Կին դիպուկահար

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

3546
(Թարմացված է 15:55 13.10.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է այն հայուհիների ապշեցնող քաջությունների մասին, որոնց կանացի ձեռքը հայրենիքի պաշտպանության գործում տղամարդկանցից թույլ չէ։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վերջերս հայտարարեց. «Հաղթանակից հետո անձամբ ձեզ կներկայացնեմ հակատանկային ստորաբաժանումների զինծառայող 5 կանանց։ Եվ ընդհանրապես կանայք հերոս են` հպարտության առարկա»։

Նունե Աբրահամյանը ռազմաճակատ մեկնեց 1994 թվականի հունվարին, ընկավ քաջի մահով։ Նա ընդամենը 28 տարեկան էր։ Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն լինելով` նա որոշել էր, որ իր մասնագիտական հմտությունների կարիքը կզգացվի արցախյան պատերազմում։

Հայ կանանց ձեռքում նույնիսկ ոչ թե հրաձգային զենք է, այլ հակատանկային լավագույն միջոցներից մեկը։ «Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել նրանց հարվածից», – նշում են պաշտպանության նախարարությունում։

... Արցախյան առաջին պատերազմում ավելի քան 200 հայուհի էր կռվում. ոմանք առաջնագծում, ոմանք` ինչպես Սոսե Առաքելյանը, երկրորդ գծում։ Եվ եթե որևէ մեկին հայտնի չէ, թե ինչ է արել 76 տարեկան Սոսե մայրիկը (այս անվանը մենք դեռ կանդրադառնանք), ապա ասենք, որ նա իր տունը 30-40 մարտիկների համար զորանոց էր դարձրել, նրանց համար հագուստ էր կարում, կերակրում վիրավորներին, բուժում հիվանդներին։

Հայերի համար տունը միայն տուն չէ, իսկ օջախի ջերմությունը պահպանում են գլխավորապես կանայք։ Գետաշենցի Լենա մայրիկի տունը ոչ միայն ջերմ էր, այլև ամուր. այնտեղ մի ամբողջ տարի ապրեցին Թաթուլի ջոկատում կռվող մարտիկները, իսկ երբ ստիպված եղան նահանջել, կինն այրեց իր տունը, որպեսզի թշնամու ոտքն այդ շեմին չկանգնի։

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Ի՞նչ կարող են անել պատերազմում կանայք։ Այն ամենը, ինչ անում են տղամարդիկ, սակայն որոշ հարցերում կանայք նույնիսկ գերազանցում են տղամարդկանց։ Սանիտարական գումարտակներում, կապի կետերում, դիպուկահարային դարաններում։ Եվ դա հենց այնպես չէ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին զինվորական ծառայության էր կանչվել 490 235 կին (թե նրանցից քանիսն էին հայ, դժվար է ասել. ազգությամբ չէին հաշվարկում)։ Նախևառաջ նրանք ծառայում էին ՀՕՊ–ի, կապի զորմասերում, ռազմասանիտարական ստորաբաժանումներում և նույնիսկ ավիացիայում։

Летчик-штурман Марина Раскова (1912-1943) с дочерью Таней
© Sputnik / Борис Вдовенко
Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովա

Ավագ սերունդը հիշում է, իսկ տարիքով ավելի երիտասարդները ֆիլմերով գիտեն լեգենդար «գիշերային կախարդների» մասին։ Ավիացիոն այդ գունդն ամբողջությամբ կանանցից էր բաղկացած։ Բայց ինչո՞ւ «կախարդներ»։ Որովհետև ֆաշիստներին սարսափեցնող թեթև գիշերային ռմբակոծիչների ղեկի դիմաց հմուտ կանայք էին նստած։ Հնարավորինս ցածր թռչելով` նրանք անլսելի խշշոցով մոտենում էին թշնամու օդանավակայանին և այն ցաքուցրիվ անում։ Հիշենք գնդի հրամանատարի անունը` Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովա։

Герой Советского Союза летчица Марина Михайловна Раскова. Репродукция фотографии
© Sputnik
Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովա

Կին լեգենդ մի ժամանակների, երբ ինքնաթիռներ չկային, բայց կային թշնամիներ (իսկ ե՞րբ նրանք չկան)

Սոսե մայրիկը` սասունցի հերոս, ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը, կռվել է թուրքերի դեմ։ Բնականաբար` ամուսնու հետ։ Գյալիգուզան գյուղի մարտերի ժամանակ նրան սար է բարձրացրել, որտեղ 8 ժամ կենաց– մահու պայքար է մղել թշնամու դեմ։

Երբ ամուսինն ու ավագ որդին զոհվեցին, իսկ Սոսեն վիրավորում ստացավ, մարտը նա միայնակ շարունակեց։ Իր մահով մահացավ Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 1952 թվականին, 1990-ականներին աճյունը վերահուղարկավորվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Կանոն, որին ենթարկվում են բոլոր մաֆիոզ կլանները. «Մարդու առաջնային պարտավորությունը ողջ մնալն է։ Հետո է միայն գալիս այն, ինչը մարդիկ պատիվ են անվանում»։

Կանոնը, որով առաջնորդվում էին Սոսե մայրիկը և նրա հազարավոր ընկերուհիներ, ճիշտ հակառակն է պահանջում. սկզբում հայրենիքն ու պատիվը, հետո միայն մնացածը։

Հայ մարտիկ կանայք ճանաչում են նույն սկզբունքները, ինչ ֆիդայի տղամարդիկ, որոնց մարտական պատգամներում նշվում է. չխնայել կյանքը հանուն հայրենիքի և ժողովրդի, լինել ճշմարիտ, բարոյապես մաքուր, պահպանել վստահված գաղտնիքը, բավարարվել համեստ սննդով, չօգտագործել ոգելից խմիչքներ, լինել խիզախ և հնարամիտ մարտի ժամանակ, կռվել նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին գերազանցում է թվով և այլն։

Արցախյան առաջին պատերազմի իրադարձությունների ժամանակագրությունից

Բուժքույր Լոլիտա Վարդանովան զոհվեց խրամատում, երբ վիրակապում էր վիրավոր աշխարհազորայինին։ Նա ընդամենը 24 տարեկան էր։

Հայացք կողքից

Գուլյանա Օմարովան ավելի քան 10 տարի Մոսկվայում հայ ընտանիքի է օգնում տնտեսությունը վարելու հարցում։ Իրեն մոսկվացի է համարում։ Ոգեշնչված է Հայաստանում կանանց գումարտակի ստեղծման լուրով և կցանկանար միանալ նրանց։

– Ինչո՞ւ։

– Լսել եմ, որ վարչապետ Փաշինյանի կինն արդեն Արցախում է, այնտեղ շտապեց նաև Արցախում զինվորական ծառայությունը վերջերս ավարտած և տուն վերադարձած նրա որդին։ Բոլորը չէ, որ կկարողանային այդպես վարվել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, համարում է, որ չկա ավելի վեհ բան, քան հայրենիքի համար զոհվելը։ Այս մասին նա հայտարարել էր Արցախի պատգամավոր կանանց հետ զրույցի ժամանակ, երբ Արցախ էր մեկնել սեպտեմբերի 27-ին` մարտական գործողությունների առաջին օրը։ Աննա Հակոբյանն ընդգծել էր, որ հայ ժողովրդի համար պատմական և բեկումնային պահ է, և նա հույսը կարող է դնել միայն սեփական ուժերի վրա ։ Նա կոչ էր արել բոլոր կանանց ու մայրերին, քույրերին ու դուստրերին` լինել ուժեղ և ոչնչից չվախենալ։

Արցախ այցելությունից առաջ Նիկոլ Փաշինյանը նրան հայտնել էր, որ իրենց միակ որդին` Աշոտը, Արցախ է մեկնում, նա պահեստազորում է։ Աշոտն արդեն հավաքվել է ու պատրաստել զինվորական համազգեստը, և մայրը նրան չէր կանգնեցրել, հակառակը. «Ես նրան ասացի. «Այո, տղա ջան, զինվորական հագուստդ հագիր և գնա։ Ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»։ Ես չգիտեի, ինչ իրավիճակ կլիներ այստեղ, և արդյոք մենք կապ կունենանք։ Հիմա պարզվում է, որ մարտի դաշտում նրա ներկայության անհրաժեշտությունը դեռ չկա, բայց իմ խոսքերն ամբողջ կյանքի համար էին», – ընդգծել էր Հակոբյանը։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, այլ կամավորների հետ մեկտեղ մեկնեց առաջնագիծ։

3546
թեգերը:
Արցախ, Պատերազմ, դիպուկահար, Կին
Ըստ թեմայի
Առաքում դրոնով. ժամանակն է, որ Հայաստանը պատրաստվի անօդաչուները գործարկել խաղաղ նպատակով
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները
Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը
Հրադադար

Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

303
(Թարմացված է 00:27 27.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Հրադադար հաստատելը ամենևին դյուրին գործ չէ։ Երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտել արդեն երրորդ հրադադարը, և բոլորովին պարզ չէ՝ կրակը դադարեցնելու այս ամերիկյան փորձը արդյոք տարբերվելու է ռուսաստանյան և ֆրանսիական ջանքերից։
Հրադադարի երրորդ փորձը. արդյոք կստացվի

Այնինչ նախկինում, ինչպես հիշում ենք, հրադադարի առնվազն երկու հաջողված նախադեպ եղել է՝ 1994 թվականին և 2016 թվականին՝ երկուսն էլ Ռուսաստանի միջնորդությամբ։ ​Բայց քանի որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրակը դադարեցնել երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից, եկեք խոսենք հակամարտությունները կարգավորելու ամերիկյան փորձի մասին։ Հաջողություն, անշուշտ, եղել է։

Չգիտեմ, հայաստանցիների այս նոր սերունդը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց իմ հասակակիցները հո հիշում են, թե ինչպես կարգավորվեց նախկին Հարավսլավիայի պետությունների միջև առճակատումը։ Միացյալ նահանգների ղեկավարությունը անկախացած, բայց պատերազմող այդ երկրների առաջնորդներին հրավիրեց Ամերիկա ու ասաց՝ չեք հեռանա բանակցությունների սեղանից այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերեք, որ այլևս միմյանց հետ չեք կռվելու։ Ու ստացվեց։

​Բայց կայուն խաղաղություն հաստատելու այլ փորձ էլ է եղել, ու ցավոք ամերիկյան այդ ձախողված փորձը կապված է եղել հենց հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Մոտ 10 տարի առաջ այդ մասին գրել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը, որը վերհիշել է, թե ինչ կատարվեց 2001 թվականին, երբ Ամերիկայի նախագահի հրավերով Ֆլորիդա նահանգում՝ Քի Ուեսթ կղզիներում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը։ Պարզապես մեջբերեմ բրիտանացի վերլուծաբանին։ ​

«Քի-Վեսթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը իրականություն դարձնելու ուղղությամբ Միացյալ նահանգների ձեռնարկած ամենալուրջ փորձն էր», կարծիք է հայտնում Թոմաս դե Վաալը, շարունակելով՝ «Խոստումնալից մեկնարկից հետո, սակայն, ամեն ինչ սխալ ընթացավ: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը առողջական վատ վիճակում էր և Բաքու վերադառնալուն պես սկսեց հրաժարվել խաղաղ համաձայնագրի դրույթներից», փաստում է բրիտանացի փորձագետը։ ​

Եթե հիշում եք, այն ժամանակ՝ մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Քերի Քավանոն։ Ինչու բանակցությունները կայացան հենց Քի Ուեսթում, որտեղ ժամանակին ստեղծագործել և հաստատ նաև ահագին վիսկի էր խմել ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը՝ այն պարզ պատճառով, որ Քերի Քավանոն ծնունդով հենց Քի Ուեսթից էր և հույս ուներ, որ իր հայրենիքում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական համաձայնագիր կստորագրեն հակամարդությունը կարգավորելու մասին։ Բայց չստացվեց։ Իսկ հետո խաղաղություն հաստատելու հույսերը ավելի ու ավելի աղոտ դարձան։ Քերի Քավանոն հետագայում փաստել էր. «2001-ին իրավիճակը շատ ավելի նպաստավոր էր հարցի լուծման համար, քան այսօր: Նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև գործնական հարաբերություններ էին ձևավորվել, կողմերը աշխատում էին իրենց իսկ մշակած առաջարկների, այլ ոչ թե երրորդ կողմի ներկայացրած նախագծի շուրջ»:

Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

​Ի դեպ, շատ հետաքրքիր մի նկատառում է անում Քերի Քավանոն։ Պարզապեբս մեջբերեմ։ «Այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրության համար «մրցող» մեկ այլ ճգնաժամ, բացի այդ` շատ ավելի դյուրին էր կարգավորմանը հաջորդող վերականգնման փուլի համար ֆինանսական միջոցներ հայթայթելը», փաստել էր Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Ճիշտն ասած, շատ դժվար է ասել, թե ինչպիսին են այժմ, մեր օրերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական միջոցեր հայթայթելու հեռանկարները, բայց իրականությունն այն է, որ, այո, ինչպես ասում էր Քավանոն, միջազգային հանրության համար «մրցող« մեկ այլ ճգնաժավ աշխարհում, կարծես թե, չկա։ Եվ ուրեմն հույս կա, որ առաջատար տերությունների և առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում նախագահող երկրների ջանքերի շնորհիվ այս պատերազմն, այնուամենայնիվ, կավարտվի։

 

303
թեգերը:
ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հրադադար, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Խաղաղապահներ

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

453
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, միշտ շատ մեծ վերապահումներով էին ընդունում առճակատման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

Դա բոլորովին զարմանալի չէ, քանզի խաղաղապահ ուժերի կիրառման փորձը աշխարհի տարբեր երկրներում ամենևին միանշանակ չէ։ Մոտ կես տարի առաջ՝ մայիսին, Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ փաստել էի, որ խաղաղապահները, թեև զենք են կրում, իրականում գրեթե անպաշտպան են, որովհետև իրավունք ունեն այդ զենքն օգտագործելու միայն մի դեպքում, եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին։ Ու մեջբերել էի Անջեյ Սիտկովսկիին, որը բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և գիրք գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ընդամենը մի փոքր հատված այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել», -գրել է խաղաղապահի մեծ փորձ ունեցող Սիտկովսկին։ Համաձայնեք՝ բավական պատկերավոր է։

​Ինչու եմ այսօր շոշափում խաղաղապահների թեման։ Այն պարզ պատճառով, որ շատ երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը սկզբունքորեն մերժում էին խաղաղապահների տեղակայման գաղափարը։ Բայց այս շաբաթ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղապահ ուժերի օգտագործումն այնուամենայնիվ ընդունելի են համարում, թեև դեռ այս ամսվա սկզբին վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում էին, որ կողմերը դրան պատրաստ չեն։ Պարզապես մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ղարաբաղում կարելի է խաղաղապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Կարևոր է՝ հակամարտող կողմերը համաձայնեն դրան։ Մենք դեռ կողմերից այդ հարցի պատասխանը չենք լսել»։ Կրկնեմ՝ սա եղել է մոտ տասն օր առաջ։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Այժմ իրավիճակը փոխվել է. թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել են, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը ընդունելի է։ Ու միանգամից էլ բազմաթիվ և բազմապիսի հարցեր են ծագում, որոնցից գլխավորն, իհարկե, սա է՝ ովքեր են լինելու այդ խաղաղապահները։ Տվյալ դեպքում չափազանց կարևոր մի նրբություն կա։ Եթե բոլոր հակամարտող կողմերը մի պաշտպանական կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինեին, որևէ խնդիր չէր առաջանա՝ այդ կազմակերպությունը խաղաղապահ ուժեր կձևավորեր ու կուղարկեր տարածաշրջան։ Բայց մեր դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների,  այդ կազմակերպությունում խաղաղապահների հարցը աշխուժորեն քննարկվում է։ Սա հավաստել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստաիխսլավ Զասը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանում մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովին։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը մանրամասնել է՝ նախ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը  խաղաղապահ գործունեության անցկացման համար։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենամեծ բարդությունը։ Լավ, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեցին։ Բա Ղարաբա՞ղը։ Չէ որ պատերազմը հիմնականում Արցախի և Ադրբեջանի սահմանին է ընթանում։

​Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Զայնետդինովը նաև հիշեցնում է, որ 13 տարի առաջ այդ կազմակերպությունը համաձայնագիր է ընդունել, ըստ որի խաղաղապահներ տեղակայելու որոշումն ընդունվում է այդ կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և ազգային անվտանգության քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ բանավեճեր են ընթանալու, և արդյոք կազմակերպության անդամ երկրներն ընդհանրապես կարող են երբևէ համաձայնության գալ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Ու էլի մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ի՞նչ սահմանագծով պետք է տեղակայվեն այդ խաղաղապահները, ի՞նչ կազմ պետք է ունենան։ Ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, եթե, օրինակ, ամերիկացիներ կանգնեն սահմանին։ Ինչպե՞ս կվերաբերվի Ադրբեջանը, եթե սահմանին կանգնեն ռուսները։ Այս ամենը շատ բարդ է և դժվար իրականացվող»։ Համաձայնեք, իրոք, խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված ոչ բոլոր հարցերի հստակ պատասխաններն առայժմ ունենք։

453
թեգերը:
խաղաղապահ, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

87
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

87
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ