Հայ զինծառայողը անօդաչու թռչող սարք է գործարկում

Առաքում դրոնով. ժամանակն է, որ Հայաստանը պատրաստվի անօդաչուները գործարկել խաղաղ նպատակով

197
(Թարմացված է 09:01 09.09.2020)
Գրեթե ամեն բան, որ ստեղծվում է զինվորականների համար հետագայում կիրառվում է քաղաքացիական կյանքում (հակառակն էլ է լինում)։ Հայաստանը սկսել է նոր հարվածային ԱԹՍ–ներ թեստավորել, սակայն հեռու չէ այն օրը, երբ դրանք կծառայեն բացառապես խաղաղ նպատակով։

Ասել, որ անօդաչուները մեր ժամանակների ձեռքբերում են, ճիշտ չի լինի։ Դեռևս ХIХ դարի վերջին դրանք աշխարհին ներկայացրել է սերբ Նիկոլա Տեսլան։ Ճիշտ է՝ շնորհանդեսը տեղի է ունեցել ոչ թե օդում, այլ ջրում։ Դա ռադիոկառավարվող նավակ էր, սակայն, եթե որևէ բան հնարավոր է հեռահար կարգավորել ջրի վրա, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել նաև օդում։ Այս պարզ միտքը շատ շուտով նյութականացավ։

1910 թվականին ամերիկացի Չարլզ Քեթերինգը (ինչպես տեսնում ենք հայերի մասին դեռ խոսք էլ չկար) առաջարկեց թռչող սարք ստեղծել, որը կկառավարվի ժամացույցի մեխանիզմով։ Մտահղացումը ինքնատիպ էր, քանի որ սարքը մեխանիկական կամիկաձեի դեր էր ստանձնում. որոշակի պահի այն բացում էր թևերն ու ընկնում թշնամու վրա։ Այսքանով թռչող սարքի կյանքն ավարտվում էր։

1933 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծվեց բազմակի օգտագործման առաջին ԱԹՍ-ն։ Այն կառավարվում էր նավից՝ ռադիոյով։ Բայց... բիպլանը ոչ ոքի և ոչ մի բանում չի սպառնում, այն պարզապես օդաչուների և զենիթայինների համար թիրախ է դառնում։

ՀՀ–ին ինչ է ավելի շատ պետք` դրո՞ն, թե՞ Սու. գեներալը խոսել է Սու-25-ի նոր ֆունկցիայի մասին

ԱԹՍ ստեղծողների և դրա կառուցվածքով զբաղվողների ստեղծագործ միտքը, ինչ խոսք, չի ննջում և արդեն 1942 թվականին Radioplane անգլիական ընկերությունը օդ է բարձրացնում 15 հազար անօդաչու։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ–ը շարունակում է ԱԹՍ-երի մշակումները։ Ձեռքերը ծալած չեն նստում նաև ամերիկացիները։ 2012 թվականին Միացյալ Նահանգների ՌՕՈւ սպառազինության մեջ արդեն 7 494 ԱԹՍ կար, այսօր դրանց թիվն ավելի մեծ է, բայց առաջատարի դիրքում են Ռուսաստանը, Իսրայելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիան։

Ինչո՞վ են հետաքրքիր անօդաչուները։ Նախ՝ դրանք կառավարվող ինքնաթիռներից ավելի մատչելի են, պաշտպանության համակարգի կարիք չունեն (մոռացեք օդաչուներին սովորեցնելու և նրանց վերապատրաստելու ծախսերի մասին), ավելի քիչ վառելիք են սպառում, դրանց համար թռիչքուղիներով օդանավակայաններ հարկավոր չեն։ Բացի այդ, նման սարքերն ազատ վայրէջք են կատարում ոչ ավել, քան 600 մետր փոքր թռիչքուղիների վրա, էլ չենք խոսում «միկրո» դասի անօդաչուների մասին, որոնք կարող են վայրէջք կատարել նույնիսկ Ձեր տան շեմին կամ պատուհանագոգին։

Ավարտելով մեր հոդվածի ռազմական մասը, արձանագրենք, որ ԱԹՍ–ների առումով համաշխարհային տերությունների հետ Հայաստանն, իհարկե, չի կարող մրցել, բացի այդ, մենք նման խնդիր էլ չունենք։ Մեզ երկար կհիշեն, եթե «սովորեցնենք» անօդաչուներին թռչել բացառապես խաղաղ երթուղիով։

Ի՞նչ ակնկալել ՍՈՒ–25 արդիականացված կործանիչների պայմանագրից

Այսպես՝ խոսքը «Ա» կետից, որտեղից ինչ–որ բան ենք ուզում ձեռք բերել, «Բ» կետ (ձեր տան շեմ, պատուհանագոգ), դրոնի օգնությամբ պատվերը տեղ հասցնելու մասին է։ Արդեն այսօր հանրահայտ Amazon ընկերությունը խոստանում է համացանցի միջոցով ձեռք բերված ապրանքների առաքում եթե ոչ մինչև Ձեր պատուհանագոգին, ապա գոնե տան շեմին։ Այդ ամենի համար կես ժամ է հատկացվում, պայմանով, եթե պատվիրատուն Amazon–ի պահեստից ոչ ավել, քան 15 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ գնումը չի գերազանցում 2 կգ–ն։ Միաժամանակ Amazon–ից հայտնում են, որ պատվերների 80%–ից ավելին սահմանված քաշից պակաս են լինում։

Իսկ, օրինակ, ջերմատեսիլներով (տեպլովիզոր) դրոններն արդեն այսօր են օգնում մարդկանց և կենդանիների որոնման հարցում։

Հարմա՞ր է։ Իհարկե։ Ռիսկեր կա՞ն։ Կան։ Վատագույն դեպքում Դուք կարող եք սպասել խոստացած կես ժամը, այնուհետև մեկ, հետո երկու, երեք ժամ, եթե գնումը տեղ չհասնի, ապա Դուք իրավացի եք՝ տան ճանապարհին փոստային դրոնին խոցել է դիպուկ հրաձիգը և... մնաս բարով ծանրոց։

Իսկ անցած տարի սեպտեմբերին 43-ամյա տղամարդը Փենսիլվանիա նահանգից անօդաչու էր օգտագործել` նախկին ընկերուհու տան վրա ինքնաշեն ռումբեր նետելու նպատակով։ Փոքր պայթյուն էր որոտացել։ Այսպիսի դեպքեր էլ կարող են լինել։

Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Անօդաչուների օգտագործման համար ավիատարածքի հետ կապված տեխնիկական խափանումներն էլ չեն բացառվում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե պայթյունավտանգ մարտկոցներով և սուր պտուտակներով ծանր դրոնն ընկնի խիտ բնակեցված տարածքի վրա։

Սակայն, ինչպես հայտնի է՝ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։ Հաշվի առնելով բանակի կարիքների համար դրոնաշինության հարցում Հայաստանի հաջողությունները, հավանաբար իմաստ ունի խաղաղ նպատակներով «Made in Armenia» ԱԹՍ–ների արտադրություն սկսել։

197
թեգերը:
առաքում, առաքիչ, անօդաչու թռչող սարք, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան
Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

129
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

129
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

425
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

425
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

27
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

27
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում