Արխիվային լուսանկար

Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով

282
(Թարմացված է 22:42 17.11.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսի դեմ պայքարը ողջ աշխարհում ընթանում է երկու, այսպես ասենք, որոնողական ուղղություններով։ Ինչպես գտնել համավարակի տարածման դեմ արդյունավետ գործող դեղամիջոց և ինչպես հասկանալ, թե հատկապես որտեղ են մարդիկ ամենից շատ վարակվում։
Կորոնավիրուս. որտեղ կարող ենք վարակվել և արդյոք կարող ենք բուժվել

Այս երկու հարցին էլ այսօր կանդրադառնամ, բայց նախ՝ վերջին տվյալները ողջ աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Այս հիվանդությամբ վարակվել է ավելի քան 55 միլիոն մարդ, մահացել է 1 միլիոն 300 հազարը։

​Սկսեմ ամենաբարդ հարցից, որը, բնականաբար, մտահոգում է բոլորիս՝ ինչպես խուսափել վարակվելուց։ Չէ, խոսքը բոլոր լրատվամիջոցներով ամեն օր մի հարյուր անգամ հնչեցվող հայտնի խորհուրդների մասին չէ՝ անպայման դիմակ կրեք, պահպանեք հեռավորությունը և լվացեք ձեռքերը։ Իհարկե, այս ամենը չափազանց կարևոր է, բայց ախր հիմնական հարցը սա է՝ ինչ անեմ, որ հեռու մնամ այն մարդուց կամ միջավայրից, որտեղ վարակվելու վտանգը ամենամեծն է։ «Ուոլ սթրիթ ջորնալ» ամերիկյան հեղինակավոր օրաթերթը փաստում է.

«Արևմտյան երկրները քովիդի համավարակի դեմ պայքարի լրջագույն խնդրի առջև են հայտնվել՝ առողջապահական ճգնաժամից տասն ամիս անց նրանք առաջվա պես շատ քիչ բան գիտեն այն մասին, թե որտեղ են մարդիկ վարակվում։ Այս խնդիրն ավելի ու ավելի հրատապ է դառնում, որովհետև վարակի նոր դեպքերի քանակը ռեկորդներ է սահմանում, և հասարակությունն ասում է՝ տնտեսությանը մեծ վնաս հասցնող համընդհանուր սահմանափակումներ մտցնելու փոխարեն ցույց տվեք մեզ այն կոնկրետ կետային վայրերը, որոնցից պետք է խուսափենք»։

​Այո, գաղտնիք չէ, որ աշխարհի որևէ երկրում մարդիկ պարզապես տեղյակ չեն, թե որտեղ են վարակվել։ Ամերիկյան օրաթերթն այսպիսի տվյալներ է հրապարակել. Գերմանիայի իշխանությունները խոստովանում են, որ չգիտեն, թե որտեղ են վարակվել կորոնավիրուսի դրական թեստ անցած մարդկանց 75 տոկոսը։ Ավստրիայում այդ ցուցանիշը կազմում է 77 տոկոս։ Իսկ Իսպանիայի առողջապահության նախարարությունն անկեղծացել է՝ հոկտեմբերի վերջին պարզել ենք, թե որտեղ են վարակվել արձանագրված պացիենտների ընդամենը 7 տոկոսը։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են

​Այնուամենայնիվ աշխարհի տարբեր երկրներում և նույնիսկ առանձին քաղաքներում որոշակի տվյալներ կան, թե որտեղ են ամենից հաճախ վարակվում մարդիկ։ Մասնավորապես, Նյու Յորքի քաղաքապետարանի առողջապահության հարցերով ավագ խորհրդական Ջեյ Վարման ասել է.

«Միայն մի բան կարող ենք հաստատ պնդել՝ մեր քաղաքացիների 10 տոկոսը վարակվել է երթևեկության ժամանակ, 5 տոկոսը ինչ-ինչ հավաքների է մասնակցել, 5 տոկոսն էլ վարակվել է մշտապես գործող հաստատություններում, ասենք, ծերանոցներում։ Բայց վարակման դեպքերի մոտ 50 տոկոսն անհայտ է մնում»։

​Իհարկե, մասնագետները փորձում են նորագույն տեխնոլոգիաներն օգտագործելով պարզել, թե մարդը որտեղ է վարակվել։ Բայց ախր դրա համար անհրաժեշտ է կոնկրետ քաղաքացու կամքը, ցանկությունն ու համաձայնությունը։ Տարբեր երկրներում հատուկ ծրագրեր են մշակվել, որոնց օգնությամբ, եթե վարակվել եք, կարող եք հենց ձեր բջջային հեռախոսով տեղյակ պահել առողջապահական մարմիններին, թե վերջին օրերին որտեղ եք եղել և ում հետ եք շփվել։ Բայց հասկանալի է, որ մարդիկ այնքան էլ հակված չեն նման տեղեկություններ փոխանցելու, թեև իշխանությունները համառորեն պնդում են՝ մենք ոչ մի անձնական տեղեկություն չենք հրապարակելու և չենք օգտագործելու։ Կներեք, մարդիկ բոլոր երկրներում էլ շատ մեծ վերապահումներ ունեն իշխանությունների նկատմամբ։

​Եվ վերջում՝ հուսադրող լուրեր։ Կարծես թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները հաջողությամբ են պսակվում։

ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար

Մասնավորապես, «Մոդեռնա» ամերիկյան ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իր պատվաստանյութի վերջնական փորձարկումները ցույց են տվել՝ այդ դեղամիջոցի արդյունավետությունը մոտավորապես 95 տոկոս է, այսինքն եթե ձեզ ներարկեն այդ դեղորայքը, գրեթե կխուսափեք հիվանդանալուց։ Իսկ այս հետազոտության մասշտաբները տպավորիչ են՝ ամերիկյան կառավարությունը պետական բյուջեից ընկերությանը հատկացրել էր մեկ միլիարդ դոլար, փորձարկումներին էլ համաձայնել էր մասնակցել մոտ 30 հազար կամավորական։ Ռուսաստանն էլ հաջողությամբ փորձարկվել է իր պատվաստանյութը։

Ուրեմն հույս կա։

 

282
թեգերը:
կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (276)
Ըստ թեմայի
«Սա սև օր է ինձ համար». Դանիայում կորոնավիրուսի պատճառով կվերացնեն բոլոր ջրաքիսներին
Կորոնավիրուսային իրարանցում. որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն
Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է
Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

29
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ ավելի քան մեկուկես տասնյակ կուսակցություններ հայտարարեցին, թե վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, բազմաթիվ ու բազմապիսի հարցեր ծագեցին։ Մի քիչ նման է դեժավյուի. այս ամենը մենք արդեն մի անգամ տեսել ենք։
Վազգեն Մանուկյան. «1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր»

Հա, բայց ախր տեսել ենք 1996 թվականին, երբ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարեցին մի քանի քաղաքական ուժեր, սակայն չմոռանանք, որ այն ժամանակ նախագահական ընտրություններ էին։ Հիմա արդեն ոչ միայն համապետական նախագահական ընտրություններ չկան, այլև անհասկանալի է, թե ինչ լեգիտիմ հիմնավորումով պիտի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին շարունակ խոսում է ընդդիմությունը։

​Ի դեպ, 1996 թվականի մասին։ Թեև որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե հիմա պետք է քննություն սկսել և վերջապես պարզել ողջ իրականությունը այն ժամանակ կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած տարի հանդիպելով Հանրային խորհրդի անդամների հետ և խոսելով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ընտրությունները Հայաստանում կեղծվել են, դիմելով Հանրային խորհրդի ղեկավարին, ասել է.

«Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին

Սակայն ինքը՝ Վազգեն Մանուկյանը, երբեք չի ընդունել, թե երբևէ զոհ է դարձել։ Պարզապես մեջբերեմ «առաջին դեմքից» «Առավոտ» թերթին տված նրա հարցազրույցից.

«Ես մասնակցել եմ ընտրություններին ոչ միայն 1996 թվականին։ Բայց «զոհ» բառին համաձայն չեմ: 1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր: Չեմ համարում, թե երկրի ղեկավար լինելը բարիք է, և եթե այն ձեռքիցդ խլում են՝ զոհ ես դառնում: Զոհ դարձավ ողջ պետությունը»:

Վազգեն Մանուկյանը կողմ չէ նաև 1998 թվականին կայացած ընտրությունների արդյունքների վերանայմանը։ Երևի հիշում եք, որ այն ժամանակ նախագահության համար մրցակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։

«Ինչո՞ւ բոլոր ընտրություններից վերցվեց հենց 1998-ը: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե ընտրությունների հարց է այստեղ լուծվում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Դա գեղեցիկ խաղ չի: 1998-ին կեղծվե՞լ են ընտրությունները: Ես հարց կտամ՝ իսկ ո՞ր ընտրությունները չեն կեղծվել»,– ասել է Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնեմ, որ Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 88-ին սկսված Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերին ակտիվորեն ներգրավվել է այդ շարժմանը, դարձել «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, հետո էլ այդ կոմիտեի համակարգողը։

Մեկնաբանները փաստում են՝ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո իրոք դառնա Հայաստանի վարչապետ, դա նրա համար նոր պաշտոն չի լինելու, որովհետև հենց ինքն էր անկախ Հայաստանի առաջին վարչապետը, հետո էլ՝ 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմի ժամանակ նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և հենց այդ օրերին էլ հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ առան Քելբաջարի շրջանը։

Վերլուծաբանները հիշեցնում են՝ Վազգեն Մանուկյանը լարված հարաբերություններ ուներ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Սերժ Սարգսյանի հետ։ Բայց հենց Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009 թվականին, դարձավ նորաստեղծ Հանրային խորհրդի նախագահ, ինչը հանրության առնվազն մի մասի կողմից այնքան էլ լավ չընդունվեց։

Մարդիկ հարցնում էին՝ լավ, ինչ դիրքորոշում ունի այս գործիչը, որը մի կողմից անընդհատ քննադատում է իշխանություններին, մյուս կողմից ընդունում է պաշտոն ստանձնելու` այդ նույն իշխանությունների առաջարկը։

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

Եվ վերջում մեջբերեմ Վազգեն Մանուկյանի շատ կոնկրետ առաջարկը։

«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,– ասել էր Վազգեն Մանուկյանը։

Բայց հիշեցնեմ՝ այս ամենը նա ասել էր պատերազմի ժամանակ՝ մինչև հրադադարը։

29
թեգերը:
Վարչապետ, Վազգեն Մանուկյան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (276)
Ըստ թեմայի
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Դավիթն ու Ռուբենը

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

479
(Թարմացված է 22:09 04.12.2020)
Դավիթ և Ռուբեն Բադալյանները միասին են ծառայել Մարտակերտում։ Դավիթը, ցավոք, զոհվել է։ Ռուբենը ողջ է մնացել, Երևան է եկել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը։ Երբ նա սգո սրահ է մտել, մայրն ինքնաբերաբար ծափահարել է. գոնե մի տղան ողջ է մնացել։

«Միայն եղբորս ոչինչ չլինի». պատերազմում զոհված ապագա բժիշկ Դավիթ Բադալյանի վերջին խոսքերն են եղել, որը հետո Դավիթի ընկերը փոխանցել է նրա ընտանիքին։

Դավիթենց տանն ենք` հարցազրույցի. հյուրասենյակում ենք, որտեղ սիրում էր նստել Դավիթը և պարապել։ Սեղանին շատ-շատ կոնֆետներ են դրված. Դավիթը քաղցրակեր էր, և, սովորության համաձայն, ընտանիքը շարունակում է կոնֆետ շատ գնել։ Զինվորական համազգեստով ու ժպտացող աչքերով մեզ նայող Դավիթի նկարի առջև նույնպես կոնֆետներ են դրված, որոնց թվում է նրա սիրած «KitKat»-ը։

Фотографии Давида Бадаляна
© Sputnik / Karine Hovhannisyan
Դավիթ Բադալյանի լուսանկարների դիմաց կոնֆետներ են դրված

Դավիթն ու եղբայրը` Ռուբեն Բադալյանը, այս տարվա հունվարին միասին են բանակ գնացել։ Ռուբենը ֆիզկուլտինստիտուտում անվճար էր սովորում, բայց որոշել է տարկետում վերցնել և եղբոր հետ ծառայության մեկնել։ Բնավորությամբ շատ տարբեր երկու եղբայրները դեռ մանկուց բոլոր հարցերում միասին են եղել, և ծառայության ժամանակ էլ ավագ եղբայրը որոշել է Դավիթի կողքին լինել։

Давид Бадалян (слева) с братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը

«Երևանում վիճակահանության ժամանակ ես քաշեցի թուղթը, ու պարզվեց` Արցախում պետք է ծառայենք։ Արցախում արդեն Դավիթը հանեց թուղթը, և գնացինք Մարտակերտ։ Շատ ուրախ էինք, ու ամենևին էլ տեղը կապ չուներ, կարևորը` միասին էինք։ Իսկ միասին լինելն ավելի էր հեշտացնում ծառայությունը, մեկս մյուսից էինք տան ու ծնողների կարոտն առնում»,–պատմում է քչախոս ու զուսպ Ռուբենը։

Եղբայրները նույն զորամասում են ծառայել, երկուսն էլ նռնականետորդ են եղել։ Ռուբենն ասում է` սահման գնալիս քաջ գիտակցել են` ուր են գնում և ինչի համար. ամեն վայրկյան պատրաստ են եղել պատերազմի։ Եղբայրներն առաջնագծում, բայց տարբեր դիրքերում մարտական հերթապահության են եղել, երբ պատերազմը սկսել է։ Ռուբենի առաջին քայլը եղբոր` Դավիթի համար աղոթելն է եղել. Ռուբենը վստահ է` նույնն էլ եղբայրն է արել։

Давид Бадалян (слева) с отцом и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը հոր հետ

Քանի որ հեռահար կերպով է կրակ վարվել (հիմնականում հրթիռակոծել են), Ռուբենն ընկերների հետ թաքստոցում են որոշ ժամանակ եղել։ Այդ ժամանակ, սակայն, այլ իրավիճակ է եղել Դավիթի հենակետում. ամեն ինչ շատ արագ է զարգացել։ Հակառակորդը տանկերով փորձել է առաջ գալ, Դավիթը գործի է անցել` դիրքավորվել և դիպուկ հարվածով մեկ տանկ է խոցել։ Զոհվել է նրա ընկերը. Դավիթն իր բաճկոնը, որի գրպանում զինգրքույկն է եղել, ընկերոջ վրա է գցել ու շարունակել մարտը։ Ապագա բժիշկը հաջորդ տանկը խոցելուն է պատրաստվել, սակայն հակառակորդի թիրախում է հայտնվել. գնդակն ուղիղ Դավիթի սրտին է դիպչել...

Այդ ընթացքում Ռուբենը սկսել է անհանգստանալ եղբոր համար և, անտեսելով վտանգը, թաքստոցից դուրս է եկել` ներքին հեռախոսով եղբոր հետ կապ հաստատելու համար։

«Հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում, բայց ես անընդհատ զանգում էի։ Դիրքի ավագը, որն ինձ լավ էր ճանաչում, վերջապես վերցրեց հեռախոսը։ Ասաց` այս պահին կրակում են, չի կարող եղբորս կանչել։ Բայց երբ ես շատ պնդեցի, ասաց, որ Դավիթը թեթև վիրավորվել է, դիրքերից իջեցրել են։ Ամբողջ գիշեր չքնեցի։ Անհամբեր սպասում էի, քանի որ ասել էին առավոտյան ինձ հոսպիտալ են տանելու, որ եղբորս տեսակցեմ։ Առավոտյան ինձ տարան զորամասի տեղակալի մոտ, որը նույնպես վիրավոր էր. նա հայտնեց եղբորս զոհվելու լուրը»,–պատմեց Ռուբենը։

Ռուբենի` Երևան գալն ու եղբոր հուղարկավորությանը մասնակցելը հեշտ չի եղել։ Տղաների հայրը` Կարեն Բադալյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունը չէր թույլատրել, որ Ռուբենը Երևան գար։ Այդ դժվար պահերին, երբ պետք էր տղայի հուղարկավորությունը կազմակերպել, ավելի տհաճ է եղել այդ ամենին առնչվելը։ Հարցը լուծվել է միայն, երբ դիմել են Արցախի նախագահին, որն անմիջապես ստորագրել է անհրաժեշտ գրությունը։ Ռուբենը Երևան է հասել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը. տղաների մայրը` տիկին Էլիզը, ասում է` երբ Ռուբենը սգո սրահ է մտել, ինքնաբերաբար ծափահարել է, որ գոնե մի տղան ողջ է մնացել։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

Տիկին Էլիզը Դավիթի մասին ներկա ժամանակով է խոսում, չնայած ամենադժվարը հենց նրա համար է. Դավիթն ամենաշատը մոր հետ էր կապված։

«Դավիթն ինձ ավելի շատ էր կապված, քան աղջիկս։ Ամեն ինչի մասին կիսվում էր հետս. նա շատ խղճով էր, բայց և շատ ուժեղ։ Դեռ մանուկ հասակում էր որոշել, որ բժիշկ է դառնալու։ Մտածում էինք` կմեծանա, այլ մասնագիտություն կընտրի, բայց չմտափոխվեց։ Ասում էր` մամ, երազում եմ, որ ինձ Դավիթ Կարենովիչ ասեն»,–պատմեց տիկին Էլիզն ու հավելեց` տղայի ծննդյան օրը բժշկի խալաթի պատկերով տորթ էր գնել, որի վրա այդպես էլ գրված էր` Դավիթ Կարենովիչ։

Давид Бадалян (справа ссверху) с семьей
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ընտանիքի հետ

Դավիթը բժշկին բնորոշ բնավորություն ուներ` չափից դուրս կոկիկ էր, սրտացավ։ Մայրն ասում է, որ տղան հպարտությամբ էր սպիտակ խալաթը հագնում, հաճույքով ու անտրտունջ սովորում։ Անգամ բանակից մոր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իր գրքերը կարոտում է և խնդրել էր որոշներն ուղարկել։ Տիկին Էլիզն ասում է` եթե Ռուբենը երազում էր զինծառայության անցնելու մասին և անհամբեր է սպասել այն օրվան, երբ պետք է զինվորական համազգեստ կրի, ապա Դավիթն ասում էր, որ գնում է ծառայության հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար. Դավիթի համար սովորելն ու լավ բժիշկ դառնալն էր առաջնային։

Давид Бадалян
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթը

Ապագա բժշկի համար շատ կարևոր էր նաև ընտանիքը. երազում էր եռահարկ մեծ տուն կառուցել, որ երկու եղբայրն ու ծնողները միասին ապրեին։ Ավելին, մոր մտքից դուրս չի գալիս Դավիթի` տարիներ առաջ արած այն արտահայտությունը, թե չեմ ուզում մեծանալ, այսպես մենք երջանիկ ենք...

«Դավիթի զոհվելուց հետո այլևս ոչ մի նպատակ ու ծրագիր չունեմ, հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է։ Ես չեմ չարացել Աստծո առաջ, գիտակցում եմ, որ պատերազմ էր։ Բայց աղոթում եմ, որ ոչ մի ծնող չտանի այն վիշտը, ինչ ես եմ տարել»,–ասում է տիկին Էլիզը։

Давид Бадалян (справа)с матерью и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Ռուբենը, մայրն ու Դավիթը

Ընտանիքի համար ամենադժվարը հիմա Ռուբենի ծառայությունը շարունակել–չշարունակելու հարցն է` ինչպես ծնողները, այնպես էլ Ռուբենը, հոգեպես պատրաստ չեն դրան։

... Հարցազրույցն ավարտել ենք, բայց դեռ զրուցում ենք Դավիթի մասին, ընտանեկան լուսանկարները նայում, տեսանյութեր դիտում։ Բոլոր լուսանկարներում Դավիթը ժպտում է, իսկ տեսանյութերում` պարում, երգում։

Տիկին Էլիզը մի տեսանյութ է ցույց տալիս, որտեղ տղան երգում է Դավիթ Ամալյանի հայտնի երգը` «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ, զենքս` որդուս, իսկ սերս մայրերին կտամ»... Լսում ենք երգը, արցունքները հոսում են մոր աչքերից։ Շշնջալով ասում է. «Էդպես էլ արեցիր, տղես»...

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

479
թեգերը:
Զոհ, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու