Դիմակով երեխա

Չինաստանը վարակվեց, վարակեց, առողջացավ ու անցավ առաջ

403
(Թարմացված է 23:24 20.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Երեկ՝ երկուշաբթի օրը մի նոր ուղենիշ դարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ողջ աշխարհում։ Հիմա կփորձեմ ներկայացնել իրավիճակը երկիր առ երկիր, բայց նախ մի երկու խոսք այն մասին, թե, մասնագետների կարծիքով, ինչ է սպասվում այս տարի։
Կորոնավիրուս. կես միլիարդ եվրոն ավելի արդյունավետ է, քան քարոզչական միջոցները

Իհարկե, սպասվում է համավարակի նոր ալիք և ձեռնարկատիրական գործունեության անկում։ Բայց գոնե մի լավ լուր կարող եմ հաղորդել։ Եթե դուք վարակվել էիք և բուժում ստացել, բավական երկար ժամանակ կարող եք վստահ լինել, որ կրկին չեք վարակվի։ Այդպիսին են Ամերիկայի Արիզոնայի նահանգի համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։

Հետազոտվել է կորոնավիրուսով հիվանդ գրեթե 6000 մարդ և պարզվել է, որ նրանց ստացած հակամարմինները ուժի մեջ են մնում հիվանդությունից հետո 5 ամսվա, երբեմն նաև 7 ամսվա ընթացքում։ Այսինքն, եթե նույնիսկ առաջիկա կես տարում հիվանդության երկրորդ ալիքը բարձրանա, նրանք, ովքեր բուժվել են, երաշխավորված կլինեն, որ իրենց վրա դա չի ազդի։ Հոռետեսները պնդում են՝ ախր հիվանդության դեմ 100-տոկոսանոց միջոց դեռ չի հայտնաբերվել։ Լավատեսները հակադարձում են՝ բայց ամերիկյան այս հետազոտությունը գոնե ապացուցում է, որ հակամարմինները երկարատև ազդեցություն են թողնում։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Իսկ հիմա այն մասին, թե ինչպիսին է իրավիճակն աշխարհում։  Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասավ 40 միլիոնի, մահացել է մեկ միլիոն հարյուր հազար մարդ։ Մասնագետները վերապահում են անում՝ սրանք լիովին հավաստի թվեր չեն, որովհետև ամեն երկիր ունի հիվանդացածների թվի գրանցման իր եղանակները ու նաև, ինչպես հասկանում ենք, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե քանի մարդ է տվյալ երկրում թեստավորում անցնում։ Ընդհանրապես չես թեստավորում, ուրեմն ընդհանրապես հիվանդ չունես՝ կորոնավիրուսը չգիտես ինչու քո երկրի կողքով է անցել։

​Վիճակագրությունը ամենատխուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում և Հնդկաստանում, բայց եթե սկսեմ այն երկրից, որտեղ ամեն ինչ սկսվել է, պետք է արձանագրեմ, որ Չինաստանում իրավիճակը բավական հուսադրող է։ Դատեք ինքներդ։ Այս երկրում գրեթե վերադարձել են նորմալ կյանքին։ Համենայնդեպս տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով։ Երեկ Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ վերջին մի քանի ամսում ունեցել են մոտ 5-տոկոսանոց աճ։ Կարող եք, իհարկե, հակադարձել՝ այդ 5 տոկոսն ինչ է, երբ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Չինաստանն ունեցել է առնվազն 15-տոկոսանոց աճ, բայց հաշվի առեք, որ կորոնավիրուսի ողջ ծանրությունը Չինաստանն իր վրա է ընդունել այս տարվա առաջին եռամսյակում, երբ տնտեսությունը անկում է ապրել գրեթե 7 տոկոսով։ Համաձայնեք՝ այս հանգամանքը նկատի ունենալով, այժմվա 5 տոկոսանոց աճը պարզապես ֆանտաստիկ է։

​Բայց անցնենք այլ երկրներին։ Լեհաստան։ Անսովոր որոշում են կայացրել այս երկրի իշխանությունները՝ այսօրվանից մայրաքաղաք Վարշավայի Ազգային մարզադաշտում 500 մահճակալ է տեղադրվելու կորոնավիրուսով հիվանդների համար։ Բա ինչ անեն՝ կիրակի օրը վարակվածների թիվը կազմեց մոտ 8,5 հազար, այնինչ դեռ մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը ավելի քան տասն անգամ պակաս էր՝ 800 մարդ։

​Եվ վերջում՝ տարբեր երկրների ղեկավարների խորհուրդների մասին։ Կիրակի օրը Իտալիայի հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ այդ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն և հորդորեց քաղաքացիներին բացի ավանդական միջոցներից՝ տարածություն պահպանել, դիմակ կրել, ձեռքերը տաք ջրով լվանալ, նաև ձեռնպահ մնալ իտալական ավանդույթից՝ հարազատներին, բարեկամներին ու ծանոթներին ողջագուրվելուց։

Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից

​Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհուրդ է տվել օդափոխել բնակարանները, պարզապես բացել պատուհանները։ Այս հորդորը պարզ բացատրություն ունի՝ եթե որևէ մեկը հազում կամ փռշտում է փակ տարածքում, միկրոսկոպիկ կաթիլները կարող են օդում մնալ մինչև 8 րոպե։ Մերկելն, իհարկե, չի խոստացել բարելավել օդափոխությունը քաղաքացիների բնակարաններում, սակայն Գերմանիայի կառավարությունը կես միլիարդ եվրո է հատկացրել հասարակական վայրերում՝ դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում, թատրոններում և պետական հիմնարկներում օդափոխության համակարգերը բարելավելու համար։

Համաձայնեք՝ կես միլիարդ եվրոն շատ ավելի արդյունավետ է, քան կորոնավիրուսի տարածման դեմ ծախսվող քարոզչական միջոցները։

403
թեգերը:
աշխարհ, Չինաստան, կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (297)
Ըստ թեմայի
Սխալներ անում են բոլորը. Թևան Պողոսյանը մեկուսանում է
Կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել. նրանցից երկուսը 49 տարեկան են
Վարորդները դիմակ չեն դնում. Մարությանն ասաց` խիստ զգուշացվել են
ՄԱԿ

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

359
(Թարմացված է 21:49 22.01.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ փոխել են իրենց պետությունների անունները, և այդ գործընթացը շարունակվում է։
Ինչու են երկրները փոխում իրենց անունները

Հիշում եք երևի՝ մի քանի տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հանել իր երկրի անվանման վերջին «ստանը», հիմնավորելով՝ ախր «ստանը» նշանակում է, որ մենք հետամնաց ասիական երկիր ենք։ Ի վերջո երկրի անունը չփոխվեց, փոխվեց մայրաքաղաք Աստանայի անունը, այն անվանվեց Նուր-Սուլթան։

 Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, նման մի առաջարկություն էր արել  Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ասում էր՝ եկեք Հայաստանն անվանենք Արմենիա։ Էս դեպքում գոնե ինչ-որ տրամաբանություն կար, որովհետեւ եթե Ղազախստանին դրսում էլ են Ղազախստան անվանում, ապա Հայաստանն արտերկրում հայտնի է հենց որպես Արմենիա։

ԲիԲիՍի-ն հիշեցնում է մի միջադեպի մասին, որը պատահել է 2011 թվականին։ Պաշտոնական այցով ժամանելով Մյանմա` այն ժամանակվա պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը շատ նուրբ իրավիճակում հայտնվեց։ Տասնամյակներ շարունակ այդ երկիրը, որն, ինչպես հիշում եք առաջ կոչվում էր Բիրմա, ղեկավարում էին զինվորականները։ Հիմա սկսվել էր ազատականացումը և իշխանությունները պետությունն անվանել էին Մյանմա։ Սակայն ամերիկյան վարչակազմը որոշել էր շարունակել անվանել երկիրը Բիրմա։ Հիմա ինչ պետք է աներ խեղճ Քլինտոնը։ Ասես Բիրմա՝ կվիրավորես տեղի իշխանություններին, ասես Մյանմա՝ խիստ նկատողություն կստանաս Աերիկայում ։ Ու Քլինթոնը գտավ ելքը՝ ո՛չ Բիրմա էր ասում, ո՛չ էլ Մյանմա, այլ պարզապես «այս երկիրը»։ Համաձայնեք, խելոք  կին  է, ափսոս նախագահ չդարձավ։

Հիմա ասիական մեկ այլ պետության մասին։ Երևի հիշում եք Հնդկաստանի ափերի մոտ գտնվող այդ մեծ կղզին կոչվում էր Ցեյլոն։ Դեռ 16-րդ դարում էին պորտուգալացիներն այն այդպես անվանել։ Հետո կղզին անցել էր հոլանդացիներին,վերջում էլ բրիտանացիներին, բայց Ցեյլոն անունը  պահպանվել էր։ Եվ միայն անցած դարի 70-ական թվականներին, վերականգնելով պատմական արդարությունը, երկրի իշխանությունները սկզբում կղզին անվանեցին Շրի Լանկա, վերջում էլ՝Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն։ Եվ այնուամենայնիվ ողջ աշխարհը բուրումնավետ տաք հեղուկը գավաթի մեջ լցնելիս` ասում է. «Ինչ լավն է Ցեյլոնի թեյը»։

«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք

Կարող եմ թվարկել այն երկրները, որոնք անվանափոխվել են։ Նախկին Հարավային Ռոդեզիան այժմ դարձել է Զիմբաբվե, նախկին Ֆրանսիական Սուդանը՝ Մալի, Լատինական Ամերիկայում գտնվող Բրիտանական Հոնդուրասը՝ Բելիզ, իսկ նախկին Վերին Վոլտան՝ Բուրկինա Ֆասո։ Պատկերացրեք` կան երկրներ, որոնք մի քանի անգամ են փոխել անվանումը։ Նման պետություններից է Կամբոջան, որը մի ժամանակ դարձավ Կխմերյան Հանրապետություն, հետո Դեմոկրատական Կամպուչիա եւ վերջապես կրկին Կամբոջա։

Մեր հարևանի մասին։ Այնտեղ չեն դադարում վեճերը՝ Ջորջիա՞, թե՞ Սաքարթվելո։ Համաձայնեք՝ Սաքարթվելո շատ գեղեցիկ է հնչում։ Եվ բացի այդ, մի հատ Ջորջիա նաև Ամերիկայում կա։ Ի դեպ մի քանի օր առաջ Լիտվան պաշտոնապես հաստատել է Վրաստանի Սաքարթվելո անունը։ Բայց ամենահետաքրքիր դեպքը երևի կապված է  Նոր Զելանդիայի հետ։ Տարիներ շարունակ այնտեղի ակտիվիստները պայքար են մղում, որպեսզի իրենց երկիրը կոչվի շատ տարօրինակ մի բառով՝ փորձեք արտասանել՝ Աօտեարօա։ Բովանդակությունն էլ է նույնքան տարօրինակ ու արտառոց՝ երկար սպիտակ ամպի երկիր։ Սա բնիկ ժողովրդի՝ մաորիների լեզվով է, որոնք այս կղզում ապրում էին մինչև անգլիացիների ժամանումը և որոնց նկատմամբ բրիտանացիները մեղքի զգացում ունեն, որովհետեւ կոտորել էին թե՛ այստեղ, թե՛ Ավստրալիայում։

Եվ, վերջապես, այսպես ասած ստիպողական անվանափոխության մասին։ 30 տարի է որպես անկախ պետություն գոյություն ուներ Մակեդոնիան։ 30 տարի շարունակ բողոքում էին հույները՝ ինչպես թե Մակեդոնիա, բոլորին հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հույն է եղել, փոխեք ձեր երկրի անունը։ Մակեդոնիայի իշխանությունները անընդհատ ընդդիմանում էին, մինչև Հունաստանը պարզապես կոշտ պայման դրեց՝ կամ տեղի եք տալիս, կամ մենք թույլ չենք տալիս ձեր մուտքը Եվրամիության և ՆԱՏՕ։ Գտնվեց կոմպրոմիսային տարբերակ՝ երկիրն անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։ Եթե կարծում եք, թե կողմերը գոհ են, չարաչար սխալվում եք։ Մակեդոնացիները գոհ չեն, որ իրենց Հյուսիսային են անվանում, հույները Մակեդոնիա բառից են բողոքում։

359
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, անուն, Մակեդոնիա, Հայաստան, աշխարհ, Երկիր մոլորակ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (297)
Ըստ թեմայի
Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից
Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն
Վազգեն Մանուկյան. արխիվային լուսանկար

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

6283
(Թարմացված է 13:43 22.01.2021)
Գյումրու մի խումբ բնակիչների, որոնք որոշել էին Վազգեն Մանուկյանին թույլ չտալ մտնել քաղաք, հյուրը «բոմժեր» անվանեց։ Դա շատերին նեղացրեց և զանազան բանավեճերի առիթ դարձավ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է համեմատական վերլուծություն անցկացնել։

Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։

Արցախը չի կարող գրպանում լինել

80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։

Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։

Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։

Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։

Թե ինչպես Կենտկոմի առաջին քարտուղարը կռվեց երկրորդի հետ

60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավար Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։

Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։

Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։

Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․

Թե ինչու Հայաստանի երկաթուղու տնօրենը վիրավորեց Գագիկ արքային 

Համբարձում Կանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։

Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Կանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։

․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Կանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։

«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։

-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Կանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Կանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Կանդիլյանը։

Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։

Ի՞նչ կարելի է անել նմանատիպ իրավիճակներում. բացատրել պե՞տք է

Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։

Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

6283
թեգերը:
ընդդիմություն, Գյումրի, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի հայ գործարարների հետ

0
(Թարմացված է 15:20 23.01.2021)
Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարն ուզում է ամրացնել Իրանի հայ գործարար համայնքի և ՀՀ–ի տնտեսական կապերը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել։ Նախարարը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ։ 

«Երեկ Թեհրանի Արարատ ակումբում հանդիպել եմ Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերը»,–գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ նաև ճաշել է։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։

Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան

Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների ֆինանսավորումը. Քերոբյան

0
թեգերը:
գործարար, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
«Մանիպուլյացիա մի՛ արեք». Քերոբյանը պատասխանեց ադրբեջանական շուկայի հետ կապված հարցին
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Քերոբյանն առիթ ունի լուծել մասնավոր հատվածի խնդիրները. վարչապետը ներկայացրել է նախարարին