00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը

© SputnikПремьер-министр Никол Пашинян и католикос Гарегин II в Цицернакаберде на церемонии почитания памяти жертв в Сумгаите (28 февраля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и католикос Гарегин II в Цицернакаберде на церемонии почитания памяти жертв в Сумгаите (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է իշխանության և եկեղեցու փոխհարաբերությունները Փաշինյանի վարչապետության շրջանում, ցավալի կետերը, որոնք թաքնված էին հեղափոխական էյֆորիայի ընթացքում և ավելի հստակ երևացին արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների ելույթներում և հարցազրույցներում մի մանրուք կա, որն ավելի ու ավելի նկատելի է դառնում։ Նրա ելույթներում մենք այլևս չենք լսում «թավշյա հեղափոխության» գլխավոր կարգախոսը՝  «դուխով»։ Ինչի՞ համար է «դուխը» պակասում հենց իրեն՝ Փաշինյանին։

Установленный на площади Республики информационный экран (5 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման

2020 թ․-ի մարտ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անձամբ մասնակցելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստմանը (որը հետագայում չեղարկվեց), իջավ Երևանի մետրոպոլիտեն՝ քարոզչական թռուցիկներ բաժանելու։ Տեղի ունեցավ անսպասելին. աղջիկը, որին նա հանձնել էր թերթիկը, ցուցադրաբար պատռեց այն ու շպրտեց ուղիղ վարչապետի դեմքին։

Ինչպե՞ս արձագանքեց ժողովրդական աջակցությունից երես առած Փաշինյանը, որն այդ ժամանակ դեռ «թամբին էր»։ Շատ մեծահոգաբար. Facebook-ի իր էջում գրեց, որ այդ աղջիկը «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի» է, և որպես վարչապետ իր պարտքն է` ապահովել նրա իրավունքների իրականացումը: «Դուխով, սիրելի քաղաքացիներ, դուխով»,-չմոռացավ իր գրառման վերջում ավելացնել Փաշինյանը։

Դեկտեմբեր, 2020 թ․։ Նույն վարչապետը, որն արդեն փառքի շողերում չի լողում, ավելին՝ պարտվել է արցախյան պատերազմը, ժամանեց Սյունիք և մտավ եկեղեցիներից մեկը։ Տեղի քահանան հրաժարվեց սեղմել նրա ձեռքը և վարչապետին խորհուրդ տվեց սպասել Աստծո դատաստանին (և նույնիսկ ոչ գեհենի կրակներին)։ Վարչապետը եկեղեցուց դուրս եկավ ակնհյատորեն նեղված։ Արդյո՞ք Փաշինյանի կամքի ուժը այդքանից հետո կհերիքի ազատ կարծիք արտահայտող «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու» մասին գրառում անելու համար։ Ավաղ, ոչ։

Սոցիալական ցանցերում իսկույն ևեթ սպառնալիքներ տարածվեցին հոգևորականի հասցեին, որը համարձակվել էր չսեղմել վարչապետի ձեռքը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հասցեին առհասարակ։ Անգամ բողոքի ակցիա հայտարարվեց Սբ․ Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի, որն ավելի վաղ համարձակվել էր Փաշինյանին հրաժարական տալու կոչ անել։

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին

Բայց խոհեմությունը, այնուամենայնիվ, հաղթեց, և վարչապետի կողմնակիցները պարզապես Էջմիածին չգնացին, արդեն իմանալով, որ այնտեղ կլինեն Հայ առաքելական եկեղեցու պաշտպանները։ Ամենայն հավանականությամբ` համազգային սգո օրը դեպի Եռաբլուր խայտառակ երթից հետո իշխանությունների խելքը հերիքեց անկանխատեսելի հետևանքներով նոր բախումներ թույլ չտալու համար։

Փաշինյան VS եկեղեցի

Հայ հոգևորականների հետ Փաշինյանի հարաբերությունները լավ չդասավորվեցին դեռ սկզբից։ Իշխանության գալուց հետո նա ցուցադրաբար հեռու էր մնում քահանաներից, իր հրապարակային հայտարարություններում ընդգծում էր պետության և եկեղեցու առանձին լինելը, հայտարարում էր, որ Առաքելական եկեղեցու գործերին խառնվելու ցանկություն չունի։ «Չգիտես որտեղից» ի հայտ եկավ «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ» շարժումը, որի ներկայացուցիչները սկսեցին Գարեգին Բ-ի դեմ ուղղված բողոքի ակցիաներ կազմակերպել։

Митинг к стодневке Никола Пашиняна на посту премьер-министра Армении (17 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն

Արցախում պատերազմից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019թ․-սեպտեմբերի վերջին, վարչապետն արդեն հանդես եկավ իր ընդդիմախոս-հոգևորականների հասցեին ուղիղ սպառնալիքով․ «Երբ մենք ասում ենք, որ չենք խառնվում եկեղեցու ներքին գործերին, որոշ հոգևորականներ սա այսպես են հասկանում․ «Այս կառավարությունը նախորդին նման չէ, այս կառավարությունը թույլ է, եկեք նրանց համար փոս փորենք»։ Նրանք ուժեղ հակահարված են ստանալու։ Նրանց ծնկի ենք բերելու և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով»։

Ավելին` ՀՀ կրթության նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Փաշինյանի մերձավոր կողմնակից Արայիկ Հարությունյանը, առաջարկեց դպրոցական ծրագրերի փոփոխման նախագիծ, որի համաձայն, մասնավորապես, առաջարկվում էր վերացնել «Հայ եկեղեցու պատմության» առանձին դասավանդումը և առարկան ներառել «Հայոց պատմության» դասերի մեջ։

Բացատրելով այս նախաձեռնությունը, Փաշինյանը նշում էր, որ անհնար է հայ եկեղեցու պատմությունն առանձնացնել հայոց պետականությունից, ուստի ավելի տրամաբանական է, որ այդ առարկան ուսումնասիրվի մեր ժողովրդի պատմության շրջանակում։

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Ամեն ինչ ճիշտ է, միայն թե իրեն որպես բարեփոխիչ ներկայացնող վարչապետը հավանաբար «մոռացել է», որ ավելի քան 1700-ամյա Հայ եկեղեցին կանգուն է եղել անգամ այն ժամանակ, երբ ժողովուրդը կորցրել է պետականությունը։ Դարեր շարունակ, պետականության բացակայության պայմաններում, եկեղեցին միավորել է հայերին` պահպանելով նրանց այլ ազգերի հետ ձուլումից և հավատ ներշնչելով առ այն, որ մի օր, Աստծո օգնությամբ, մենք կվերականգնենք պետությունը։

Հայության ցանցային կառույցը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին հոգևոր կառույց է, որն առաջվա պես հնարավորություն ունի միավորել հայերին ոչ միայն բուն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Դա մի ամբողջ ցանց է, որը գործում է տարբեր երկրներում, կենտրոն, որն աշխարհի տարբեր անկյուններում դեպի իրեն է ձգում հայ համայնքի ներկայացուցիչներին, կառույց, որը կապեր է պահպանում այն բոլոր պետությունների քաղաքական ղեկարավությունների, հասարակական, մշակութային շրջանակների հետ, որտեղ կան նրա վանքերը։

Ցանկացած ժողովուրդ միայն երազել կարող է նման ցանցի մասին։ Չտեսնել Հայ առաքելական եկեղեցու հսկայական ներուժը, թերագնահատել դրա հնարավորությունները, նսեմացնել դրա դերը Հայաստանի՝ որպես պետության հզորացման գործում, և, հետևաբար, չփորձել ամրապնդել կապերը նրա հետ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքների դիմակայելու ընդունակ հզոր միություն ստեղծելու համար, կարող է միայն անհեռատես ղեկավարը։

Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն

Եվ որևէ խոսակցություն առանձին հոգևորականների արծաթասիրության, սնապարծության և այլ արատների մասին (մեզնից ոչ մեկն անմեղ չէ)` չեն կարող և չպետք է խարխլեն ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դերը»։

Այո՛, հոգևորականությունն էլ, անկասկած, պետք է  քայլ անի ընդառաջ։ Բավական է նստել սեփական թեմերում ու սպասել, թե երբ մարդիկ վերջապես կսկսեն հավատալ ու գնալ եկեղեցի։ Ժամանակն է արդեն դուրս գալ ժողովրդի մեջ և չվախենալ, որ ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած մարդիկ կարող են լոլիկ ու ձու շպրտել վրադ։ Արցախյան մարտերի ընթացքում մենք տեսնում էինք քաջարի գնդերեցների, որոնք առաջնագծում էին՝ հայ զինվորի հետ ուս-ուսի, կիսելով նրանց հետ իրենց հավատը։ Մեզ այդպիսի հոգևորականներ են պետք, որոնք ունակ են օգնելու հաղթահարել Արցախի իրադարձություններից հետո շատերին պարուրած ընկճախտն ու հուսահատությունը։

«Դուխով» նշանաբանն այլևս չի աշխատում

Դեռ երկուսուկես տարի առաջ Փաշինյանը զանգվածներին ոգեշնչում էր իր «դուխով» նշանաբանով։ Նույն կոչն էր հնչում նաև Արցախում մարտական գործողությունների սկզբում ժողովրդին ուղղված նրա առաջին ուղերձում։ Բոցաշունչ ճառն ավելի շատ վաշտի հրամանատարի ելույթ էր հիշեցնում խրամատում, քան երկրի ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի։ Նրա սեփական «դուխը» հերիքեց 44 օր, ինչին հետևեց լիակատար կապիտուլյացիան։ «Թավշյա հեղափոխության» մարտակոչն ու սոցցանցերի հայտնի հեշթեգը (#Հաղթելուենք) պատերազմի պայմաններում չաշխատեց։

Часть ракеты после обстрела города Мартуни - Sputnik Արմենիա
Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում

Հիմա, Արցախում ջախջախիչ պարտությունից հետո, Փաշինյանի լեզուն չի պտտվում այդ բառն արտաբերել, և ոչ միայն այն պատճառով, որ քչերը կարձագանքեն, այլ որովհետև նա ինքը, թվում է, արդեն չի հավատում դրա հրաշագործ ուժին։ Միայն թե իսկական «դուխ»՝ հոգու ուժ, առանց հավատի չի լինում։

Հիմա վարչապետը միայն մի բանի համար պետք է «դուխ» հավաքի՝ հեռանալու` անկեղծորեն խոստովանելով իր անձնական պարտությունը  (Փաշինյանի բոլոր նոր հայտարարությունները վկայում են, որ մարտական գործողությունների ընթացքում նա գրեթե չի տիրապետել իրավիճակին, հաճախ չի էլ իմացել, թե ինչ է այնտեղ կատարվում), խոստովանելով, որ նրա ղեկավարությամբ բանակն ու ժողովուրդը չկարողացան հաղթել կամ գոնե նվազագույնի հասցնել կորուստները։ Բանակը, որի 18-ամյա զինվորները հակառակորդի 10-ական տանկ են խոցում, չի կարող նման խայտառակ կերպով պարտվել ընդամենը 44 օրում, ինչպես դա պատահեց Արցախում։ Իսկ եթե պարտվում է, ուրեմն հարցը զինվորները չեն, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

Եվ պետք չէ սպասել, թե երբ Հանրապետության հրապարակի երկու-երեք վրանները կվերաճեն ամբողջ վրանային ճամբարի, որտեղ կգան ոչ միայն քաղաքական ընդդիմադիրները զանազան կուսակցություններից, որոնց քչերն են հավատում, այլև Շիրակի, Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի զայրացած բնակիչները։ Այ այդ ժամանակ կարող է իսկական ապստամբություն բռնկվել, և վարչապետը ստիպված կլինի թողնել իր պաշտոնը է՛լ ավելի խայտառակված։

Ավելի լավ է խաղաղ հեռանալ` ճանապարհ բացելով նրանց համար, ովքեր իրոք հավատում են, որ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ անընդհատ հողեր է կորցրել, ի վիճակի է հաղթել։ Հաղթել առանց «դուխով» մարտակոչի, բայց հենց Աստծո օգնությամբ, որից այդքան հեղափոխական ոճով հրաժարվում էր Փաշինյանը։

Լրահոս
0