Հանրային տրանսպորտ, արխիվային լուսանկար

Մեծ զեղչեր ուսանողների և թոշակառուների համար. կունենա՞նք նման տրանսպորտային համակարգ

639
Եկեք անկեղծ լինենք։ Մենք՝ երևանցիներս, քաղաքակիրթ տրանսպորտ երբեք էլ չենք ունեցել։ Հիշո՞ւմ եք խորհրդային ավտոբուսները, տրոլեյբուսներն ու տրամվայները, որոնց ժամերով սպասում էինք ու գալիս էին լիքը լցված։
Կունենանք արդյոք քաղաքակիրթ տրանսպորտ

Տոմսավաճառն էլ անպայման գեր կին պիտի լիներ։ Շատ գեր։ Ու բոլորին բոթելով, հրմշտելով ինչ-որ կերպ կարողանում էր հետևից հասնել մինչև առաջին դուռը։ Կային նաև ստեղծագործ տոմսավաճառներ։ Մեկին մինչև հիմա հիշում եմ՝ կարծեմ 9 համարի տրոլեյբուսում էր աշխատում, որով սովորաբար դպրոց էի գնում։ Ամեն կանգառում ասում էր. «Քաղաքացի երևանցի, բարձրացի, տոմս ստացի, առաջ անցի…»…

Հետո սկսվեցին ավելի վատ ժամանակներ՝ չեմ ուզում մանրամասն վերհիշել, թե ինչպես էինք ազգովի տրոլեյբուս հրում կամ կախվում տրամվայի ետնամասից։ Վատ ժամանակներն ավարտվեցին, ամեն ինչ վերականգնվեց՝ լույսը, ջուրը, գազը, խայտառակ վիճակում մնաց միայն մի բան՝ Երևանի քաղաքային տրանսպորտը։ Մոտ երկու տարի առաջ հայտարարվեց՝ մի քանի ամսից կունենանք տրանսպորտային բոլորովին նոր համակարգ՝ 18 մետրանոց ավտոբուսներ, երթուղայինների իսպառ վերացում, կանգառների թվի ավելացում, երթուղիների կրճատում և այլն։ Անցավ ևս երկու տարի։ Այժմ խոսվում է 100 փոքր ավտոբուսներ գնելու մասին։ Եթե դրանց մեջ գոնե ծալապատիկ չենք կանգնելու, էլի շնորհակալ ենք։

​Բայց հասարակ քաղաքացուն ամենից շատ գլխավոր հարցն է հետաքրքրում՝ բա գրպանի վրա դա ինչպես է ազդելու, չլինի, թե այս ամենի նպատակն այն է, որ ուղևորավարձը բարձրացնեք։ Դե մենք, իհարկե, նաև կասկածամիտ ժողովուրդ ենք, իշխանություններն էլ դրան նպաստում են՝ շատ քիչ բան են ասում վճարման կարգի մասին։ Իսկ վճարման կարգը աշխարհի տարբեր քաղաքներում խիստ տարբեր է։ Օրինակ՝ Պրահայի մետրոյում, համենայնդեպս, երբ ապրում էի այդ քաղաքում, կարգն այսպիսին էր՝ հանգիստ կարող ես մտնել, ոչ մի բացվող-փակվող  հարմարանք չկա ու տեսականորեն կարող ես ժամերով երթևեկել առանց որևէ կոպեկ վճարելու։ Այսինքն՝ այնտեղ ամեն ինչ հիմնված է վստահության ու նաև քո անձնական պատասխանատվության վրա, որովհետև, ի վերջո, կարող ես բռնվել՝ հսկիչներ կան՝ բախտդ կբերի չես հանդիպի, բայց եթե բախտդ չբերի ու հանդիպես՝ խոշոր տուգանք կմուծես ու, ինչպես ժողովուրդն է ասում՝ գլխիդ կտաս՝ լավ, ինչու հիմարություն արեցի ու տոմս չգնեցի։

Ինչ կտան նոր ներկրվող ավտոբուսները երևանցիներին ու ինչպես կազդեն սակագնի վրա

​Սակայն չեմ կարծում, որ մեզ մոտ այս չեխական մոդելն է գործելու, որովհետև գոնե նախորդ իշխանություններն ակնարկում էին, որ վճարումը էլեկտրոնային համակարգով է լինելու։ Այդ էլեկտրոնային համակարգի տարբերակներից մեկին մի քանի տարի առաջ ծանոթացա Ավստրալիայի ամենամեծ քաղաքում։ Ուրեմն՝ յուրաքանչյուր սիդնեյցի ունի քարտ՝ դա կարող եք ձեռք բերել ամեն տեղ՝ խանութներում, կրպակներում, հատուկ գրասենյակներում։ Քարտն արժե տասից մինչև հարյուր դոլար, բայց դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, որովհետև այդ քարտն ընդամենը մի անգամ եք ձեռք բերում և հետո անընդհատ վերալիցքավորում եք՝ հենց որ ձեր տասը դոլարը սպառվեց, նոր փող եք նստեցնում։

​Բարձրանում եք ավտոբուս, էնտեղ հարմարանք կա, քարտը հպում եք այդ հարմարանքին և ինքը ֆիքսում է, թե դուք որ կանգառում եք նստել, հետո ավտոբուսից դուրս գալուց կրկին հպում եք քարտը այդ հարմարանքին և ինքը մեխանիկորեն հանում է ձեր քարտից ինչ-որ գումար՝ նայած թե քանի կանգառ եք գնացել։ Բայց կա մեկ օրվա համար նախատեսված շատ հստակ գումարային սահման, առաստաղ՝ օրական որքան էլ երթևեկեք, հենց որ այդ շեմին հասավ, ձեզնից այլևս գումար չի գանձվելու։ Կիրակի օրերին այդ սահմանը ընդհանրապես նվազագույն է՝ այսինքն՝ մտաք ավտոբուս, ձեզնից գանձեցին այնքան, որքան նախատեսված է ընդամենը մեկ կանգառի համար, դրանից հետո կարող եք փոխել տրանսպորտը, մետրո նստել, հետո տրամվայ՝ ձեզնից այլևս ոչինչ չի գանձվելու։ Այսինքն՝ այս համակարգը ձեզ նաև խթանում է՝ ասում է՝ կիրակի մի նստեք տանը, ճանապարհորդեք, դա գրեթե անվճար է։ Էլ չեմ ասում, որ հսկայական զեղչեր կան ուսանողների և թոշակառուների համար։ Կունենանք արդյոք նման համակարգ։ Ուզում եմ հավատալ։

Մահաբեր «Գազելները» կփոխարինվե՞ն. քաղաքապետարանում պատասխանել են Խաժակյանի մեղադրանքներին

639
թեգերը:
ավտոբուս, Ուսանող, թոշակառու, Տրանսպորտ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
Գծատերերը կաշխատեն առանց շահույթի՞. տրանսպորտի օրվա պլանի հարցը մնացել է անփոփոխ
Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները
Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները
Հանրային տրանսպորտը կգործի՞ երեկոյան ժամերին. պարզաբանում է տրանսպորտի վարչության պետը
Արմեն Դուլյան

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

226
​Եկեք անկեղծ լինենք։ Այս տարի իրականացավ  գիտնականների կանխատեսումներից մեկը՝ համավարակը փոխեց հասարակ մարդու կյանքը ողջ աշխարհում։ Էլ ինչ մարտահրավերներ են մարդկությանը սպասում առաջիկա 30 տարիներին՝ մինչև 2050 թվականը։
Առաջիկա 30 տարվա մարտահրավերները՝ եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ

Դե, կլիմայի փոփոխության և հարուստների ու աղքատների միջև ահագնացող անդունդի մասին շատ է խոսվում, բայց Բի Բի Սի ընկերությունը առանձնացրել է մի քանի մարտահրավեր, որոնք պարզապես կարող են փոխել բոլորիս կյանքը և արդեն փոխում են։

Օրինակ` սոցիալական ցանցերը։ Հեռու չգնանք՝ Facebook-ը փոխեց իր այսպես կոչված ինտերֆեյսը՝ բոլորս դժգոհ ենք։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, Facebook-ը ջահել երևույթ է՝ մոտավորապես 15 տարեկան։ Այսօր շատ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան սոցիալական ցանցերը մեր կյանքի վրա 2050 թվականին։

​Շատ ավելի արմատական հարցեր կան։ Օրինակ՝ մարդկային գեների մոդիֆիկացումը՝ նորացումը և փոփոխությունը։ Իհարկե, դրական պահեր կան։ Կարող ես այնպես փոխել մարդու ԴՆԹ-ն, որ այդ մարդը մահաբեր ինչ-ինչ հիվանդությունների դեմ իմունիտետ ձեռք բերի։ Բայց, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ, գեների մոդիֆիկացոումը նաև շատ վտանգավոր կողմեր ունի։ Այսինքն՝ դու հնարավորություն ես ստանում փոխել մարդուն։ Սկզբունքային հարց է ծագում՝ արդյոք մենք իրավունք ունենք փոխել մարդկային էությունը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Եվս մի մարտահրավեր։ Կյանքի տևողության մեծացումը։ Բնականաբար, շատ լավ է, որ մարդկանց կյանքը երկարում է։ Բայց դա իր հետ բազում պրոբլեմներ է բերում։ Բա ո՞վ պետք է հոգ տանի այդ մարդկանց մասին։ Տեսեք։ 2100 թվականին` այսինքն այս դարի վերջին, 100 տարին բոլորած մարդկանց թիվն աճելու է ավելի քան 50 անգամ։

Այսօր անհավատալի է թվում, բայց այժմվա 500 հազարի փոխարեն այդ մարդկանց թիվը հասնելու է 26 միլիոնի։ Ո՞վ է պահելու նրանց։ Ճապոնիայում ռոբոտներ են մշակում տարեցներին սպասարկելու համար։ Բայց սա խնդրի լուծում չի։ Բա կենսաթոշա՞կը։ Չէ՞ որ կտրուկ ավելանալու է կենսաթոշակառուների թիվը։​

Տրանսպորտի հարցը։ Եթե հիմա արդեն աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 6-ից հետո, Երևանում հնարավոր չէ աշխատավայրից տուն հասնել առանց խցանման մեջ ընկնելու, բա պատկերացրեք, թե ինչ է լինելու 30 տարի հետո։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ ուր որ է` մենք քաղաքակիրթ տրանսպորտ ենք ունենալու՝ հարմարավետ ավտոբուսներով։ Բայց, կներեք, այդ ավտոբուսները ինչպե՞ս են մեզ տուն հասցնելու, եթե մայրաքաղաքի բոլոր փողոցներում խցանումներ են։

Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

​Սակայն շեղվեցինք համաշխարհային մարտահրավերներից։ Մենք ծով չունենք, ուրեմն գոնե այս հարցում խնդիր էլ չունենք։ Բայց աշխարհի առափնյա որոշ քաղաքներ կարող են անցնել ջրի տակ, քանզի ծովի մակարդակն անընդհատ բարձրանում է։ Այդ պրոբլեմի առաջ արդեն հայտնվել է Մայամի քաղաքը Ամերիկայում։ Բայց խոսքը ոչ միայն կոնկրետ քաղաքների, այլև ամբողջ կղզիների մասին է։ Դրանց բնակիչներն առաջիկա տասնամյակների ընթացքում կարող են դառնալ այսպես ասած «կլիմայական փախստականներ»։​

Երկրաքաղաքական խնդիրներ։ Դրանցից մենք չենք կարող խուսափել, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, որը դժվար թե լուծում գտնի առաջիկա տարիներին։ Բայց, ախր, խնդիրներ կան ողջ աշխարհում։ Հյուսիսային Կորեան հրթիռներ է փորձարկում։ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից։ Պարզ չի, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Վենեսուելայում։ Արդյոք ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն Ամերիկան և Իրանը։ Այսօրվա խնդիրներն եմ թվարկում՝ բա ի՞նչ է լինելու առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ո՞վ կարող է կանխատեսել։​

Եվ վերջապես։ Հիմա արդեն աշխարհի տարբեր լաբորատորիաներում մշակվում են հաբեր, որոնք կարող են կտրուկ բարելավել մարդու ուղեղի գործունեությունը, այսինքն, պարզ ասած՝ ավելի խելոք դարձնել մարդուն։ Հիմա հարց՝ եթե ես փող ունեմ, կկարողանամ գնել այդ հաբերը, բա եթե փող չունե՞մ։ Էսպես հիմար էլ կմնա՞մ։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

226
թեգերը:
Տրանսպորտ, Facebook, կորոնավիրուս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (229)
Ըստ թեմայի
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ֆերդին եկեղեցում

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

296
(Թարմացված է 17:25 21.09.2020)
Արևելյան Հայաստանի սահմանին մոտ թուրքահպատակ բնակավայրերում շատ հայեր չեն ապրում։ Թուրքական իշխանությունը նրանց միտումնավոր հեռացրել է՝ փոխարենը բերելով քրդերի և ադրբեջանցիների։ Համեմատաբար շատ հայեր կան սահմանից 56կմ հեռու ընկած Բայազետում ու շրջակա բնակավայրերում։

1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ Բայազետում կար 1735 հայի և 310 տուն մահմեդականների ընտանիք: 1909 թվականին պատմական Բայազետում 1000 տուն կար, որից 350–ը հայերի ընտանիքներ էին: Ցեղասպանության ժամանակ նրանք ևս ենթարկվեցին կոտորածի ու բռնագաղթի։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մի մասը, սակայն, կարողացավ առերես կրոնափոխության կամ թուրք ու քուրդ հարևանների հետ բարեկամության շնորհիվ փրկվել։

2017-ին Բայազետում փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացա տեղացի հայերից մեկի հետ։ 30-ամյա երիտասարդին շատերն էին ճանաչում։ Հաշվապահի մասնագիտությամբ Ֆերդին ուրախությամբ միացավ մեր խմբին՝ օգնելու հասնել տեսարժան վայրեր ու զրուցելու Բայազետի հայերի մասին։

Фердин из Баязета на горе Арарат
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին

«Մենք ապրում ենք գրեթե սահմանին, և հաճախ հայրս պատմել է հայերի մասին։ Ես հայ եմ միայն մոր կողմից, բայց հայրս, որը քուրդ է, երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ համակրանքը հայերի նկատմամբ։ Հենց նա է ինձ պատմել հայերի հետ տեղի ունեցածի մասին։ Հայրս ասում էր, որ Հայաստանն աշխարհի լավագույն վայրերից մեկն է, հայերն ամենալավ ժողովուրդներից են, և ես պետք է հպարտ լինեմ, որ հայ եմ։ Երբ մանուկ հասակում խաղում էի երեխաների հետ, բոլորն ինձ ասում էին՝ հայի զավակ։ Էլի հայեր կային, որոնք ամաչում էին այդ բնորոշումից, մինչդեռ ես հպարտորեն ասում էի, որ հայ լինելը պատիվ է ինձ համար։ Ծնողներս էին ինձ այդպես ոգեշնչել։ Ես այսօր էլ հպարտությամբ եմ կրում հայ լինելու տիտղոսը»,–պատմում է Ֆերդին։

Фердин из Баязета во время молитвы в церкви Сурб Хач на острове Ахтамар
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին եկեղեցում

Բայազետցի հայ երիտասարդի հետ մեկնում ենք Արարատ լեռ։ Քաղաքը առասպելական լեռան գրեթե փեշին է։ Արարատի լանջին Ֆերդին առանձնակի ոգևորությամբ պատմում է, որ մանկության տարիներին մայրը հաճախ է իրեն ու տեղացի ուրիշ հայ երեխաների բերել այստեղ ու պատմել Նոյյան տապանի, Քրիստոսի, հայկական թագավորության մասին։ Ինքը հաճախ է Արարատի վրա երազել ուժեղ Հայաստանի մասին, որտեղ ինքը հերոսներից մեկն է։ Մանկության երազանքները հասուն տարիքում դարձել են հայերի հետ շփվելու և ազգային ավանդույթների մասին ավելին իմանալու ձգտումներ։

Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց

«Բայազետում շատ հայեր չկան, բայց եղածները լավ գիտեն, որ մի Բայազետ էլ Հայաստանում կա։ Մենք լսել ենք, որ Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները։ Գավառ քաղաքի բնակիչները 200 տարի առաջ հեռացել են հենց Բայազետից։ Ես ուզում եմ ծանոթ լինել հայկական ամբողջ պատմությանը»,–ասում է Ֆրեդին։

Նրա հետ մեկնում ենք նաև Վանի Աղթամար կղզի։ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ նկատում եմ, որ նա մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել։ Լինելով մահմեդական՝ ավելի ուշ խնդրում է իրեն սովորեցնել Տերունական աղոթքը։

Фердин из Баязета у армянского хачкара
© Sputnik / Nairi Hokhikyan
Ֆերդին մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել

Ասում է՝ մահմեդական լինելը դեռ չի նշանակում գեներից հանել քրիստոնեական արժեքները։ Ֆերդին երազում է Բայազետում բացել հայերենի խմբակներ, որտեղ հայ երեխաները կկարողանան սովորել իրենց մայրենի լեզուն։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

296
թեգերը:
Բայազետ, հայեր, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո
Ըստ թեմայի
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանին կկալանավորեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

35
(Թարմացված է 14:47 22.09.2020)
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին, եթե հայտնաբերեն, կկալանավորեն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։

Նշենք, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։

Ռոբերտ Նազարյանը միակը չէ. հանձնաժողովի նախկին անդամներ էլ են ձերբակալվել

Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը

35
թեգերը:
միջնորդություն, Դատավոր, Դատարան, կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը
Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան