00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վովա Նազարյանի հայկական ժամը, կամ ինչ հիշատակ մնաց հրետակոծված Երասխից

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցГраница с Нахичеванской АССР
Граница с Нахичеванской АССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաղաղ օվկիանոսի ափին` Ամերիկայի Վենտուրա փոքրիկ քաղաքում, մահացել է Վովա Նազարյանը։ Նա մեկն էր խորհրդային տարիների այն լեգենդար հեռուստահաղորդավարներից, որոնց ամեն երեկո սպասում էր ողջ հայ ազգը։

Սա այն երջանիկ դեպքն է, երբ մարդը սիրում էր իր մասնագիտությունը և սիրում էր այնքան ուժգին, որ մասնագիտությունն էլ նրան սիրեց։ Ամեն մեկի հետ չի պատահում և ամեն օր չի պատահում․ օգնում են հատուկ հանգամանքները և, ինչպես հաճախ է պատահում, ճիշտ ժամանակը։

Рукa пожилой женщины - Sputnik Արմենիա
Թուրքերի դրած «տատուն», կամ ինչու հայ կինը չէր համբուրում անգամ իր թոռներին

Վովա Նազարյանի մոտ գրեթե կատարյալ ստացվեց. բացի այն, որ գրեթե քսան տարի շարունակ նա ռեպորտաժներ էր վարում «Время» հեռուստածրագրի համար, նաև այն տարիներին, որոնք հիմա լճացման տարիներ են կոչվում, ամեն օր` երեկոյան ժամը 9-ին, յուրաքանչյուր հայի տանը գալիս էր երկար սպասված հայկական ժամը։

Դա այն ժամն էր, երբ ամբողջ Հայաստանը նստում էր հեռուստացույցի առաջ ու սպասում Վովա Նազարյանին։ Շատ հաճախ սպասումներն արդարանում էին, բայց, իհարկե, բոլորն ուզում էին, որ աշխարհը մեզ տեսնի և մեր մասին լսի ամեն օր։

Անցան տարիներ, նա անհետացավ հեռուստատեսային դաշտից, իսկ այսօր հեռացավ ընդմիշտ: Վովա Նազարյանը մահացավ Խաղաղ օվկիանոսի ափին` Ամերիկայի Վենտուրա փոքրիկ քաղաքում, բայց նրա կյանքի այդ ամերիկյան ժամանակն էլ առատորեն համեմված էր հայկականով։

Հայերը գերմանացի լրագրողի և Նապոլեոնի հուշերում, կամ մարտի դաշտն ու պատմության փոշին

Հիմա` ինչո՞ւ հենց Վովա, և ինչո՞ւ էր նա մեկնել։ Ինչո՞ւ Վովա։ Որովհետև դժվար է ներկայացնել այն մարդուն, որին ոչ միայն սիրում են, այլև տան անդամ են համարում։

Իսկ մեկնեց այն պատճառով, որը ստիպում էր մեկնել երեկ և ստիպում է մեկնել նաև այսօր։ Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ ապրելն ավելի հեշտ է (կյանքը կյանք է), այլ նաև եզակի մասնագիտության հանդեպ ուշադրության և հետաքրքրության պակասի պատճառով։ Բարձրագույն մակարդակի հեռուստալրագրողների զանգվածային արտադրություն այսօր էլ չի նկատվում։

В Армении собирается женский батальон добровольцев - Sputnik Արմենիա
Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Այո, ավարտվեցին խորհրդային ժամանակները, հեռուստատեսային եթերում ի հայտ եկան բազմաթիվ լրատվական, տեղեկատվական, վերլուծական ծրագրեր։ Թվում էր՝ ժանրի վարպետների համար ճիշտ ժամանակն է, պահանջարկի գագաթնակետը, հաջողության ակնթարթը, բայց ստացվեց՝ առանց ձեզ էլ լավն ենք, շնորհակալություն, պետք չէ, գլուխ կհանենք, չենք ուզում։ Ցավոք․․․

Այն կաբինետը (ինչպես այսօր կասեին՝ «օֆիսը»), որտեղ ամեն առավոտ գալիս էր Վովա Նազարյանը, «Известия»-ի (որտեղ ես էի աշխատում) լրագրողական սենյակի պատի հետևում էր։ Նույն միջանցքում էին «Կոմսոմոլկայի» սեփական թղթակից Վարդան Ալոյանը, որը փոխարինել էր Արամ Սարգսյանին, կողքին՝ Իոսիֆ Վերդյանը «Советская культура»-ից, Այոշա Սավոյանը՝ «Труд»-ից, նաև Կոլյա Օրդինյանը՝ «Социндустрия»-ից։

Այսպես կոչված համամիութենական տպագիր մամուլից և Կենտրոնական հեռուստատեսությունից էլի մարդիկ կային, բայց ամենահայտնին, իհարկե, Վովա Նազարյանն էր։ Գրողներին կարդում էին (կամ չեն կարդում), իսկ Վովային տեսնում էին։ Դեմքերն ավելի լավ են հիշվում, քան տողերը, հատկապես առանձնահատուկ հանգամանքներում։

Կյանքը սկսվում է մայրիկից. ինչպես չեմպիոն Ալոյանը հաղթեց Բաքվում

Ինչի՞ մասին է խոսքը։ Արցախյան իրադարձությունների սկզբի մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Տեսախցիկով նկարողների համար դժվար էր շրջանցել սուր անկյուններն այնպես, որ չբախվեն գլխովին հեղափոխության մեջ սուզված զանգվածների կոպտությանը, շատ ավելի դժվար, քան թերթում գրողների համար, բայց Վովան կարողացավ այդ փորձությունը պատվով հաղթահարել։

Автомобиль Чайка на выставке Arm Auto Show Expo 2018 - Sputnik Արմենիա
Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

Կար նաև Կենտրոնական հեռուստատեսության հնարած «Прожектор перестройки» ծրագիրը։ Այստեղ Վլադիմիր Նազարյանը պետք է պատռեր, բացահայտեր և ջրի երես հաներ այն, ինչ ինքն իրենով ճիշտ է, բայց մի նրբություն կա։ Բանն այն է, որ փոքրիկ Հայաստանում բոլորը միմյանց կամ ազգական են, կամ ընկեր, կամ բարեկամ, ծայրահեղ դեպքում՝ ծանոթի ծանոթ։

Չես ասի, թե բոլոր դեպքերում բանն ավարտվում էր թեթև նեղացկոտությամբ։ Պատահում էր, որ վրդովվում էին լրջորեն, երկար ժամանակով նեղանում, բայց հերքում չէին պահանջում։ Նազարյանն այդպես չէր աշխատում․․․

Վովան նաև գեղեցիկ հագնվել էր սիրում։

-Որտեղի՞ց այսքան նորաձև փողկապներ։

-Ամերիկայից։ Մորաքույրս է ուղարկում։

Ամերիկայում մորաքույր ունենալու՝ յուրաքանչյուր հայի երազանքը Վովայի դեպքում իրականություն էր, որով «Время» հաղորդման եթերում ամեն մեկը չէր կարող գլուխ գովել։

Անհարմար է, ախր, Վլադիմի՛ր Իլյիչ… Պուշկինի փողոցի լուռ գաղտնիքները. լուսանկարներ

Ամերիկա տեղափոխվելուց հետո ես Վովային չեմ տեսել, վերջին լուրերը ստացել եմ մեր ընդհանուր ընկերոջ՝ Դիմա Պիսարենկոյի միջոցով։ Նազարյանը Ամերիկայից Երևան սեփական ձեռքերով պատրաստված և նկարազարդված խաշի հավաքածու էր ուղարկել իր որդուն․ խորը ափսե, «բարի լույս» օղու գավաթ, ափսեներ սխտորի և թթուների համար՝ համապատասխան զարդանախշով ու խորհրդանշաններով։

© SputnikՎլադիմիր Նազարյանն ու Դմիտրի Պիսարենկոն
Վովա Նազարյանի հայկական ժամը, կամ ինչ հիշատակ մնաց հրետակոծված Երասխից  - Sputnik Արմենիա
Վլադիմիր Նազարյանն ու Դմիտրի Պիսարենկոն

․․․Մի անգամ Վովան զանգեց․ «Երասխը հրետակոծում են։ Նկարահանման եմ գնում»։

Միասին գնացինք։ Քայլում ենք գյուղի փողոցով, հանկարծ մեր կողքին պայթյուն լսվեց, ապակիներ կոտրվեցին, աղմուկ-աղաղակ, Վովան անփոփոխ օպերատոր Մելս Ներսիսյանի հետ նկարում են, հարցուփորձ են անում մարդկանց։

Հետ ենք սլանում։ Դեռ պետք է հասցնեն նյութը Մոսկվա ուղարկել։ Երևանում Վովան գրպանից հանեց արկի դեռևս տաք երկու բեկոր, մեկը տվեց ինձ․ «Թող հիշատակ մնա»։

Մնաց։

«Վրեմյայից» առաջ և հետո, կամ ինչպես հայ լրագրողը խեցեգործ դարձավ ԱՄՆ–ում

Լրահոս
0