Արխիվային լուսանկար

«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման

522
(Թարմացված է 00:18 24.12.2020)
Հայերին «հայաստանցիների», «ղարաբաղցիների», «սյունեցիների», «ախպարների» բաժանելը, որով հաճախ տարվում է մեր հանրությունը, հատկապես վտանգավոր է դառնում, երբ երկիրը լուրջ արտաքին վտանգի է բախվում։

Դեռևս Արցախում ռազմական գործողությունների ժամանակ, չնայած իշխանության համախմբվելու կոչերին, և հատկապես պարտությունից հետո մեր հասարակության մեջ սկսեցին հետապնդել արցախահայերին, ինչը առավել վառ արտահայտվում էր սոցիալական ցանցերում։ Բանը հասավ նրան, որ Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը դիմեցին քաղաքացիներին ատելության տարածումը դադարեցնելու և թշնամու ջրաղացին ջուր չլցնելու կոչով։

Իհարկե, կարելի էր ուշադրութուն չդարձնել այս բոլոր խոսակցություններին, ամեն ինչ վերագրել սթեսին և հակասական զգացմունքներին, որոնք մարդիկ ապրում են Արցախում պարտությունից հետո, եթե այս բանավեճերը թաքնված, բայց իրական վտանգ չպարունակեին թե ժողովրդի, թե մեր պետականության համար։

Առանձին իշխանությունների գոյության ժամանակ ներքին պառակտումը բազմիցս հարվածել է մեզ․ թշնամին հաղթում էր հայերի միջև ընթացող ներազգային պայքարի պատճառով։ Հենց այդ պառակտումը վերջիվերջո փորձանքի մեջ գցեց միջնադարյան Եվրոպայի քրիստոնյաներին, որոնք փաստացի հրավիրեցին թուրքերին իրենց տարածք և թույլ տվեցին ստրկացնել իրենց։

Վտանգավոր թեզեր

«Ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» մասին այս բոլոր, թվում է՝ կենցաղային խոսակցություններում իրականում շատ վտանգավոր «պնդումներ» են հնչում, որոնք խախտում են ազգի միասնականությունը։

Դրանցից մեկը հնչում է այսպես․ «Թող ղարաբաղցիներն իրենք պաշտպանեն իրենց Ղարաբաղը»։

Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա «Սյունիքը պետք է պաշտպանեն սյունեցիները», «Տավուշը՝ տավուշցիները» և այլն։ Վախենամ՝ նման մոտեցման դեպքում Երևանն առհասարակ պաշտպանող չի լինի, քանի որ բնիկ երևանցիներ այնքան էլ շատ չեն մնացել, շատերն այստեղ իրենք էլ տեղացի չեն։

Կառավարությունը հույս ունի, որ ՀՀ–ում հյուրընկալված արցախցիները 3 ամսում կվերադառնան Արցախ

Սրա հետ սերտորեն փոխկապակցված է մեկ այլ թեզ․ «Ինչո՞ւ պետք է մեր երեխեքը (Հայաստանի Հանրապետությունից) կռվեն Արցախում»։

Թույլ տվեք հարցնել․ իսկ ձեզ համար Արցախը նույնպիսի հայկական հող չէ՞, ինչպես Արարատի կամ Սյունիքի մարզը։ Ի՞նչ տարբերություն՝ զինվորը Գեղարքունիքո՞ւմ է ծառայում, թե՞ Արցախում։

Բացի այդ, ո՞վ է ասել, որ Արցախում կռվելով՝ արմավիրցի, տավուշցի կամ գեղարքունիքցի տղաները պաշտպանում են միայն արցախցիներին ու Արցախը, ոչ թե սեփական ընտանիքներն ու տները։ Հիմա, երբ մենք կորցրել են «անվտանգության գոտին» և նախկին ԼՂԻՄ-ի մի մասը, իսկ սահմանները մոտեցել են անիմիջապես Հայաստանի Հանրապետությանը, դուք ավելի հանգի՞ստ եք քնում։ Դժվար թե։

Այլապես սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց երեխաներին չէին ուղարկի ավելի խորը թիկունք, ինչպես հիմա անում են շատ սյունեցիներ։ Թե՞ դուք կարծում էիք, թե Արցախի հայերին այս բոլոր 30 տարիների ընթացքում հեշտ էր ապրել հարձակման ամենօրյա վտանգի տակ, միայն այդ հողի վրա իրենց ներկայությամբ հսկելով ձեր հանգիստն ու քունը։

Երրորդ վտանգավոր թեզը․ «Կարևորը, որ էլ չեն կրակում։ Վերջապես ազատվեցինք այդ խնդրից։ Չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ, թե որտեղ է Ղարաբաղը»։

Իհարկե, լավ է, որ չեն կրակում։ Ոչ ոք չի վիճում։ Բայց եթե դուք կարծում եք, որ բուֆերային տարածքն ու Արցախի Հանրապետության մի մասը հանձնելուց հետո հիմա դուք և ձեր երեխաները անվտանգության մեջ եք, ապա ստիպված եմ հիասթափեցնել․ դուք խորապես մոլորվել եք։ Սյունիքի իրավիճակը վկայում է, որ սպառնալիքը չի անցել և հակառակը, Արցախում պարտությանը զուգահեռ անգամ մեծացել է։

Կարող են առարկել, թե նման խոսակցություններ վարում են միայն խավարամիտ, կիսագրագետ մարդիկ։ Համաձայն չեմ, անձամբ ես լսում եմ այս խոսակցությունները տարեցտարի, ընդ որում՝ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներից․ տաքսիստներից և շուկայի վաճառողուհիներից մինչև բարձրագույն կրթության դիպլոմով և անգամ գիտական աստիճանով մասնագետներ։

Եվ կրկին ազգային ինքնության մասին

Քննադատության հաջորդ ավանդական «թիրախը» սփյուռքի ներկայացուցիչներն են, որոնց մեղադրում են առնվազն երկու հանգամանքի համար․ նրանցից շատերն առհասարակ հայերեն չեն խոսում, իսկ չէ՞ որ «լեզուն է որոշում մտածողությունը» (այս փիլիսոփայական միտքը դուք կլսեք ամեն երկրորդ տնայնագործ ինտելեկտուալ-կեղծ հայրենասերից, որն իրեն իրավասու է համարում հայերին բաժանել «զտարյունների» և «շուռ տվածների»)։ Բայց ո՞վ է ասել, որ հայերենի կրողները իսկական հայրենասերներ են, որոնք ճիշտ են մտածում և պատրաստ են կյանքը տալ հայրենիքի համար։ Մեզնից յուրաքանչյուրը ծանոթներ ունի, որոնք հոյակապ հայերեն են խոսում, բայց առաջին իսկ դժվարության դեպքում պատրաստ են լքել հայրենիքը։

Մինչդեռ հենց գործը հասնում է օգնություն ցուցաբերելուն, ու սփյուռքահայերից մեծ գումարներ են գալիս ռուբլիներով, դոլարներով ու եվրոյով, ոչ ոք չի հարցնում՝ նրանցից քանիսն է կատարյալ տիրապետում հայրենի լեզվին։ Որևէ մեկը հիշու՞մ է, թե մեծն Ազնավուրը լա՞վ էր խոսում հայերեն, թե՞ այդքան էլ չէ։ Հիմա որևէ մեկը հետաքրքրվո՞ւմ է՝ արդյոք նույն Քիմ Քարդաշյանը (որն, ի դեպ, միայն հորական կողմից է հայ ու ԱՄՆ քաղաքացի է), որը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, կատարյալ խոսում է հայերեն, թե ոչ։ Կասկածում ենք։ Թե՞ մենք միայն հարուստ ու հայտնի հայրենակիցներին ենք հարգում։

Երկրորդ «մեղքը», որ նրանք ապրում են պատմական հայրենիքից հեռու ու հաճախ ավելի լավ պայմաններում, քան բուն Հայաստանի քաղաքացիները, ու այդ պատճառով ձայնի իրավունք չունեն։ Ասում են՝ թող գան, մեզ պես զրկանքների մեջ ապրեն ու հետո արդեն իրենց իրավունքների մասին խոսեն։

Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանից դուրս ապրող հայերի թիվը մի քանի անգամ գերազանցում է մեր փոքր մակերես ունեցող երկրի բնակչության թիվը։ Չնայած արտաքին ազդեցությանը, այդ մարդկանցից շատերը շարունակում են իրենց հայ համարել ու ցանկանում են օգնել պատմական հայրենիքին։ Դրա մասին են վկայում ոչ միայն մեր հիմնադրամներ արտասահմանից փոխանցվող գումարները, այլև արտասահմանում Հայաստանի շահերն առաջ տանող ծավալուն լոբիստական աշխատանքը, որը նույնպես արվում է սփյուռքի մեր հայրենակիցների միջոցների հաշվին։

Ի տարբերություն մեզ, որ այստեղ ենք ապրում ու անզեն աչքով տեսնում ենք պետության բոլոր թերությունները, սփյուռքահայերը հաճախ իրենց համար ստեղծում են Հայաստանի կատարյալ կերպար, որը լավատեսություն է ներշնչում ու նոր գաղափարների աղբյուր դառնում։ Սփյուռքում ծնվում են այնպիսի հերոսներ, ինչպիսին է Մոնթե Մելքոնյանը, որոնք ունակ են թողնել բարեկեցիկ կյանքն Արևմուտքում ու առանց չափազանցության իրենց կյանքը զոհել հայրենիքի համար, այն հայրենիքի, որը միայն պատմություններով ու գրքերով գիտեին։

Պրագմատիկների ժամանակը, կամ ինչպես է սփյուռքն օգնում Հայաստանին ու Արցախին

Մեր մեծամիտ վերաբերմունքով մենք վանում ենք այդ մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք ծնվել են ավելի բարեկեցիկ միջավայրում՝ հայրենիքի սահմաններից դուրս ու վատ են տիրապետում հայերենին։

Մենք դեռ մեծ աշխատանք ունենք անելու՝ Արցախի վերականգնում, դրա կարգավիճակի ճանաչում, նաև Հայաստանի Հանրապետության ոչ միայն պահպանում, այլև ուժեղացում։ Այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է սփյուռքի հսկայական ու ծանրակշիռ աջակցությունը։

Գլոբալ ազգի ցանցային մոդել

Այս հոդվածը «լավ ղարաբաղցիների» ու «վատ հայաստանցիների» մասին չէ, հակառակը։ Ավելի շուտ սա «հոգու ճիչ» է, փորձ է ցույց տալու, որ ծննդյան վայրի, բնակության վայրի կամ բարբառի սկզբունքով հայերի բաժանելու փորձը ինքնակործաման տանող ուղի է։

Վերջերս մի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «մեր առաքելությունը ուժեղ պետականության հիման վրա գլոբալ ազգի ցանցային մոդելի ստեղծումն է»։ Նրա կարծիքով՝ սփյուռքի ու Հայաստանի սիներգիայի նման տեսակը շատ բան կարող է առաջարկել աշխարհին։

ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին

Չենք կարող չհամաձայնել այդ գաղափարի հետ։ Բայց մենք այն կյանքի չեն կոչի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հրաժարվել տեղային մտածելակերպից, նեղմտությունից, սեփական եղբայրների վրա պիտակներ կախելուց։ Այո, բոլորս տարբեր ենք, բայց այլ ժողովուրդների հետ շփման փորձը մեզ միայն հարստացնում է ու ընդլայնում է տեսադաշտը, և պետք չէ դրանից վախենալ։

Աշխարհում դուդուկի մասին իմացան այն բանից հետո, երբ այդ հիասքանչ գործիքը հնչեց ոչ միայն բուն Հայաստանում, այլև՝ համաշխարհային բեմում։ Դե հենց ինքը՝ ծիրանենու փողն էլ այլ գործիքների հետ նորովի հնչեց, շատերի համար ավելի հետաքրքիր ու ավելի հագեցած։

522
թեգերը:
հասարակություն, Սփյուռք, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում ֆեյք ամենահետաքրքիր արտանետումը լավ ու վատ հեղափոխությունների մասին էր․ փորձագետ
Տարվա ֆեյքեր. տեղեկատվական պատերազմներին հակազդելու տեսություն և պրակտիկա. տեսակամուրջ
Լավը, վատը, չարը․ ինչպես հաշտեցնել հայ հասարակությանն ու խուսափել եղբայրական գերեզմանից
Լարի Քինգ

Նրա հաղորդումները միաժամանակ դիտում էին միլիոնավոր մարդիկ. Լարին, Սթիվենն ու Մուհամեդ Ալին

28
Եկեք անկեղծ լինենք։ Այս հիվանդությունը՝ կորոնավիրուսը չի նայում, թե դու ով ես՝ բժիշկ, ոստիկան, հայտնի գրող, թե բաձրաստիճան պաշտոնյա։ Համավարակը չի շրջանցում որևէ մեկին, մանավանդ նրանց, որ այլ լուրջ առողջական խնդիրներ ունեն և բարձր տարիքի են։
Կյանքից հեռացել է ժուռնալիստիկայի լեգենդը՝ 87-ամյա Լարի Քինգը

Շաբաթ օրը Ամերիկայում կյանքի հեռացավ աշխարհի ամենահայտնի և ամենապրոֆեսիոնալ լրագրողներից մեկը՝ Լարրի Քինգը։ Նա 87 տարեկան էր։ Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա տասնյակ հարցազրույցներ է վարել ամենատարբեր մարդկանց հետ։ Հիշում եք, երևի, մի ժամանակ էսպիսի կատակ կար, կարծեմ, հայտնի դերասան Վալենտին Գաֆտն էր հորինել. «Չկա աշխարհում այնքան հայ, որքան դեր, որ խաղացել է Արմեն Ջիգարխանյանը»։

Լարի Քինգի վարած հարցազրույցների թիվն էլ աներևակայելի շատ է, և դեպ նրա հիմնած «Լարրի Քինգ լայֆ» երեկոյան հաղորդումը «Գինեսի գրքում» է ընդգրկվել հենց երկարակեցության համար, որովհետև շատ լավ գիտենք՝ որոշ ժամանակից հեռուստահաղորդումների ճնշող մեծամասնությունը փակվում է, քանզի հանդիսատեսը կորցնում է դրանց նկատմամբ հետաքրքրությունը։

​Լարի Քինգի դեպքում երկար տարիներ այդպես չէր։ Կա վիճակագրություն։ Ճիշտ է, վիճակագրությունը հաճախ խաբուսիկ է։

Մի օրինակ բերեմ հայաստանյան իրականությունից։ Ամեն ամիս, կարծեմ նույնիսկ ամեն շաբաթ «Արմենպրես» գործակալությունը հրապարակում է ամենակարդացվող գրքերի, այսպես ասած, «թոփ թենը», հիմնվելով Երևանի գրախանութներում անցկացրած հարցումների վրա։ Իհարկե, հստակ ասվում է՝ այս գիրքը առաջինն է, այս մյուսը՝ երկրորդը և այլն։ Սակայն չի նշվում, թե քանակական առումով որքան գիրք է վաճառվել։ Իսկ չար լեզուները պնդում են, որ նույնիսկ առաջին տեղը գրաված գրքից վաճառվել է ընդամենը 10-15 օրինակ։ Այնինչ առաջին տեղը գրաված գրքի հեղինակը անմիջապես էլ հայտարարում է՝ ես բեսթսելեր եմ գրել։ Փորձեք գնալ արտերկիր և համոզել, ասենք, մեկ այլ Քինգին՝ Սթիվեն Քինգին, որի ամեն նոր գիրք գրեթե միլիոնավոր տպաքանակով է լույս տեսնում, որ 10-15 օրինակով վաճառված գիրքը բեսթսելեր է։ Ասում են՝ Սթիվեն Քինգը բավական բարեկիրթ մարդ է՝ չի ծիծաղի, այլ հակառակը՝ կփորձի սփոփել ձեզ։

​Ինչու եմ սա պատմում։ Որովհետև Լարի Քինգի հարցազրույցները սովորաբար ամեն օր լսում էր ավելի քան մեկուկես միլիոն մարդ։ Եթե այս ցուցանիշը ձեզ չբավարարեց, բերեմ արտառոց փաստ։

Շատ ռոմանտիկ. «Матч ТВ»-ի հաղորդավարուհուն ուղիղ եթերում առաջարկություն են արել. տեսանյութ

Երբ 1993 թվականին Լարի Քինգը դեբատներ էր վարում Ամերիկայի փոխնախագահ Ալբերտ Գորի և տեխասցի հայտնի միլիարդատեր Ռոս Պերոյի միջև՝ Ազատ առևտրի Հյուսիսամերիկյան համաձայնագրի շուրջ, այդ հաղորդումը դիտել էր ավելի քան 16 միլիոն մարդ։ Հիմա էլ է սա անհավանական թվում, իսկ այն ժամանակ պարզապես ֆանտաստիկ էր։ 16 միլիոն մարդ՝ հինգ Հայաստան։

​Ով էր Լարի Քինգը։ Ծնվել էր Նյու Յորքի Բրուքլին շրջանում 1933 թվականին։ Մեծացել էր հրեական հավատացյալ ընտանիքում։ Սակայն ավելի ուշ, գիտական բնորոշմամբ, դարձել էր ագնոստիկ, ինչը սովորական ժողովրդական լեզվով նշանակում է անհավատ։ 14 տարեկանում մահացավ նրա հայրը, և պատանի Քինգը դուրս եկավ դպրոցից մորն օգնելու համար։ 20 տարեկան հասակում զգաց, որ ուզում է լրագրությամբ զբաղվել և գնաց ռադիո։ Երբ ռադիոկայանի ղեկավարն իմացավ, որ տղայի անունը Լոուրենց Զեյգեր է, անկեղծորեն խնդրեց գոնե եթերում ներկայանալ այլ ազգանվամբ։ Սկսեցին փնտրել և ի վերջո գտան մի թերթ, որտեղ գովազդ կար, գրված էր «Քինգի ալկոհոլի մեծածախ վաճառքի խանութ»։ Բոլորին դուր եկավ, և այդ օրից նա դարձավ Լարի Քինգ։

​Իսկ 1978 թվականին գնաց հեռուստատեսություն և հիմնեց «Լարի Քինգ լայֆ» հեռուստահաղորդումը։ Հարցազրույցներ արեց Ամերիկայի բոլոր նախագահների հետ՝ Ջերալդ Ֆորդից սկսած։ Բարաք Օբաման նրան անվանեց «հեռուստատեսային Մուհամեդ Ալի», այսինքն սուր և կծու հարցեր տվող։

Սակայն ոչ բոլորն են համաձայն այս գնահատականի հետ։ Երբ Լարի Քինգը տարիներ առաջ հանձնում էր իր ծրագիրը հայտնի լրագրող Փիրս Մորգանին՝ կարծիք հայտնեց, որ Մորգանը հիմնականում ոչ թե բացահայտում է հյուրին, այլ՝ ինքն իրեն։

Մորգանը բավական կոպիտ պատասխան տվեց. «Իմ թեմաները սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունն է և մարդկային կյանքեր փրկելը, իսկ դու հիմնականում համբուրում էիր հայտնիների մարմինների հինգերորդ կետը»։

28
թեգերը:
Մահ, Հեռուստատեսություն, Լարի Քինգ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից
Ինչի՞ մասին էր երազում Թինա Կանդելակին հղիության ընթացքում. հաղորդավարուհին անկեղծացել է
Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումները
Արցախ. արխիվային լուսանկար

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

625
(Թարմացված է 18:00 22.01.2021)
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է առաջատար տեխնոլոգիաներին, սակայն Արցախում ծնելիություն աճը արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) միջոցով բարձրացնելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունն ականջ է ծակում։

Առաջինը, ինչի մասին մտածում ես հրահանգի մասին իմանալիս՝ ինչի՞ համար է պետք երեխաներ ունենաս ու նրանց որպես զինվոր մեծացնես, եթե պետությունն այդքան անտաղանդ ձևով է տնօրինում մարդկանց կյանքը պատերազմի ժամանակ։ Վերջին արցախյան պատերազմում 5000 զոհված (որոշ տվյալներով` նույնիսկ ավելի շատ)․ այս թիվը շշմեցնող է, նույնիսկ եթե դա է հաղթանակի գինը։ Իսկ այստեղ ոչ ի հաղթանակ չկա, այլ բոլոր առումներով ամոթալի պարտություն է։

Մարշալ Ժուկովին վերագրում են գեներալ Էյզենհաուերին (որը հետագայում ԱՄՆ նախագահ դարձավ) ուղղված մի արտահայտություն։ Պոստդամի մատույցներում, որտեղ գեներալը զորավարի իր գործերով էր հասել, նա ռուս զինվորների աճյուններով պատված մի դաշտ է տեսել։ Պարզվել է, Ժուկովի հրամանը կատարելիս զինվորները գրոհել են քաղաքը գերմանացիների դաշույնային հարձակման տակ, ու գրեթե բոլորը մահացել են։

Ամերիկացին ցնցվել է այդ տեսարանից ու ասել է. «Ինչի՞ համար էր ձեզ պետք Պոստդամը»։

Ու Ժուկովն իբրև պատասխանել է․ «Ոչինչ, ռուս կանայք էլի կծնեն»։

Մեծ հայրենական պատերազմի ավարտից նույնիսկ կես դար անց մարդկային կորուստների հետևանքները տարածվում էին` ինչպես ջրի մեջ գցած քարից առաջացած օղակները։ Հիշում եմ իմ հետպատերազմյան մանկությունից․ շուրջբոլորը բազմաթիվ կանայք էին, տղամարդիկ` քիչ, երեխաները` էլ ավելի քիչ։ Դպրոցում ավելի շատ ուսուցչուհիներ կային, քան ուսուցիչներ, նույնը` շինհրապարակներում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Պարահրապարակներում տղաներին միանգամից տանում էին, իսկ ահա աղջիկների հետ պարող աղջիկներ տեսնելը սովորական բան էր։

Մեզ էլ կարող է դա սպառնալ։ Փոքր Հայաստանի ու տարածքի 75 –ը կորցրած էլ ավելի փոքր Արցախի համար հայ հարսնացուներին առանց փեսացու թողնելը նշանակում է մեծ ժողովրդագրական բաց թողնել։ Ինչո՞վ է պետք լրացնել այդ բացը։

Հույսը դնել այն բանի վրա, որ «հայ կանայք էլի կծնեն», դժվար է։ Հնարավոր է և ծնեն, բայց ավելի հավանական է` ոչ թե Արցախում կամ Հայաստանում, այլ շառից–փորձանքից հեռու` այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է։

Մի փոքր համեմատական վիճակագրություն։ Հետպատերազմյան Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց (30-69 տարեկան) հարաբերակցության մեջ կանայք նախկինի պես գերակշռող են։

Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1.383. 231 (46,5 %), տղամարդ կար ու 1.588.588 (53,5) կին։

Ադրբեջանում՝ (նույն ժամանակահատվածում) 5.070.036 (49,5%) կին ու 5.171.343 (50,5%) տղամարդ։ (Տվյալները Google-ի բնակչության հաշվիչից են)։

Տնտեսագետ Արա Գալոյանի տվյալները․ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը աստիճանաբար դանդաղում է»։

Տնտեսագետը որպես ապացույց ներկայացնում է վերջին երեք տարվա հունվար-հուլիսի բնական աճի տվյալները։ 2018 թվականին ՝ 4087 մարդ, 2019 թվականին՝ 3579 մարդ, 2020 թվականին՝ 2394 մարդ։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

«Բայց մենք նախընտրում ենք լռել այդ մասին։ Բոլորս միասին։ Գրեթե», - ամփոփում է Արա Գալոյանը։

Ավելացնեմ, որ դա մինչ պատերազմն էր։

Հիմա խոսենք արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մասին ու այն մասին, թե ինչ է կարելի դրանից սպասել։ Ժողովրդական լեզվով դրան ասում են «բեղմնավորում սրվակում»։ Ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում սրվակում բեղմնավորված արցախցու, բայց խոսքը դրա մասին չէ։

Այդ ճանապարհով բեղմնավորում ստացած պատմության մեջ առաջին երեխան Լուիզա Բրաունն է Մեծ Բրիտանիայից։ Լույս աշխարհ գալու նման եղանակը զարգացնելու համար դրա հեղինակ Ռոբերտ Էդվարդսը Նոբելյան մրցանակ է ստացել։

Հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր է ընթացել։ ԽՍՀՄ-ում սրվակից առաջին երեխան (նույնպես աղջիկ, Լենա անունով) 1986 թվականին է ծնվել։ Հասկանալի է, որ արտամարմնային բեղմնավորումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Բայց դժվար է ասել, որ այն շատ է օգնել բնակչության աճի հարցում։ Ինչ չի եղել՝ չի եղել։

Էմբրիոլոգիայի ու մարդու վերարադրողության եվրոպական միության (չկա նման ոչ մի բան հայերենով) տվյալների համաձայն՝ կանանց միայն 33 տոկոսն են հաջողության հասնում այդ գործընթացքում։ Ստացվում է` կարևորը ոչ թե սրվակի մեջ է, այլ ինչ-որ ուրիշ բանի։

Օրինակ, նյութական միջոցներն ու նյութական խթանները ընտանիքին աջակցելու համար։

«Պետք է այնպես անել, որ երկու ու ավելի շատ երեխա ունենալը նորաձև ու հարգարժան լինի, ինչպես սպորտով զբաղվելն է նորաձև դառնում»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սրանք Պուտինի խոսքերն են Ռուսաստանի ընտանիքների մասին, սակայն Հայաստանի դեպքում էլ են պետքական։

1944 թվականին՝ դեռ պատերազմի ընթացքում հաստատված «Հերոս մայր» կոչման մասին մեզ մոտ կարծես մոռացել են։ Ճիշտ է՝ Հայաստանում նույն հերոսության համար սեփական մեդալն են ստեղծել, սակայն մի քսան հոգի են այն ստացել։ Այդպես ժողովրդագրությունը չես ուղղի։

Այսօր ավելի հազվադեպ են ամուսնանում, ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ այսպես կոչված «քաղաքացիական ամուսնությունները» նույնպես չեն նպաստում «Հերոս մայր» կոչում ստանալուն. ազատ ընտանիքի արևմտյան մոդելը, որտեղ անհասկանալի շատ բաներ կան, փորձում է հետ մղել ավանդական հայկական մոդելը, որտեղ բազում երեխաներ կան․․․

․․․ «Հիշիր, որդիս, ամուրիների համար ամեն տեղ վատ է, իսկ ամուսնացածների համար՝ միայն տանը», - սիրում է կատակել իմ հարևանուհի Մարո տոտան։ Մայր, տատ, նախատատ։ Նրա մեծ, բարի տանը, որտեղ տպավորիչ թվով երեխաներ, թոռներ ու ծոռներ կային, բոլորի համար լավ է ու նախևառաջ` հարգարժան Մարո տոտայի։ Հակառակ դեպքում նա ավելի քան իննսուն տարի այս աշխարհում չէր մնա։ Հաշվի առեք դա ու երկար ապրեք։

625
թեգերը:
Արտամարմնային բեղմնավորում, հայ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները