Արխիվային լուսանկար

Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ

870
(Թարմացված է 21:55 29.10.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Առանց այն էլ մեծ սպասելիքներ չկային Ժնևում այսօր կայանալիք հայ-ադրբեջանական բանակցություններից, հիմա էլ պարզվեց, որ Ադրբեջանի արտգործնախարարը հինգշաբթի օրը չի էլ գնալու Ժնև և Շվեյցարիա կժամանի միայն վաղը։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Եթե Ժնևում վաղը հրադադարի վերաբերյալ համաձայնություն ձեռքբերվի, այդ հանդիպումը կարելի է հաջողված համարել

Այսինքն՝ ադրբեջանցիները, շարունակ հավաստիացնելով միջազգային հանրությանը, թե միշտ պատրաստ են բանակցությունների, իրականում պարզապես ակնհայտորեն անտեսում են երկխոսություն սկսելու բոլոր հնարավորությունները։ Սա երևի արդեն ապացուցելու կարիք չունի՝ հրադադար հաստատելու վերջին երեք փորձերը՝ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում ձախողվեցին ադրբեջանական կողմի ոչ կառուցողական, ագրեսիվ դիրքորոշման պատճառով, որի էությունը սա է՝ դե բանակցությունների սեղանի շուրջ, իհարկե, նստում ենք, բայց իրականում դրան զուգահեռ բոլոր հնարավոր զինատեսակներից հարվածում ենք հայկական դիրքերին և բնակավայրերին։

​Բոլորը շատ լավ հասկանում են, որ սովորաբար նման տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում վճռորոշ դերակատարություն են ունենում, այսպես ասենք, աշխարհի հզորները։ Բայց տվյալ դեպքում երևի թե ամենամեծ ազդեցությունն ունի այն պետությունը, որը ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի լիիրավ անդամ։ Այո, շատ ճիշտ եք, խոսքը Թուրքիայի մասին է։ Այդ երկիրը վերջին տարիներին զգացել է, որ կարող է էական դերակատարություն ունենալ աշխարհում՝ ընդ որում առանց մեծ զոհողությունների, պարզապես ֆինանսավորելով տարբեր երկրներում գործող զինյալներին։ Այդպես է Լիբիայում, այդպես է Սիրիայում։ Եվ ի վերջո փող ծախսելու կարիք էլ չկա։

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը. Կրեմլը հերքում է, Թուրքիայի նախագահը` պնդում

Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ, երբ Եվրամիությունը հասկացրեց Անկարային, որ եվրոպական ընտանիքին անդամակցելու շանսերը այնքան էլ իրական չեն, Թուրքիայի իշխանությունները պատասխանեցին՝ «Շատ լավ, դե հիմա կտեսնեք, թե ինչ կլինի, եթե մենք բացենք մեր սահմանները և ասենք մեր երկրում ապաստան գտած մի քանի միլիոն փախստականներին՝ հանգիստ գնացեք Եվրոպա»։ Այդպես էլ եղավ ու փախստականները ողողեցին Եվրոպան, որտեղ տարբեր պետություններ, խախտելով տարիներ շարունակ գործող Շենգենյան պայմանավորվածությունները, ստիպված եղան փակել անցակետերը և այլ սահմանափակումներ մտցնել, որոնք գործում են մինչ օրս։ ​

Ավելին, Թուրքիան հավակնում է դառնալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ։ Երևի տեղյակ եք, որ տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ նույն ցանկությունն են հայտնել աշխարհի մի շարք պետություններ՝ Հնդկաստանը, Բրազիլիան և նույնիսկ Ինդոնեզիան, պատճառաբանելով, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը լիովին փոխվել է, և 21-րդ դարում անհրաժեշտ է հաշվի առնել նոր իրողությունները։

Թուրքիան այս հարցում որդեգրել է շատ ավելի նուրբ, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ շատ ավելի խորամանկ քաղաքականություն, որի էությունը մոտավորապես սա է՝ չէ, չենք ուզում դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ, բայց լավ կլիներ, որ ՄԱԿ-ը մի շարք պետությունների դեպքում սահմանի, այսպես ասած, միջանկյալ անդամության կարգավիճակ, այսինքն՝ տվյալ պետությունը վետոյի իրավունք կունենա իրեն անմիջականորեն վերաբերող հարցի դեպքում։ Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում՝ Լիբիայում շահեր ունեմ, վետո եմ դնում, Սիրիայում շահեր ունեմ՝ վետո եմ դնում և վերջապես Լեռնային Ղարաբաղի հարցում շահեր ունեմ և վետո եմ դնում Ադրբեջանի քիմքին ոչ հարմար ցանկացած հարցի քննարկման ժամանակ։ ​

Բոլոր դեպքերում արդեն պարզ է, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նույնիսկ եթե նման հանդիպում ի սկզբանե ծրագրվում էր, տեղի կունենա ոչ թե այսօր, այլ վաղը։ Ինչ կարող են տալ այդ բանակցությունները։ Տարիներ շարունակ բանակցությունների ընթացքում հակամարտության կարգավորման բազմաթիվ տարբերակներ էին քննարկվում, որոնց նպատակը մեկն էր՝ գտնել Արցախի հարցի բոլոր կողմերի համար ընդունելի մի լուծում։ Այժմ գլխավոր խնդիրը այլ է՝ դադարեցնել պատերազմը, կանխել մարդկային հետագա կորուստները և կրկին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Համաձայնեք, եթե սա հաջողվի, կարելի է ասել, որ Ժնևում հաջողություն է գրանցվել։

870
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (275)
Ըստ թեմայի
Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող
Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան հանդիպումը մեկ օրով հետաձգվել է
Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին
Սու-57

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

98
Ռուսական Սու-57-ը կարող է ոչնչացնել օդային, ցամաքային և ջրային բոլոր թիրախները, իսկ «Օխոտնիկը» խոստանում է դառնալ աշխարհում առաջին անօդաչու կործանիչ-կալանիչը։ Ռուս մեկնաբանը ներկայացնում է ժամանակակից ինքնաթիռների բնութագրերը։

76 մեքենաներից բաղկացած հինգերորդ սերնդի Սու-57 ավիացիոն համալիրի մեկնարկային շարքի առաջին մեքենան դեկտեմբերին իր տեղը կզբաղեցնի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական շարքերում: Գործի կանցնի նաև նրա անօդաչու ուղեկիցը՝ արհեստական ինտելեկտով Ս-70 «Օխոտնիկը», որը հրթիռային սպառազինությամբ թիրախների որսման և խոցման ալգորիթմները հաջողությամբ յուրացնում է զորավարժարանում։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օդատիեզերական ուժերը մինչև տարեվերջ կստանան հինգերորդ սերնդի Սու-57 սերիական առաջին կործանիչը, ինքնաթիռը գործնականում պատրաստ է: Հետագայում արտադրության ծավալը կաճի տարեկան մինչև 15 մեքենա, և բոլոր 76 Սու-57 կործանիչները 2021-2027 թթ․-ին կմատակարարվեն երեք ավիացիոն գնդերը հագեցնելու համար: Դրանցից առաջինը թողարկվում է առաջին փուլի շարժիչով, իսկ 2025 թվականից սերիայի մեջ կմտնեն երկրորդ փուլի շարժիչները։ Սակայն արդեն այսօր Սու-57-ը համարվում է աշխարհի ամենակատարյալ և հզոր կործանիչներից մեկը։

Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում

Հինգերորդ սերնդի ռուսական ինքնաթիռը կարող է ոչնչացնել օդային, ցամաքային և ջրային բոլոր տեսակի թիրախները: Գերազանց տարաշարժունության և առանց ֆորսաժի գերհզոր արագությունների համադրությունը, օդային էլեկտրոնիկայի ժամանակակից համալիրը և ցածր նկատելիությունը ապահովում են Սու-57-ի բարձր մարտական արդյունավետությունն ու հակառակորդի նկատմամբ գերազանցությունը: Military Watch Magazine-ի տվյալներով՝ Սու-57-ն ունի եզակի հնարավորություններով օդանավային սպառազինություն, այդ թվում՝ գերզգայուն ռադարներ, 400 կմ հեռահարությամբ «օդ-օդ» դասի հիպերձայնային հրթիռներ, հակառակորդի հրթիռներից պաշտպանվելու լազերային համակարգ և այլ բարձր տեխնոլոգիական առավելություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել հինգերորդ սերնդի կործանիչի համար ավիացիոն միջոցների խոցման միջոցների (հրթիռների) լայն անվանացանկի խոշոր պայմանագրի մասին, այսինքն ՝ Սու-57-ը «դատարկ» չի թռչի։ Իսկ ծանր անօդաչու թռչող սարքերի օղակում Սու-57-ը կվերածվի մարտական կառավարման օդային կենտրոնի։ Երկու բարձր տեխնոլոգիական նորույթների համագործակցության մարտական ազդեցությունը դժվար է գերագնահատել։

Մարտական գերազանցություն

Նորագույն կործանիչը ստուգվել է Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման կազմում։ Ավելի քան տասը թռիչք է կատարվել՝ թռիչքատեխնիկական բնութագրերի, ինտելեկտուալ տեղեկատվական-կառավարման համալիրի, սպառազինության և բոլոր համակարգերի ստուգման համար:

Սու-57-ի առանձին տեխնոլոգիական բարձունքները լիովին անհասանելի են հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների, մասնավորապես F-22 Raptor-ի համար: Արհեստական բանականությունն ինտեգրված է մարտական կառավարման համակարգին և հեղափոխություն է ռազմական գործում: Օդաչուավոր Սու-57 կործանիչը կարող է առաջադրանքների 90 տոկոսը կատարել ավտոմատ ռեժիմով և նույնիսկ լիովին ինքնուրույն գործել նախապես կազմած ծրագրով:

Եթե օդաչուն վիրավորվի կամ սպանվի մարտում, կառավարման համակարգը ինքնուրույն կորոշի առաջնային թիրախները, հարված կհասցնի և կապահովի մեքենայի և մարդու ավտոմատ վերադարձը բազա։

Հարթության վրա և ինքնաթիռի կմախքին ինտեգրված ռադարները՝ ակտիվ փուլային X-band ալեհավաքով, ապահովում են դիտարկման հսկայական տարածք, ավելացնում են օդաչուի իրավիճակային իրազեկվածությունը, թույլ են տալիս մարտավարական հնարքները կատարել ավելի լավ, քան ցանկացած այլ կործանիչով: «Կողային ռադիոտեղորոշիչները» բարձրացնում են ինքնավարությունը թիրախների որոնման հարցում և հակառակորդի ռադարների համար Սու-57-ի անտեսանելիության որակապես նոր մակարդակ են ստեղծում ՝ առանց կորցնելու թիրախավորման արդյունավետությունը սեփական հրթիռների համար (ինքնաթիռում և ուղեկցող հարվածային անօդաչուների զինանոցում):

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

Քարշակման եռաչափ վեկտորը թույլ է տալիս անհավանական խուսանավումներ կատարել հեռակա կամ մերձավոր մարտում, ինչը բարձր մարտական կենսունակության երաշխիք է դառնում։ Ընդ որում՝ «ինքնաթիռ-համակարգիչը» օդանավակայանային սպասարկման հանդեպ քմահաճ չէ և ի վիճակի է գործարկվել օպերատիվ (գրունտային) օդակայանների պայմաններում։ Նման հզոր և տեխնոլոգիապես անկանխատեսելի մեքենաները հիպոթետիկ մարտադաշտում հակառակորդին հաղթանակի հնարավորություն չեն թողնում։

Սու-57-ն արտահանման հսկայական պոտենցիալ ունի և դեռ սերիական արտադրության դուրս գալուց առաջ արտասահմանյան հավանական պատվիրատուների «հերթ էր հավաքել»։ Հինգերորդ սերնդի ռուսական կործանիչն առաջինը կստանա Ալժիրը, որը 14 մեքենա էր պատվիրել հարևանների ռազմաօդային ուժերի հզորացման ֆոնին։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ ԱՄՆ դոլար է։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2025թ․-ը։

Հարվածային միավորում

Սու-70 «Օխոտնիկ» ԱԹՍ-ն դեկտեմբերի 2-ին փորձարկվել է հրթիռային հարձակման ժամանակ Աշուլուկ զորավարժարանում։ Կայացել են ծանր ԱԹՍ-ների մի շարք թռիչքներ՝ կործանիչ-կալանիչի կարգավիճակով՝ «օդ-օդ» հրթիռների կիրառման նմանակմամբ։ Եվ ԱԹՍ-ի ռադիոէլեկտրոնային համակարգերի ինտեգրումը առաջնորդող Սու-57 ինքնաթիռի հրթիռների ուղղորդման համակարգի հետ գնահատելու համար։

«Օխոտնիկը» խոստանում է դառնալ աշխարհում առաջին անօդաչու կործանիչ-կալանիչ ինքնաթիռը։ Ուսուցման փուլում օդային իրադրության և թիրախների մասին ամբողջ տեղեկատվությունը անօդաչու թռչող սարքը ստանում է երկրից կամ առաջնորդող կործանիչից: Հետագայում հնարավոր է ինքնավար մարտական կիրառում։

Ծանր ԱԹՍ-ն օժտված է սեփական «խելքով» և մինչև 5000 կմ հեռավորությամբ ավելի քան 6 տոննա հրթիռներ ու ռումբեր հասցնելու ունակությամբ։ «Օխոտնիկի» ջախջախիչ մարտական համագործակցությունը Սու-57 կործանիչի հետ ոչ մի լավ բան չի խոստանում հակառակորդին։ Պ․Օ․ Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում ստեղծված քիչ նկատելի «Օխոտնիկը» կդառնա ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ծանր անօդաչուն՝ հարվածային ֆունկցիաներով։ Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ նրա երկարությունը 19 մետր է, թևերի բացվածքը՝ 14 մետր, թռիչքային զանգվածը՝ 20 տոննա, առավելագույն արագությունը՝ մոտ 1000կմ/ժամ։

Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան

Անօդաչու «Օխոտնիկը» մոտ 20 րոպե տևողությամբ առաջին թռիչքը կատարել է ոչ վաղ անցյալում՝ 2019թ․-ի ամռանը։ Ընդ որում՝ իրեն վստահ է դրսևորել օդում, լավ է ղեկավարվել։ Նույն տարվա աշնանը կայացել է նաև «Օխոտնիկի» և Սու-57-ի առաջին համատեղ թռիչքը։

Ծանր ԱԹՍ-ի մարտական հնարավորությունները մշտապես կատարելագործվում են, 2020թ-ին կհասնեն նկատելի տեխնոլոգիական առաջընթացի։ Մոտակա հեռանկարում նախատեսվում է մշակել զանազան պայմաններում օդային, ցամաքային և վերջրյա օբյեկտների ուղղությամբ հարվածները։ Նշենք, որ առայժմ աշխարհի ոչ մի երկրի չի հաջողվել հարվածային անօդաչուն օգտագործել որպես կալանիչ, և «գործընկերները» նկատելիորեն նյարդայնանում են։

98
թեգերը:
անօդաչու թռչող սարք, ինքնաթիռ, Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայ զինծառայող

Ի՞նչ տարբերակ էր առաջարկվել 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար

196
​Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում տարբեր հակամարտություններ կարգավորելու բազմաթիվ փորձեր են եղել՝ տարբեր արդյունքներով։

Օրինակ, մինչև հիմա շատ դժվար է ասել՝ արդյոք կարգավորվել են հարաբերությունները Իսրայելի և Պաղեստինի միջև։ Եվրոպայի կենտրոնում Հարավսլավիայի նախկին հանրապետությունների միջև ռազմական գործողությունները այնուամենայնիվ հաջողվեց դադարեցնել, ինչպես նաև Ասիայում լուծվեց Արևելյան Թիմորի հարցը։ Նույնիսկ Աֆրիկայում ինչ-որ կերպ լեզու գտան Եթովպիան և Էրիտրեան, որն անկախացավ։

Մեր առճակատումը հիմնականում մնում է չլուծված։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բազմաթիվ փորձեր են եղել աշխարհի ամենատարբեր քաղաքներում՝ Քի Ուեսթ, Ակվիլա, Կազան, Ժնև, Փարիզ, Մոսկվա, Մադրիդ։ Եվ այդ փորձերից առաջինը եղել է ուղիղ 23 տարի առաջ՝ 1997 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը առաջարկեց հիմնախնդրի լուծման համապարփակ մի ծրագիր։ Հիշում եմ, որ երբ մեր խորհրդարանական պատվիրակության անդամները 1994 թվականի գարնանը վերադարձան Բիշքեկից, որտեղ կնքել էին հրադադարի պայմանագիրը, շատ լավատեսական սպասումներ կային, թե ուր որ է՝ մի քանի ամսից կստորագրվի մի համապարփակ փաստաթուղթ, որը վերջ կտա հակամարտությանը, և Հայաստանն ու Ադրբեջանը դրանից հետո կապրեն մոտավորապես այնպես, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրեցին նախկինում պատերազմող Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց չեղավ։

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

​Հրադադարի հաստատումից հետո անցան տարիներ, և 1997 թվականի դեկտեմբերի սկզբին Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ներկայացուցիչները հրապարակեցին մի փաստաթուղթ, որի որոշ դրույթներ այսօր ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը, նախապես տեղեկացնելով՝ Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ծրագրին դեմ չէին։

Եվ այսպես։ 1997-ի «փուլային» տարբերակը։ Մեջբերեմ Մինսկի խմբի առաջարկած փաստաթղթից։

«Առաջին փուլում Լեռնային Ղարաբաղից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մինչև թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը նրանում ներառված գրաֆիկի համապատասխան` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ-ի բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում»։ Սա առաջին փուլն էր։

Հիմա երկրորդ փուլը։

​«Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս: Լեռնային Ղարաբաղի ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի»:

Ուշադրություն դարձրեք՝ այս փաստաթղթով ստեղծվում էր երկու գոտի՝ բաժանարար գոտի և բուֆերային գոտի։ Այսինքն՝ մի դեպքում երկու կողմերի միջև պիտի տեղակայվեին խաղաղապահները՝ ճիշտն ասած այն ժամանակ բոլորովին պարզ չէր, թե որ երկրների խաղաղապահները, մյուս դեպքում պարզապես մի տարածք էր ստեղծվելու, որտեղ ոչ ոք չէր բնակվելու։ Մեջբերեմ 1997 թվականի դեկտեմբերի սկզբին հրապարակված փաստաթղթից։

«Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայվում է 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և ամբողջությամբ ապառազմականացվում է, բացառությամբ ԵԱՀԿ-ի խաղաղության պահպանման գործողության տարրերի», ասված էր փաստաթղթում, որի դրույթներն այդպես էլ իրականություն չդարձան։

Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. Արմեն Սարգսյան

​Ամենահետաքրքիրն այն է, որ մոտ մեկուկես տասնամյակ առաջ հրապարակված այս փաստաթղթում հիշատակվում է Շահումյանի շրջանը, որի մասին հիմա քչերն են խոսում։ Եվ երկրորդ՝ ակնարկ կար, որ բանակցությունները պիտի ընթանան ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև։ Այսինքն՝ փաստորեն Ստեփանակերտը կրկին բանակցային կողմ էր դառնալու, ինչը, համաձայնեք, շատ կարևոր էր։

Ինչո՞ւ այս ամենը չկայացավ։ Սա մեկ այլ՝ բավական բարդ ու ծավալուն թեմա է, որին երևի կփորձեմ անդրադառնալ առաջիկայում։

 

196
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (275)
Ըստ թեմայի
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում
ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանը կարևորել է Մինսկի խմբի դերն Արցախում խաղաղության պահպանման հարցում
ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

235
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

235
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան