Երևանը 1970-ականներին

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

438
(Թարմացված է 00:18 06.01.2021)
Ծանր փորձություններ բաժին հասան հայերին։ Կկարողանա՞ն քաղաքացիները հաղթահարել սթրեսը` չփորձելով իրականությունից փախչել ոգելից խմիչքների և թմրանյութերի օգնությամբ։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է` ինչ իրավիճակ էր ալկոհոլի օգտագործման առումով խորհրդային տարիներին։

Այն ամենից, ինչով սիրում ենք պարծենալ, այսօր քիչ բան է մնացել, սակայն արձանագրենք, որ Հայաստանում երբեք չեն էլ եղել սթափարաններ։

Սա հիշեցի, որովհետև տարեվերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնագիտացված հաստատությունների համակարգի (սթափարանների) վերականգնման մասին օրենք ստորագրեց։ Հիշեցի նաև այն պատճառով, որ վերջին շրջանում մեզ բաժին հասած  անախորժություններն ու դժբախտություններն անհնար է խլացնել օղիով, միայն ավելի կսաստկանա ցավը։

Չեմ կարող ասել, որ համատարած սթափ մարդկանց երկրում ենք ապրում, բայց մեզ մոտ քիչ է պատահում, որ մարդը խմի գիտակցությունը կորցնելու աստիճան։ Օտարերկրյա հյուրերը հարցնում են՝ ինչպե՞ս է դա հաջողվում։

Այսպես, -համբերատար բացատրում էի ես, –խիստ գինովցած վիճակում երբեք չեն թողնի փողոց դուրս գաս, կպառկեցնեն տանը մինչև ուշքի գաս։

Իսկ եթե ռեստորանո՞ւմ ես խմել։

-Այդ դեպքում էլ տուն կճանապարհեն, – ասում էի ես, և դա ճշմարտություն էր։

Հայկական խնջույքների ևս մեկ առանձնահատկությունը, որը թույլ է տալիս քիչ թե շատ ամուր կանգնած մնալ երկու ոտքի վրա, երկար ու գունավոր կենացներն են, որոնք ժամանակ են ձգում։ Դրանց ընթացքում, «արագ խմենքի» փոխարեն, կարելի է մի քանի  բաժակ բաց թողնել։ Դե իհարկե՝ նաև գինու, օղու, կոնյակի որակը. դրանք սկսեցին կեղծել 80-ականների սկզբից, իսկ մինչ այդ ամեն ինչ արդար էր, խղճով, պետական չափորոշիչներին համապատասխան։

Վովա Նազարյանի հայկական ժամը, կամ ինչ հիշատակ մնաց հրետակոծված Երասխից

Միխայիլ Գորբաչովի ձեռնարկած հակաալկոհոլային արշավը Հայաստանին շրջանցեց. հանրապետության այն օրերի ղեկավար Կարեն Դեմիրճանը փրկեց խաղողի այգիները ոչնչացումից, ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Եվգենի Պատալովը հրամայեց սթափարաններ բացել, սակայն առողջապահության նախարարության նրա գործընկեր Էմիլ Գաբրիելյանն արձանագրեց, որ ըստ էության, բժիշկ–նարկոլոգներին վճարելու կարիք չկա. պացիենտների լիարժեք բացակայության պատճառով սթափարանները դատարկ էին, և շուտով դրանք փակվեցին։

Այնուամենայնիվ հայերը շարունակեցին խմել. բոլորից շատ, ինչպես ընդունված է համարել, Գեղարքունիքի մարզում, որտեղ ձմեռը երկար է ու ցուրտ, թեև տարվա մյուս եղանակներին էլ այնտեղ լրիվ սթափ մարդիկ այդքան էլ շատ չեն։

-Առավոտյան օղին ոչ միայն վնասակար է, այլև օգտակար», – խաշ հյուրասիրելով ինձ բացատրում էր Գավառի հողին սերտաճած  խանութի փոխտնօրեն Արմենակ Թոռչյանը և իհարկե իրավացի էր։

-Գրականությունը լինում է խորհրդային, հակախորհրդային և գրական, – Քարահունջ եկած բաժակակիցներին լուսավորում էր գրականության տեղի ուսուցիչը՝ ճշգրտելով, որ ամբողջ աշխարհին հայտնի թթի օղին ոչ միայն սթափեցնում է ուղեղը, այլև թույլ տալիս ոչ ստանդարտ մտածել։

Հայկական ԽՍՀ մարզական կոմիտեի նախագահ Մարատ Նուրիջանյանը «Անի» ռեստորանում դստեր հարսանյաց հանդեսի ժամանակ ռիսկի գնաց և խախտեց հակաալկոհոլային օրենքը, ինչի համար պատասխան տվեց սեփական պաշտոնից զրկվելու գնով։

- Իսկ այլկերպ ինչպե՞ս շնորհավորել նորապսակներին, – Կենտկոմի բյուրոյի ժամանակ հարցրեց Նուրիջանյանը երկրորդ քարտուղար պարոն Կոչետկովին։

-Իսկ ինչո՞վ է «Բուրատինոն» (խմիչք) վատը, – հարցին հարցով պատասխանեց պարոն Կոչետկովը։

Նույն այդ տարում Ծաղկաձորի համանուն ռեստորանում նշում էին ընկերոջս` ոստիկանության գնդապետ Վիտալի Բոգոմազովի ծննդյան օրը։ Լսելով, որ ոգելից խմիչք չի լինելու՝ չհավատացի։  Բայց սեղանին ալկոհոլ իսկապես չկար, սակայն ոչ քաղցր սեղանի համար բավական շատ էին թեյնիկները` թեյ թրմելու համար՝ արշավային, էլեկտրական, էլ չեմ խոսում սեղանի կենտրոնում դրված ինքնաեռի մասին։ Այդ կոնսպիրատիվ «տարաների» պարունակությունը շատ արագ բարձրացրեց բոլորի տրամադրությունը, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց` առանց տույժերի և հեռացումների։

Հայերը գերմանացի լրագրողի և Նապոլեոնի հուշերում, կամ մարտի դաշտն ու պատմության փոշին

Գավառի վերոնշյալ հնաբնակի խոսքերով ասած՝ հակաալկոհոլային տարիները ոչ միայն վնասակար էին, այլև օգտակար։ Այո, «չոր օրենքի» ժամանակներում պետությունն առաջին անգամ համաձայնեց նվազեցնել ալկոհոլից ստացվող եկամուտները, որոնք պետբյուջեում էական մաս էին կազմում (15-30 տոկոս)։ Մյուս կողմից, չկա չարիք առանց բարիք։

Վիճակագրական ծառայության հաղորդումներից․ հակաալկոհոլային որոշման գոյության շրջանում տարեկան 5.5 մլն նորածին հայտնվեց` նախորդ 20-30 տարիների ընթացքում ամենամյա ցուցանիշից 500 հազարով ավելի։ Ահա ևս մեկ փաստարկ` թույլ առողջությամբ երեխաների թիվը նախկինից 8 տոկոսով պակաս էր։ Տղամարդկանց կյանքի տևողությունն ավելացավ 2.6 տարով։ Ոչ պակաս կարևոր` նվազեց հանցագործության ընդհանուր մակարդակը։

«Չոր օրենքի» կողմնակի վատ ազդեցություն դարձավ թմրամոլությունը, սակայն այստեղ էլ մենք տարածաշրջանի և ԱՊՀ երկրների շարքում վերջին հորիզոնականներում էինք։ Դեռ երկու տարի առաջ, ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում էր Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը,  մեր հանրապետությունում թմրանյութ էր օգտագործում մոտ 6 հազար մարդ, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում` 400 հազար, Իրանում` 3.5 մլն։

Ավելի թարմ տվյալներ, ցավոք, չունեմ, սակայն տարիքիցս ելնելով հիշում եմ այն, ինչը հայտնի է երևանցիների ոչ բոլոր սերունդներին։ Հիշում եմ, թե հեռավոր 50-ականներին որտեղ էին հավաքվում իմ ժամանակների թմրամոլներն ու «պլանի» առևտուր անում։ Չեք հավատա։ Նրանց հավաքատեղին հանրապետության դատախազության շենքի դիմացի այգին էր, ավելի կոնկրետ՝ այգու այն հատվածը, որտեղ 70-ականներին վառեցին «Անմար կրակը»` ի հիշատակ հայ հեղափոխական գործիչների:

... Կկարողանա՞նք արդյոք մենք մեր ծանր օրերին շարունակել ապրել առանց սթափարանների և կանեփին չտրվենք, որպեսզի ստիպված չլինենք նարկոլոգիական նոր դիսպանսերներ բացել։ Դա միայն մեզնից է կախված։ Ամեն ինչ լավ կլինի, երկար ապրեք։

438
թեգերը:
թմրանյութ, օղի, սթափարան, ԽՍՀՄ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը
Լարի Քինգ

Նրա հաղորդումները միաժամանակ դիտում էին միլիոնավոր մարդիկ. Լարին, Սթիվենն ու Մուհամեդ Ալին

25
Եկեք անկեղծ լինենք։ Այս հիվանդությունը՝ կորոնավիրուսը չի նայում, թե դու ով ես՝ բժիշկ, ոստիկան, հայտնի գրող, թե բաձրաստիճան պաշտոնյա։ Համավարակը չի շրջանցում որևէ մեկին, մանավանդ նրանց, որ այլ լուրջ առողջական խնդիրներ ունեն և բարձր տարիքի են։
Կյանքից հեռացել է ժուռնալիստիկայի լեգենդը՝ 87-ամյա Լարի Քինգը

Շաբաթ օրը Ամերիկայում կյանքի հեռացավ աշխարհի ամենահայտնի և ամենապրոֆեսիոնալ լրագրողներից մեկը՝ Լարրի Քինգը։ Նա 87 տարեկան էր։ Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա տասնյակ հարցազրույցներ է վարել ամենատարբեր մարդկանց հետ։ Հիշում եք, երևի, մի ժամանակ էսպիսի կատակ կար, կարծեմ, հայտնի դերասան Վալենտին Գաֆտն էր հորինել. «Չկա աշխարհում այնքան հայ, որքան դեր, որ խաղացել է Արմեն Ջիգարխանյանը»։

Լարի Քինգի վարած հարցազրույցների թիվն էլ աներևակայելի շատ է, և դեպ նրա հիմնած «Լարրի Քինգ լայֆ» երեկոյան հաղորդումը «Գինեսի գրքում» է ընդգրկվել հենց երկարակեցության համար, որովհետև շատ լավ գիտենք՝ որոշ ժամանակից հեռուստահաղորդումների ճնշող մեծամասնությունը փակվում է, քանզի հանդիսատեսը կորցնում է դրանց նկատմամբ հետաքրքրությունը։

​Լարի Քինգի դեպքում երկար տարիներ այդպես չէր։ Կա վիճակագրություն։ Ճիշտ է, վիճակագրությունը հաճախ խաբուսիկ է։

Մի օրինակ բերեմ հայաստանյան իրականությունից։ Ամեն ամիս, կարծեմ նույնիսկ ամեն շաբաթ «Արմենպրես» գործակալությունը հրապարակում է ամենակարդացվող գրքերի, այսպես ասած, «թոփ թենը», հիմնվելով Երևանի գրախանութներում անցկացրած հարցումների վրա։ Իհարկե, հստակ ասվում է՝ այս գիրքը առաջինն է, այս մյուսը՝ երկրորդը և այլն։ Սակայն չի նշվում, թե քանակական առումով որքան գիրք է վաճառվել։ Իսկ չար լեզուները պնդում են, որ նույնիսկ առաջին տեղը գրաված գրքից վաճառվել է ընդամենը 10-15 օրինակ։ Այնինչ առաջին տեղը գրաված գրքի հեղինակը անմիջապես էլ հայտարարում է՝ ես բեսթսելեր եմ գրել։ Փորձեք գնալ արտերկիր և համոզել, ասենք, մեկ այլ Քինգին՝ Սթիվեն Քինգին, որի ամեն նոր գիրք գրեթե միլիոնավոր տպաքանակով է լույս տեսնում, որ 10-15 օրինակով վաճառված գիրքը բեսթսելեր է։ Ասում են՝ Սթիվեն Քինգը բավական բարեկիրթ մարդ է՝ չի ծիծաղի, այլ հակառակը՝ կփորձի սփոփել ձեզ։

​Ինչու եմ սա պատմում։ Որովհետև Լարի Քինգի հարցազրույցները սովորաբար ամեն օր լսում էր ավելի քան մեկուկես միլիոն մարդ։ Եթե այս ցուցանիշը ձեզ չբավարարեց, բերեմ արտառոց փաստ։

Շատ ռոմանտիկ. «Матч ТВ»-ի հաղորդավարուհուն ուղիղ եթերում առաջարկություն են արել. տեսանյութ

Երբ 1993 թվականին Լարի Քինգը դեբատներ էր վարում Ամերիկայի փոխնախագահ Ալբերտ Գորի և տեխասցի հայտնի միլիարդատեր Ռոս Պերոյի միջև՝ Ազատ առևտրի Հյուսիսամերիկյան համաձայնագրի շուրջ, այդ հաղորդումը դիտել էր ավելի քան 16 միլիոն մարդ։ Հիմա էլ է սա անհավանական թվում, իսկ այն ժամանակ պարզապես ֆանտաստիկ էր։ 16 միլիոն մարդ՝ հինգ Հայաստան։

​Ով էր Լարի Քինգը։ Ծնվել էր Նյու Յորքի Բրուքլին շրջանում 1933 թվականին։ Մեծացել էր հրեական հավատացյալ ընտանիքում։ Սակայն ավելի ուշ, գիտական բնորոշմամբ, դարձել էր ագնոստիկ, ինչը սովորական ժողովրդական լեզվով նշանակում է անհավատ։ 14 տարեկանում մահացավ նրա հայրը, և պատանի Քինգը դուրս եկավ դպրոցից մորն օգնելու համար։ 20 տարեկան հասակում զգաց, որ ուզում է լրագրությամբ զբաղվել և գնաց ռադիո։ Երբ ռադիոկայանի ղեկավարն իմացավ, որ տղայի անունը Լոուրենց Զեյգեր է, անկեղծորեն խնդրեց գոնե եթերում ներկայանալ այլ ազգանվամբ։ Սկսեցին փնտրել և ի վերջո գտան մի թերթ, որտեղ գովազդ կար, գրված էր «Քինգի ալկոհոլի մեծածախ վաճառքի խանութ»։ Բոլորին դուր եկավ, և այդ օրից նա դարձավ Լարի Քինգ։

​Իսկ 1978 թվականին գնաց հեռուստատեսություն և հիմնեց «Լարի Քինգ լայֆ» հեռուստահաղորդումը։ Հարցազրույցներ արեց Ամերիկայի բոլոր նախագահների հետ՝ Ջերալդ Ֆորդից սկսած։ Բարաք Օբաման նրան անվանեց «հեռուստատեսային Մուհամեդ Ալի», այսինքն սուր և կծու հարցեր տվող։

Սակայն ոչ բոլորն են համաձայն այս գնահատականի հետ։ Երբ Լարի Քինգը տարիներ առաջ հանձնում էր իր ծրագիրը հայտնի լրագրող Փիրս Մորգանին՝ կարծիք հայտնեց, որ Մորգանը հիմնականում ոչ թե բացահայտում է հյուրին, այլ՝ ինքն իրեն։

Մորգանը բավական կոպիտ պատասխան տվեց. «Իմ թեմաները սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունն է և մարդկային կյանքեր փրկելը, իսկ դու հիմնականում համբուրում էիր հայտնիների մարմինների հինգերորդ կետը»։

25
թեգերը:
Մահ, Հեռուստատեսություն, Լարի Քինգ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից
Ինչի՞ մասին էր երազում Թինա Կանդելակին հղիության ընթացքում. հաղորդավարուհին անկեղծացել է
Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումները
Արցախ. արխիվային լուսանկար

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

614
(Թարմացված է 18:00 22.01.2021)
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է առաջատար տեխնոլոգիաներին, սակայն Արցախում ծնելիություն աճը արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) միջոցով բարձրացնելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունն ականջ է ծակում։

Առաջինը, ինչի մասին մտածում ես հրահանգի մասին իմանալիս՝ ինչի՞ համար է պետք երեխաներ ունենաս ու նրանց որպես զինվոր մեծացնես, եթե պետությունն այդքան անտաղանդ ձևով է տնօրինում մարդկանց կյանքը պատերազմի ժամանակ։ Վերջին արցախյան պատերազմում 5000 զոհված (որոշ տվյալներով` նույնիսկ ավելի շատ)․ այս թիվը շշմեցնող է, նույնիսկ եթե դա է հաղթանակի գինը։ Իսկ այստեղ ոչ ի հաղթանակ չկա, այլ բոլոր առումներով ամոթալի պարտություն է։

Մարշալ Ժուկովին վերագրում են գեներալ Էյզենհաուերին (որը հետագայում ԱՄՆ նախագահ դարձավ) ուղղված մի արտահայտություն։ Պոստդամի մատույցներում, որտեղ գեներալը զորավարի իր գործերով էր հասել, նա ռուս զինվորների աճյուններով պատված մի դաշտ է տեսել։ Պարզվել է, Ժուկովի հրամանը կատարելիս զինվորները գրոհել են քաղաքը գերմանացիների դաշույնային հարձակման տակ, ու գրեթե բոլորը մահացել են։

Ամերիկացին ցնցվել է այդ տեսարանից ու ասել է. «Ինչի՞ համար էր ձեզ պետք Պոստդամը»։

Ու Ժուկովն իբրև պատասխանել է․ «Ոչինչ, ռուս կանայք էլի կծնեն»։

Մեծ հայրենական պատերազմի ավարտից նույնիսկ կես դար անց մարդկային կորուստների հետևանքները տարածվում էին` ինչպես ջրի մեջ գցած քարից առաջացած օղակները։ Հիշում եմ իմ հետպատերազմյան մանկությունից․ շուրջբոլորը բազմաթիվ կանայք էին, տղամարդիկ` քիչ, երեխաները` էլ ավելի քիչ։ Դպրոցում ավելի շատ ուսուցչուհիներ կային, քան ուսուցիչներ, նույնը` շինհրապարակներում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Պարահրապարակներում տղաներին միանգամից տանում էին, իսկ ահա աղջիկների հետ պարող աղջիկներ տեսնելը սովորական բան էր։

Մեզ էլ կարող է դա սպառնալ։ Փոքր Հայաստանի ու տարածքի 75 –ը կորցրած էլ ավելի փոքր Արցախի համար հայ հարսնացուներին առանց փեսացու թողնելը նշանակում է մեծ ժողովրդագրական բաց թողնել։ Ինչո՞վ է պետք լրացնել այդ բացը։

Հույսը դնել այն բանի վրա, որ «հայ կանայք էլի կծնեն», դժվար է։ Հնարավոր է և ծնեն, բայց ավելի հավանական է` ոչ թե Արցախում կամ Հայաստանում, այլ շառից–փորձանքից հեռու` այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է։

Մի փոքր համեմատական վիճակագրություն։ Հետպատերազմյան Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց (30-69 տարեկան) հարաբերակցության մեջ կանայք նախկինի պես գերակշռող են։

Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1.383. 231 (46,5 %), տղամարդ կար ու 1.588.588 (53,5) կին։

Ադրբեջանում՝ (նույն ժամանակահատվածում) 5.070.036 (49,5%) կին ու 5.171.343 (50,5%) տղամարդ։ (Տվյալները Google-ի բնակչության հաշվիչից են)։

Տնտեսագետ Արա Գալոյանի տվյալները․ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը աստիճանաբար դանդաղում է»։

Տնտեսագետը որպես ապացույց ներկայացնում է վերջին երեք տարվա հունվար-հուլիսի բնական աճի տվյալները։ 2018 թվականին ՝ 4087 մարդ, 2019 թվականին՝ 3579 մարդ, 2020 թվականին՝ 2394 մարդ։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

«Բայց մենք նախընտրում ենք լռել այդ մասին։ Բոլորս միասին։ Գրեթե», - ամփոփում է Արա Գալոյանը։

Ավելացնեմ, որ դա մինչ պատերազմն էր։

Հիմա խոսենք արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մասին ու այն մասին, թե ինչ է կարելի դրանից սպասել։ Ժողովրդական լեզվով դրան ասում են «բեղմնավորում սրվակում»։ Ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում սրվակում բեղմնավորված արցախցու, բայց խոսքը դրա մասին չէ։

Այդ ճանապարհով բեղմնավորում ստացած պատմության մեջ առաջին երեխան Լուիզա Բրաունն է Մեծ Բրիտանիայից։ Լույս աշխարհ գալու նման եղանակը զարգացնելու համար դրա հեղինակ Ռոբերտ Էդվարդսը Նոբելյան մրցանակ է ստացել։

Հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր է ընթացել։ ԽՍՀՄ-ում սրվակից առաջին երեխան (նույնպես աղջիկ, Լենա անունով) 1986 թվականին է ծնվել։ Հասկանալի է, որ արտամարմնային բեղմնավորումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Բայց դժվար է ասել, որ այն շատ է օգնել բնակչության աճի հարցում։ Ինչ չի եղել՝ չի եղել։

Էմբրիոլոգիայի ու մարդու վերարադրողության եվրոպական միության (չկա նման ոչ մի բան հայերենով) տվյալների համաձայն՝ կանանց միայն 33 տոկոսն են հաջողության հասնում այդ գործընթացքում։ Ստացվում է` կարևորը ոչ թե սրվակի մեջ է, այլ ինչ-որ ուրիշ բանի։

Օրինակ, նյութական միջոցներն ու նյութական խթանները ընտանիքին աջակցելու համար։

«Պետք է այնպես անել, որ երկու ու ավելի շատ երեխա ունենալը նորաձև ու հարգարժան լինի, ինչպես սպորտով զբաղվելն է նորաձև դառնում»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սրանք Պուտինի խոսքերն են Ռուսաստանի ընտանիքների մասին, սակայն Հայաստանի դեպքում էլ են պետքական։

1944 թվականին՝ դեռ պատերազմի ընթացքում հաստատված «Հերոս մայր» կոչման մասին մեզ մոտ կարծես մոռացել են։ Ճիշտ է՝ Հայաստանում նույն հերոսության համար սեփական մեդալն են ստեղծել, սակայն մի քսան հոգի են այն ստացել։ Այդպես ժողովրդագրությունը չես ուղղի։

Այսօր ավելի հազվադեպ են ամուսնանում, ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ այսպես կոչված «քաղաքացիական ամուսնությունները» նույնպես չեն նպաստում «Հերոս մայր» կոչում ստանալուն. ազատ ընտանիքի արևմտյան մոդելը, որտեղ անհասկանալի շատ բաներ կան, փորձում է հետ մղել ավանդական հայկական մոդելը, որտեղ բազում երեխաներ կան․․․

․․․ «Հիշիր, որդիս, ամուրիների համար ամեն տեղ վատ է, իսկ ամուսնացածների համար՝ միայն տանը», - սիրում է կատակել իմ հարևանուհի Մարո տոտան։ Մայր, տատ, նախատատ։ Նրա մեծ, բարի տանը, որտեղ տպավորիչ թվով երեխաներ, թոռներ ու ծոռներ կային, բոլորի համար լավ է ու նախևառաջ` հարգարժան Մարո տոտայի։ Հակառակ դեպքում նա ավելի քան իննսուն տարի այս աշխարհում չէր մնա։ Հաշվի առեք դա ու երկար ապրեք։

614
թեգերը:
Արտամարմնային բեղմնավորում, հայ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները