Սյունիք. դիրքեր

Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել

874
(Թարմացված է 22:20 24.12.2020)
Բանակին շոկային այս վիճակից դուրս բերելն ու ամրապնդելը մեծ ջանքեր ու ամուր նյարդեր է պահանջում։ Ներքաղաքական ցնցումների և կառավարության գործողությունների քաոսայնության պայմաններում արագ հաջողության դժվար թե հասնենք։

Արցախի պատերազմն ու հետպատերազմական գործընթացները շատ լուրջ ազդեցություն ունեն Հայաստանի հետագա պետականաշինության վրա։ Պատերազմի արդյունքները դեռ մանրամասն կվերլուծվեն, բայց որոշ, և ամենևին ոչ ուրախացնող շեշտադրումներ հիմա էլ կարելի է անել։ Խոսքն իհարկե բանակի մասին է։ Հենց զինված ուժերն են առաջին հերթին իրենց մաշկի վրա զգում հետպատերազմական իրավիճակի ամբողջ «հմայքը»։

Արժե թերևս սկսել սահմաններից՝ «հռչակավոր» սահմանազատումից։ Ադրբեջանին տարածքներ հանձնելու արդյունքում Հայաստանի սահմանը հարևան պետության հետ ավելացավ 528 կմ–ով։ Առաջացան նոր սահմանագծեր, որոնք պետք է կարգի բերել, ընդ որում՝ «կահավորել» ոչ թե խրամատների ու փոսերի սկզբունքով, այլ ժամանակակից ռազմաինժեներական մտքի ստանդարտներին համապատասխան։

Բանակի համար հիմա հատկապես դժվար է նաև այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Արցախյան պատերազմը՝ քաղաքական ղեկավարությունը ոչ միշտ է ականջ դնում գեներալիտետի խորհուրդներին ու առաջարկներին։ Այլապես, հավանաբար այսքան արագ, գրչի մի հարվածով չէին հանձնվի տասնյակ կիլոմետրով շահավետ դիրքերը։

Պաշտպանական ինստիտուտի փակ լինելու պատճառով մենք չենք կարող տեղյակ լինել բազմաթիվ կուլիսային բանավեճերից, բայց դժվար չէ կռահել, թե բանակին որքան տհաճ անակնկալ մատուցեց երկրի քաղաքական ղեկավարությունը։ Շահավետ դիրքերի կորուստը, երկարած սահմանն ու նոր ինժեներական ամրույթների և կառույցների շինարարության անհրաժեշտությունը մեծ գլխացավանք կդառնա զինվորականների համար, որոնք առանց այդ էլ շոկային վիճակում են և ոչ միշտ են հասկանում քաղաքական գործիչների քայլերի տրամաբանությունը։

Տրամաբանորեն, սխալների ուղղումը պետք է ենթադրի տնտեսության տեղափոխումը ռազմական ռելսերի վրա։ Ամբողջ տնտեսությունը պետք է ենթարկվի պաշտպանությանն ու անվտանգությանը, բայց քաղգործիչների շուրթերից հնչող պացիֆիստական հայտարարությունները, թուրքերի և ադրբեջանցիների հետ առևտուր սկսելու, հաղորդակցությունը բացելու խոստումները հազիվ թե թույլ տան տնտեսության «միլիտարիզացիայի» հույս ունենալ։

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

Հարաբերությունների և հաղորդակցության կարգավորման մասին իհարկե պետք է խոսել։  Բայց միայն այն ժամանակ, երբ հակառակ կողմը պատրաստ է ընդառաջ գնալ, ոչ թե սպառնալ Սյունիքի և Սևանի հետագա գրավմամբ։ Այն իրավիճակում, երբ ադրբեջանցի զինվորները սահմանամերձ տարածքներում ներխուժում են հայերի տները և, սպառնալով հաշվեհարդար տեսնել, դուրս են վռնդում բնակիչներին, իսկ կառավարությունը հանրությանը կերակրում է անվտանգության երևակայական երաշխիքներով, դժվար թե կարելի է սպասել, որ նույն այդ կառավարությունը որակապես նոր բանակ կստեղծի։

Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, կամ որտե՞ղ պետք է ապրի ՀՀ նոր վարչապետը

Քաղաքական ղեկավարության անզորության առաջին նշանները մենք տեսանք Սոթքի ոսկու հանքի դեպքում, երբ ժամանակին օպերատիվ պարզաբանումներ տալու փոխարեն իշխանությունները բարձրաստիճան զինվորականի մամուլի ասուլիս «պատվիրեցին», որը երկար ու տանջալից փորձում էր արդարացնել ադրբեջանցի զինվորականների անսպասելի այցը հանք։

Հետո պարզվեց, որ պետք է հապշտապ սահմանագծում իրականացնել և անել դա GPS-ով, այլ ոչ թե գեոդեզիական քարտեզներով։

Խնդիրը նաև այն է, որ սահմանների սահմանազատման դեպքում Հայաստանի զիջումները բացառապես միակողմանի բնույթ են կրում։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պետք է Հայաստանին փոխանցեր Տավուշում իր անկլավները, մասնավորապես՝ Արծվաշենը։ Բայց իհարկե նման բան չի արվում, ինչն էլ ի ցույց է դնում պաշտոնական Երևանի քաղաքական անկարողությունը։

Բանակին շոկային վիճակից դուրս բերելն ու ամրապնդելը մեծ ջանքեր ու ամուր նյարդեր կպահանջի։ Խնդիրն այն է, որ ներքաղաքական ցնցումները, կառավարության և հասարակության գործողությունների քաոսայնությունը ծայրահեղ բացասական ազդեցություն ունեն բանակի տրամադրությունների վրա։ Դավաճանության, բանակի՝ պատերազմին պատրաստ լինել-չլինելու մասին մշտական վեճերը, պատասխանատվությունը զինվորականների վրա գցելու մեր կառավարության ջանքերը ծայրահեղ ճնշող մթնոլորտ են ստեղծում, որը ցավոք, ապագայում կարող է հանգեցնել զինված ուժերից կադրերի փախուստի։

Բանակի մարտունակությունը, ի թիվս այլ գործոնների, ենթադրում է նաև զինվորականների արդյունավետ սոցիալական պաշտպանություն։ Բայց ի՞նչ պաշտպանության մասին կարելի է խոսել, եթե միջին և կրտսեր օղակի սպաների մեծ մասն այսօր խրված է վարկերի մեջ։ Եվ պետությունը մինչև օրս ոչինչ չի արել, որպեսզի իր զինվորականներին դուրս բերի վարկային «կաբալայից»։

«Կոտրված բանակի բարդույթից պետք է ազատվել». Կոտենոկն ասել է` ինչու պարտվեցին հայերը

Ուժերի և միջոցների ներկայիս ծայրահեղ վիճակի պայմաններում թերևս միակ մխիթարությունն ու «օդանցքը» մնում է ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքում և հանրապետության հարավային սահմանների լրացուցիչ ուժեղացումը ռուսական զորակազմի հաշվին։ Ռուսական զորքի ներկայությունն այստեղ ռազմական ղեկավարությանն օգնում է զգալի մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսներ խնայել, որոնք կկարողանան օգտագործել այլ ուղղություններով։ Թե որքանով իշխանությունը կկարողանա լուծել այս խնդիրը և արդյո՞ք կկարողանա օգտվել ռուսական «բոնուսից»՝ առանձին խոսակցության թեմա է։

874
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սոթքի հանքավայր, Սյունիք, Սահման, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է պահպանում մեր դիրքերը Դավիթ Բեկ գյուղի մոտ. նոր սահմանի և սահմանապահի լուսանկարները
Արցախցիներից 20 347 մարդ անտուն է մնացել
Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
Անդրանիկ Մեսրոպյանը` որդիների հետ

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

0
(Թարմացված է 00:41 28.01.2021)
Այսօր, Հայկական բանակի օրը, երբ արցախյան պատերազմից հետո ԶՈւ–ն ծանր ժամանակներ է պարում, մենք մեր քաղաքացիներին ուզում ենք հիշեցնել այն հերոսների մասին, որոնք պայքարում ու չեն հանձնվում։ Այս պատմությունը 30-ամյա մայոր Անդրանիկ Մեսրոպյանի մասին է։

Մայորի տանը մեզ դիմավորում են նրա ամենաերիտասարդ ու կարգապահ «զինվորները»` որդիներ Ավետիսն ու Դավիթը։ Անդրանիկը խիստ հայր չէ, բայց պահանջկոտ է։ Ավագ որդին 6 տարեկան է, նա լավ հասկանում է` ով է հայրն ու պատմում է ընկերներին հոր սխրանքների մասին։ Իսկ Դավիթն ընդամենը 2.5 է, նա նույնիսկ մատներով է դժվարությամբ ցույց տալիս, թե քանի տարեկան է։  Տեսնելով, որ հայրը պատրաստվում է ինչ–որ բան պատմել` երեխաները հարմար դիրք են ընդունում և սկսում լսել մեր զրույցը։

Майор Андраник Месропян (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանը

Անդրանիկը փոքր հասակում է որոշել  զինվորական դառնալ`  մոտավորապես Ավետիսի տարիքում և ոչ մի օր չի զղջացել դրա համար, նույնիսկ Արցախում թեժ մարտերի ժամանակ։ Խոստովանում է`էլ ավելի շատ է սկսել սիրել իր մասնագիտությունը, իսկ այսօր փորձում է օգնել ղեկավարությանը վերլուծել այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության։  Նա չի կարծում, որ հայկական բանակը պարտվել է, քանի որ համոզված է` ինչպես ինքը, այնպես էլ իր մարտական ընկերներն իրենց առջև դրված խնդիրները հիանալի են կատարել։

«Ադրբեջանցի զինվորը մեզ չի հաղթել։ Այդ մասին գիտեն ինչպես իրենք, այնպես էլ մենք` բոլորս։ Կգա ժամանակ և շատ բան կպարզվի, բայց ես նախկինի պես ինձ ուժեղ ու հաղթանակած բանակի սպա եմ համարում։ Ու Բանակի տոնը նշելու եմ ինչպես նախկինում, հարգելու եմ զոհվածների հիշատակն ու ավարտին հասցնելու նրանց գործը», – ասում է նա։

Մայորը պատերազմ է մեկնել հոկտեմբերի սկզբին։  Նա նախապես զգուշացնում է, որ չի պատմելու, թե որ ուղղությամբ է կռվել և ինչ մարտական խնդիրներ է կատարել, բայց խոստովանում է` ամենասարսափելին մարտական ընկերների կորուստն էր։

Անդրանիկը պատերազմի մասին սկզբում զուսպ ու չոր է պատմում, բայց երբ սկսում ենք հարցուփորձ անել զոհված մարտական ընկերների մասին սեղմում է բռունցքն ու աչքերը լցվում են արցունքով։

«Շատ ընկերներ եմ կորցրել, բայց ամենացավալին վերջին կորուստն էր։ Ինձ հետ ամբողջ պատերազմն անցած զինվորը մահացավ հրադադարից մի քանի ժամ առաջ։ Նա ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր. «Պատերազմը կավարտվի այն ժամանակ, ես երբ կմեռնեմ»։ Այդպես էլ եղավ», – պատմում է նա ու դադար տալիս։

Майор Андраник Месропян с сыновьями (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանը` որդիների հետ

Անդրանիկն այցելել է զոհված բոլոր մարտական ընկերների  հարազատներին։ Եղել են դեպքեր, երբ անձամբ է հայտնել տխուր լուրը։  Հիմա աշխատում է կապ պահպանել բոլորի հետ և լրացնել այն դատարկությունը, որը մնացել է նրանց որդիների ու եղբայրների վախճանից հետո։

Մայորը ջանացել է մարտի դաշտից հնարավորինս շատ վիրավորներ և նույնիսկ զոհվածների մարմիններ դուրս բերել` թշնամուն չթողնելու համար։ Բայց եղել են դեպքեր, երբ հակառակորդի ռմբակոծությունների պատճառով չի հաջողվել դա անել, սակայն մարտական գործողությունների ավարտից հետո Անդրանիկն օգնել է զոհվածների աճյունների որոնման հարցում։

«Զոհվածների ծնողներին միշտ ասում եմ, որ հիմա ես նրանց համար որդի եմ լինելու, կարող են ինձ զանգել, կիսվել իրենց վշտով ու խնդիրներով։ Նրանք հիմա մեր կյանքի մասն են, իսկ մենք` նրանց», – ասում է նա։

Իսկ ահա իր մորն Անդրանիկը չէր ասել, որ պատերազմ է գնում։ Երկար ժամանակ նա մտածում էր, որ որդին շարունակում է ծառայել Արարատի մարզում, որտեղ և ծառայում էր։ Եվ միայն հարևանի. «Ո՞նց ա կռվում տղեդ» հարցը բացեց նրա աչքերը։

Անդրանիկը կարծում է, որ ճիշտ է վարվել, քանի որ մորն ավելորդ հուզվել պետք չէր։ Իսկ ահա սպայի ավագ որդին` Ավետիսը, տատիկից շուտ է հասկացել ամեն ինչ. նա ընկերների մոտ պարծենում էր, որ հայրիկը հայրենիքն է պաշտպանում։

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, որտեղ և ապրում է Անդրանիկ Մեսրոպյանը, շատ զոհեր եղան, շատերը պայմանագրային զինծառայողներ էին։ Եվ 6 տարեկան Ավետիսն իր տարիքի համար շատ իմաստուն արտահայտություն է անում. «Նրանք բոլորը հերոսներ են` պաշտպանում էին մեզ ու մեր հայրենիքը»։

–  Կցանկանայի՞ք, որ ձեր որդիները զինվորական դառնային։

–  Բնականաբար։ Ես պատրաստ եմ ընդունելու նրանց ցանկացած ընտրություն, բայց անկախ ամեն ինչից, մեր բանակի զինվոր լինելը` պատիվ ու հպարտություն է։

Сын майора Андраника Месропяна - Давид (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանի կրտսեր որդին` Դավիթը

Հավելենք մեր կողմից` այս տարի հունվարի 28-ին տոնական միջոցառումներ չեն նախատեսվում։ Բայց լոկալ բնույթի միջոցառումներ կանցկացվեն երկրի բոլոր զորամասերում։

Майор Андраник Месропян (26 января 2021). Армавир
© Sputnik / Asatur Yesayants
Անդրանիկ Մեսրոպյանն իրենց բակում

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից պաշտպանության պետական կոմիտե էր ստեղծվել։  1992 թվականի հունվարի 28-ը ՀՀ կառավարությունն ընդունել էր պաշտպանության նախարարություն ու ազգային բանակ ստեղծելու մասին որոշումը։ Բանակը ձևավորվեց մարտական գործողությունների ընթացքում։ Դրա հիմքը դարձան տարբեր կամավորական ջոկատներ, որոնք անմիջականորեն ներգրավված էին Արցախյան մարտերում։

0
թեգերը:
տոն, Բանակ, Արցախյան պատերազմ, Արցախ, Արմավիր, զինծառայող, Զինվոր
Ըստ թեմայի
Ինչու պարտվեց այցեքարտ դարձած բանակը, կամ հայկական ԶՈւ-ն զրոյից արդիականացնելու կարիք կա
Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին
Հայոց բանակի ստեղծման օրը կանցնի առանց տոնական հանդիսությունների
Կարի արտադրամաս

Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...

213
Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, ինչը լավ է գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող ՀՀ–ի համար։ Մենք տեսանք` ինչպես է աշխատում «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամասը, պարզեցինք` ինչու են աշխատակիցներն ուրախ այդ աշխատանքի համար, թեև պայմանները հեռու են հարմարավետ լինելուց։

Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքը՝ Վանաձորը, տեղացիները շարունակում են Կիրովական անվանել։ Սովորության հիմքում հոգեբանական գործոն էլ կա. քաղաքը մնացել է սովետական Կիրովական։ Շենքերը, հուշարձաններն ու մարդիկ մնացել են խորհրդային շրջանում։ Անգամ քաղաքում հայտնվող նոր հնարավորությունները պահպանում են սովետական շունչը։

Նման օրինակ է քաղաքում բացված հայ-ռուսական «Իջ Գրանդ Տեքստիլ» արտադրամասը։ Արտադրամասը տեղացիների համար ծանոթ Բազումի կարի ֆաբրիկայի շենքում է` հսկայական, տեղ–տեղ կիսաքանդ, պլոկված պաստառներով շենքում։ Շինության սառը միջանցքներում հեշտ է խառնվել ու անգամ ընկնել (չքողարկված փոսեր կան), դրա համար մեր նկարահանման թիմին ուղեկցում են «Իջ Գրանդ Տեքստիլի» աշխատակիցները։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Հասնում ենք բուն գործարանին, որը, ի տարբերություն ամբողջ շենքի, ջեռուցվում է, բայց ոչ բավարար. բոլորն աշխատողներն ու անգամ տնօրենը ձմեռային բաճկոններով են աշխատում։ 30-ից 70 տարեկան կանայք 2-3 շարքով նստած են կարի մեքենաների մոտ։ Մոտ 100 աշխատող կա նստած։ Նրանց պարբերաբար մոտենում է մի երիտասարդ կին և բարձրաձայն ինչ-որ բան ասում։ «Ո՞վ է այսպես կարել», «Սա ո՞ւմ ձեռքի գործն է» թույլատրելիի սահմանն անցնող տոնով դիմում է նա կարողներին։

- Լավ, ինչի՞ էսքան բարձր, - հարցնում եմ տնօրինությանը։

-Դե, կարի ֆաբրիկայում ուրիշ ձև հնարավոր չի, շուխուռ ա, – հնչում է պատասխանը։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Կարի արտադրամասում որսորդական, շինարարական, բանվորական հագուստ են կարում։ Ամբողջ արտադրանքը Ռուսաստան են արտահանում, Հայաստանում այն չի վաճառվելու է։ Աշխատում է 100 մարդ, տնօրենի խոսքով` ևս 1900 ազատ աշխատատեղ կա։

Կարողների կողքին` ապակիների վրա, երեք թուղթ է փակցված։ Այստեղ նշված են տուգանքները, որոնց կարող են ենթարկվել ձեռնարկության աշխատակիցները։ Կարողը 5000 դրամ կտուգանվի հեռախոսով խոսելու համար, 10 000 դրամ կտուգանվի բրիգադիրը։ Կա 3000 դրամ տուգանք, եթե աշխատակիցն աշխատավայրում մաքրությունը չի պահում։ Հաջորդ տուգանքի զրոներն ավելի շատ են` 170 հազար դրամ տուգանք, եթե աշխատակիցը կարի մեքենայի վարդակն օգտագործի անձնական նպատակներով։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

- Էս տուգանքներն իրո՞ք կիրառվում են, - հարցնում եմ տնօրեն Մհեր Միրզոյանին։

- Բա ոնց, -ասում է նա ոգևորված, - բոլոր աշխատողները աշխատանքային պայմանագիր են ստորագրել, սաղ պայմանները նշված են։ Էսքան փող ենք ծախսում, նայեք` ինչ հսկա տարածք ա, գիտեք`մենակ ջեռուցումը ինչ արժի...

-Միջինում ինչքա՞ն են ստանում աշխատողները։

- Ոնց բոլոր նման գործարաններում, աշխատավարձը գործարքային ա։ Մի կոստյում կարելը արժի 1000 դրամ։ Աշխատողը քանի հատ կարի, էդքան էլ փող կստանա։ Կարան նույնիսկ ամիսը 100 հազար ստանան, եթե լավ աշխատեն։ Բայց միջինում 40-50 հազար դրամ ա ստացվում։ Դե, ստեղ բոլորը նոր են սկսել աշխատել, էն էլ կանայք են, իրանց թողնես` կոֆե խմեն, խոսան։ Մեր մոտ բրիգադիրը 130 հազար դրամ ա ստանում: Պատկերացնո՞ւմ ես՝ Վանաձորում կինարմատի համար դա ինչ թիվ ա։

Мгер Мирзоян, директор “Идж Гранд Текстиль”
© Sputnik / Aram Nersesyan
Մհեր Միրզոյան

Մինչ մենք խոսում ենք, աշխատակցուհիները լուռումունջ շարունակում են իրենց աշխատանքը։ Մի խումբ կանայք են մտնում ձեռնարկություն։ Նրանք մոտենում են ֆաբրիկայի ղեկավարությանը և սկսում են ինչ-որ բան քննարկել։ Պարզվում է` ուրիշ նմանատիպ ֆաբրիկայում են աշխատում, մեկ բրիգադ են և եկել են աշխատանքի պայմաններն իմանալու։ Դրանք երևի գոհացնում են նրանց, քանի որ կանայք սկսում են տեղավորվել նորեկների համար նախատեսված կարի մեքենաների դիմաց։

Մոտենում եմ կարող կանանց։ Նրանցից մեկի ձեռքին մատանիներ եմ նկատում.

-Մատանիներով կարողանո՞ւմ եք աշխատել։ Չի՞ խանգարում։

-Չէ, սկի չեմ էլ զգում, - ասում է նա` նայելով իր մատանիներին։

Կողքի մի քանի կանայք էլ ցույց են տալիս իրենց մատանիները։ Տատիկներից մեկը ժպտում է․

– Ստեղ ընդհանրապես չեմ զգում, որ հագս մատանի կա, բայց հենց մտնում են տուն, միանգամից հանում եմ, արդեն սկսում են խանգարել։

Տատիկներից մեկը աչքի տակով հետևում է մեր խոսակցությանը։ Հենց որ ընդմիջում է լինում, նա խնդրում է ինձ մոտենալ իրեն։

-Ջանա, -տատիկաբար դիմում է ինձ, - խնդրում եմ, մեր տնօրենին հարցրու՝ ե՞րբ մեզ էլ տրանսպորտ կտրամադրի։ Վանաձորում ապրողների համար ավտոբուս կա, բայց գյուղերի բնակիչների համար չկա։

-Իսկ ձեր գյուղից շա՞տ մարդ կա։

- Հա, շատ են։ Ստիպված ամեն օր տաքսիով ենք գալիս։ Ես կարա՞մ ամեն օր տաքսի ինձ թույլ տամ։

Մոտենում եմ տնօրենին, արդեն ենթադրելով, թե ինչ կարող է պատասխանել։

- Դեռ չեմ կարա մի տրանսպորտ էլ աշխատացնել։ Մեկը կա, աշխատողներին բերում ու տանում ա։

- Բայց միայն Վանաձորում։

- Հա։ Բայց հիմա աշխատողները շատ չեն։ Հենց ավելի շատ լինեն, կմտածենք։

Տնօրենի պատասխանով վերադառնում եմ տատիկի մոտ։

- Ապրես, ազիզ ջան,-ասում է։

Նա կողքին նստած երկու կանայք տխուր ժպտում են։ Նրանք էլ են ամեն օր նույն տաքսիով ֆաբրիկա հասնում։

Швейная фабрика “Идж Гранд Текстиль” в Ванадзоре
Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս

Լոռու մարզում գործազրկությունը հասնում է 18 տոկոսի։ Ու այդ է պատճառը, երբ չնայած երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, այստեղ համաձայնում են ավելի ցածրին։ Յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկության բացումը տեղի բնակիչների համար օդից թափվող մանանա է դառնում, մարդիկ ընդունում են բոլոր պայմանները, որովհետև ընտրանք չունեն։ Այլընտրանքը իրենց ընտանիքներից հեռու արտագնա աշխատանքի մեկնելն է միայն, ինչը գործարանում աշխատող կանանցից շատերի ամուսիններն արդեն անում են։

  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    «Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 9
© Sputnik / Aram Nersesyan
«Իջ Գրանդ Տեքստիլ» կարի արտադրամաս
213
թեգերը:
աշխատանք, Վանաձոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Ի գործ». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետկառույցներում աշխատող սփյուռքահայերին
Քաղաքացին մի գրասենյակից մյուսը գնալու կարիք չի ունենա. սոցիալական ոլորտն օպտիմալացվում է
Ինչո՞ւ ազատվեց աշխատանքից Նարինե Թուխիկյանը
Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով