Հայաստանի ազգային հավաքական. արխիվային լուսանկար

Ե՛վ մրցակիցներ, և՛ ընկերներ. հայերն ու վրացիները փորձելու են ապացուցել` ով է ավելի ուժեղ

268
(Թարմացված է 13:09 11.10.2020)
Խորհրդային Միության ժամանակահատվածում Երևանի «Արարատի» և Թբիլիսիի «Դինամոյի» միջև հանդիպումները ոչ միայն մրցաշարային նշանակություն ունեին, հաղթանակը շատ սկզբունքային էր։ Հայ–վրացական դիտարժան պայքարի մասին են պատմում «Արարատի» ֆուտբոլիստները։

Այսօր` հոկտեմբերի 11-ին, Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ընտրանու հետ։ Սա այս հավաքականների պաշտոնական առաջին խաղն է լինելու, որը տարածաշրջանային իրավիճակի պատճառով Հայաստանի փոխարեն կանցկացվի Լեհաստանում։

Հիմա բացի մրցաշարային նպատակներից, կողմերի համար կա սկզբունքայնություն` հաղթանակը շատ ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ։

«Աստանան» հետաքրքրված է Վարդան Մինասյանի ծառայություններով

Խորհրդանյին Միության ժամանակաշրջանում ֆուտբոլում Հայաստանի ու Վրաստանի դրոշակակիրները եղել են համապատասխանաբար «Արարատն» ու Թբիլիսիի «Դինամոն»։ Այս երկու թիմերում էլ հանդես են եկել իրենց երկրների լավագույն ֆուտբոլիստները։ «Արարատի» ու «Դինամո» Թբիլիսի հանդիպումները միշտ էլ անցել են լարված ու անզիջում պայքարում։ Չնայած նրան, որ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից շատերը ընկերներ էին, խաղի ընթացքում այդ գործոնը ուղղակի մոռացվում էր։

Լեգենդար «Արարատի» առաջատարներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, հիշում է, որ իրենք «Դինամոյի» հետ խաղերին միշտ էլ պատրաստվել են հերթական խաղի նման, բայց ինչ-որ մի բան այլ է եղել։ Հաղթելու ցանկությունը շատ մեծ է եղել, ինչից էլ լարվածությունն է բարձրացել։ Խաղադշտում մոռացվել են անձնական լավ հարաբերությունները, ու նպատակը հաղթելն է եղել։

«Հերթական հադնիպումն էր Երևանում, լեփ լեցուն տրիբունաների պայմաններում։ Խաղում էինք մեծ նվիրվածությամբ, ու դրվագներից մեկում պայքարի մեջ հիշում եմ, որ Խուրցիլավայի ոտքին հարվածեցի։ Նա այնպիսի կլորացրած աչքերով ինձ նայեց, որ կարելի էր վախենալ այլ իրավիճակում։ Մինչև հիմա հիշում եմ այդ հայացքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Անդրեասյանը։

Խորոված ու սածիվի ուտող, կոնյակ ու չաչա խմող ընկերությունը խաղադաշտում վերածվում էր պայքարի, բայց միևնույնն է, ոչ ոք չէր մոռանում, որ խաղում են իրենց մտերիմների հետ։ Ու շատ խաղային դրվագներում նույնիսկ ցավոտ հարված ոտքերին ընդունելով` ֆուտբոլիստները ոչ թե նետվում էին ձեռնամարտի, այլ մյուսների համար անլսելի, իրար հետ փորձում էին գտնել խաղալու լավագույն տարբերակը։ Լոգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի պատմածը դրա վառ ապացույցն է։

«Խաղերից մեկի ժամանակ ինձ անհատապես հսկում էր Թենգիզ Սուլաքվելիձեն, որը հայտնի էր իր կոշտ խաղոճով։ Ոտքերիս մի քանի անգամ հարվածելուց հետո, ես Սուլային(այդպես էին անվանում վրացի ֆուտբոլիստին մտերիմները) ասեցի. «Ախպեր, հերիք է ոտքերիս խփես, մենք ընկերներ ենք, ի՞նչ ես անում։ Թենգիզը պատասխանեց, որ հաստատ ընկերներ ենք, բայց խաղից հետո։ Իսկ խաղի ընթացքում` մրցակիցներ։ Ինձ հանձնարարել են քեզ չեզոքացնել, ես էլ ինչպես կարող եմ, անում եմ, մի նեղացի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը։

Խորհրդային Միության հավաքականի կազմում էլ հայերն ու վրացիների ընկերական ամուր կազմ են ունեցել. «Հավաքականում ես խաղում էի Մանուչար Մաչաիձեի հետ, կարելի է ասել խաղային դիրքում էլ կողք-կողքի էինք։ Հյուրանոցում էլ ապրում էինք նույն սենյակում։ Մաչաիձեն շատ էր սիրում շախմատ խաղալ, ես էլ հետևում էի նաև նրա ոչ ֆուտբոլային հաջողություններին»,- հիշում է Արկադի Անդրեասյանը։

Չիվաձե, Դարասելիա, Գուցաև, Գաբելիա և այլ ֆուտբոլիստներ. նրանք բոլորը մտերիմ են եղել Խորեն Հովհաննիսյանի հետ։

«Հիմա էլ ես շատ մտերիմ եմ ժամանակին խաղադաշտում իմ հայտնի մրցակից վրացի ֆուտբոլիստների հետո։ Ամեն մեկս խաղադաշտում մեր երկրի, մեր ակումբի պատիվն էինք պաշտպանում, ով ինչպես ու ինչքան կարող էր։ Բայց դա սպորտային մրցակցություն էր` համեմված մեծ սկզբունքով։ Երբ հաղթում էինք, աշխարհը մեր էր, երբ պարտվում էինք, տանից դուրս չէինք գալիս»,- ասում է Խորեն Հովհաննիսյանը։

Հայաստանի ու Վրաստանի հավաքականներն իրար հետ պաշտոնական ոչ մի հանդիպում առայժմ չեն անցկացրել։ Բայց հինգ անգամ կողմերը մրցել են ընկերական խաղերում։ Հայաստանի հավաքականի համար ամենացավոտ հիշողությունը իհարկե 1997 թվականին Թբիլիսիում 0։7 հաշվով կրած պարտություն է։ Խաղի մասնակից Հակոբ Տեր-Պետրոսյանը հիշում է այդ մրցավեճը։

«Մեր հավաքականը պատրաստ չէր այդ խաղին։ Մենք Հայաստանում դեռ  չէինք էլ հասցրել մի քանի հանդիպում անցկացնել ներքին առաջնություւնում։ Իսկ Վրաստանի թիմի կազմում իրենց արտասահմանյան թիմերից լավ մարզավիճակով եկել էին Արվելաձե եղբայրները, Կեցբայան, Կինկլաձեն։ Դրա համար էլ պատրվեցինք խոշոր հաշվով։ Ես փոխարինվեցի 56-րդ րոպեին, այդ պահին մենք պարտվում էինք 0։3 հաշվով։Հետո երբ մեր փոխարինված ֆուտբոլիստները գալիս էին հանդերձարան ինձ ասում էին՝ 0։4, 0։5, 0։6, 0։7»։

«Աստված պահապան հայ զինվորին». Բիչախչյանը գոլից հետո երկրպագուներին ցույց է տվել շապիկը

Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլային դպրոցները իհարկե նմանություն ունեն իրենց խաղաոճի մեջ։ Հիմնականը ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստվածությունն է։ Բայց ժամանակակից ֆուտբոլում միայն այդ գործոնով հարց չես լուծի, ու արդեն յուրաքանչյուր թիմի խաղային ձեռագիրը կազմում է մարզիչը։ Իսկ Հայաստանի ու Վրաստանի հավաքականները մարզում են արտասահմանցիներ՝ իսպանացի Խոակին Կապառոսն ու սլովակ Վլադիմիր Վայսը։ Բայց միևնույնն է, նույնիսկ այս պարագայում հայերն ու վրացիների իրար փորձելու են ապացուցել, որ ավելի ուժեղ են ու հաջողակ։ Այս սկզբունքայնությունը եղել է, կա ու կլինի։

Հ.Գ.- Խորհրդային միության ժամանակների հումոր։

Հայկական ռադիոյին հարցնում են․

–«Արարատը» կարո՞ղ է հաղթել Բրազիլիայի հավաքականին։

-Կարող է, եթե բրազիլացի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գան Թբիլիսիի «Դինամոյի» մարզաշապիկներով,–լինում է պատասխանը։

268
թեգերը:
Խորեն Հովհաննիսյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Դու երբեք չես հասնի Մխիթարյանին, անգամ եթե 7 կյանք ունենաս․ Ռուսլան Կորյանը՝ ադրբեջանցուն
ՀՖՖ-ն դատապարտում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարի հայտարարությունը
Պինդ մնացեք, տղերք ջան, հաղթելու ենք. Վահան Բիչախչյանը դիմել է զինվորներին
Հրադադար

Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

276
(Թարմացված է 00:27 27.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Հրադադար հաստատելը ամենևին դյուրին գործ չէ։ Երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտել արդեն երրորդ հրադադարը, և բոլորովին պարզ չէ՝ կրակը դադարեցնելու այս ամերիկյան փորձը արդյոք տարբերվելու է ռուսաստանյան և ֆրանսիական ջանքերից։
Հրադադարի երրորդ փորձը. արդյոք կստացվի

Այնինչ նախկինում, ինչպես հիշում ենք, հրադադարի առնվազն երկու հաջողված նախադեպ եղել է՝ 1994 թվականին և 2016 թվականին՝ երկուսն էլ Ռուսաստանի միջնորդությամբ։ ​Բայց քանի որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրակը դադարեցնել երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից, եկեք խոսենք հակամարտությունները կարգավորելու ամերիկյան փորձի մասին։ Հաջողություն, անշուշտ, եղել է։

Չգիտեմ, հայաստանցիների այս նոր սերունդը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց իմ հասակակիցները հո հիշում են, թե ինչպես կարգավորվեց նախկին Հարավսլավիայի պետությունների միջև առճակատումը։ Միացյալ նահանգների ղեկավարությունը անկախացած, բայց պատերազմող այդ երկրների առաջնորդներին հրավիրեց Ամերիկա ու ասաց՝ չեք հեռանա բանակցությունների սեղանից այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերեք, որ այլևս միմյանց հետ չեք կռվելու։ Ու ստացվեց։

​Բայց կայուն խաղաղություն հաստատելու այլ փորձ էլ է եղել, ու ցավոք ամերիկյան այդ ձախողված փորձը կապված է եղել հենց հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Մոտ 10 տարի առաջ այդ մասին գրել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը, որը վերհիշել է, թե ինչ կատարվեց 2001 թվականին, երբ Ամերիկայի նախագահի հրավերով Ֆլորիդա նահանգում՝ Քի Ուեսթ կղզիներում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը։ Պարզապես մեջբերեմ բրիտանացի վերլուծաբանին։ ​

«Քի-Վեսթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը իրականություն դարձնելու ուղղությամբ Միացյալ նահանգների ձեռնարկած ամենալուրջ փորձն էր», կարծիք է հայտնում Թոմաս դե Վաալը, շարունակելով՝ «Խոստումնալից մեկնարկից հետո, սակայն, ամեն ինչ սխալ ընթացավ: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը առողջական վատ վիճակում էր և Բաքու վերադառնալուն պես սկսեց հրաժարվել խաղաղ համաձայնագրի դրույթներից», փաստում է բրիտանացի փորձագետը։ ​

Եթե հիշում եք, այն ժամանակ՝ մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Քերի Քավանոն։ Ինչու բանակցությունները կայացան հենց Քի Ուեսթում, որտեղ ժամանակին ստեղծագործել և հաստատ նաև ահագին վիսկի էր խմել ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը՝ այն պարզ պատճառով, որ Քերի Քավանոն ծնունդով հենց Քի Ուեսթից էր և հույս ուներ, որ իր հայրենիքում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական համաձայնագիր կստորագրեն հակամարդությունը կարգավորելու մասին։ Բայց չստացվեց։ Իսկ հետո խաղաղություն հաստատելու հույսերը ավելի ու ավելի աղոտ դարձան։ Քերի Քավանոն հետագայում փաստել էր. «2001-ին իրավիճակը շատ ավելի նպաստավոր էր հարցի լուծման համար, քան այսօր: Նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև գործնական հարաբերություններ էին ձևավորվել, կողմերը աշխատում էին իրենց իսկ մշակած առաջարկների, այլ ոչ թե երրորդ կողմի ներկայացրած նախագծի շուրջ»:

Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

​Ի դեպ, շատ հետաքրքիր մի նկատառում է անում Քերի Քավանոն։ Պարզապեբս մեջբերեմ։ «Այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրության համար «մրցող» մեկ այլ ճգնաժամ, բացի այդ` շատ ավելի դյուրին էր կարգավորմանը հաջորդող վերականգնման փուլի համար ֆինանսական միջոցներ հայթայթելը», փաստել էր Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Ճիշտն ասած, շատ դժվար է ասել, թե ինչպիսին են այժմ, մեր օրերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական միջոցեր հայթայթելու հեռանկարները, բայց իրականությունն այն է, որ, այո, ինչպես ասում էր Քավանոն, միջազգային հանրության համար «մրցող« մեկ այլ ճգնաժավ աշխարհում, կարծես թե, չկա։ Եվ ուրեմն հույս կա, որ առաջատար տերությունների և առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում նախագահող երկրների ջանքերի շնորհիվ այս պատերազմն, այնուամենայնիվ, կավարտվի։

 

276
թեգերը:
ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հրադադար, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Խաղաղապահներ

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

452
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, միշտ շատ մեծ վերապահումներով էին ընդունում առճակատման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

Դա բոլորովին զարմանալի չէ, քանզի խաղաղապահ ուժերի կիրառման փորձը աշխարհի տարբեր երկրներում ամենևին միանշանակ չէ։ Մոտ կես տարի առաջ՝ մայիսին, Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ փաստել էի, որ խաղաղապահները, թեև զենք են կրում, իրականում գրեթե անպաշտպան են, որովհետև իրավունք ունեն այդ զենքն օգտագործելու միայն մի դեպքում, եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին։ Ու մեջբերել էի Անջեյ Սիտկովսկիին, որը բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և գիրք գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ընդամենը մի փոքր հատված այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել», -գրել է խաղաղապահի մեծ փորձ ունեցող Սիտկովսկին։ Համաձայնեք՝ բավական պատկերավոր է։

​Ինչու եմ այսօր շոշափում խաղաղապահների թեման։ Այն պարզ պատճառով, որ շատ երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը սկզբունքորեն մերժում էին խաղաղապահների տեղակայման գաղափարը։ Բայց այս շաբաթ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղապահ ուժերի օգտագործումն այնուամենայնիվ ընդունելի են համարում, թեև դեռ այս ամսվա սկզբին վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում էին, որ կողմերը դրան պատրաստ չեն։ Պարզապես մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ղարաբաղում կարելի է խաղաղապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Կարևոր է՝ հակամարտող կողմերը համաձայնեն դրան։ Մենք դեռ կողմերից այդ հարցի պատասխանը չենք լսել»։ Կրկնեմ՝ սա եղել է մոտ տասն օր առաջ։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Այժմ իրավիճակը փոխվել է. թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել են, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը ընդունելի է։ Ու միանգամից էլ բազմաթիվ և բազմապիսի հարցեր են ծագում, որոնցից գլխավորն, իհարկե, սա է՝ ովքեր են լինելու այդ խաղաղապահները։ Տվյալ դեպքում չափազանց կարևոր մի նրբություն կա։ Եթե բոլոր հակամարտող կողմերը մի պաշտպանական կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինեին, որևէ խնդիր չէր առաջանա՝ այդ կազմակերպությունը խաղաղապահ ուժեր կձևավորեր ու կուղարկեր տարածաշրջան։ Բայց մեր դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների,  այդ կազմակերպությունում խաղաղապահների հարցը աշխուժորեն քննարկվում է։ Սա հավաստել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստաիխսլավ Զասը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանում մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովին։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը մանրամասնել է՝ նախ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը  խաղաղապահ գործունեության անցկացման համար։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենամեծ բարդությունը։ Լավ, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեցին։ Բա Ղարաբա՞ղը։ Չէ որ պատերազմը հիմնականում Արցախի և Ադրբեջանի սահմանին է ընթանում։

​Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Զայնետդինովը նաև հիշեցնում է, որ 13 տարի առաջ այդ կազմակերպությունը համաձայնագիր է ընդունել, ըստ որի խաղաղապահներ տեղակայելու որոշումն ընդունվում է այդ կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և ազգային անվտանգության քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ բանավեճեր են ընթանալու, և արդյոք կազմակերպության անդամ երկրներն ընդհանրապես կարող են երբևէ համաձայնության գալ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Ու էլի մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ի՞նչ սահմանագծով պետք է տեղակայվեն այդ խաղաղապահները, ի՞նչ կազմ պետք է ունենան։ Ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, եթե, օրինակ, ամերիկացիներ կանգնեն սահմանին։ Ինչպե՞ս կվերաբերվի Ադրբեջանը, եթե սահմանին կանգնեն ռուսները։ Այս ամենը շատ բարդ է և դժվար իրականացվող»։ Համաձայնեք, իրոք, խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված ոչ բոլոր հարցերի հստակ պատասխաններն առայժմ ունենք։

452
թեգերը:
խաղաղապահ, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Арман Татоян

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

0
Արման Թաթոյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ և նրանց ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։

Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ, իսկ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր:

Թաթոյանը խոսել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:       

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

0
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ֆրանսիացի, Ֆրանսիա, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան