Արթուր Քլարկ

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

502
​Եկեք անկեղծ լինենք։ Հայ-ադրբեջանական պատերազմների կանխատեսումը մի կողմից շատ բարդ, մյուս կողմից` բավական դյուրին գործ է։
Արթուր Քլարկ՝ իրականացված եւ չիրականացված կանխատեսումներ

Այսինքն, մի կողմից` իհարկե չգիտեմ, թե երբ է Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ որոշելու հարձակվել Արցախի վրա, բայց մյուս կողմից՝ անընդհատ կարող եմ ասել՝ ուր որ է ռազմական գործողությունները վերսկսվելու են, քանզի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի։

​Նույնը կարելի է ասել մահաբեր վիրուսի տարածման հնարավորության մասին, քանի որ այդ հնարավորությունը մասնագետները կանխատեսել էին դեռ տասնամյակներ առաջ։ Եվ կանխատեսողներից մեկը հայտնի գիտնական և ֆանտաստ գրող բրիտանացի Արթուր Քլարկն է, որի սցենարով աշխարհի ամենաճանաչված ռեժիսորներից մեկը՝ Սթենլի Կուբրիկը ժամանակին նկարահանել էր իր հայտնի «Տիեզերական ոդիսական» կինոնկարը։ Թույլ տվեք այսօր անդրադառնալ Արթուր Քլարկի կանխատեսումներին։

​1999 թվականին հրապարակված իր կանխատեսումներում Քլարկն իհարկե զգուշացրել էր, որ աշխարհին մահաբեր վիրուսի համավարակ է սպասում, պարզապես ենթադրություն էր արել, որ դա տեղի կունենա հենց հաջորդ տարի՝ 2000 թվականին։ Իրականում ամեն ինչ կատարվեց 20 տարի անց։ Եվ ուրեմն թույլ տվեք նախ անդրադառնալ Արթուր Քլարկի այն կանխատեսումներին, որոնք մինչև այժմ չեն իրականացել, հետո կխոսենք ապագայի մասին։

Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

Ուրեմն, Քլարկը 21 տարի առաջ` երկու հազարամյակների սահմանագծին, պնդում էր՝ 2005 թվականին կկլոնավորվի առաջին մարդը։ Էստեղ վիճելու տեղ իհարկե կա, քանզի մի քանի անգամ հաղորդագրություններ են ստացվել, թե տարբեր երկրներում իրոք արդեն կլոնավորել են մարդուն։ Բայց երբ լուրջ գիտնականները պահանջում են՝ դե կլոնավորել եք` ցույց տվեք այդ կլոնավորվածին, երբեք արձագանք չի եղել։

Համաձայնեք՝ առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու` ես էլ կարող եմ պնդել, թե այլմոլորակային եմ։

​Այլ մոլորակների մասին։ Արթուր Քլարկը պնդում էր, թե այդ նույն 2005 թվականին ՆԱՍԱ-ի արձակած տիեզերական հրթիռը Երկիր կբերի Մարսի մակերևույթից վերցված նմուշները, և գիտնականները կկարողանան վերջապես հասկանալ՝ այդ կարմիր մոլորակում մի ժամանակ կյանք եղե՞լ է, թե՞ ոչ։ Երևի գիտեք, որ գոնե Ամերիկայում հիմա իրոք շատ աշխույժ քննարկվում են Մարսի ուսումնասիրության հետ կապված ծրագրերը, բայց ինչպես ասում են` Մարս գնալու և հետ գալու հեռանկարը շատ աղոտ է։

Շատ հակիրճ անդրադառնամ Արթուր Քլարկի կանխատեսումներին, որոնք վերաբերում են մինչև մեր օրերը։

Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են

2002 թվականին պիտի ավարտվեր նավթի և գազի դարաշրջանը։ Չեղավ։ 2006 թվականին Հնդկաստանում պիտի փակվեր աշխարհում վերջին ածխահանքը։ Էլի չեղավ։ Եվ վերջապես 2009 թվականին ատոմային ռումբի պատահական պայթյունից հետո ողջ աշխարհում պիտի վերացվեր միջուկային զենքը։ Համաձայնեք` այս դեպքում շատ դժվար է կողմնորոշվել։

Մի կողմից բոլորովին պարզ չէ, թե ինչ հետևանքների կհանգեցներ ատոմային ռումբի պայթյունը և դա որտեղ կլիներ, մյուս կողմից` միջուկային զենքի վերացումը ողջ աշխարհում իհարկե կնպաստեր համաշխարհային անվտանգությանը։

​Ափսոս` ժամանակ չկա։ Ստիպված եմ շատ կարճ պատմել այն մասին, թե ըստ Արթուր Քլարկի` ինչ տեղի կունենա առաջիկա տարիներին։ Բայց խոստանում եմ՝ առաջիկայում շատ ավելի մանրամասն անդրադառնալ բոլորիս հաստատ հետաքրքրող այս թեմային։ Եվ այսպես՝ 2036 թվականին Չինաստանը դառնում է արդյունաբերապես ամենազարգացած երկիրը ողջ աշխարհում։ Դե, այս կանխատեսումն այնքան էլ զարմանալի չէ՝ շատ վերլուծաբաններ համոզված են, որ դա տեղի կունենա հենց մոտ տարիներին։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

​Եվ վերջապես` 2025 թվական։ Մշակվում են հատուկ սաղավարտներ՝ հագնում ես և կարողանում ես միանալ այլ մարդու ուղեղին, այսինքն միաձուլվում ես նրա հետ։ Շատ ճիշտ եք. ես էլ եմ կարծում, որ բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու հանրությունում՝ դու իմանալու ես, որ ինչ-որ մեկը կարող է միանալ քո գիտակցությանը։ Արդեն հիմա չեմ սիրում, որ ինչ-որ մեկը ինձ համար բացարձակ անընդունելի մեկնաբանություն է գրում Ֆեյսբուքի իմ անձնական էջում։ Դրա համար էլ այսօրվանից զգուշացնում եմ՝ ոչ մեկին թույլ չեմ տա միանալ իմ գիտակցությանը հինգ տարի հետո։

502
թեգերը:
Արթուր Քլարկ, Արմեն Դուլյան, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (254)
Ըստ թեմայի
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը
Անորոշություն Բիշքեկում, կամ երբ բոլորն իրենց պատկերացնում են նախագահական նստավայրում
​Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից
Թուրք–ադչբեջանական զորավարժություններ. արխիվային լուսանկար

«Հայաստանը լուրջ վտանգ էր տեսնում Թուրքիայի կողմից». 90–ականների և մեր օրերի նմանությունը

600
​Եկեք անկեղծ լինենք։ Այս պատերազմը երկու առանձնահատկություն ունի. առաջին՝ նախկինում երբեք այսքան ակտիվորեն չէին օգտագործվել անօդաչու թռչող սարքերը և երկրորդ՝ նախկինում երբեք Թուրքիան այսքան մեծ ներգրավվածություն չի ունեցել։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Թուրքիան միշտ էլ միջամտել է հայ-ադրբեջանական հակամարտությանը

Անօդաչու թռչող սարքերի դեմ արշավը միջազգային որոշ կազմակերպություններ ծավալել էին դեռ տարիներ առաջ` փաստելով, որ դրանք օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ, և այդ դրոնների դեմ պայքարելը բավական բարդ գործ է։ Այսինքն՝ սա նոր բան չի։ Այնինչ Թուրքիայի անմիջական մասնակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրին, որոշ վերլուծաբանների կարծիքով, հարաբերականորեն նոր է։ Ախր նույնիսկ հարաբերականորեն նոր չի, որովհետև Թուրքիան միշտ էլ փորձել է միջամտել։

​Մենք ուղղակի  այնքան էլ լավ չենք հիշում, բայց Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ էլ Թուրքիայի ղեկավարները անընդհատ սպառնում էին կոնկրետ գործողություններով սատար կանգնել Ադրբեջանին, որն իր իսկ հրահրած պատերազմում պարտություններ էր կրում ու տարածքներ կորցնում։ Խոսքը մասնավորապես 1993 թվականի մասին է, երբ ակնհայտ բեկում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պատերազմում. եթե դրանից առաջ Ղարաբաղը կորցնելու վտանգն ահագնանում էր, ապա 92 թվականի վերջից թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կտրուկ աշխուժացան կանոնավոր բանակ ստեղծելուն ուղղված ջանքերը, և միանգամից էլ երևացին այդ գործընթացի դրական արդյունքները։

Հրադադար
© Sputnik / Дмитрий Писаренко

​Թուրքիայի ղեկավարությունը մեծ մտավախությամբ էր հետևում այս ամենին ու ամեն կերպ փորձում էր միջամտել, բայց չէր ստացվում։ Անկարան այն ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով քարոզարշավ էր ծավալել` համոզելու համար միջազգային հանրությանը, թե Հայաստանը սատարում է Քուրդիստանի բանվորական կուսակցության  զինյալներին, որոնք ուզում են մասնատել Թուրքիան և սեփական պետություն հիմնել Հայաստանի սահմանին։ Երևանը հերքում էր այդ պնդումները։ Ինչևէ, թուրքերի այս քարոզչական ջանքերն առանձնապես արդյունք չտվեցին, ինչից հետո Թուրքիայի ղեկավարները սկսեցին սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

​Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը «Հայերն ու թուրքերը» գրքում վկայակոչում է մեր նախկին արտգործնախարար Վահան Փափազյանին, որն ասել  է. «Մեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին: Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի:  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին: Ես չգիտեմ, եթե չլիներ գեներալ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին: Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում»։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Պարզապես հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ դեռ 1992 թվականի աշնանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Մոսկվան էր պատասխանատվություն ստանձնել Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության համար։  Պարզ ասած՝ ռուսաստանցի զինվորականներն էին տեղակայվել այդ սահմանների երկայնքով, ինչը զսպում էր թուրքական սպառնալիքները։ Այնուամենայնիվ այն ժամանակ էլ սադրանքներ լինում էին՝ հենց 1993 թվականի սեպտեմբերի սկզբին թուրքերը կրակ էին բացել Աշտարակի սահմանապահ ուղեկալներից մեկի ուղղությամբ, բայց Հայաստանում տեղաբաշխված ռուսաստանյան սահմանապահ ուժերի պետ Ալեքսանդր Բաբենկոյի բավական կոշտ հայտարարությունից հետո թուրքական սադրանքները դադարել էին։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Եվ վերջում՝ էլի մի հատված եմ ուզում մեջբերել իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի գրքից՝ ցույց տալու համար, թե որքան նման է 90-ականների առաջին կեսի իրավիճակը  այսօրվա պատերազմական իրադրությանը։ «Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց. «Ադրբեջանի ղեկավարությունը մերժեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները: Այս ամենը, ի թիվս աֆղանցի մոջահեդների և թուրք զինվորականների` մարտական գործողություններում ադրբեջանական բանակի կազմում մասնակցության փաստերի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հույսը դնում է միայն ռազմական լուծման վրա, և նրա ղեկավարության քաղաքականությունն ուղղված է առճակատումը ընդարձակելուն և նրանում այլ պետությունների ներքաշելուն»։

600
թեգերը:
Պատերազմ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (254)
Ըստ թեմայի
Անցած տարիներին պետք էր զարգացնել Հայաստանի հարավը. պատերազմի հիմնական վտանգը հարավում է
Ադրբեջանցիները զոհված հայերի կեղծ ցանկ են հրապարակել. ի՞նչ է խորհուրդ տալիս Մարտիրոսյանը
Արդբեջանցիներն առաջնագծում ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում. ԱՀ ՊՆ
Հրադադար

Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

661
(Թարմացված է 00:27 27.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Հրադադար հաստատելը ամենևին դյուրին գործ չէ։ Երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտել արդեն երրորդ հրադադարը, և բոլորովին պարզ չէ՝ կրակը դադարեցնելու այս ամերիկյան փորձը արդյոք տարբերվելու է ռուսաստանյան և ֆրանսիական ջանքերից։
Հրադադարի երրորդ փորձը. արդյոք կստացվի

Այնինչ նախկինում, ինչպես հիշում ենք, հրադադարի առնվազն երկու հաջողված նախադեպ եղել է՝ 1994 թվականին և 2016 թվականին՝ երկուսն էլ Ռուսաստանի միջնորդությամբ։ ​Բայց քանի որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրակը դադարեցնել երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից, եկեք խոսենք հակամարտությունները կարգավորելու ամերիկյան փորձի մասին։ Հաջողություն, անշուշտ, եղել է։

Չգիտեմ, հայաստանցիների այս նոր սերունդը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց իմ հասակակիցները հո հիշում են, թե ինչպես կարգավորվեց նախկին Հարավսլավիայի պետությունների միջև առճակատումը։ Միացյալ նահանգների ղեկավարությունը անկախացած, բայց պատերազմող այդ երկրների առաջնորդներին հրավիրեց Ամերիկա ու ասաց՝ չեք հեռանա բանակցությունների սեղանից այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերեք, որ այլևս միմյանց հետ չեք կռվելու։ Ու ստացվեց։

​Բայց կայուն խաղաղություն հաստատելու այլ փորձ էլ է եղել, ու ցավոք ամերիկյան այդ ձախողված փորձը կապված է եղել հենց հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Մոտ 10 տարի առաջ այդ մասին գրել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը, որը վերհիշել է, թե ինչ կատարվեց 2001 թվականին, երբ Ամերիկայի նախագահի հրավերով Ֆլորիդա նահանգում՝ Քի Ուեսթ կղզիներում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը։ Պարզապես մեջբերեմ բրիտանացի վերլուծաբանին։ ​

«Քի-Վեսթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը իրականություն դարձնելու ուղղությամբ Միացյալ նահանգների ձեռնարկած ամենալուրջ փորձն էր», կարծիք է հայտնում Թոմաս դե Վաալը, շարունակելով՝ «Խոստումնալից մեկնարկից հետո, սակայն, ամեն ինչ սխալ ընթացավ: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը առողջական վատ վիճակում էր և Բաքու վերադառնալուն պես սկսեց հրաժարվել խաղաղ համաձայնագրի դրույթներից», փաստում է բրիտանացի փորձագետը։ ​

Եթե հիշում եք, այն ժամանակ՝ մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Քերի Քավանոն։ Ինչու բանակցությունները կայացան հենց Քի Ուեսթում, որտեղ ժամանակին ստեղծագործել և հաստատ նաև ահագին վիսկի էր խմել ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը՝ այն պարզ պատճառով, որ Քերի Քավանոն ծնունդով հենց Քի Ուեսթից էր և հույս ուներ, որ իր հայրենիքում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական համաձայնագիր կստորագրեն հակամարդությունը կարգավորելու մասին։ Բայց չստացվեց։ Իսկ հետո խաղաղություն հաստատելու հույսերը ավելի ու ավելի աղոտ դարձան։ Քերի Քավանոն հետագայում փաստել էր. «2001-ին իրավիճակը շատ ավելի նպաստավոր էր հարցի լուծման համար, քան այսօր: Նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև գործնական հարաբերություններ էին ձևավորվել, կողմերը աշխատում էին իրենց իսկ մշակած առաջարկների, այլ ոչ թե երրորդ կողմի ներկայացրած նախագծի շուրջ»:

Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

​Ի դեպ, շատ հետաքրքիր մի նկատառում է անում Քերի Քավանոն։ Պարզապեբս մեջբերեմ։ «Այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրության համար «մրցող» մեկ այլ ճգնաժամ, բացի այդ` շատ ավելի դյուրին էր կարգավորմանը հաջորդող վերականգնման փուլի համար ֆինանսական միջոցներ հայթայթելը», փաստել էր Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Ճիշտն ասած, շատ դժվար է ասել, թե ինչպիսին են այժմ, մեր օրերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական միջոցեր հայթայթելու հեռանկարները, բայց իրականությունն այն է, որ, այո, ինչպես ասում էր Քավանոն, միջազգային հանրության համար «մրցող« մեկ այլ ճգնաժավ աշխարհում, կարծես թե, չկա։ Եվ ուրեմն հույս կա, որ առաջատար տերությունների և առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում նախագահող երկրների ջանքերի շնորհիվ այս պատերազմն, այնուամենայնիվ, կավարտվի։

 

661
թեգերը:
ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հրադադար, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (254)
Ըստ թեմայի
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Կարմիր Խաչ

Բաքուն Երևանին 30 դի է հանձնել

307
(Թարմացված է 14:23 29.10.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների 30 դի։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենի Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

307
թեգերը:
զինծառայող, Դիակ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ԱԳՆ