Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով

Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները

3994
(Թարմացված է 13:48 14.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Մեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը։ Եվ բոլորովին պատահական չէ, որ հենց հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվում է, հայացքներս ուղղում ենք Մոսկվային։
Հայ-ադրբեջանական պատերազմ՝ Ռուսաստանի երեք տարբերակները

Գիտեք իհարկե, սա վաղուց է գալիս՝ Ղարաբաղյան շարժման սկզբից։ Պարզապես հիշեցնեմ՝ 1989 թվականի հունվարին Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հատուկ կառավարման կոմիտեն, բայց դա դեռ Սովետի օրոք էր։ Իսկ 1991 թվականի սեպտեմբերին տարածաշրջան են ժամանում Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը։ Պատերազմը դադարեցնելու նրանց ջանքերն առանձնապես մեծ արդյունք չեն տալիս, բայց մի քանի տարի անց՝ 1994 թվականի գարնանը, ի վերջո Բիշքեկում կնքվում է հրադադարի մասին պայմանագիրը, իհարկե` կրկին Մոսկվայի նախաձեռնությամբ։

​Ի դեպ, հիմա քչերն են հիշում, բայց այն ժամանակ եղավ մի պահ, երբ թուրքերը հայտարարեցին՝ մտնում ենք Նախիջևան։ Սակայն Բորիս Ելցինը հակադարձեց՝ դա լինելու է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Վերլուծաբանները փաստում են՝ մինչև վերջերս էլ բավական էր Մոսկվան նոթերը կիտի, և Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գոտիներում ամեն ինչ ավարտվում էր։ Այդ ժամանակներն անցել են՝ այժմ այդպես չէ։ Գոնե մեր դեպքում Մոսկվայի միջնորդությամբ հրադադար հաստատելու ջանքերը փաստորեն հաջողությամբ չեն պսակվել, և ռազմական գործողությունները շարունակվում են։

​Այնուամենայնիվ շատերը համոզված են, որ միայն Ռուսաստանի միջամտությունը կարող է վճռորոշ լինել, քանզի հենց Ռուսաստանն է պահպանում մեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունը և հակամարտող կողմերին համոզելու ունակությունը։ Տարբեր սցենարներ են դիտարկվում։ Այսօր ուզում եմ ներկայացնել Ռոսբալտ համացանցային կայքի վերլուծականը։  «Կա երեք տարբերակ»,– գրում է Ալրքսանդր Ժելենինը։

Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

​Տարբերակ առաջին։ Այս տարբերակը բացառում է ուժի կիրառումը, այսինքն` Մոսկվան առաջվա պես կարող է պարզապես հորդորել կողմերին հոժարակամ հրաժարվել բռնություններից։ «Բայց, ինչպես տեսնում ենք, այս տարբերակն այսօր չի աշխատում։ Այն ազդեցություն չի գործում Ադրբեջանի վրա, որը Թուրքիայի աջակցությամբ մարտի դաշտում փորձում է հաստատել իրեն որպես տարածաշրջանային տերություն»,- կարծիք է հայտնում ռուսաստանցի փորձագետը` շրջանցելով սակայն այն իրողությունը, որ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել և շատ դժվար է առայժմ գուշակել, թե ի վերջո ով կհաստատվի որպես տարածաշրջանային տերություն։

​Վերլուծաբանն ավելացնում է։ Կրեմլի հաջորդ քայլերը այս հակամարտությունում ենթադրում են այսպես ասած «խաղաղության պարտադրում» առճակատվող կողմերից որևէ մեկին։ Ում պետք է պաշտպանի Մոսկվան. հարցի պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանը Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցն  է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, իսկ Ադրբեջանը Կրեմլի երկրաքաղաքական հակառակորդի՝ Թուրքիայի դաշնակիցն է։

​Տարբերակ երկրորդ։ Ռուսաստանը կարող է Հայաստան մտցնել այսպես կոչված «սահմանափակ ռազմական կոնտինգենտ»` ի լրումն Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի։ «Բայց սա բարդ է»,– կարծիք է հայտնում ռուսաստանցի փորձագետը` հիմնավորելով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, իսկ շրջակա պետությունները՝ Վրաստանը, Իրանը ու Ադրբեջանը փակել են իրենց օդային տարածքը։ Եվ երկրորդ հանգամանքը՝ Հայաստան լրացուցիչ ուժեր ուղարկելը Ռուսաստանի համար ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր։ «Չէ որ եթե լրացուցիչ ուժեր ես ուղարկում, դրանք ոչ միայն պիտի պարզապես ներկա լինեն, այլեւ պիտի կռվեն»,– եզրակացնում է ռուսաստանցի վերլուծաբանը։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

​Եվ վերջապես տարբերակ երրորդ։ Այլ տարածաշրջաններում փորձարկված հիբրիդային տարբերակն է. «Մենք այնտեղ չկանք»։ Այսինքն՝ Ռուսաստանն ամեն կերպ ֆինանսապես և այլ միջոցներով աջակցում է կողմերից մեկին, բայց շարունակ հայտարարում է՝ մենք այդ տարածաշրջանում ներկա չենք։

3994
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Ադրբեջան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (251)
Ըստ թեմայի
Ինչու Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ ինչ կլինի, եթե ճանաչի
Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը
Անորոշություն Բիշքեկում, կամ երբ բոլորն իրենց պատկերացնում են նախագահական նստավայրում
Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի հետ կապված երեք ամենակարևոր հարցերը

84
(Թարմացված է 00:30 23.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Մոտ 10 ամիս է անցել այն օրվանից, երբ հրապարակվեցին առաջին հաղորդագրությունները, թե աշխարհում սկսել է տարածվել մի նոր համավարակ՝ կորոնավիրուսի համավարակը։
«5 րոպե Դուլյանի հետ». Կորոնավիրուսի հետ կապված երեք ամենակարևոր հարցերը

Հիմա արդեն իմաստ չունի հիշեցնելու, թե տարբեր երկրներ ինչպես արձագանքեցին և ինչպիսի միջոցներ ձեռնարկեցին հիվանդության տարածումը կանխելու համար, որովհետև մոտեցումները մինչև այժմ էլ տարբեր են։ Տարբեր են նաև մասնագետների կարծիքները առնվազն երեք ամենակարևոր հարցերի վերաբերյալ։ Առաջին՝ ինչպե՞ս իմանամ՝ ես վարակվե՞լ եմ, թե՞ ոչ։ Համաձայնեք` սա երևի թե ամենակարևոր հարցն է, որովհետև հասկանալի է՝ որևէ երկրում գոնե առայժմ հնարավոր չէ թեստավորել բնակչության 100 տոկոսին։

​Երկրորդ հարցը՝ ի՞նչ պետք է անեմ, որ հիվանդությունը չտարածվի։ Լավ, ամեն օր նույն բանը լսում ենք՝ դիմակ կրեք, ձեռքերդ լվացեք և պահպանեք տարածությունը։ Բայց է՞լ ինչ։ Եվ երրորդ հարցը, երևի թե ամենածանր հարցը՝ որքա՞ն է մահացության տոկոսը, այսինքն` եթե հիվանդացել եմ, որքա՞ն է հավանականությունը, որ պարզապես կբուժվեմ և նույնիսկ իմունիտետ ձեռք կբերեմ՝ երկրորդ անգամ չեմ հիվանդանա։

​Սկսենք առաջին հարցից՝ ինչպե՞ս իմանամ, որ վարակվել եմ կորոնավիրուսով, այլ ոչ թե սովորական գրիպ կամ հարբուխ ունեմ։ Միանգամից ասեմ՝ լիովին կիսում եմ այն կարծիքը, որ առողջության հետ կապված ցանկացած, նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժիշկներին և չփորձել զբաղվել ինքնաբուժությամբ։ Մանավանդ այս կորոնավիրուսային պայմաններում։ Եվ, այնուամենայնիվ, տարբեր բժշկական նենտրոններ շարունակում են հրապարակել այս հիվանդության հետ կապված իրենց հետազոտությունների արդյունքները։ Ներկայացնեմ Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Կարլ Փիլփոթի նախաձեռնած գիտափորձը։

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

​Բրիտանացի այս գիտնականը ընտրել է 30 հոգու՝ 10-ը հաստատ վարակված են եղել կորոնավիրուսով, մյուս 10-ը պարզապես մրսածություն ունեին, և վերջին 10 –ը լիովին առողջ էին։ Պրոֆեսորը փաստել է՝ կորոնավիրուսով վարակվածների մոտ հոտառության բացակայությունը շատ ակներև էր, բացի այդ` նրանք բոլորովին չէին կարողանում տարբերել ուտելիքի համը, չէին կարողանում զգալ, թե ինչն է քաղցր և ինչն է դառը։ Պրոֆեսորը պնդում է՝ սա չափազանց կարևոր է, որովհետև մարդիկ հենց տնային պայմաններում կարող են ստուգել՝ արդյո՞ք զատում են սխտորի, սուրճի, կիտրոնի և շաքարի համը, և եթե չեն զատում՝ անմիջապես պետք է դիմեն բժշկին։

​Անցնենք երկրորդ հարցին։ Նյու Մեքսիկոյի ամերիկյան համալսարանը, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, պարզել է, որ օդում աէրոզոլային մասնիկների և միկրոկաթիլների քանակը էապես նվազեցնելու համար բավական է պարզապես բացել պատուհանը և այդ մասնիկների քանակը միանգամից կպակասի գրեթե երկու անգամ։ Ինչու եմ սա հիմա ասում, որովհետև գոնե Երևանում, որտեղ ապրում է հայաստանցիների երևի թե ավելի քան մեկ երրորդը, առայժմ տաք է և հանգիստ կարելի է բացել պատուհանը։

​Ինչու է սա կարևոր։ Տեսեք։ Ամերիկյան այդ համալսարանը ուսումնասիրել է միկրոմասնիկների շարժը դասասենյակում և եկել այն եզրակացության, որ միկրոմասնիկները կարող են հեշտությամբ հաղթահարել 2-ից 2,5 մետր տարածություն և մի աշակերտից փոխանցվել մեկ այլ աշակերտի։ Ավելին, որոշ մասնիկներ կարող են ընկնել հարթ մակերևույթների վրա և հետո կրկին օդ բարձրանալ։ Իսկ երբ բացում եք պատուհանը, միկրոնի չափս ունեցող այդ մասնակիների մի զգալի մասը փակ տարածքից անհետանում է։ Հիշեցնեմ, որ միկրոնը մեկ մետրի մեկ միլիոներորդ մասն է։

​Եվ վերջապես՝ երրորդ հարցը` որքա՞ն է մահացության հավանականությունը։ Սա երևի թե կորոնավիրուսի հետ կապված ամենաբարդ հարցն է։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

«Դեր Շպիգել» գերմանական պարբերականը փաստում է, որ երբ կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվեց Չինաստանում, այդ երկրից տեղեկություններ էին ստացվում, որ հիվանդությունից մահանում է վարակվածների մոտ 3,5 տոկոսը, սակայն օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկագրում հրապարակվեցին Սթենֆորդի համալսարանի հեղինակավոր մասնագետներից մեկի՝ Ջոն Իոանիդիսի տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքներն, ըստ որոնց` մահացության դեպքերը շատ ավելի քիչ են և կազմում են ընդամենը 0,23 տոկոս։ Այսինքն՝ 10 հազար վարակվածներից մահանում է մոտ 25 մարդ։ Վիճաբանություններն այս հարցի շուրջ շարունակվում են ողջ աշխարհում։

Բոլոր դեպքերում՝ առողջ եղեք։

 

84
թեգերը:
հիվանդություն, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (251)
Ըստ թեմայի
Չինաստանը վարակվեց, վարակեց, առողջացավ ու անցավ առաջ
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Իրականությո՞ւն են դարձել կորոնավիրուսի 2-րդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները
 «Ծերուկների» ջոկատը

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

578
(Թարմացված է 00:44 23.10.2020)
Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից հայ կամավորները կրկին Արցախ են եկել` հերթական անգամ հակահարված տալու ադրբեջանական ԶՈւ–ին։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Արցախում պատերազմը լուսաբանելիս հանդիպեց կամավորական մի ջոկատի, որը բավական լուրջ պատմություն ու բազմազգ կազմ ունի։

Ջոկատը ստեղծվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ` 1992 թվականին, ի սկզբանե ձևավորվել է Էջմիածնի և Կիրովականի մերձակա գյուղերի բնակիչներից։

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Ինչպես պատմում է նրանցից մեկը` Գալուստը (որ արդեն հասցրել է Արցախի հարավում վիրավորվել), 1992 թվականին, երբ դեռ չէին հասցրել նորմալ ծանոթանալ իրար հետ, նրանց երեք պահեստանոցներով (որոնցից երկուսը` դատարկ) մեկական ինքնաձիգ և չորահացով երկու տոպրակ տվեցին։ Մոտ 20 հոգանոց խումբն այդ «հարստությամբ» մեկնեց առաջնագիծ` Մարտակերտ` բոլորովին ծանոթ չլինելով տեղանքին։

 «Բայց մեկ ամիս անց մենք արդեն տանկեր, «Շիլկա», «Գրադ», ԲՄՊ ու կապի մեքենա ունեինք», – պատմում է Գալուստը։

Член добровольческого отряда Галуст
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի անդամ Գալուստը

Ավելի ուշ նրանց սիրիահայ կամավորներ են միանում։ Նրանցից մեկը` «սիրիացի» Հակոբը, հետագայում հաստատվեց Արցախում։

«Էկա ստեղ ու արդեն 28 տարի է` ղարաբաղցիների պլենում եմ», – կատակում է Հակոբը։

Член добровольческого отряда сириец Акоп
© Sputnik / Aram Nersesyan
«Սիրիացի» Հակոբը

Նրա ուսը վիրավորվելուց  հետո «շուռուպներով» են հավաքել։ Բացի այդ նրա համար խիստ թանկ են սեփական բեղերը։ Գալուստը հիշում է, որ մի օր Հակոբը եկավ վարսավիրանոց սափրվելու ու սափրվելուց առաջ սեղանին ցուցադրաբար դրեց ատրճանակը` վարսավիրին նախազգուշացնելով, որ բեղերին ձեռք չտա։

Դեկտեմբերի 31-ին ստիպված էին ուրիշ կամավոր գտնել, որը չվախեցավ նրան սափրել։ Գալուստին այնուամենայնիվ թույլատրվում էր դիպչել Հակոբի բեղերին։

Члены добровольческого отряда Галуст и сириец Акоп
© Sputnik / Aram Nersesyan
Գալուստն ու Հակոբը

Մինչև 1992 թվականի դեկտեմբերը ջոկատն Արցախում էր։ Այդ ընթացքում ձևավորվեց կանոնավոր բանակը, և կամավորական ջոկատների անհրաժեշտություն այլևս չկար։ Տղաները չցանկացան որևէ կառույցի մաս կազմել, վերադարձան, բայց շարունակեցին օգնել բանակին։

Ջոկատը կրկին հավաքվեց 2016 թվականի ապրիլին, ակտիվ մասնակցություն ունեցավ Մարտակերտի մարտերին։ Այն ժամանակ նրանք Արցախում մոտ երեք ամիս անցկացրին։ Ներկայիս պատերազմը նրանց համար արդեն երրորդն է։

«Տարիքներս արդեն այն չէ, սպիտակել ենք, բայց գնդացրից կրակելու ուժ ունենք։ Մինչև այս պատերազմը չավարտվի, քանի ողջ ենք, այստեղից չենք հեռանա», – ասում է մյուս կամավորը` Գարիկը։

Член добровольческого отряда Гарик
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի անդամ Գարիկը

Նա պատմում է, որ Ադրբեջանի կազմում կռվող առաջին չեչեն զինյալին 90-ականներին գերի էր վերցրել հենց իրենց ջոկատը։

Հարցին, թե ինչպես մարտական ընկերները կրկին որոշեցին հավաքվել, պատասխանում է, որ ամեն անգամ Արցախում պատերազմի վերսկսումից նրանց «արյունն ուղղակի եռում է»։ Առանց պայմանավորվածության, բոլորը մի մարդու պես, գալիս են այստեղ։ Նրանց շուտով կմիանան նաև իսպանահայեր, որոնք թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, կրկին գալիս են հայրենիք համար կռվելու։

Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել

Միևնույն ժամանակ Գարիկն ավելացնում է` այս պատերազմում ամեն ինչ այլ է։ Հայերը միայն ադրբեջանցիների դեմ չեն կռվում` այստեղ են Թուրքիան ու տարբեր ազգության զինյալ վարձկանները։

Գալուստը, որ Մոսկվայից է ժամանել, մեր զրույցի ընթացում ռուսերենով ջոկատի մեկ այլ անդամի է կանչում` սլավոնական արտաքինով ալեհեր մի տղամարդու։ Սերգեյն է կամ «Կյաժը», ինչպես նրան անվանում են, նրա դեմքն անվտանգության նկատառումներից ելնելով ցույց չենք տալիս։

Член добровольческого отряда Сергей
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի անդամ Սերգեյը

Նա Արցախ է ժամանել Բելառուսից` 1992 թվականին հեռուստացույցով հակամարտության մասին հաղորդումը լսելուց հետո։

«Հեռուստացույցով դիտում էի` փոքր Արցախ և մեծ Ադրբեջան` ուկրաինացի վարձկաններ։ Որոշեցի գալ, չէ՞ որ դիպուկահար եմ։ Եկա զուտ մարդկային զգացմունքներից ելնելով», – ասում է Սերգեյը։

Սահմանից սահման. Բերդում կամավորական ջոկատներ են կազմում

Առաջին պատերազմի ժամանակ ազատագրում էր Շուշին, Լաչինը։ Իսկ ջոկատում հայտնվեց այն ժամանակ, երբ կամավորները եկան տեսնելու ռուս դիպուկահարին։

Հարցին` հայկական արմատներ ունի՞, Սերգեյը պատասխանում է` ունեմ։ Գալուստն էլ ավելացնում` դա հնդկական կինո է։

Սերգեյը միայն 2015 թվականին է պարզել, որ իր կենսաբանական հայրը հայ է։ Նրա հայրն ու մայրը բաժանվել էին դեռ իր ծնվելուց առաջ։ Դրանից հետո մայրն ամուսնացել է բելառուսի հետ, իսկ այդ մասին Սերգեյին պատմել էր միայն մահանալուց առաջ։

Удостоверение члена добровольческого отряда Крестоносцы
© Sputnik / Aram Nersesyan
«Խաչակիրներ» ջոկատի անդամ

Մարտիկները հիշում են, թե ինչպես մի օր Հակոբին ու Սերգեյին դիտմամբ իրար հետ հերթապահության նշանակեցին. մեկն ընդհանրապես ռուսերեն չգիտի, մյուսը` հայերեն։ Մի կերպ կարողացան ելք գտնել իրավիճակից` «խոսում էին» աչքերով։

Ջոկատի անդամները ծանոթության առաջին իսկ պահից անխնա ծաղրում են միմյանց։ Հիմա էլ են կատակում, անպարկեշտ անեկդոտներ պատմում, առաջին պատերազմի տարիների պատմությունները հիշում...

Член добровольческого отряда
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի անդամ

Քանի դեռ ջոկատի մի մասն առաջնագծում է, տարբեր երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Իսպանիա և այլն) հայերը շարունակում են Արցախ գալ։ Կամավորներն արդեն հասցրել են կռվել տարբեր շրջաններում, ոմանք թեթև վնասվածքներ են ստացել, բայց շուտով կրկին առաջնագիծ կվերադառնան։

Члены добровольческого отряда
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի տղաները

Ջոկատը հպարտանում է, որ չնայած արյունալի մարտերին, իրենց շարքերը դեռ չեն նոսրացել, կորուստներ չեն ունեցել։

Հոդվածի նախապատրաստման ու թողարկման  ընթացքում մեր զրուցակիցները կրկին առաջնագիծ են մեկնել։

578
թեգերը:
Սիրիա, ռուս, կամավոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Պատերազմ
Ըստ թեմայի
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի
Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան

0
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը և ինչի կարող է հանգեցնել տեղեկատվական աղբյուրների արգելափակումը Ադրբեջանում։
Տոնոյան. Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ադրբեջանական բանակի զոհերի թվաքանակը թաքցնելն Ադրբեջանի համար նորություն չէ։ Այդպես էր և 2016-ի ապրիլին, երբ կրկին պաշտոնապես չհայտարարվեց զոհվածների ու վիրավորների քանակը, ուստի սա տեղավորվում է ալիևյան քարոզչամեքենայի գործողությունների, գործելաոճի տրամաբանության մեջ։

«Այս պատերազմի պարագայում ակնհայտ է, որ կորուստների ահռելի թիվը կարող է մեծացնել խուճապային տրամադրությունները։ Բաքուն ամենասկզբում որդեգրել էր բլիցկրիգի մարտավարությունը` մտածելով, որ ի զորու կլինի կարճ ժամանակմիջոցում լուծել իր խնդիրը, բայց այս պահին առերեսվում է հակառակ իրականության հետ։ Որքան երկարում են ռազմական գործողությունները ճակատում և տեղեկատվական վակուումն Ադրբեջանում, այդքան էլ մեծանում են խուճապն ու դժգոհությունը, իսկ զոհերի ու վիրավորների իրական թվաքանակը թաքցնելն արժանանում է հարաճուն քննադատության»,– նշում է իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը ռազմի դաշտից չի հավաքում իր զինվորների դիերը, Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ սպանվող զինվորն Ալիևի համար որևէ արժեք չունի, դրա համար նա հասարակության առջև բարոյական պատասխանատվություն չի կրում։

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Մյուս հանգամանքն այն է, որ դիակների հավաքման ընթացքում կարող են ի հայտ գալ Ալիևի համար ոչ նպաստավոր բացահայտումներ, այսինքն` սպանվածների մեջ կարող են լինել թուրքական բանակի զինովրներ և վարձկան ահաբեկիչներ։

«Այսպես թե այնպես, Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն իր խնդիրները լուծելու, այսինքն` Ալիևին իշխանությունից զրկելու համար, որովհետև տիրող իրավիճակի պայմաններում ընդդիմության գործիքակազմն ավելի է ընդլայնվում։ Ընդդիմադիրներն ամենօրյա եթերից իշխանությանը հրահրում են և պահանջում գնալ մինչև վերջ ու չեն սահմանափակվում միայն Արցախի տարածքով, այլ խոսում են Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապելու, Երևանը գրավելու մաքսիմալիստական ծրագրերի մասին, մյուս կողմից` նույն ընդդիմադիրներն ասում են, որ կանգ առնելու դեպքում Ալիևը կդավաճանի ժողովրդին ու կթքի զոհերի դիակների վրա»,– նշում է իրանագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի ղեկավարն առաանձնապես բարվոք վիճակում չէ, որովհետև իր նախատեսած կանգառը չի ներդաշնակել այն կանգառի հետ, որն իրենից պահանջելու է հասարակությունը, այսինքն` Ալիևն արդեն իսկ հայտնվել է ծուղակում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իլհամ Ալիև, Արտյոմ Տոնոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել
Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան