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հույսներս միայն ռուս խաղաղապահների վրա չդնենք)` մի փոքր անհեթեթ է հնչում։

Ավելին, Արցախում ծառայելուց հրաժարվելով` այդ քաղաքացիները կամավոր հրաժարվում են Ղարաբաղը պաշտպանելուց։ Նրանց թվում է, որ ՀՀ տարածքում ավելի անվտա՞նգ կլինի։ Ուղարկեք նրանց Շուռնուխ, Որոտան և այլ սահմանամերձ բնակավայրեր։ Իսկ եթե վաղն այնտեղ մարտեր սկսվեն, կպահանջեն ավելի խոր թիկունք տեղափոխե՞լ։ Եթե այդպես է, այդ դեպքում ընդհանրապես բանակ ունենալու իմաստը ո՞րն է։

Համեմատության համար։ Հայրենական մեծ պատերազմից առաջ Հայկական ԽՍՀ բնակչությունը շուրջ 1.5 մլն էր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատերազմ մեկնեց ավելի քան 500 հազար հայ (ԽՍՀՄ բոլոր հանրապետությունենրից)։ Նրանցից ավելի քան 300 հազարը զոհվեցին կամ անհետ կորան։ Այդպիսին էր Խորհրդային Միության (որտեղ Հայաստանը միայն հանրապետություններից մեկն էր) Մեծ հաղթանակում մեր ժողովրդի ներդրումը։

Ներկայիս Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2.9 մլն է։ Եվս մոտ 150 հազար նախապատերազմական Արցախի բնակչությունն էր կազմում։ 2020 թվականի մարտերի ընթացքում, տարբեր գնահատականների համաձայն, մենք մինչև 5 հազար մարդ ենք կորցրել։ Սա հայրենիքի պաշտպանության գործում ժամանակակից հայերի ներդրումն է։

300 հազար և 5 հազար. ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը։

Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ Հայրենական մեծ պատերազմի օրերին, ինչպես նաև պատերազմից հետո զինվորների ծնողները բողոքեին զինկոմիսարիատների մոտ` պահանջելով իրենց երեխաներին չուղարկել սահմանի այս կամ այն հատված։ Կարծում ենք, որ նույնիսկ վառ երևակայություն ունենալու պարագայում նման բան պարզապես անհնար է պատկերացնել։ Իսկ գուցե խնդիրը մե՞կն է` այն ժամանակ չկային սոցցանցեր և տարատեսակ «լայվեր»։

Մեծն Բոնապարտը ժամանակին ասում էր, որ նա, ով չի ցանկանում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին։ Մեր կողմից հավելենք. «Ով չի ցանկանում ծառայել սեփական բանակում, կծառայի օտարի բանակում»։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնի` հայ զինծառայողը պատրա՞ստ է օտարի շահերի համար կռվելու աշխարհի այս կամ այն անկյունում։

Մյուս կողմից ակնհայտ է, որ վախերն ու պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ սրվում են ներկայիս իշխանության ամորֆ պահվածքի պատճառով, իշխանության, որն ի զորու չէ դուրս գալ շոկային վիճակից և անցնել առաջին հերթին զինված ուժերի մոբիլիզացիայի ու համալրման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման։

Իշխող դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել էր, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։

Նազարյանն ընդգծել էր, որ ինքը քաղաքական գործիչ է, և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հողերն ուզում է վերադարձնել քաղաքական գործընթացների օգնությամբ։

Միայն թե նման «քաղաքական գործընթացներ» վարելու համար անհրաժեշտ է Ալեքսանդր Գորչակովի (ում հետևում Ռուսաստանի կայսրությունն էր կանգնած), Շառլ Թալեյրանի (որի հետևում Ֆրանսիայի թագավորությունն էր կանգնած), Կլեմենս ֆոն Մետերնիխի (որի հետևում կանգնած էր Ավստրո–Հունգարիան) մասշտաբի դիվանագետ լինել։ Լենա Նազարյանի հետևում կանգնած է ընդամենը 29 հազար քմ մակերես և 2.9 մլն բնակչություն ունեցող Հայաստանը։

Իշխանության առավելագույն խնդիրը ոչ թե «ռևանշը» կանխելն է, այլ այնպես անել, որ ապագա պատերազմի դեպքում մենք միայնակ չկռվենք թշնամական տրամադրված պետությունների տանդեմի հետ, այլ հասնենք սեփական կոալիցիայի ստեղծման։ Դրա հետ մեկտեղ մեր պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է հիշեն, որ իրենք կարող են քաղաքական գործիչ լինել միայն Հայաստանում. այլ պետություններում նրանք կարող են լինել ով ասես, բայց ոչ լուրջ որոշում կայացնողներ։

Առաջին քրիստոնեական պետությունն ու Երրորդ հանրապետության «վախճանը»

Օտարերկրացիների հետ ծանոթանալիս` շատ հաճախ մենք պարծենում ենք, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է։ Քրիստոնեական պետություն լինելը ոչ միայն հպարտության առարկա է, այլև ծանր բեռ` հաշվի առնելով մեզ շրջապատող երկրների գործոնը։ Եվ պետք է հասկանալ, որ մեզ համար միշտ էլ դժվար է լինելու։

XX դարում մենք երկու անգամ ինքնուրույն պետականություն կառուցելու հնարավորություն ստացանք` Առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը մի քանի տարի (1918-1920 թթ.)։ Երրորդ հանրապետությունը ստեղծվեց 1991 թվականին. ուղիղ 30 տարի անց կարծիքներ հնչեցին այն մասին, որ այն վախճանված է։

Հարց է առաջանում և՛ հանրությանը, և՛ էլիտային. մի՞թե 30 տարվա ընթացքում մենք այնքան ենք հոգնել, որ պատրաստ ենք հրաժարվել սեփական պետականությունից։

ՀՀ նախագահը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ է վերբեռնել համակարգն ու «Չորրորդ հանրապետությունը» կառուցել։ Ռուսական մի ասացվածք մտքիս եկավ. «Хоть горшком назови, только в печь не ставь»։ Ուզում եք «Չորրորդ հանրապետություն» անվանեք, ուզում եք «հեռավոր թագավորություն», միայն թե վերջապես կենսունակ պետություն ստեղծեք։ Կամ գուցե մեր քաղաքական գործիչներն առաջնորդվում են հետևյալ կարգախոսով. «Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող»։

«Նախաձեռնության» հաջողության համար անհրաժեշտ է, որ ազգային էլիտան ու ժողովուրդը, «Չորրորդ հանրապետություն» կառուցելիս, առաջնորդվեն պետական մտածողությամբ և հենց այս երկրում տեսնեն իրենց սերունդների ապագան։

Ժամանակին գերմանացիների (որոնց հաճախ նախանձով ու հիացմունքով ենք նայում) պետական օրհներգը սկսվում էր «Գերմանիան ամենից վեր է» բառերով։ Ի՞նչն է հայերի համար ամենից վեր։ Գուցե արդեն միասնական բռունցք դառնալու ժամանա՞կն է, չէ՞ որ ժամանակն այժմ մեր դեմ է գործում։

303
թեգերը:
Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը
Հրաժարվել սխալ ռազմավարությունից․ որոնք են հայ-ռուսական հարաբերությունների բացթողումները
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

120
(Թարմացված է 17:52 15.01.2021)
Պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար։ Չնայած պատերազմն ավարտվել է, բայց «Տաք գուլպաներ զինվորի համար» ծրագիրը բերդավանցի կանայք մտադիր են շարունակել։

Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։

Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։

Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։

Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։

«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։

Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։

Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գլխարկները

Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների աշխատանքը

Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած աշխատանքը
120
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Կին, գուլպա, Զինվոր, Արցախյան պատերազմ, Բերդ, Տավուշ
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի
Էդուարդ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը

77
(Թարմացված է 17:26 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի ՀՀ առողջապահության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։

77
թեգերը:
Արսեն Թորոսյան, Էդուարդ Աղաջանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Փոխվարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը նոր պաշտոն է ստացել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել