Ջեմիլ Արքաշ

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

949
(Թարմացված է 09:08 14.09.2020)
Որքան տարիներով հեռանում ենք Հայոց ցեղասպանությունից, այնքան պակասում են այդ ոճրագործության ականատեսները և սարսափների միջով անցած մեր հայրենակիցները։

Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում 2012-ին ծանոթացա Հայրեթին անունով մի հայի հետ, որը, հետո պարզվեց` այնքան էլ Հայրեթին չէ։

Մշեցի Սերոբ․ այդպես են նրան կոչում տեղացի հայերը։

Армянин из Муша Сероб
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի Սերոբը

Սերոբի հայրը ծնվել էր 1908-ին։ Ապրում էր նաև 2012-ին։ Բախտ ունեցա ծանոթանալ պատմական Հայաստանում ապրող ու սեփական աչքերով պատմական բազմաթիվ իրողություններ տեսած մեր հայրենակցի հետ։

Армянин из Муша Сероб танцует с другими армянами
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի Սերոբը հոր` Ջեմիլ Արքաշի հետ

Ջեմիլ Արքաշը թեև 2012-ին 106 տարեկան էր, բայց ոտքի վրա էր։ Ավելին` սիրում էր երեկոյան քայլել Մուշի փողոցներով, նույնիսկ որդուն հաճախ խնդրում էր իրեն դաշտ տանել՝ Մշո դաշտ։ Այնտեղ կարծես յուրատեսակ կապ էր ստեղծվում Ջեմիլի և նրա նախնիների միջև։ Այդպես էր 2012-ին, նույն սովորությունը պահպանել էր նաև 2018-ին՝ 110 տարեկան հասակում։ Աղոտ, բայց հիշողության մեջ մնացել էին հայերեն բառեր ու բառակապակցություններ՝ իմալ իս, ուր կէրթաս, ինչ կէնիս։

111-летний армянин из Муша Джемил с сыном
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ջեմիլ Արքաշը

«Կոտորածների ժամանակ մենք կորցրինք բոլոր հարազատներին: Հետո ինձ պահեցին մի քուրդ ընտանիքում, ասացին, որ ես քուրդ եմ: Չնայած ինձ ամեն կերպ դաստիարակում էին քրդական ոգով, բայց ես հիշում էի, որ քուրդ չեմ, ի վերջո հայ եմ, ու հետո դա ինձ ստիպեց, որ երեխաներիս անունները հայկական դնեմ: Ես պետք է հավատարիմ մնայի իմ արմատներին։ Շատ բան չեմ հիշում կոտորածի օրերից։ Ես 7-8 տարեկան երեխա էի։ Հիշում եմ միայն, որ բոլորս փախչում էինք աջ ու ձախ` ով որտեղ թաքնվելու հնարավորություն ուներ, քանի որ բոլոր հայերին անխնա սպանում էին սրերով։ Ես արդեն չեմ հիշում, թե ինչպես ընկա խոտերի մեջ ու մնացի այնքան, որ քրդերը ինձ գտան ու պահեցին իրենց տանը»,-պատմում էր Ջեմիլը։

Նրա որդիներից մեկը՝ Սերոբը, ամուր էր կառչած ազգային արմատներին։ Կապեր էր հաստատել Հայաստանի Հանրապետության ու սփյուռքի բազմաթիվ հայերի հետ, սովորում էր հայերեն, Մուշ այցելող յուրաքանչյուր հայի հրավիրում իր տուն։

«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

50-ամյա մշեցի հայը չէր թաքցնում, որ հայ լինելը Թուրքիայում վտանգավոր է, բայց և պատվաբեր։ 2018-ի գարնանը Սերոբը հպարտորեն մատնանշում էր Մուշում իրենց ազգային ինքնության մասին խոսող հայերի օրեցօր ավելացումը։

Армянин из Муша Сероб
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի Սերոբը հայերի հետ

Այնտեղ նույնիսկ հայկական ավանդական ռազմապարեր էին պարում մշեցիները՝ այդկերպ դիմավորելով Արևելյան Հայաստանից իրենց այցելող հայրենակիցներին։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

2019-ի գարնանը Սերոբը Երևանում էր։ Օրեր առաջ 111 տարեկան հասակում մահացել էր հայրը՝ Ջեմիլ Արքաշը։ Ինքն էլ անվստահությամբ ասաց, որ վախենում է՝ այլևս չտեսնի Երևանը, քանի որ հիվանդ է, ծանր հիվանդ։

111-летний армянин из Муша Джемил
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ջեմիլ Արքաշը

2019-ի ամռանը Մուշի հայերից նամակ ստացա, որ հավերժի ճամփորդ է դարձել նաև Սերոբը՝ զավակներին ընդամենը մեկ պատգամ թողնելով՝ չմոռանաք, որ հայ եք. Հայաստանը մի օր մշեցիներին էլ տեր կկանգնի։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

949
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, հայեր, հայր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո (17)
Ըստ թեմայի
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը
«Չայկան» Arm Auto Show Expo 2018-ի ցուցադրության ժամանակ

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

165
(Թարմացված է 20:39 18.09.2020)
ՀՀ կառավարությունը որոշել է ցուցադրել Կարեն Դեմիրճյանի ծառայողական ԳԱԶ-13 ավտոմեքենան, որն առավել հայտնի է «Չայկա» անունով։ Ճիշտ է՝ մինչ ցուցադրելն այն դեռ հարկ կլինի համապատասխան տեսքի բերել, իսկ դա անգամ հռչակավոր հայ վարպետների համար դյուրին գործ չէ։

Ժամանակին Երևանում մի քանի նման «Չայկա» կար, դրանք տեղափոխում էին երկրի առաջին դեմքերին և իրավամբ կոչվում «կառավարական»։ Իրենց եղբայրակիցներից դրանք տարբերվում էին առաջին հերթին համարանիշներով, խնամված էին, հիմնականում սև գույն ունեին, լրացուցիչ լուսավորող, որոշ դեպքերում՝ նաև ձայնային սարքերի բազմազանություն։ Այս ամենը և հատուկ համարներով մեքենաների հանդեպ պետավտոտեսուչների առանձնահատուկ վերաբերմունքը, թույլ էր տալիս դասակարգել դրանք նախկին Հայկական ԽՍՀ-ի տրանսպորտային միջոցների միանգամայն առանձին խմբում։

․․․ մի հայացք գցենք ավտոտնակներին՝ նախկին Կենտկոմի, ներկայիս Ազգային Ժողովի շենքի ճարտարապետական անսամբլի անբաժանելի մասին։ Լավ եղանակին շենքի դարպասների մոտ ձանձրանում էին կանչի սպասող վարորդները՝ տարբեր տարիքի, ինտելեկտի, նախասիրությունների, երբեմն էլ տարբեր համոզմունքների տեր մարդիկ, որոնք միմյանց նման էին մի առանձնահատկությամբ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով։ «Հավասարների մեջ առաջինը», անխոս, Դեմիրճյանի «Չայկայի» վարորդն էր։ Անունը՝ Ռազմիկ։ Հմայիչ, բարեկազմ երիտասարդը սիրում էր աշխատանքի ներկայանալ այն ժամանակներում քիչ հասանելի կամուֆլյաժով։

Կենտկոմի «գարաժի» երկրորդ «Չայկան» հյուրերի համար էր, որի բանալիները վստահում էին ամենափորձառու և բոլոր առումներով(ներառյալ ալկոհոլի հետ փոխհարաբերությունները) ստուգված վարորդներին։ Հյուրերի մեքենաների հետ աշխատանքը բազմաթիվ առավելություններ ուներ, որոնք ջարդուփշուր էին անում մեկ հատիկ զգալի թերությունը՝ մշտական ղեկավարի բացակայությունը, որը, եթե խղճով մարդ էր լինում, կարող էր օգնել զանազան կենսական խնդիրների լուծման հարցում։

Автомобиль ГАЗ-14 Чайка
© Sputnik / В. Веселовский
ԳԱԶ-14, «Չայկա»

Հյուրերի «Չայկայի» վարորդի համար հյուրից որևէ բան խնդրելը կամ նրա հետ խոսակցության բռնվելը նշանակում էր ստորագրել սեփական դատավճիռը, որը հենց տեղնուտեղը ի կատար էր ածվում։ Հյուրընկալության բաժնի վարորդներից էին Սերգեյը (ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հայրը) և Մարտինը։

Հյուրերին մեքենաները տրամադրվում էին ըստ հյուրի կարգավիճակի կամ նրանց թվի։ Կարող էին ՊԱԶ ավտոբուս տրամադրել կամ «Վոլգա», բայց իսկապես լուրջ դեպքերը «Չայկա» էին ենթադրում, այն էլ՝ ավտոտեսուչների շքախմբով։

Այսպիսով՝ Մարտինին կարելի էր հանդիպել մե՛րթ Պավլովսկի մեքենաշինական գործարանի մետաղական թյուրիմացության ղեկին, մե՛րթ այսքան գովերգված «Չայկայի», որը նա համարում էր աշխարհի լավագույն ավտոմեքենան, անգամ երբ առաջին իսկ վերընթաց ճանապարհին այն սկսում էր փնչալ ու ցնցվել, իսկ հետո խայտառակ կերպով կանգ առնում ճանապարհի մեջտեղում։

Ինչն էլ հենց պատահեց երևանյան մի շոգ ամռանը՝ հունգարացի բարձրաստիճան ղեկավար Լասլո Մարոտիին և նրա կնոջը Սևան տանող ճանապարհի առաջին իսկ կիլոմետրերին։

«Չայկայի» ուժերը չհերիքեցին վերընթաց ճանապարհին և այն կանգ առավ այն տարիներին շատ սիրված «Чайный домик»-ի՝ հայտնի «Չայնիի» մոտ, և դա կարելի էր հաջողություն համարել, բայց բարձրաստիճան հյուրը միամիտներից չէր։ Ավարտելով Մոսկվայի բոլոր հնարավոր պարտիական բուհերը, ընկեր Մարոտին ոչ միայն վարժ խոսում էր ռուսերեն, այլև գիտեր ԽՍՀՄ-ի տեխնիկական առաջընթացի իրական արժեքը, ինչի հետևանքով տեխնիկական կանգառը որպես ծրագրային թեյախմություն ներկայացնելու փորձը բավականաչափ ծիծաղելի թվաց։

Իրավիճակը փրկեց «Չայնիի» տերը՝ իմ լավ ընկերներից մեկը։ Ընկեր Մարոտիին և նրա հիացած տիկնոջը նա ցուցադրեց, թե ինչպես են սովորական հայ մարդիկ դիմավորում հունգարացիներին, երբ վերջիններս ԽՄԿԿ-ի եղբայրական կուսակցության Քաղբյուրոյի անդամ են։

․․․ իրենց պարտքը կատարած «Չայկա»-ներն այսօր Հայաստանում և այլ երկրներում բացառիկ ավտոմեքենաներ հավաքողների հավաքածուներում հազվագյուտ օրինակներ են։ Բայց այն մեկը, որով Դեմիրճյանն էր երթևեկում, յուրահատուկ է՝ թեկուզ հենց միայն այն պատճառով, որ ցուցադրվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

165
թեգերը:
պաշտոնյա, վարորդ, ավտոմեքենա, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Կարեն Դեմիրճյան, ԽՍՀՄ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը
Սերժ Թանկյանը Հայաստան վերադարձավ «սև Վոլգայով»
«Ջրային» հնարքներ. էքստրեմալները լուսային շոու են կազմակերպել Վոլգայի վրա
Հայաստանի դատախազները հին «Վոլգաներով» ու «Լադաներով» չեն շրջի

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

115
(Թարմացված է 21:59 18.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Կղզի կորցնելը բոլորովին էլ հաճելի բան չէ։ Այն էլ ինչ կղզի՝ Կարիբյան տարածաշրջանի ամենահարուստ պետություններից մեկը՝ Բարբադոսը։
Գնացեք Բարբադոս, և վերջ

Բայց Մեծ Բրիտանիայի թագուհին ստիպված է լինելու համակերպվել այն մտքի հետ, որ հաջորդ տարվանից այդ պետության ղեկավարն այլևս չի լինելու, որովհետև այս շաբաթ Բարբադոսի առաջին կին վարչապետ Միա Մոթլին հայտարարեց՝ մենք որոշել ենք, որ հաջորդ տարի, երբ նշվելու է մեր անկախության 55-ամյակը, դառնալու ենք հանրապետություն և անգլիական թագուհուն այլևս մեր պետության գլուխ չենք համարելու։

Էլիզաբեթ Երկրորդի նստավայրում այս լուրը սառնասրտորեն են ընդունել։ Երկու պատճառով։ Նախ, կներեք, ինչ է իրենից ներկայացնում Բարբադոսը։ Այո, հայտնի է նրանով, որ հանրահայտ խմիչքի՝ ռոմի հայրենիքն է և, ի դեպ, մասնագետները պնդում են, որ մինչև հիմա էլ աշխարհի ամենաորակյալ ռոմը Բարբադոսում են պատրաստում։ Ու մեկ էլ իրենց ազգային կերակուրն է էկզոտիկ՝ տարբեր համեմունքներով ու տարբեր եղանակներով պատրաստված թռչող ձուկ։ Հա, ու չմոռանանք, իհարկե, Ռիհաննային, որն այս կղզուց է։ Բայց այնուամենայնիվ Բարբադոսը, կներեք, Ավստրալիա կամ Կանադա չի, որտեղ էլիզաբեթ Երկրորդը պետության գլուխ է համարվում։ Եվ նման պետությունների թիվը մոտ մեկուկես տասնյակ է։

Բուքինգհեմյան պալատի սառնասրտության երկրորդ պատճառն էլ այն է, որ այսպես կոչված Բրիտանական համագործակցություն կամ ընկերակցություն կոչվող կազմակերպությունը, այսպես ասեմ, առաձգական է՝ երկրները մեկ լքում են այն, մեկ վերադառնում։ Հիմա մի երկու օրինակ կբերեմ, բայց նախ՝ պատմական փաստեր։ Այն բանից հետո, երբ Բրիտանիան կորցրեց ամերիկյան 13 նահանգները, որոնք անկախություն հռչակեցին, բայց պահպանեց ազդեցությունը Կանադայում և Հնդկաստանում, Լոնդոնում սկսեցին մտածել՝ ինչպես կանխել երկրների անջատումը կայսրությունից, բայց միևնույն ժամանակ ինքնուրույնություն տալ գաղութներին։ Եվ 1884 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոզբերին առաջարկեց «Ազգերի ընկերակցություն» տերմինը։

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

Խոսքը, իհարկե, Բրիտանական նախագծի մասին էր, բայց այդ բառը՝ «Բրիտանական»՝ մինչև հիմա աշխատում են չօգտագործել շատ հասկանալի պատճառով՝ շրջանցելու համար այն փաստը, որ այդ համագործակցության 50-ից ավելի անդամների գերակշիռ մասը Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներն են՝ Բարբադոսի նման։ Բայց կան նաև արտառոց փաստեր՝ ժամանակին Ֆրանսիայի նախագահ Շառլ դե Գոլը առաջարկել է միանալ համագործակցության երկրներին։ Դա փաստորեն շարունակությունն էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլի նախաձեռնության՝ ստեղծել Բրիտանիայի և Ֆրանսիայի մեկ միասնական կառավարություն։ Չանցավ։ Իսրայելի նորաստեղծ պետության ղեկավար Դավիթ Բեն Գուրիոնն էլ էր ժամանակին առաջարկում միանալ Համագործակցությանը։ Էլի չանցավ։

Ու մի երկու խոսք էլ այն մասին, թե ինչու եմ այս Համագործակցությունը անվանում առաձգական։ Ախր մտնում և դուրս են գալիս։ Ամենավերջին օրինակը՝ Մալդիվյան կղզիները 2016-ին դուրս եկան, այս տարվա փետրվարին կրկին միացան Համագործակցությանը։ Ավելի հին օրինակ՝ 1972 թվականին Համագործակցությունից դուրս եկավ Պակիստանը՝ բողոքելով Բանգլադեշի անկախության ճանաչման դեմ, բայց 1989-ին Պակիստանը վերադարձավ, երևի հասկանալով, որ Բանգլադեշի միջազգային ճանաչման դեմ, ինչպես ասում են, խաղ չկա։

Իհարկե, Էլիզաբեթ Երկրորդի համար ամենամեծ կորուստը կլիներ, եթե իրեն այլևս պետության գլուխ չճանաչեին այնպիսի հզոր երկրներ, ինչպիսին են Կանադան և Ավստրալիան։ Բայց Կանադայում կարծես թե նման շարժում չկա։ Ավելին, մինչ մեզ մոտ ժամանակ առ ժամանակ վիճաբանում են այն մասին, թե ով է Հայաստանի առաջին տիկինը՝ Նիկոլ Փաշինյանի, թե Արմեն Սարգսյանի կինը, Կանադայում, ըստ որոշ աղբյուրների, առաջին տիկին է համարվում Էլիզաբեթ Երկրորդի նշանակած գլխավոր նահանգապետի կինը։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

Իսկ Ավստրալիայում նախկին կառավարություններից մեկն առաջարկել է՝ եկեք այլևս չբարձրացնենք երկիրը հանրապետություն դարձնելու և Էլիզաբեթ Երկրորդին պետության գլուխ չճանաչելու հարցն այնքան ժամանակ, մինչև այդ կինը գահակալում է։ Չնեղացնենք թագուհուն, հետո կտեսնենք։ Ու հանրությունն ընդունեց։

Եվ վերադառնալով Բարբադոսին ասեմ՝ երբ մեր ճանապարհը սև կատու է կտրում, ասում ենք՝ դա շատ վատ նշան է։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կենդանի պիտի քո ճանապարհը կտրի համարելու համար, որ դա շատ լավ նշան է։ Բարբադոսում այդպիսի կենդանի կա՝ մանգուստն է։ Հիշո՞ւմ եք Ռեդյարդ Քիփլինգի Ռիկի Տիկի Տավին։ Այ հենց այդ կենդանին է։ Ժամանակին Հնդկաստանից բերել էին որպեսզի պայքարի շաքարեղեգնի պլանտացիաները ոչնչացնող առնետների դեմ։ Բայց մի բան հաշվի չէին առել՝ ախր առնետները գիշերային կենդանիներ են, իսկ մանգուստը որսի է դուրս գալիս ցերեկը։ Միգուցե այս ձախողումը կոծկելու համար հորինեցին, թե մանգուստին հանդիպելը շատ լավ նշան է։ Չգիտեմ։ Իրականությունը պարզելու համար գնացեք Բարբադոս։

115
թեգերը:
Մեծ Բրիտանիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մի ասացվածքի «հետքերով». Աստված ստեղծել է մարդկանց, իսկ ատրճանակը նրանց հավասար է դարձրել
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 

Հայաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ

0
(Թարմացված է 18:51 19.09.2020)
Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններին մասնակցող երկրների պետական ​​դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը ներկա էին Հարավային ռազմական շրջանի (ЮВО) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միավորված խմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային  ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

Այս տարվա ռազմավարական զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ ՌՀՇԶ-ի (Ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ) մասնակիցները գտնվելու են բժիշկների հսկողության տակ։

«Հայաստանում անցկացվող «Կովկաս-2020» ՌՀՇԶ-ի մարտական-ռազմավարական գործողություններին ներգրավված է ընդհանուր առմամբ 1,5 հազար մարդ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների զորքերի (ուժերի) կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր առմամբ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:

«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թ․-ի սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների եզրափակիչ փուլը:

0
թեգերը:
Զորավարժություններ, զորք, Ռուսաստան, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված