Ստեփանակերտ

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ

757
(Թարմացված է 00:37 13.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ շաբաթ օրվա կեսօրից հրադադար հայտարարվեց, մի պահ հիշեցինք 1994 թվականի Բիշքեկը, որտեղ կնքված պայմանագիրը լավ թե վատ` աշխատեց տարիներ շարունակ։
Առլետա Միրզոյան. «Երկու տղաներս Երևանում սովորում են, բայց հիմա եկել են Արցախը պաշտպանելու, ես ինչպես գնամ այստեղից»

Երբ երեկ չէ առաջին օրը հենց կեսօրից անմիջապես հետո սկսվեցին արցախյան բնակավայրերի ռմբակոծությունները, որոնք շարունակվեցին նաև կիրակի օրը, հասկացանք, որ իրական հրադադար չկա, հրադադարն ընդամենը ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ է։ Այսինքն՝ Կարմիր խաչի միջնորդությամբ կփոխանակվեն ռազմագերիները, դուրս կբերվեն զինվորների աճյունները, ինչից հետո հայտնի չէ, թե ինչ կլինի։

Այս հարցի պատասխանը չունեն ոչ պաշտոնյաները, ոչ էլ շարքային քաղաքացիները։ BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը Ստեփանակերտում զրուցել է Արցախի արտգործնախարարության անանուն պաշտոնյայի հետ, որն այն հարցին, թե արդյոք նոր ռմբակոծությունները նշանակում են, որ հրադադարն ավարտվել է, և ակտիվ ռազմական գործողությունները վերսկսվել են, պատասխանել է։ Մեջբերեմ։ «Դժվար է ասել։ Համենայնդեպս այն, ինչ կատարվում է, շատ հեռու է հրադադարի պահպանումից։ Եկեք առայժմ իրադարձություններից առաջ չընկնենք, տեսնենք, թե էլ ինչ կմոգոնեն։ Ուղղակի հակառակորդի հարցում մեր բախտը չի բերել»։

Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, Ստեփանակերտի բնակիչներն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում մարդասիրական հրադադարը։ Թոշակառու Առլետա Միրզոյանը բրիտանական լրատվամիջոցի այդ նույն թղթակցին ասել է. «Հարևաններս պնդում են, թե հրադադարը երկու օր է տևելու»։ Մայրաքաղաքի այլ բնակիչներ համոզված էին, որ կրակի դադարեցումը կտևի 72 ժամ, այսինքն` երեք օր, բայց ռմբահարումները փաստորեն չեն էլ դադարել։ Առլետա Միրզոյանը, գրում է թղթակիցը, մեզ իր տուն էր հրավիրել և մոշի մուրաբայով թեյ հյուրասիրել։ Նա ողջ կյանքն անցկացրել է Ղարաբաղում և մտադիր չէ լքել հայրենիքը։ «Երկու տղաներս Երևանում սովորում են, բայց հիմա եկել են Արցախը պաշտպանելու, ես ինչպես գնամ այստեղից»։

Ի դեպ, օտարերկրյա լրագրողների մասին։ Նրանք հիմա շատ են հակամարտության գոտում։ 90-ականների առաջին կեսին հատ ու կենտ էին գալիս։ Հիշում եմ, որ Ֆրանսպրեսի թղթակիցներն էին եկել Ղարաբաղ ու մեկ էլ Ասոշայթեդ փրեսի լրագրողներն էին Երևանում փորձում պարզել Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանից՝ արդյոք դուք ճիշտ եք համարում, որ Լեռնային Ղարաբաղն ուզում է անջատվել Ադրբեջանից, չէ որ դա անօրինական է։ Նախարարն էլ հակադարձում էր. «Դուք ամերիկացի եք, չէ՞։ Բա Ամերիկան Մեծ Բրիտանիայից ժամանակին չի անկախացե՞լ, այն էլ պատերազմով։ Բա ինչու ամերիկացիներին կարելի է, իսկ ղարաբաղցիներին՝ ոչ»։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

Ինչպես են այժմ օտարերկրացի լրագրողները նկարագրում Արցախում ստեղծված իրավիճակը։ «Դի վելտ» գերմանական պարբերականն այսօր գրում է. «Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են շարունակել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հակառակ այն բանի, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Այդ համաձայնությունը շատ փխրուն է։ Հաղորդվում է, որ շաբաթ օրը Ադրբեջանը սկսել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սխալմամբ հայտարարել էր, որ այս տարածքը գրավված է։ Բաքուն ի չիք է դարձրել հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը։ Ինչպես հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մարդասիրական հրադադարը կտևի այնքան ժամանակ, մինչեւ Կարմիր խաչը կազմակերպի զինվորների աճյունների փոխանակումը։ Բայրամովի խոսքով` Ադրբեջանը հույս ուներ ավելի մեծ տարածքներ գրավել։ Իսկ դա նշանակում է, որ Բաքուն մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումներից և կշարունակի իր հարձակումը», –կարծիք է հայտնել «Դի Վելտ» գերմանական պարբերականի թղթակիցը։

Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

Լրագրողը վկայակոչում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, որն ասել է. «Ադրբեջանական հարձակումը ձախողվել է ճակատի ողջ երկայնքով։ Նրանք չեն կարողացել ոչ մի քայլ առաջ անցնել։ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է այնպիսի հաջողությունների մասին, որոնք իրականում չեն եղել։

757
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (256)
Ըստ թեմայի
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը
Ինչու Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ ինչ կլինի, եթե ճանաչի
Անորոշություն Բիշքեկում, կամ երբ բոլորն իրենց պատկերացնում են նախագահական նստավայրում
Հիվանդանոց

Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

137
Եկեք անկեղծ լինենք։ Այն կանխատեսումները, որոնք արվում էին գարնանը, թե կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, հիմա՝ աշնանային այս օրերին, ցավոք, արդարանում են։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց նախ եկեք ամփոփենք անցած ամիսների արդյունքները, որովհետև ըստ Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի մասնագետների, որոնք ամեն օր ուշիուշով հետևում են զարգացումներին, երեկ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցեք 45 միլիոնը։

Այսօր առավոտյան ժամը 9-ին այդ ուսումնական հաստատության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այդ համավարակի հետ կապված հիվանդություններից մահացել է մոտ 1 միլիոն 200 հազար մարդ։ Բայց լավ լուր էլ կա՝ ավելի քան 30 միլիոն մարդ ողջ աշխարհում բուժվել է։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Հիմա ըստ երկրների։ Ընդամենը երեք պետություն կա ողջ աշխարհում, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 5 միլիոնը։ Պարզ է, որ դրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ բնակչություն։ Բայց հետաքրքիր մի դիտարկում՝ Չինաստանը այդ երկրների թվում չէ։ Առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը հենց առաջիկա օրերին, ըստ երևույթին, կգերազանցի 10 միլիոնը, որովհետև հիմա ընդհուպ մոտենում է այդ սահմանագծին, և ի դեպ մահացածների թվով էլ ԱՄՆ-ը առաջատարն է՝ այդ երկրում մահացել է մոտ 230 հազար մարդ, չնայած 3,5 միլիոնն էլ բուժվել է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ ավելի քան 8 միլիոն վարակված։ Եվ երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ անցած ամիսների ընթացքում վարակվել է շուրջ 5,5 միլիոն մարդ։ Մնացած երկրներում վարակվածների թիվը շատ ավելի փոքր է։

Միայն մի թիվ բերեմ՝ չորրորդ տեղում հիմա Ռուսաստանն է, որտեղ վարակվածների թիվը մոտ մեկուկես միլիոն է։ Հիմա հիվանդության երկրորդ ալիքի մասին։ Հեռուն չգնանք՝ գիտեք, իհարկե, որ այս վերջին օրերին Հայաստանում էլ վարակվածների թիվն ավելին է, քան գարնանը։ Ինչով էլ սա բացատրենք, պիտի փաստենք, որ սա զուտ հայաստանյան երևույթ չէ։

Շտապօգնությունն աշխատում է ուժերի գերլարմամբ․ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ

Այսպես ասած լոքդաունի, այսինքն` նոր սահմանափակումների մասին օրերս հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան և Չեխիան։ Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ ամռանը եվրոպական որոշ երկրներում նկատվեց համավարակի դեպքերի շատ հուսադրող անկում, և այդ պետությունների իշխանությունները պարզապես կորցրին զգոնությունը` ենթադրելով, թե վտանգն անցնում է կամ միգուցե արդեն անցել է։ Սակայն այս շաբաթ Եվրոպայի լիդերները հավաքվեցին և խոստովանեցին, որ սխալվել էին։ Այս վերջին վիրտուալ, այսինքն` առցանց գագաթնաժողովում եթե ոչ հոռետեսական, գոնե իրատեսական կանխատեսումներ հնչեցին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ամենևին էլ այս տարի չի ավարտվի, այլ կշարունակվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջը։

Ինչու։ Այն պարզ պատճառով, որ դեղամիջոցը դեռ գտնված չէ, թեև ինտենսիվ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, փողն էլ հատկացվում է։ Դիցուք՝ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը արդեն մոտ 350 միլիոն եվրո է հատկացրել 6 ընկերությունների, որոնք զբաղված են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ մշակելու գործով։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բավական անորոշ է՝ կհաջողվի արդյոք պատրաստել նման դեղամիջոց։

Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ խոստովանում են՝ շատ հնարավոր է, որ 100-տոկոսանոց արդյունավետություն ունեցող պատվաստանյութ առաջիկայում հնարավոր չի լինի մշակել, իսկ եթե հնարավոր էլ լինի, մենք դեռ շատ երկար ժամանակ բավարար քանակ չենք ունենա անխտիր բոլորին ներարկելու համար։ Մասնագետները հակադարձում են՝ ոչինչ, եթե նույնիսկ ունենանք այնպիսի պատվաստանյութ, որի արդյունավետությունը 80 կամ նույնիսկ ընդամենը 70 տոկոս կլինի, այն անպայման անհրաժեշտ է կիրառել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջին հերթին ովքեր պետք է պատվաստման ենթարկվեն, մասնագետները միանշանակ պատասխանում են՝ առաջին հերթին բժիշկները, որոնք անմիջականորեն շփվում են վարակվածների հետ, պետական ծառայողները, որոնք բոլոր դեպքում ստիպված են գալ աշխատանքի և ապահովել պետության բնականոն գործունեությունը և վերջապես տարեցները, որոնք գտնվում են ռիսկային գոտում։

137
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (256)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի դատարանները կարող են նիստերը հեռավար անցկացնել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
Ստեփանակերտի բնակիչ. արխիվային լուսանկար

Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

509
(Թարմացված է 23:18 29.10.2020)
Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

509
թեգերը:
Պատերազմ, հայեր, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

65
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

65
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը