Հակառակորդի խոցված տանկ

Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

1538
(Թարմացված է 21:52 06.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում հիմա ամենից հաճախ շոշափվող հարցը՝ սոցիալական ցանցերից մինչև Սիլաչիի շուկա և Նոր Նորքի թերթի կրպակ սա է. «Բա վերջը ինչ է լինելու»…
Երբ և ինչպես կավարտվի պատերազմը

Խոսքը, բնականաբար, պատերազմի վերջի մասին է, այսինքն` բոլորին հետաքրքրում է, թե որ դեպքում կավարտվեն ռազմական գործողությունները։ Եթե ի սկզբանե համաձայնենք, որ դա մեզնից կախված չէ, այսինքն` հայկական կողմից կրակը կդադարեցվի այն դեպքում, երբ ադրբեջանցիներն այլևս չեն կրակի, մնում է պարզել, թե դա երբ տեղի կունենա, այսինքն՝ ինչ պահանջներ ունի հակառակորդը։

​Թուրքական հեռուստաընկերություններից մեկին երկուշաբթի օրը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է. «Ընդամենը կրակի դադարեցման հարցը բանակցությունների առարկա չի կարող լինել»։  Այսինքն՝ Իլհամ Ալիևը հասկացնում է՝ 1994 թվականն այլևս չի կրկնվի։ Բոլորս շատ լավ հիշում ենք, որ այն ժամանակ ներկա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, հակառակ դիրքորոշումն էր որդեգրել՝ եկեք դադարեցնենք պատերազմը, որպեսզի զոհեր չլինեն, իսկ դրանից հետո կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, երկխոսություն կծավալենք ու կպարզենք, թե հարցի որ լուծումն է ընդունելի բոլոր կողմերի համար։ Համաձայնեք՝ բավական խոհեմ դիրքորոշում էր։

​Որդին բոլորովին այլ բան է ուզում։ Պարզապես մեջբերեմ։ «Մենք պահանջներ ունենք։ Մեզ պետք է տրամադրվեն շատ լուրջ երաշխիքներ, եւ այդ երաշխիքները պետք է հաստատեն միջազգային միջնորդները։ Մեզ պետք է ներկայացվի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման ժամանակացույցը։ Այդ ժամանակ պատերազմը կավարտվի։ Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփանակերտի ու Երեանի ներկայացուցիչները նստում են ու սկսում են որոշել՝ դեկտեմբերին դուրս ենք գալիս Հորադիզից, մարտի 1-ին սկսում ենք մեր զորքերի դուրսբերումը Քելբաջարից և Օմարի լեռնանցքի հանձնումը ադրբեջանցիներին։  Ախր նման պայմաններ առաջադրելու համար հակամարտող կողմերից մեկը պետք է կատարյալ հաղթանակ տարած լինի մյուսի նկատմամբ։ Արդյոք կա նման բան։

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

​Ու մեկ այլ հետաքրքրական պահ Ադրբեջանի նախագահի՝ երեկ թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցից։ Կրկին մեջբերեմ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից», -ասել է Իլհամ Ալիևը։ Համաձայնեք` այս դեպքում ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը։ Ինչու պիտի մի երկրի ղեկավարը ներողություն խնդրի այն պետությունից, որի առաջնորդը պատերազմ է սանձազերծել։

​Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը, բնականաբար, կարևորել է Թուրքիայի դերն արդեն մոտ տասն օր տևող պատերազմում։ Ու դա, ըստ վերլուծաբանների, լիովին հասկանալի է։ Եթե Թուրքիան կարողանում է այլ երկրներից վարձկաններ ուղարկել հայկական ուժերի դեմ կռվելու, ուրեմն թեթևանում է ադրբեջանցի զինվորականների բեռը՝ ավելի քիչ կորուստներ են կրում։ Ուզում եմ բերել գերմանական «Դեր Շպիգել» պարբերականի վկայությունը։ Հոդվածի հեղինակները հեռախոսով զրուցել են սիրիացի մի վարձկանի հետ։ Մեջբերեմ։ «Նրա ձայնի մեջ խուճապի նման մի բան կա։ Նա նստած է ապաստարանում՝ Լեռնային Ղարաբաղի առաջնագծի հարևանությամբ և ասում է, որ  երկնքում հայկական ինքնաթիռներն են, որոնք թռչում են իր գլխավերևով։ 24-ամյա սիրիացի Իբրահիմը հայտնում է. «Մեզ հզոր հարվածներ են հասցնում։ Մենք այնքան մարդ ենք կարցրել, որ ես արդեն կորցրել եմ հաշիվը։ Միայն մի հույս ունեմ՝ որ կկարողանամ դուրս պրծնել այստեղից»,- ասել է սիրիացի վարձկանը գերմանական պարբերականի թղթակիցներին։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

​Իհարկե, Թուրքիան հերքում է, թե վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։ Սակայն Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն այսօր հրապարակված հարցազրույցում միանշանակ պնդել է. «Դամասկոսը կարող է հաստատել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի սահմաններ զինյալների տեղափոխման փաստերը։ Հենց թուրքական առաջնորդ Ռեջեփ Էրդողանն է ղարաբաղյան հակամարտության նոր սրման գլխավոր նախաձեռնողը։ Թուրքիան ոչ միայն սկսել է այս նոր առճակատումը, այլև անընդհատ սադրիչի դերում է հանդես գալիս», -փաստել է Սիրիայի ղեկավարը։

 

1538
թեգերը:
վարձկաններ, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (253)
Ըստ թեմայի
Հայերը խաղաղության կողմնակից են, սակայն պաշտպանելու են իրենց տունը մինչև վերջ. Մարտիրոսյան
Միայն մեկ օրում հակառակորդը 300 զոհ է ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Հրադադար

Հրադադարի ստացված ու չստացված փորձերը

272
(Թարմացված է 00:27 27.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Հրադադար հաստատելը ամենևին դյուրին գործ չէ։ Երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտել արդեն երրորդ հրադադարը, և բոլորովին պարզ չէ՝ կրակը դադարեցնելու այս ամերիկյան փորձը արդյոք տարբերվելու է ռուսաստանյան և ֆրանսիական ջանքերից։
Հրադադարի երրորդ փորձը. արդյոք կստացվի

Այնինչ նախկինում, ինչպես հիշում ենք, հրադադարի առնվազն երկու հաջողված նախադեպ եղել է՝ 1994 թվականին և 2016 թվականին՝ երկուսն էլ Ռուսաստանի միջնորդությամբ։ ​Բայց քանի որ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրակը դադարեցնել երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից, եկեք խոսենք հակամարտությունները կարգավորելու ամերիկյան փորձի մասին։ Հաջողություն, անշուշտ, եղել է։

Չգիտեմ, հայաստանցիների այս նոր սերունդը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց իմ հասակակիցները հո հիշում են, թե ինչպես կարգավորվեց նախկին Հարավսլավիայի պետությունների միջև առճակատումը։ Միացյալ նահանգների ղեկավարությունը անկախացած, բայց պատերազմող այդ երկրների առաջնորդներին հրավիրեց Ամերիկա ու ասաց՝ չեք հեռանա բանակցությունների սեղանից այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերեք, որ այլևս միմյանց հետ չեք կռվելու։ Ու ստացվեց։

​Բայց կայուն խաղաղություն հաստատելու այլ փորձ էլ է եղել, ու ցավոք ամերիկյան այդ ձախողված փորձը կապված է եղել հենց հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Մոտ 10 տարի առաջ այդ մասին գրել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը, որը վերհիշել է, թե ինչ կատարվեց 2001 թվականին, երբ Ամերիկայի նախագահի հրավերով Ֆլորիդա նահանգում՝ Քի Ուեսթ կղզիներում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը։ Պարզապես մեջբերեմ բրիտանացի վերլուծաբանին։ ​

«Քի-Վեսթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը իրականություն դարձնելու ուղղությամբ Միացյալ նահանգների ձեռնարկած ամենալուրջ փորձն էր», կարծիք է հայտնում Թոմաս դե Վաալը, շարունակելով՝ «Խոստումնալից մեկնարկից հետո, սակայն, ամեն ինչ սխալ ընթացավ: Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը առողջական վատ վիճակում էր և Բաքու վերադառնալուն պես սկսեց հրաժարվել խաղաղ համաձայնագրի դրույթներից», փաստում է բրիտանացի փորձագետը։ ​

Եթե հիշում եք, այն ժամանակ՝ մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Քերի Քավանոն։ Ինչու բանակցությունները կայացան հենց Քի Ուեսթում, որտեղ ժամանակին ստեղծագործել և հաստատ նաև ահագին վիսկի էր խմել ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը՝ այն պարզ պատճառով, որ Քերի Քավանոն ծնունդով հենց Քի Ուեսթից էր և հույս ուներ, որ իր հայրենիքում Հայաստանն ու Ադրբեջանը պատմական համաձայնագիր կստորագրեն հակամարդությունը կարգավորելու մասին։ Բայց չստացվեց։ Իսկ հետո խաղաղություն հաստատելու հույսերը ավելի ու ավելի աղոտ դարձան։ Քերի Քավանոն հետագայում փաստել էր. «2001-ին իրավիճակը շատ ավելի նպաստավոր էր հարցի լուծման համար, քան այսօր: Նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև գործնական հարաբերություններ էին ձևավորվել, կողմերը աշխատում էին իրենց իսկ մշակած առաջարկների, այլ ոչ թե երրորդ կողմի ներկայացրած նախագծի շուրջ»:

Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

​Ի դեպ, շատ հետաքրքիր մի նկատառում է անում Քերի Քավանոն։ Պարզապեբս մեջբերեմ։ «Այն ժամանակ չկար միջազգային հանրության ուշադրության համար «մրցող» մեկ այլ ճգնաժամ, բացի այդ` շատ ավելի դյուրին էր կարգավորմանը հաջորդող վերականգնման փուլի համար ֆինանսական միջոցներ հայթայթելը», փաստել էր Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Ճիշտն ասած, շատ դժվար է ասել, թե ինչպիսին են այժմ, մեր օրերում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական միջոցեր հայթայթելու հեռանկարները, բայց իրականությունն այն է, որ, այո, ինչպես ասում էր Քավանոն, միջազգային հանրության համար «մրցող« մեկ այլ ճգնաժավ աշխարհում, կարծես թե, չկա։ Եվ ուրեմն հույս կա, որ առաջատար տերությունների և առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում նախագահող երկրների ջանքերի շնորհիվ այս պատերազմն, այնուամենայնիվ, կավարտվի։

 

272
թեգերը:
ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հրադադար, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (253)
Ըստ թեմայի
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Խաղաղապահներ

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

452
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, միշտ շատ մեծ վերապահումներով էին ընդունում առճակատման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

Դա բոլորովին զարմանալի չէ, քանզի խաղաղապահ ուժերի կիրառման փորձը աշխարհի տարբեր երկրներում ամենևին միանշանակ չէ։ Մոտ կես տարի առաջ՝ մայիսին, Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ փաստել էի, որ խաղաղապահները, թեև զենք են կրում, իրականում գրեթե անպաշտպան են, որովհետև իրավունք ունեն այդ զենքն օգտագործելու միայն մի դեպքում, եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին։ Ու մեջբերել էի Անջեյ Սիտկովսկիին, որը բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և գիրք գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ընդամենը մի փոքր հատված այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել», -գրել է խաղաղապահի մեծ փորձ ունեցող Սիտկովսկին։ Համաձայնեք՝ բավական պատկերավոր է։

​Ինչու եմ այսօր շոշափում խաղաղապահների թեման։ Այն պարզ պատճառով, որ շատ երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը սկզբունքորեն մերժում էին խաղաղապահների տեղակայման գաղափարը։ Բայց այս շաբաթ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղապահ ուժերի օգտագործումն այնուամենայնիվ ընդունելի են համարում, թեև դեռ այս ամսվա սկզբին վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում էին, որ կողմերը դրան պատրաստ չեն։ Պարզապես մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ղարաբաղում կարելի է խաղաղապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Կարևոր է՝ հակամարտող կողմերը համաձայնեն դրան։ Մենք դեռ կողմերից այդ հարցի պատասխանը չենք լսել»։ Կրկնեմ՝ սա եղել է մոտ տասն օր առաջ։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Այժմ իրավիճակը փոխվել է. թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել են, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը ընդունելի է։ Ու միանգամից էլ բազմաթիվ և բազմապիսի հարցեր են ծագում, որոնցից գլխավորն, իհարկե, սա է՝ ովքեր են լինելու այդ խաղաղապահները։ Տվյալ դեպքում չափազանց կարևոր մի նրբություն կա։ Եթե բոլոր հակամարտող կողմերը մի պաշտպանական կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինեին, որևէ խնդիր չէր առաջանա՝ այդ կազմակերպությունը խաղաղապահ ուժեր կձևավորեր ու կուղարկեր տարածաշրջան։ Բայց մեր դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների,  այդ կազմակերպությունում խաղաղապահների հարցը աշխուժորեն քննարկվում է։ Սա հավաստել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստաիխսլավ Զասը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանում մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովին։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը մանրամասնել է՝ նախ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը  խաղաղապահ գործունեության անցկացման համար։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենամեծ բարդությունը։ Լավ, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեցին։ Բա Ղարաբա՞ղը։ Չէ որ պատերազմը հիմնականում Արցախի և Ադրբեջանի սահմանին է ընթանում։

​Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Զայնետդինովը նաև հիշեցնում է, որ 13 տարի առաջ այդ կազմակերպությունը համաձայնագիր է ընդունել, ըստ որի խաղաղապահներ տեղակայելու որոշումն ընդունվում է այդ կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և ազգային անվտանգության քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ բանավեճեր են ընթանալու, և արդյոք կազմակերպության անդամ երկրներն ընդհանրապես կարող են երբևէ համաձայնության գալ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Ու էլի մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ի՞նչ սահմանագծով պետք է տեղակայվեն այդ խաղաղապահները, ի՞նչ կազմ պետք է ունենան։ Ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, եթե, օրինակ, ամերիկացիներ կանգնեն սահմանին։ Ինչպե՞ս կվերաբերվի Ադրբեջանը, եթե սահմանին կանգնեն ռուսները։ Այս ամենը շատ բարդ է և դժվար իրականացվող»։ Համաձայնեք, իրոք, խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված ոչ բոլոր հարցերի հստակ պատասխաններն առայժմ ունենք։

452
թեգերը:
խաղաղապահ, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (253)
Ըստ թեմայի
Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

0
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

0
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին