Արխիվային լուսանկար

Երբ դրոշն ես պահպանում, քեզ են պատվի առնում․ ինչ տեսավ փոխգնդապետ Սիմոնյանը զոհվելուց առաջ

718
(Թարմացված է 22:27 22.12.2020)
Մեր սյունակագիրը զինծառայությունից 10 տարի անց վերադարձել է հարազատ զորամաս։ Վերադարձել է ծանր ժամանակներում։ Դրոշի կողքին կանգնած զինվորին տեսնելով` հիշել է իր հրամանատարի մասին, որը, պարզվել է, հերոսաբար զոհվել է։

Զորացրվելուց տասը տարի անց սեփական զորամասն այցելելու լավ առիթ այս օրերին, ինքնըստինքյան հասկանալի է, չկա։ Չնայած ուրախացրեց այն փաստը, որ այդ զորամասի ծառայողները պատերազմից չնչին կորուստներով են վերադարձել։

Տեսնելով առաջին դիրքում ժամապահ կանգնած զինվորին՝ զգաստ ձգված դրոշի կողքին, հիշեցի զորամասի հրամանատարներից մեկին, որը զոհվեց այս պատերազմի ընթացքում. փոխգնդապետ Կարեն Սիմոնյանին։ Մի անգամ նա զինվորներից մեկին, որն առանձնապես ոգևորված չէր դրոշի մոտ ժամապահ կանգնելու մտքից, բացատրում էր, որ իրականում «դրոշի 24 ժամ վերակարգն» ամենապատվավորն ու ազնիվն է։

«Ուրիշ վերակարգի ժամանակ ստիպված ես պատվի առնել ուրիշներին, այստեղ ամեն անցնողը պատվի է առնում դրոշին, իսկ դու և դրոշն այդ պահին մի ամբողջություն եք, փաստացի` բոլորը քեզ են պատվի առնում»,-խրատում էր նորակոչիկին։

Հիշում եմ, թե ինչպես այդ խոսքերից հետո զինվորը լուռումունջ գնաց իր վերակարգը կատարելու ու ինչ-որ առանձնահատուկ հպարտությամբ ու թրթիռով անցկացրեց անքուն գիշերը դրոշի մոտ։

Զորամասի մոտ մեզ դիմավորող զինվորի աչքերը տխրությամբ լի էին, և ես հանկարծ ցանկություն ունեցա պատմել նրան իրեն այդքան նման հոգնած ու տխուր զինվորի մասին, որին ժամանակին ոգեշնչել էր Սիմոնյանը։ Հետո գլխի ընկա, որ վերակարգի ընթացքում զինվորն իրավունք չունի երկխոսության մեջ մտնել։ Եվ հետո, հիմա ո՞վ տխուր չէ։

Շտաբում հանդիպեցի սպաներին, որոնցից մի քանիսին տեսնելու առիթ էի ունեցել դեռ 10 տարի առաջ։

Հարցուփորձ արեցի այն ժամանակվա ծառայակիցներիս մասին։ Պարզվեց՝ մեկին դատել են կաշառակերության համար, երկրորդը դուրս է եկել բանակից, երրորդը թողել է զինվորական ծառայությունն ու մեկնել Ռուսաստան՝ բիզնեսով զբաղվելու, մեկ ուրիշի կոչումը բարձրացրել են. մինչև հանձնելը պահել էր Օմարում իր դիրքերը, վերադարձել տուն։ Եվ շատ ուրիշների մասին, որոնք չեն վերադարձել։

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

Չվերադարձածների թվում էր 40 ադրբեջանցի զինվորական ոչնչացրած 35-ամյա փոխգնդապետ Սիմոնյանը։ Մի քանի օրից պետք է գնդապետի կոչում ստանար․․․

-Իսկ ո՞նց եղավ Սիմոնյանի հետ, ինչ-որ մեկը տեղյա՞կ է,-հարցրի հյուծված սպաներին։

Կարճատև լռություն տիրեց, ապա նրանցից մեկը ծխախոտ վառեց ու խռպոտած ձայնով պատմեց․

«Նրա մահից մի օր առաջ ընկերն էր զոհվել թշնամու գրաված դիրքերում։ Սիմոնյանն ասաց, որ հաջորդ օրը դիրքը պետք է նորից գրավենք, որպեսզի ինքը կարողանա դուրս բերել զոհված ընկերոջ մարմինը։ Այդպես էլ ստացվեց՝ դիրքը գրավեցինք, դրոշը դրեցինք, բայց թշնամու կրակը չէր դադարում։ Ասում են՝ վերջին բանը, որ իր կյանքում տեսավ փոխգնդապետ Սիմոնյանը՝ ծածանվող հայկական եռագույնն էր․․․»։

Հետդարձի ճանապարհին նորից անցա դրոշի հետ միաձուլված հոգնած, բայց զգաստ կանգնած ժամապահի կողքով։ Կանոնակարգը խախտելով` քաղաքացիական հագուստով ու առանց գլխարկի պատվի առա՝ ի հիշատակ Կարեն Սիմոնյանի ու բոլոր հերոսների, որ ընկան հանուն այս դրոշի։

Ինչպես առաջ շարժվել, ինչ դասեր քաղել պատերազմից. մտավորականները վերլուծում են ներկան

718
թեգերը:
Կարեն Սիմոնյան, Պատերազմ, Արցախ, եռագույն դրոշ, դրոշ
Ըստ թեմայի
Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա
«Մայրը կրկնում էր` ինչո՞ւ հենց դու». բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է Արցախի մասին
«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

22
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

22
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
Ալեքսանդր Պոզդնյակովը` Նապոլեոնի դերում

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

250
(Թարմացված է 23:50 05.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Գոյություն ունեն տարածված շատ արտահայտություններ, որոնք առաջին հերթին չափազանց խորիմաստ են թվում, սակայն իրականում պարզապես իմաստազուրկ են և օգտագործվում են հատուկ նպատակով՝ կասկածելի իրողություններին գոնե ինչ-որ հավաստի երանգ հաղորդելու համար։

 

Թումանյանի ասած` Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ՝ այն է, որ հաստատ ոչ մի բան չկա

Օրինակ` մեր ամենասիրած պնդումներից մեկը. «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Իմաստը սա է՝ Պողոսն, իհարկե, ինձ վրա ազնիվ մարդու տպավորություն է թողնում, բայց եթե մեր հարևան Սոնիկը հաստատ ասում է, որ Պողոսը կաշառակեր է, ուրեմն մի բան գիտի, որ ասում է։ Սոնիկենց տուն ախր այնպիսի հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, որ նրա տեղեկացվածությանը ուղղակի հնարավոր չէ կասկածել։

Բայց այսօր թույլ տվեք անդրադառնալ համատարած տարածում ստացած մեկ այլ արտահայտության. «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը»։ Տո ոչ մի բան էլ իր տեղը չի դնում, բացի գեղեցիկ խոսքերից՝ տակը ուրիշ բան չկա։ Հեռու չգնանք։ Երևի ինքներդ էլ ամեն օր մտնում եք Ֆեյսբուք ու տեսնում, թե ինչպես են իրար կոկորդ կրծում նրանք, ովքեր մեր այսինչ նախկին ղեկավարին կա՛մ աստվածացնում են, կա՛մ էլ դույլերով կեղտաջուր լցնում վրան։ Հիմա կասեք՝ բայց այդ գործիչները դեռ չեն դարձել պատմություն, որը նրանց իրենց տեղը պիտի դնի։ Շատ լավ, էդ դեպքում անդրադառնանք աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկին՝ Նապոլեոնին, մանավանդ, որ հենց այսօր՝ մայիսի 5-ին, լրանում է նրա մահվան 200-ամյակը։

Պատկերացնո՞ւմ եք՝ երկու դար է անցել, իսկ նրա գործունեությունն ուսումնասիրող գիտնականներն ու մասնագետները 180 աստիճանով տարբերվող գնահատականներ են տալիս։ Կան, իհարկե, անհերքելի փաստեր՝ նա ստեղծեց հզոր բանակ, շրջանառության մեջ դրեց հռոմեական իրավունքի վրա հիմնված քաղաքացիական օրենսդրությունը, որից մինչև հիմա օգտվում են բազմաթիվ երկրներում։ Մինչև Նապոլեոնը Ֆրանսիան քանդվող պետություն էր, իսկի բյուջե չուներ, հասարակությունը պառակտված էր։ Նապոլեոնը միավորեց բոլորին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին, զինվորականներին, ազնվականներին ու նոր բուրժուազիայի ներկայացուցիչներին։

Նա անձամբ զբաղվում էր ֆինանսական և հարկային հարցերով, նույնիսկ ամենաչնչին գողացված գումարները գանձարան էր վերադարձնում։ Ավելին՝ առաջին հայացքից անկարևոր թվացող հարցերն էր կարգավորում։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են համարակալված շենքերը մեր փողոցներում՝ մի կողմում միայն կենտ համարներն են, մյուսում՝ միայն զույգերը։ Ախր սա էլ է Նապոլեոնի գաղափարը։

Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Հիմա հակառակ կարծիքը։ Մի անգամ Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլը մտնում է իր կառավարության մշակույթի նախարար, հայտնի գրող Անդրե Մալրոյի առանձնասենյակը և տեսնում է, որ նախարարը Նապոլեոնի մասին գիրք է կարդում։ «Ի՞նչ գնահատական կտաս Նապոլեոնին», հարցնում է նախագահը։ Եվ գրողը պատասխանում է. «Շատ մեծ խելքի տեր մարդ էր, բայց փոքր հոգի ուներ»։ Ֆրանսիացի նախարարի գնահատականի երկրորդ մասի հետ միանգամայն համաձայն է պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չուդինովը, որն ասում է. «Իսկապես, փոքրոգի էր Նապոլեոնը։

Նրա համար մարդիկ ոչինչ չարժեին, նա նրանց վերաբերվում էր արհամարհանքով և մանիպուլյացիայի էր ենթարկում։ Շատ հեշտությամբ ու մեծ ոգևորությամբ ստում էր։ Խոստումներ էր շռայլում` նախօրոք իմանալով, որ չի կատարելու դրանք։ Իսկ երբ հասկացավ, որ իր արշավը դեպի Մոսկվա ավարտվելու է լիակատար ձախողմամբ, պարզապես փախավ Ֆրանսիա` ծանրագույն վիճակում թողնելով բանակը»։

Գիտնականը նաև էսպիսի մի օրինակ է բերում, որը, նրա կարծիքով, օգնում է բացահայտել Նապոլեոնի օգտագործած հնարքները։ Սիրիական արշավի ժամանակ բանակում ժանտախտ բռնկվեց։ Նապոլեոնը խստորեն արգելեց բժիշկներին խոսել այդ մասին, որպեսզի բանակում խուճապ չառաջանա։ Բայց հետո հիվանդների թիվն այնքան աճեց, որ նրանց պարզապես ճանապարհին էին թողնում։ Ի՞նչ արեց Նապոլեոնը։ Ասաց՝ բժիշկներն են մեղավոր, որ ժամանակին չեն բացահայտել հիվանդությունը։ Այսինքն`ամենածանր պահերին այդ մարդը մեղքը բարդում էր ուրիշների վրա, պնդելով՝ ես մեղավոր չեմ, նրանք են կրում պատասխանատվությունը։

Չգիտեմ, թե որքանով է բնորոշ Նապոլեոնի օրինակը, համենայնդեպս, թույլ տվեք մի խորհուրդ տալ՝ երբ հերթական անգամ կորոշեք արտասանել այդ գեղեցիկ բառերը՝ «Պատմությունն ամեն ինչ դնում է իր տեղը», չմոռանաք նաև Հովհաննես Թումանյանի ասածը, որն իմ կարծիքով, շատ ավելի ճիշտ է արտացոլում իրականությունը. ​«Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

250
թեգերը:
Նապոլեոն Բոնապարտ, Ֆրանսիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ներե՛ք, եթե կարող եք»
​3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում

Սերգեյ Լավրովի երևանյան այցի ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 22:39 06.05.2021)
  • Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Ռոզա Անտոնյանը և Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Ալեքսանդր Գուչկովը
  • Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից
  • Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
  • Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը
  • Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը
  • ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Լավրովը մեքենա է նստում
Sputnik Արմենիայի տեսադաշտում է հայտնվել ոչ միայն այցի պաշտոնական մասը, այլև այն, ինչ քչերն են նկատել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ավարտվեց: Մենք մանրամասն պատմել ենք, թե ռուս դիվանագետը ում հետ է հանդիպումներ ունեցել, ուր է այցելել։

Բայց կան բաներ, որոնք դժվար է նկարագրել բառերով։ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցն այնպիսի կադրեր է որսացել, որոնք շատերը նույնիսկ չեն էլ նկատել:

Գլխավոր դերերում ոչ միայն երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն են, այլև նրանց ուղեկցող անձինք։

Ինչպես դիմավորեցին Սերգեյ Լավրովին Երևանում. տեսանյութ

0
  • Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»
    © Sputnik / Asatur Yesayants

    Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»

  • ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Ռոզա Անտոնյանը և Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Ալեքսանդր Գուչկովը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Ռոզա Անտոնյանը և Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Ալեքսանդր Գուչկովը

  • Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից
    © Sputnik / Asatur Yesayants

    Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից

  • Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը

  • Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը

  • ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին
    © Sputnik / Asatur Yesayants

    ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Լավրովը մեքենա է նստում
    © Sputnik / Asatur Yesayants

    Լավրովը մեքենա է նստում

թեգերը:
Երևան, Սերգեյ Լավրով, Հայաստան
Ըստ թեմայի
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով