Պաշտպանիչ արտահագուստի ստեղծում

«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի

403
(Թարմացված է 21:20 19.11.2020)
Պատերազմի վերջին երեկոյան նոր հոդվածի վրա էի աշխատում։ Հաջորդող օրերին այն պետք է հրապարակվեր, սակայն անսպասելի դադարեցված մարտական գործողություններն այս պատմությունը, թվում է, թե անիմաստ դարձրեցին։ Պարզվեց` ոչ։

Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար։ Պատերազմի այս օրերին մարդիկ ինչ ասես՝ չհնարեցին՝  օրուգիշեր պայքարող զինվորին օգնելու համար։ Հայրենական այս պատերազմին յուրաքանչյուրը տվեց` ինչ կարող էր ու անգամ ավելին։ Հիմա, երբ շատ հարցերում վստահությունս կորցրել եմ, այս միտքն առավել քան վստահ եմ գրում՝ «կարող էր» բառում ամփոփելով մարդու կարողությունն ու ցանկությունը։

Պաշտպանիչ հանդերձանք դարձած անվադողը

Արցախյան այս պատերազմում մեծ թիվ են կազմում բեկորային վնասվածքներ ստացածները։ Մասնագիտությամբ գործավար, ինքնակրթությամբ՝ վեբ- դիզայներ Գարիկ Եղիազարյանը պատերազմի հենց առաջին օրերից մտածեց՝ ինչ կարելի է անել զինվորներին բեկորային վնասվածքներից հնարավորինս պաշտպանելու համար։

«Երեք սկզբունք կար. այդ տարբերակը պետք է լիներ արագ իրականացվող, արդյունավետ և մատչելի։ Այս առումով մատչելի նյութ է մեքենայի օգտագործված անվադողը»,- պատմում է Գարիկը։

Доброволец Гагик Хачатрян на производстве наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Գագիկ Խաչատրյանը

Այդպես, կնոջ և մի քանի կամավորների օգնությամբ անցավ գործի. առաջին բանը, որ արեցին, անվադողերի հավաքագրումն էր։ Հետո անվադողը կտրել, դրանից, այսպես ասած, ռետինե ժապավեններ ստանալ էր պետք։ Այդ հարցն էլ լուծեցին, գտան «գիլյոտին» կոչվող գործիքն ու դրանով ժապավեններ կտրեցին։ Ասում է՝ անվադողից ժապավեն ստանալն արագ ու հեշտ գործ չէ, բայց առաջնագիծ պահելն ավելի դժվար է, ուստի մտածում են ոչ թե դժվարությունների, այլ արդյունքի մասին։ Որոշեցին՝ պաշտպանիչ արտահագուստ պատրաստել ձեռքերի և ոտքերի համար։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Պաշտպանիչ արտահագուստի ստեղծումը

Այդպես, անվադողից ստացված ժապավենները սկսեցին կարել կտորների մեջ, կտորներն էլ ձևավորել թևերին ու ոտքերին ամրացնելու համար։ Միանգամից նշում է՝ այն նախատեսված էր ոչ թե փամփուշտներից, այլ բեկորներից պաշտպանելու համար։ Որպես առավելություն նշում է, այսպես ասած, զրահահագուստի թեթևությունը՝ ամբողջը միասին մոտ չորս կգ է։ Կարելու ընթացքում մի շարք նրբություններ հասկացան, որոնք շտկելու կարիք կար։ Շտկելուն չհասան, պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ՝ հրադադար հաստատվեց։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Photo : provided by Varazdat Asatryan
Պաշտպանիչ արտահագուստ

Հիմա Գարիկն այս ընթացքում ստացած փորձը որոշել է զարգացնել ու հետաքրքիր ստարտափ սկսել։ Պաշտպանիչ արտահագուստ արտադրելու գաղափարից չի հրաժարվել, հակառակը. ասում է՝ ուսումնասիրությունների, վերլուծությունների կարիք կա։ Պետք է գտնել այնպիսի նյութ, որը ոչ միայն բեկորից, այլև փամփուշտից էլ կպաշտպանի։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Պաշտպանիչ արտահագուստ

Պաշտպանիչ ծնկակալ դարձած տակառները

Հայրենիքի պաշտպանության գործում հաճախ ծնկելու, պառկած վիճակում աշխատելու կամ էլ սողեսող երկար տարածություններ գնալու անհրաժեշտություն է լինում։ Վնասվում են ծնկները։ Վայոցձորցի քանդակագործ, նկարիչ, եկեղեցիների վերականգնող Վարազդատ Ասատրյանը, կամ ինչպես բոլորը նրան գիտեն՝ Վարոն ու ընկներներն արցախյան այս պատերազմի առաջին օրերից առաջնագծի տղաների կողքին էին։ Գնում էին դիրքեր, տեղում կերակուր պատրաստում, անհրաժեշտ իրեր էին հասցնում։ Հետո  հասկացան՝ առաջնագծի տղաներին կարող են նաև իրենց մտքերով, ձեռքի շնորհքով օգնել։ Այդպես Ռինդ գյուղում գտնվող արվեստանոցը շատ արագ վերափոխվեց արհեստանոցի։

Вараздат Асатрян на производстве наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Վարազդատ Ասատրյանը

«Առաջին օրը, երբ մտածեցինք` մի բան անենք, 700 դրամ իմ գրպանում էր, 1000 դրամ էլ՝ ընկերոջս։ Այդպես 1700 դրամով որոշեցինք արտադրություն հիմնել»,- խոստովանում է Վարոն։ Ընկերներն էլ միացան, ուս ուսի տվեցին ու գործի անցան. նպատակը տղաների համար պաշտպանիչ ծնկակալներ պատրաստելն էր։ Վարոն վերցրեց պլաստմասե մեծ տարա, կտրեց, տաքացրեց այն, մշակեց, մի խոսքով՝ ծնկակալի նման մի բան ստացավ։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Ծնկակալների ստեղծման ընթացքը

Դրանից հետո ընկերների ուժերով հատուկ արտադրական ֆորմա ստացան, որի օգնությամբ սկսեցին օրական որոշակի քանակի ծնկակալներ պատրաստել։ Գյուղի կոշկակարն էլ ծնկակալներն ամրացնելու կապիչները ձևավորեց, մշակեց, հետո գործին միացան գյուղի կանայք ու գործն առաջ գնաց։ Ծնկակալները փորձարկվեցին. պարզվեց՝ ոչ միայն պաշտպանում են հարվածներից, վնասվածքներից, այլև ոտքը տաք են պահում։ Վարոն ու ընկերները մտածեցին՝ ծնկակալներից բացի նաև կարելի է արմնկակալներ պատրաստել։

Доброволец Нарек Аветисян на производстве наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Նարեկ Ավետիսյանը

Մարտական գործողություններն ավարտվեցին, բայց Վարոյենց գործը կանգնելու փոխարեն էլ ավելի ակտիվացավ։

«Մենք ընկնում ենք, բայց չենք ծնկում»,- Վարոն սա նոր կարգախոս դարձրեց։ Ծնկալալների վրա նաև հայոց եռագույնն է։ Բացատրում է՝ տղաները ծնկելիս իրենց ամուր զգան։ Ասում է՝ ծնկակալները փորձած հայրենիքի պաշտպանները կես լուրջ , կես կատակ ասում են՝ նման բան անգամ ՆԱՏՕ-ի բանակը չունի։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Ծնկակալների ստեղծման ընթացքը

Վարոյի խոսքով՝ իրենց արտադրածը լուրջ պահանջարկ ունի, մեծ քանակներ արդեն տեղ են հասել։Նշում է՝ մարդիկ կան կապվում են իր հետ, առաջարկում են ծնկալալների արտադրությունը բիզնես-նախագիծ դարձնել, ասում են՝ պատրաստ են ներդրումներ անել, սակայն Վարոն հրաժարվում է։ Հանգանակությունների, կամավորների, գործին աջակցողների կարիք կա, սակայն հայրենիքի համար գործը չպետք է բիզնես դառնա։ Ծնկակալները հայրենիքի պաշտպաններին տրամադրելու պայմանն էլ նույնն է՝ դրանք անվճար են։

Производство наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Ծնկակալները

Հ.Գ. Գարիկի ու Վարոյի հետ հարցազրույցներ արել էի, նոյեմբերի 10-ին։ Հասկանալի պատճառներով հաջորդող օրերին զանգահարեցի հերոսներիս՝ ներողություն խնդրելու և բացատրելու, որ պատմությունն արդեն ժամանակավրեպ է։ Երկուսի հետ զրույցի արդյունքում հասկացա՝ այս պատմությունները ոչ թե ավարտվել են, այլ ամեն ինչ նոր է սկսվում։ «Հաղթելու ենք» կարգախոսն էլ այս մարդկանց համար վերաիմաստավորվել ու շարունակում է արդիական լինել։

Давид Асатрян помогает на производстве наколенников в селе Ринг, Вайоцдзорской области
© Sputnik / Aram Nersesyan
Կամավոր փոքրիկը Ռիդ գյուղում
403
թեգերը:
Հայաստան, Ստարտափ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
21-րդ դարի պատերազմը միայն զինվորինը չէ. արտերկրի հայ արվեստագետների նախաձեռնությունը
Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

328
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ ավելի քան մեկուկես տասնյակ կուսակցություններ հայտարարեցին, թե վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, բազմաթիվ ու բազմապիսի հարցեր ծագեցին։ Մի քիչ նման է դեժավյուի. այս ամենը մենք արդեն մի անգամ տեսել ենք։
Վազգեն Մանուկյան. «1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր»

Հա, բայց ախր տեսել ենք 1996 թվականին, երբ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարեցին մի քանի քաղաքական ուժեր, սակայն չմոռանանք, որ այն ժամանակ նախագահական ընտրություններ էին։ Հիմա արդեն ոչ միայն համապետական նախագահական ընտրություններ չկան, այլև անհասկանալի է, թե ինչ լեգիտիմ հիմնավորումով պիտի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին շարունակ խոսում է ընդդիմությունը։

​Ի դեպ, 1996 թվականի մասին։ Թեև որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե հիմա պետք է քննություն սկսել և վերջապես պարզել ողջ իրականությունը այն ժամանակ կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած տարի հանդիպելով Հանրային խորհրդի անդամների հետ և խոսելով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ընտրությունները Հայաստանում կեղծվել են, դիմելով Հանրային խորհրդի ղեկավարին, ասել է.

«Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին

Սակայն ինքը՝ Վազգեն Մանուկյանը, երբեք չի ընդունել, թե երբևէ զոհ է դարձել։ Պարզապես մեջբերեմ «առաջին դեմքից» «Առավոտ» թերթին տված նրա հարցազրույցից.

«Ես մասնակցել եմ ընտրություններին ոչ միայն 1996 թվականին։ Բայց «զոհ» բառին համաձայն չեմ: 1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր: Չեմ համարում, թե երկրի ղեկավար լինելը բարիք է, և եթե այն ձեռքիցդ խլում են՝ զոհ ես դառնում: Զոհ դարձավ ողջ պետությունը»:

Վազգեն Մանուկյանը կողմ չէ նաև 1998 թվականին կայացած ընտրությունների արդյունքների վերանայմանը։ Երևի հիշում եք, որ այն ժամանակ նախագահության համար մրցակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։

«Ինչո՞ւ բոլոր ընտրություններից վերցվեց հենց 1998-ը: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե ընտրությունների հարց է այստեղ լուծվում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Դա գեղեցիկ խաղ չի: 1998-ին կեղծվե՞լ են ընտրությունները: Ես հարց կտամ՝ իսկ ո՞ր ընտրությունները չեն կեղծվել»,– ասել է Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնեմ, որ Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 88-ին սկսված Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերին ակտիվորեն ներգրավվել է այդ շարժմանը, դարձել «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, հետո էլ այդ կոմիտեի համակարգողը։

Մեկնաբանները փաստում են՝ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո իրոք դառնա Հայաստանի վարչապետ, դա նրա համար նոր պաշտոն չի լինելու, որովհետև հենց ինքն էր անկախ Հայաստանի առաջին վարչապետը, հետո էլ՝ 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմի ժամանակ նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և հենց այդ օրերին էլ հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ առան Քելբաջարի շրջանը։

Վերլուծաբանները հիշեցնում են՝ Վազգեն Մանուկյանը լարված հարաբերություններ ուներ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Սերժ Սարգսյանի հետ։ Բայց հենց Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009 թվականին, դարձավ նորաստեղծ Հանրային խորհրդի նախագահ, ինչը հանրության առնվազն մի մասի կողմից այնքան էլ լավ չընդունվեց։

Մարդիկ հարցնում էին՝ լավ, ինչ դիրքորոշում ունի այս գործիչը, որը մի կողմից անընդհատ քննադատում է իշխանություններին, մյուս կողմից ընդունում է պաշտոն ստանձնելու` այդ նույն իշխանությունների առաջարկը։

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

Եվ վերջում մեջբերեմ Վազգեն Մանուկյանի շատ կոնկրետ առաջարկը։

«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,– ասել էր Վազգեն Մանուկյանը։

Բայց հիշեցնեմ՝ այս ամենը նա ասել էր պատերազմի ժամանակ՝ մինչև հրադադարը։

328
թեգերը:
Վարչապետ, Վազգեն Մանուկյան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Դավիթն ու Ռուբենը

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

4285
(Թարմացված է 22:09 04.12.2020)
Դավիթ և Ռուբեն Բադալյանները միասին են ծառայել Մարտակերտում։ Դավիթը, ցավոք, զոհվել է։ Ռուբենը ողջ է մնացել, Երևան է եկել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը։ Երբ նա սգո սրահ է մտել, մայրն ինքնաբերաբար ծափահարել է. գոնե մի տղան ողջ է մնացել։

«Միայն եղբորս ոչինչ չլինի». պատերազմում զոհված ապագա բժիշկ Դավիթ Բադալյանի վերջին խոսքերն են եղել, որը հետո Դավիթի ընկերը փոխանցել է նրա ընտանիքին։

Դավիթենց տանն ենք` հարցազրույցի. հյուրասենյակում ենք, որտեղ սիրում էր նստել Դավիթը և պարապել։ Սեղանին շատ-շատ կոնֆետներ են դրված. Դավիթը քաղցրակեր էր, և, սովորության համաձայն, ընտանիքը շարունակում է կոնֆետ շատ գնել։ Զինվորական համազգեստով ու ժպտացող աչքերով մեզ նայող Դավիթի նկարի առջև նույնպես կոնֆետներ են դրված, որոնց թվում է նրա սիրած «KitKat»-ը։

Фотографии Давида Бадаляна
© Sputnik / Karine Hovhannisyan
Դավիթ Բադալյանի լուսանկարների դիմաց կոնֆետներ են դրված

Դավիթն ու եղբայրը` Ռուբեն Բադալյանը, այս տարվա հունվարին միասին են բանակ գնացել։ Ռուբենը ֆիզկուլտինստիտուտում անվճար էր սովորում, բայց որոշել է տարկետում վերցնել և եղբոր հետ ծառայության մեկնել։ Բնավորությամբ շատ տարբեր երկու եղբայրները դեռ մանկուց բոլոր հարցերում միասին են եղել, և ծառայության ժամանակ էլ ավագ եղբայրը որոշել է Դավիթի կողքին լինել։

Давид Бадалян (слева) с братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը

«Երևանում վիճակահանության ժամանակ ես քաշեցի թուղթը, ու պարզվեց` Արցախում պետք է ծառայենք։ Արցախում արդեն Դավիթը հանեց թուղթը, և գնացինք Մարտակերտ։ Շատ ուրախ էինք, ու ամենևին էլ տեղը կապ չուներ, կարևորը` միասին էինք։ Իսկ միասին լինելն ավելի էր հեշտացնում ծառայությունը, մեկս մյուսից էինք տան ու ծնողների կարոտն առնում»,–պատմում է քչախոս ու զուսպ Ռուբենը։

Եղբայրները նույն զորամասում են ծառայել, երկուսն էլ նռնականետորդ են եղել։ Ռուբենն ասում է` սահման գնալիս քաջ գիտակցել են` ուր են գնում և ինչի համար. ամեն վայրկյան պատրաստ են եղել պատերազմի։ Եղբայրներն առաջնագծում, բայց տարբեր դիրքերում մարտական հերթապահության են եղել, երբ պատերազմը սկսել է։ Ռուբենի առաջին քայլը եղբոր` Դավիթի համար աղոթելն է եղել. Ռուբենը վստահ է` նույնն էլ եղբայրն է արել։

Давид Бадалян (слева) с отцом и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը հոր հետ

Քանի որ հեռահար կերպով է կրակ վարվել (հիմնականում հրթիռակոծել են), Ռուբենն ընկերների հետ թաքստոցում են որոշ ժամանակ եղել։ Այդ ժամանակ, սակայն, այլ իրավիճակ է եղել Դավիթի հենակետում. ամեն ինչ շատ արագ է զարգացել։ Հակառակորդը տանկերով փորձել է առաջ գալ, Դավիթը գործի է անցել` դիրքավորվել և դիպուկ հարվածով մեկ տանկ է խոցել։ Զոհվել է նրա ընկերը. Դավիթն իր բաճկոնը, որի գրպանում զինգրքույկն է եղել, ընկերոջ վրա է գցել ու շարունակել մարտը։ Ապագա բժիշկը հաջորդ տանկը խոցելուն է պատրաստվել, սակայն հակառակորդի թիրախում է հայտնվել. գնդակն ուղիղ Դավիթի սրտին է դիպչել...

Այդ ընթացքում Ռուբենը սկսել է անհանգստանալ եղբոր համար և, անտեսելով վտանգը, թաքստոցից դուրս է եկել` ներքին հեռախոսով եղբոր հետ կապ հաստատելու համար։

«Հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում, բայց ես անընդհատ զանգում էի։ Դիրքի ավագը, որն ինձ լավ էր ճանաչում, վերջապես վերցրեց հեռախոսը։ Ասաց` այս պահին կրակում են, չի կարող եղբորս կանչել։ Բայց երբ ես շատ պնդեցի, ասաց, որ Դավիթը թեթև վիրավորվել է, դիրքերից իջեցրել են։ Ամբողջ գիշեր չքնեցի։ Անհամբեր սպասում էի, քանի որ ասել էին առավոտյան ինձ հոսպիտալ են տանելու, որ եղբորս տեսակցեմ։ Առավոտյան ինձ տարան զորամասի տեղակալի մոտ, որը նույնպես վիրավոր էր. նա հայտնեց եղբորս զոհվելու լուրը»,–պատմեց Ռուբենը։

Ռուբենի` Երևան գալն ու եղբոր հուղարկավորությանը մասնակցելը հեշտ չի եղել։ Տղաների հայրը` Կարեն Բադալյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունը չէր թույլատրել, որ Ռուբենը Երևան գար։ Այդ դժվար պահերին, երբ պետք էր տղայի հուղարկավորությունը կազմակերպել, ավելի տհաճ է եղել այդ ամենին առնչվելը։ Հարցը լուծվել է միայն, երբ դիմել են Արցախի նախագահին, որն անմիջապես ստորագրել է անհրաժեշտ գրությունը։ Ռուբենը Երևան է հասել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը. տղաների մայրը` տիկին Էլիզը, ասում է` երբ Ռուբենը սգո սրահ է մտել, ինքնաբերաբար ծափահարել է, որ գոնե մի տղան ողջ է մնացել։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

Տիկին Էլիզը Դավիթի մասին ներկա ժամանակով է խոսում, չնայած ամենադժվարը հենց նրա համար է. Դավիթն ամենաշատը մոր հետ էր կապված։

«Դավիթն ինձ ավելի շատ էր կապված, քան աղջիկս։ Ամեն ինչի մասին կիսվում էր հետս. նա շատ խղճով էր, բայց և շատ ուժեղ։ Դեռ մանուկ հասակում էր որոշել, որ բժիշկ է դառնալու։ Մտածում էինք` կմեծանա, այլ մասնագիտություն կընտրի, բայց չմտափոխվեց։ Ասում էր` մամ, երազում եմ, որ ինձ Դավիթ Կարենովիչ ասեն»,–պատմեց տիկին Էլիզն ու հավելեց` տղայի ծննդյան օրը բժշկի խալաթի պատկերով տորթ էր գնել, որի վրա այդպես էլ գրված էր` Դավիթ Կարենովիչ։

Давид Бадалян (справа ссверху) с семьей
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ընտանիքի հետ

Դավիթը բժշկին բնորոշ բնավորություն ուներ` չափից դուրս կոկիկ էր, սրտացավ։ Մայրն ասում է, որ տղան հպարտությամբ էր սպիտակ խալաթը հագնում, հաճույքով ու անտրտունջ սովորում։ Անգամ բանակից մոր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իր գրքերը կարոտում է և խնդրել էր որոշներն ուղարկել։ Տիկին Էլիզն ասում է` եթե Ռուբենը երազում էր զինծառայության անցնելու մասին և անհամբեր է սպասել այն օրվան, երբ պետք է զինվորական համազգեստ կրի, ապա Դավիթն ասում էր, որ գնում է ծառայության հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար. Դավիթի համար սովորելն ու լավ բժիշկ դառնալն էր առաջնային։

Давид Бадалян
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթը

Ապագա բժշկի համար շատ կարևոր էր նաև ընտանիքը. երազում էր եռահարկ մեծ տուն կառուցել, որ երկու եղբայրն ու ծնողները միասին ապրեին։ Ավելին, մոր մտքից դուրս չի գալիս Դավիթի` տարիներ առաջ արած այն արտահայտությունը, թե չեմ ուզում մեծանալ, այսպես մենք երջանիկ ենք...

«Դավիթի զոհվելուց հետո այլևս ոչ մի նպատակ ու ծրագիր չունեմ, հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է։ Ես չեմ չարացել Աստծո առաջ, գիտակցում եմ, որ պատերազմ էր։ Բայց աղոթում եմ, որ ոչ մի ծնող չտանի այն վիշտը, ինչ ես եմ տարել»,–ասում է տիկին Էլիզը։

Давид Бадалян (справа)с матерью и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Ռուբենը, մայրն ու Դավիթը

Ընտանիքի համար ամենադժվարը հիմա Ռուբենի ծառայությունը շարունակել–չշարունակելու հարցն է` ինչպես ծնողները, այնպես էլ Ռուբենը, հոգեպես պատրաստ չեն դրան։

... Հարցազրույցն ավարտել ենք, բայց դեռ զրուցում ենք Դավիթի մասին, ընտանեկան լուսանկարները նայում, տեսանյութեր դիտում։ Բոլոր լուսանկարներում Դավիթը ժպտում է, իսկ տեսանյութերում` պարում, երգում։

Տիկին Էլիզը մի տեսանյութ է ցույց տալիս, որտեղ տղան երգում է Դավիթ Ամալյանի հայտնի երգը` «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ, զենքս` որդուս, իսկ սերս մայրերին կտամ»... Լսում ենք երգը, արցունքները հոսում են մոր աչքերից։ Շշնջալով ասում է. «Էդպես էլ արեցիր, տղես»...

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

4285
թեգերը:
Զոհ, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու
Արմեն Սարգսյան

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

0
(Թարմացված է 13:01 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանման իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Նրանք պետք է կանգ առնեն. Հակոբյանը իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ է նշում
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը