00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

© Sputnik / Алекс МакнотонУнивермаг Harrods в Лондоне
Универмаг Harrods в Лондоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Մենք ամենևին հակված չենք զղջալու, որ հենց այսպիսի կյանք ենք ապրել։
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. բրիտանացիների 30 խորհուրդները

Երբ բրիտանական վարկային ընկերություններից մեկը հարցրել է մոտ 2000 բրիտանացիներին, թե կուզեի՞ն  նորից սկսել իրենց կյանքը և բոլորովին այլ կերպ այն ապրել, մեծ մասը պատասխանել է. «Ոչ, չեմ ուզում ամեն ինչ նորից սկսել, ինչ եղել, եղել է»։ Հարցվածները 50 տարեկանից բարձր քաղաքացիներ էին։ Ու «Ամիգո լոանս» ընկերության մասնագետները երկրորդ հարցն են ուղղել. «Պատկերացրեք, որ դուք հիմա՝ այս տարիքում, այնուամենայնիվ հնարավորություն եք ստացել հանդիպելու ինքներդ ձեզ, ասենք, 16 տարեկան հասակում, ինչ խորհուրդներ կտայիք»։  «Միրոր» պարբերականը առանձնացրել է 30 խորհուրդ, որոնք, իհարկե, չեմ կարող ներառել այս կարճ ծրագրի շրջանակներում, բայց մի քանիսը ուզում եմ ներկայացնել։

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Ինչու ենք կաղում երջանկության հարցում

​Առաջին խորհուրդը բոլորովին օրիգինալ չէ, որովհետև արդեն վաղուց, միգուցե Հիսուս Քրիստոսի ժամանակներից կրկնվում է պատվիրանի կամ ասացվածքի ձեւով՝ վարվիր այլոց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք քեզ հետ վարվեն։ Երկրորդը զուտ գործնական խորհուրդ է, որը համընկնում է Հայաստանի կառավարության քաղաքականությանը սկսած նախկին պատգամավոր Հրանուշ Հակոբյանից մինչև մեր այսօրվա առողջապահության նախարարը՝ երբեք մի ծխիր։

​Հաջորդ խորհուրդը, որին, այո, շատ հաճախ չենք հետևում՝ միշտ կապ պահպանիր հարազատներիդ հետ։ Համաձայնե՛ք, շատ հաճախ ուղղակի պատրվակներ ենք փորձում հորինել արդարանալու համար, թե ինչու չենք շփվում։ Մյուս խորհուրդը, կարելի է ասել, քաղաքական երանգ ունի՝ միշտ քվեարկիր։ Թույլ տվեք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին։ Ես միշտ քվեարկել եմ։ Արդյոք ընտրվել են այն ուժերը կամ անձինք, ում օգտին քվեարկել եմ, այլ հարց է, բայց գոնե իրավունք եմ ունեցել ասելու՝ ես կատարել եմ քաղաքացիական պարտքս։ Եթե դա իմ ուզած արդյունքը չի տվել, իմ մեղքը չի։ Բայց այս հորդորը՝ միշտ քվեարկեք, իմ կարծիքով, շատ հրատապ է հենց այս օրերին և ուղղված է ոչ միայն ինձ, այլև ընդդիմությանը, որը պարզապես բոյկոտում է որոշ քվեարկություններ։  Կներեք, եթե ես քվեարկել եմ ձեր օգտին, ուրեմն ես քվեարկել եմ, որ դուք քվեարկեք։

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

​Ոչ ոք պատասխանատու չէ ձեր երջանկության համար, բացի ձեզնից. այս խորհրդին չեմ ուզում մանրամասն անդրադառնալ, քանզի հենց երեկվա հաղորդմանս ընթացքում հանգամանորեն խոսել եմ մարդկային երջանկության մասին։ Անցնենք առաջ։ Մի խաբիր։ Այս մի խորհրդին հետևելը բավական դժվար է, որովհետև մասնագետները փաստում են՝ սովորական մարդը օրվա ընթացքում խաբում է մոտ հինգ անգամ։ Խաբում ենք, երբ հարցնում ենք՝ ինչպես ես, այնինչ դա մեզ բոլորովին չի հետաքրքրում։ Եվ խաբում ենք, երբ նույն հարցին պատասխանում ենք` լավ եմ, այնինչ իրականում ամենևին էլ լավ չենք ու խրված ենք բազմաթիվ ու բազմապիսի պրոբլեմների մեջ։

Канцлер Германии Ангела Меркель и президент Белоруссии Александр Лукашенко в Минске - Sputnik Արմենիա
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Հաջորդը՝ մի համեմատիր քո կյանքը մյուսների հետ։ Էս մեկն, իհարկե, չափազանց կարևոր է, որովհետև եթե սկսես համեմատել ու պարզվի, օրինակ, որ դասընկերդ Հայաստանի նախագահ է դարձել,  նախկին գործընկերդ, լրագրողը՝ Հայաստանի վարչապետ, իսկ դու ապրում ես համեստ կյանքով, պարզապես դեպրեսիայից դուրս չես գա։ Եվ քանի որ ժամանակ գրեթե չմնաց, ուղղակի թվարկեմ այն խորհուրդները, որոնք 50-ն անց բրիտանացիները տված կլինեին իրենք իրենց 16 տարեկանում։

​Ավելի քիչ ժամանակ անցկացրեք համակարգչի մոտ և ավելի հաճախ շփվեք մարդկանց հետ իրական կյանքում։ Ավելի շատ գրքեր կարդացեք։ Երբեք մի զբաղվեք այն աշխատանքով, որը չեք սիրում։ Երբեք երեխա մի ունեցեք միայն ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները պահպանելու համար։ Եթե ստիպված եք գաղտնի պահել ձեր հարաբերություններն ինչ-որ մեկի հետ, հրաժարվեք նման հարաբերություններից։ Մի ամուսնացեք հանուն փողի։ Բայց այս մի խորհուրդը, որով ուզում եմ ավարտել, ինձ ամենից շատ է դուր գալիս՝ ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք։

Լրահոս
0