Արխիվային լուսանկար

Լրագրողները շարունակում են վարակվել, սպանվել ու բանտարկվել. մի քանի թիվ՝ անցնող տարվանից

60
(Թարմացված է 22:09 29.12.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Ծանր է մեր՝ լրագրողներիս աշխատանքը՝ մանավանդ այսօրվա վտանգավոր պայմաններում։ Խոսքը նույնիսկ պատերազմի մասին չէ։ Պատերազմը բոլորի համար է վտանգավոր։
Լրագրողներն այսօր

Կորոնավիրուսից սկսեմ։ Իհարկե, կարող եք ասել՝ դե հիվանդությունը հո մասնագիտություն չի ճանաչում։ Բայց որոշ երկրների իշխանություններ լավ էլ ճանաչում են և պատժի ենթարկում այն լրագրողներին, որոնք փորձում են ճշմարտությունն ասել համավարակի տարածման պատճառների մասին։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Վերջերս Չինաստանում լրագրող Չժան Չժանը 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, պաշտոնական ձևակերպմամբ, թշնամանք սերմանելու և անկարգություններ հրահրելու համար։ Իրականում այդ կինը պարզապես տեղեկություններ էր հաղորդում Ուհան քաղաքից, որտեղ ենթադրաբար ծագել է կորոնավիրուսը, թեև Չինաստանի իշխանությունները երբեք չեն ընդունել այդ ենթադրությունը։

​Իհարկե, կորոնավիրուսի դեպքում լրագրողների վիճակը նաև այլ պատճառով է խոցելի՝ իմ գործընկերները պարզապես ստիպված են շփվել տարբեր մարդկանց հետ, հարցազրույցներ վերցնել նրանցից։ Ու սա, բնականաբար, զուտ հայաստանյան երևույթ չի։ «Յանդեքս դիրեկտ» կայքը պնդում է, որ ողջ աշխարհում հարյուրավոր լրագրողներ են վարակվել, սակայն հնարավոր չէ պարզել, թե քանիսն են վարակվել կոնկրետ մարդկանց հետ շփվելուց։ Ուղղակի կարող եմ փաստել, որ հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց լավ ճանաչում եմ, վարակվել են, բայց ապաքինվել։ Առողջություն մաղթենք բոլորին։

​Բայց ինչու եմ այսօր անդրադառնում լրագրողների բարդ աշխատանքի թեմային։ Ուղղակի ամեն տարեվերջին միջազգային կազմակերպություններըն անդրադառնում են լրագրողների վիճակին և ամփոփ տեղեկություններ հրապարակում։ Երեկ իր ամենամյա զեկույցն է ներկայացրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։ Միանգամից ասեմ, որ տարբեր լրատվամիջոցներ աշխարհի ամենատարբեր երկրներում փաստել են՝ այս տարի ավելացել է այն լրագրողների թիվը, որոնք զոհվել են ոչ թե պատերազմական պայմաններում կամ զինված բախումների գոտիներում, այլ, այսպես ասած, խաղաղ երկրներում։

Ադրբեջանն Արցախում թիրախավորել էր լրագրողներին. 7 ծանր վիրավոր և քրեական հետապնդումներ

«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում սա հստակ արձանագրվում է՝ այս ավարտվող տարում աշխարհում զոհվել է 50 լրագրող, Նրանցից 16-ն է զոհվել ռազմական գործողությունները մեկնաբանելիս։ Մնացած 34-ը սպանվել են այն երկրներում, որտեղ ոչ մի ռազմական գործողություն չկա։ Որո՞նք են այդ երկրները։ Առաջին հերթին Մեքսիկան է, որտեղ 8 լրագրող է սպանվել, հետո՝ Հնդկաստանը, Ֆիլիպինները և Հոնդուրասը։ Լրագրողների համար ամենավտանգավոր երկրների թվում են նշվում նաև Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ ընդամենը մեկ լրագրող է սպանվել իր հայրենիքի սահմաններից դուրս։

Ինչո՞ւ են սպանում իմ գործընկերներին։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը բացատրում է։ Մեջբերեմ. «Ոմանք կարող են կարծել, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները իրենց մասնագիտության բերումով պարզապես ռիսկային գոտիներում են աշխատում՝ պատերազմ, բախումներ և այլն, այնինչ իրականում նրանք հարձակման թիրախ են դառնում այն ժամանակ, երբ հետաքննում են այնպիսի թեմաներ, որոնց լուսաբանումը ինչ-որ մարդկանց սրտովը չէ», փաստում է Քրիստոֆ Դելուարը, մանրամասնելով՝ խոսքը հիմնականում կոռուպցիայի մասին է։

Միջազգային կազմակերպության հրապարակված զեկույցում կոնկրետ փաստեր են բերվում։ Այս տարի սպանված 10 լրագրողները հետաքննում էին տեղական մակարդակում կոռուպցիայի և պետական միջոցների վատնման դեպքերը, 4 լրագրող սպանվել է կազմակերպված հանցագործ խմբավորումների գործունեության լուսաբանման համար, երեքը լուսաբանում էին օգտակար հանածոների արդյունահանումը։ Եվ կա նաև մի նոր վտանգավոր միտում՝ լրագրողներ են սպանվել տարբեր երկրներում բողոքի ակցիաների ժամանակ։ Էդպիսի դեպքեր են արձանագրվել Իրաքում, Նիգերիայում և Կոլումբիայում։

Արցախում վիրավորված ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկն ասուլիս կտա

Բայց խոսքը միայն լրագրողների սպանությունների մասին չէ։ Մեզ նաև բանտարկում են։ Գիտե՞ք արդյոք, թե քանի լրագրող է ազատազրկվել այս տարի ողջ աշխարհում։ Ընդ որում՝ հենց լրագրողական գործունեության համար։ Չեք հավատա, բայց ազատազրկված իմ գործընկերների թիվը մոտենում է 400-ի։

60
թեգերը:
Սպանություն, աշխարհ, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (297)
Ըստ թեմայի
ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը
Իսկ ինչո՞ւ մեր հայտարարությունները չեք կարդում. ԱԳ նախարարը նեղսրտեց լրագրողի հարցից
Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները Մոսկվա են վերադարձել
Արցախ. արխիվային լուսանկար

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

432
(Թարմացված է 18:00 22.01.2021)
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է առաջատար տեխնոլոգիաներին, սակայն Արցախում ծնելիություն աճը արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) միջոցով բարձրացնելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունն ականջ է ծակում։

Առաջինը, ինչի մասին մտածում ես հրահանգի մասին իմանալիս՝ ինչի՞ համար է պետք երեխաներ ունենաս ու նրանց որպես զինվոր մեծացնես, եթե պետությունն այդքան անտաղանդ ձևով է տնօրինում մարդկանց կյանքը պատերազմի ժամանակ։ Վերջին արցախյան պատերազմում 5000 զոհված (որոշ տվյալներով` նույնիսկ ավելի շատ)․ այս թիվը շշմեցնող է, նույնիսկ եթե դա է հաղթանակի գինը։ Իսկ այստեղ ոչ ի հաղթանակ չկա, այլ բոլոր առումներով ամոթալի պարտություն է։

Մարշալ Ժուկովին վերագրում են գեներալ Էյզենհաուերին (որը հետագայում ԱՄՆ նախագահ դարձավ) ուղղված մի արտահայտություն։ Պոստդամի մատույցներում, որտեղ գեներալը զորավարի իր գործերով էր հասել, նա ռուս զինվորների աճյուններով պատված մի դաշտ է տեսել։ Պարզվել է, Ժուկովի հրամանը կատարելիս զինվորները գրոհել են քաղաքը գերմանացիների դաշույնային հարձակման տակ, ու գրեթե բոլորը մահացել են։

Ամերիկացին ցնցվել է այդ տեսարանից ու ասել է. «Ինչի՞ համար էր ձեզ պետք Պոստդամը»։

Ու Ժուկովն իբրև պատասխանել է․ «Ոչինչ, ռուս կանայք էլի կծնեն»։

Մեծ հայրենական պատերազմի ավարտից նույնիսկ կես դար անց մարդկային կորուստների հետևանքները տարածվում էին` ինչպես ջրի մեջ գցած քարից առաջացած օղակները։ Հիշում եմ իմ հետպատերազմյան մանկությունից․ շուրջբոլորը բազմաթիվ կանայք էին, տղամարդիկ` քիչ, երեխաները` էլ ավելի քիչ։ Դպրոցում ավելի շատ ուսուցչուհիներ կային, քան ուսուցիչներ, նույնը` շինհրապարակներում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Պարահրապարակներում տղաներին միանգամից տանում էին, իսկ ահա աղջիկների հետ պարող աղջիկներ տեսնելը սովորական բան էր։

Մեզ էլ կարող է դա սպառնալ։ Փոքր Հայաստանի ու տարածքի 75 –ը կորցրած էլ ավելի փոքր Արցախի համար հայ հարսնացուներին առանց փեսացու թողնելը նշանակում է մեծ ժողովրդագրական բաց թողնել։ Ինչո՞վ է պետք լրացնել այդ բացը։

Հույսը դնել այն բանի վրա, որ «հայ կանայք էլի կծնեն», դժվար է։ Հնարավոր է և ծնեն, բայց ավելի հավանական է` ոչ թե Արցախում կամ Հայաստանում, այլ շառից–փորձանքից հեռու` այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է։

Մի փոքր համեմատական վիճակագրություն։ Հետպատերազմյան Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց (30-69 տարեկան) հարաբերակցության մեջ կանայք նախկինի պես գերակշռող են։

Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1.383. 231 (46,5 %), տղամարդ կար ու 1.588.588 (53,5) կին։

Ադրբեջանում՝ (նույն ժամանակահատվածում) 5.070.036 (49,5%) կին ու 5.171.343 (50,5%) տղամարդ։ (Տվյալները Google-ի բնակչության հաշվիչից են)։

Տնտեսագետ Արա Գալոյանի տվյալները․ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը աստիճանաբար դանդաղում է»։

Տնտեսագետը որպես ապացույց ներկայացնում է վերջին երեք տարվա հունվար-հուլիսի բնական աճի տվյալները։ 2018 թվականին ՝ 4087 մարդ, 2019 թվականին՝ 3579 մարդ, 2020 թվականին՝ 2394 մարդ։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

«Բայց մենք նախընտրում ենք լռել այդ մասին։ Բոլորս միասին։ Գրեթե», - ամփոփում է Արա Գալոյանը։

Ավելացնեմ, որ դա մինչ պատերազմն էր։

Հիմա խոսենք արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մասին ու այն մասին, թե ինչ է կարելի դրանից սպասել։ Ժողովրդական լեզվով դրան ասում են «բեղմնավորում սրվակում»։ Ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում սրվակում բեղմնավորված արցախցու, բայց խոսքը դրա մասին չէ։

Այդ ճանապարհով բեղմնավորում ստացած պատմության մեջ առաջին երեխան Լուիզա Բրաունն է Մեծ Բրիտանիայից։ Լույս աշխարհ գալու նման եղանակը զարգացնելու համար դրա հեղինակ Ռոբերտ Էդվարդսը Նոբելյան մրցանակ է ստացել։

Հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր է ընթացել։ ԽՍՀՄ-ում սրվակից առաջին երեխան (նույնպես աղջիկ, Լենա անունով) 1986 թվականին է ծնվել։ Հասկանալի է, որ արտամարմնային բեղմնավորումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Բայց դժվար է ասել, որ այն շատ է օգնել բնակչության աճի հարցում։ Ինչ չի եղել՝ չի եղել։

Էմբրիոլոգիայի ու մարդու վերարադրողության եվրոպական միության (չկա նման ոչ մի բան հայերենով) տվյալների համաձայն՝ կանանց միայն 33 տոկոսն են հաջողության հասնում այդ գործընթացքում։ Ստացվում է` կարևորը ոչ թե սրվակի մեջ է, այլ ինչ-որ ուրիշ բանի։

Օրինակ, նյութական միջոցներն ու նյութական խթանները ընտանիքին աջակցելու համար։

«Պետք է այնպես անել, որ երկու ու ավելի շատ երեխա ունենալը նորաձև ու հարգարժան լինի, ինչպես սպորտով զբաղվելն է նորաձև դառնում»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սրանք Պուտինի խոսքերն են Ռուսաստանի ընտանիքների մասին, սակայն Հայաստանի դեպքում էլ են պետքական։

1944 թվականին՝ դեռ պատերազմի ընթացքում հաստատված «Հերոս մայր» կոչման մասին մեզ մոտ կարծես մոռացել են։ Ճիշտ է՝ Հայաստանում նույն հերոսության համար սեփական մեդալն են ստեղծել, սակայն մի քսան հոգի են այն ստացել։ Այդպես ժողովրդագրությունը չես ուղղի։

Այսօր ավելի հազվադեպ են ամուսնանում, ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ այսպես կոչված «քաղաքացիական ամուսնությունները» նույնպես չեն նպաստում «Հերոս մայր» կոչում ստանալուն. ազատ ընտանիքի արևմտյան մոդելը, որտեղ անհասկանալի շատ բաներ կան, փորձում է հետ մղել ավանդական հայկական մոդելը, որտեղ բազում երեխաներ կան․․․

․․․ «Հիշիր, որդիս, ամուրիների համար ամեն տեղ վատ է, իսկ ամուսնացածների համար՝ միայն տանը», - սիրում է կատակել իմ հարևանուհի Մարո տոտան։ Մայր, տատ, նախատատ։ Նրա մեծ, բարի տանը, որտեղ տպավորիչ թվով երեխաներ, թոռներ ու ծոռներ կային, բոլորի համար լավ է ու նախևառաջ` հարգարժան Մարո տոտայի։ Հակառակ դեպքում նա ավելի քան իննսուն տարի այս աշխարհում չէր մնա։ Հաշվի առեք դա ու երկար ապրեք։

432
թեգերը:
Արտամարմնային բեղմնավորում, հայ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում

2318
(Թարմացված է 15:45 25.01.2021)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Լոռու մարզի Վանաձոր քաղաք, որտեղ շուկաներից մեկը ժողովրդի կողմից ստացել է «Լաչինի միջանցք» անվանումը։ Շուկայի պատմությունը` մեր նյութում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Վանաձորը մեզ ուրախացրեց մարզային քաղաքի համար փոքր–ինչ արտասովոր աշխուժությամբ։ Ձմեռային փողոցներում տասնյակ մարդիկ կան. ոմանք շտապում են, ոմանք հանգիստ ճեմում։ Գլխավոր փողոցներից մեկում` Տիգրան Մեծում, մի քանի մարդ իրար հետևից մտնում են երկու շենքերի միջև գտնվող նեղ նրբանցքը, որտեղից գունեղ շարքեր են երևում և հոտերի բազմազանություն է տիրում. այստեղ է գտնվում քաղաքի ամենաաշխույժ շուկաներից մեկը։ Անվանումն էլ իր նման յուրահատուկ է` «Լաչինի միջանցք»։

Лачинский рынок в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

– Լաչին է կոչվել 90-ականներին` պատերազմի ժամանակ։ Միջանցքի ա նման, չէ՞, – ժպտալով հարցնում է  արտաքինից մոտ 30 տարեկան վաճառողը։

– Ինչքան ինձ հիշում եմ, ստեղ միշտ շուկա է եղել։ Խորհրդային տարիներին էս տները չկային, մեքենա կարող էր անցնել էս ճանապարհով, էնքան լայն էր, – պատմում է մեկ այլ վաճառող։ Նրա դիմաց աղացած ու չաղացած սուրճի մի քանի պարկ է դրված։ Մեր զրույցի ժամանակ վաճառասեղանին մի կին է մոտենում, սուրճ ընտրելով, մեզ նայում։

– Իսկ խորհրդային տարիներին շուկան ինչպե՞ս էր կոչվում։

– Անուն չուներ, ոնց որ թե, – փորձում է մտաբերել ավելի մեծահասակ վաճառողը, – էն ժամանակ վաճառողներն ավելի քիչ էին, ու քաղաքում վաճառքի ավելի հայտնի կետեր կային..., – հանկարծ տղամարդն ինչ–որ բան է հիշում, – Մարտուն քեռուն հարցրեք, ստեղ շատ վաղուց է ապրում։

Бездомные собаки у мясной лавки в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Մարտուն քեռին կաշվե գլխարկով է, ձեռքին հավկիթներով տոպրակ կա։

– Այստեղ ե՞ք ապրում, – հարցնում եմ ես։

– Հա, հեսա իմ տունը, – ցույց է տալիս նա կոշիկի խանութի ուղղությամբ։

– Չհասկացա, – տարակուսում եմ ես։

– Իսկ դու մի քանի քայլ հետ արա ու կտեսնես։

Նրա խորհրդին հետևելով հետ եմ գնում, և «Լիմար» ցուցանակով մեկ հարկանի խանութի հետևում երկհարկանի մոխրագույն տուն է երևում։

– Էրեխեքի պատվի՞ն է։ Լիանա՞, Մարիա՞մ։

– Գուշակեցիր, Լիանա, – ասում է, ժպտում է Մարտուն քեռին, – Լիանան մեծ թոռս է, հինգերորդ դասարանում է սովորում։ Իսկ «մար»–ը երկվորյակ թոռներիս պատվին` Մարատ և Մարտուն։

Մարտուն Լալայանը որդու հետ կոշիկի և գործվածքեղենի խանութը բացել է 12 տարի առաջ։ Շուկան արդեն այն ժամանակ էր «Լաչին» կոչվում։

– «Լաչին» անունը ստացավ 90-ականների արցախյան պատերազմի ամենաթեժ ժամանակ, – պատմում է Լալայանը, – 1992 թվականին Լաչինի միջանցքը մե՛կ հայերի կողմն էր անցնում, մե՛կ ադրբեջանցիների, միշտ կռիվ էր գնում այդ միջանցքի համար։ Նույնը ստեղ` ամեն օր վաճառողները շուկայի ամեն սանտիմետրի համար կռիվ էին անում։ Մենք ստեղ էինք ապրում, ու միշտ տեսնում ու լսում էինք էդ կռիվները, – պատմում է  Լալայանը։

– Ստեղ արցախյան մարտերից ավելի թեժ մարտեր էին գնում, – կատակում է երիտասարդ վաճառողը,– հիմա էլ կռվելու համար հատուկ ժամ ունենք ամեն օր։

Տղամարդիկ ծիծաղում են։ Արցախյան նոր պատերազմի մասին եմ նրանց հարցնում, որի հետևանքով Հայաստանին ամբողջ Լաչինից (Բերձոր) միայն մի միջանցք մնաց, այն էլ` ռուս խաղաղապահների հսկողության տակ։

– Մեզ էլ խաղաղապահները չէին խանգարի, – կրկին կատակում է երիտասարդը։

Рыбная лавка в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Իսկ Լալայանը շարունակում է պատմել` ցույց տալով այն վաճառասեղանը, որտեղ նրանք հավաքվում էին պատերազմի օրերին, ծխախոտ ու այլ իրեր բերում ռազմաճակատ ուղարկելու համար։

Мартун Лалаян, владелец дома и магазина в ванадзорском Лачинском рынке
© Sputnik / Aram Nersesyan
Մարտուն Լալայանը

– Արծրունին էինք լսում միասին։ Հետո իզուր ամեն ինչ էդ տղու վրա քցեցին, – ասում է մեկ այլ տարիքով վաճառող։

– Նիկոլի վրա էլ, – ասում է մյուսը։

– Հա՞ – զարմանում եմ ես։

– Հա, բա ինչ, – վստահ ասում է նա, – մեր մոտ ամենալավ առևտուրը հեղափոխության տարին է եղել։ Էնքան մարդ էր Երևանից գալիս, զբոսաշրջիկներ, իրանցիներ, ղազախներ...

Посетители Лачинского рынка в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

2018 թվականից հետո շուկայում գործերը վատ էին։ Մրգերի 60-ամյա վաճառողն ասում է, որ վերջին մեկ տարում առևտուրն այնքան քիչ էր, որ նույնիսկ մտածում էր իր նախկին գործին վերադառնալու մասին։

– 30 տարի վարորդ եմ աշխատել հրշեջ ծառայությունում։ Հետո թոշակի անցա։ Ձանձրույթից չմեռնելու համար շուկա մտա։ Սկզբում վատ չէր, բայց հիմա... Հազիվ հացի փող եմ առնում։

Այսօր շուկայի և իրական «Լաչինի միջանցքի» նմանությունը միայն երկուսի նեղ լինելու մեջ է. շուկայում ավելորդ սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում։

– Սաղ կյանքս էս շուկա որպես գնորդ եմ եկել, միշտ նկատել եմ, որ ազատ տեղ կա։ Հենց թոշակի անցա, միանգամից եկա ստեղ ու իմ սեղանիկը բացեցի։ Ոչ մեկ ոչ մի բան նույնիսկ չհարցրեց։

Լուսանկարվել տղամարդը չցանկացավ։ Բացատրեց, որ այնքան չի սիրում լուսանկարվել, որ նույնիսկ ձգձգում է անձնագրի փոխումը, որի ժամկետը վաղուց լրացել է։

Մերձակայքում «Լաչին Սիթի» անունով հսկայական խանութ է գործում։ Խանութը հավակնում է սուպերմարկետի կոչման. այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` վարսակալից մինչև սպասք։

– Իսկ ինչի՞ «Լաչին Սիթի», – հարցնում եմ տնօրենին։

– Բա էլ ի՞նչ, – ժպտում է նա, – շուկան «Լաչին» է կոչվում, մենք էլ, որ 2009–ին խանութը բացեցինք, ամենահարմար անունն ընտրեցինք։

 «Լաչին Սիթիի» հարևանությամբ սուրճի սարք է դրված, որի վրա գրված է «Լաչին սուրճ»։

Магазин Лачин сити в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի Սիթին» Վանաձորում

Շուկայի ժողովրդական անվանումն այնքան է տարածվել, որ նույնիսկ Գուգլի քարտեզը որոնման ժամանակ «Լաչինի միջանցք» բառակապակցություն գրելիս երկու տարբերակ է առաջարկում` Արցախի և Վանաձորի։

Автомат по приготовлению кофе Кофе Лачин в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի սուրճը» Վանաձորում

«Լաչինի շուկայից» մի քանի քայլ այն կողմ Արցախ պուրակն է։ Պուրակը կտրվում է Լաչինից Տիգրան Մեծ փողոցով։ Վանաձորյան «Արցախում» մի քանի հուշարձան կա ու «Արցախ» առևտրի կենտրոնը։ Շենքի վրա էլ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի (Տատիկ–Պապիկ) նարնջագույն պատկերն է: Իրական Արցախի նման այգին էլ դատարկվել է. ասում են` տարվա տաք եղանակին այստեղ ասեղ գցելու տեղ չկա։ Սպասենք` ե՞րբ «Արցախում» կրկին գարուն կգա։

  • Վանաձորի Արցախ պուրակը
    Վանաձորի "Արցախ" պուրակը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վանաձորի Արցախ պուրակը
    Վանաձորի "Արցախ" պուրակը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan
Վանաձորի "Արցախ" պուրակը
2318
թեգերը:
Արցախ, Հայաստան, Լաչինի միջանցք, Շուկա, Վանաձոր
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Աշխատուժի պակաս կա, ձնամաքրման տեխնիկայի մի մասն էլ մնացել է Ադրբեջանին. Արցախի խնդիրները
Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ․ նախարարները քննարկել են արցախցիների սոցիալական խնդիրները
Արխիվային լուսանկար. 20 նոյեմբերի, 2020, Ստեփանակերտ

Մեկ օրում Արցախ է վերադարձել 220-ից ավելի բնակիչ

0
(Թարմացված է 21:21 25.01.2021)
Խաղաղապահ առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում վնասազերծվել է 23 813 պայթյունավտանգ առարկա։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 222 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», - ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51065 փախստականներ:

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթյունավտանգ առարկա։

Նշվում է, որ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 5 մոդուլային ավան կկառուցվի
ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները