Արխիվային լուսանկար

Քաղաքական գործիչներին հավատալու երևույթն անուն ունի, կամ ինչու ենք վստահում սուտասաններին

265
(Թարմացված է 22:26 08.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք երբեմն հակված ենք հավատալ ստերին և հալած յուղի տեղ ընդունել սուտասանների ասածները։ Ինչու։
Ինչու ենք հավատում սուտասաններին

Հենց այս հարցին է նվիրված «Գազետա վիբորչա» լեհական թերթի հոդվածը, որը վերատպել է նաև «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականը։ Չեմ ուզում անիմաստ վեճի մեջ մտնել այն հարցի շուրջ, թե որն է սուտը և որն է ճշմարտությունը, որովհետև, ինչպես արդարացիորեն նշում է Ալաբամայի համալսարանի մասնագետ Թիմոտի Լևինը, մենք բոլորս հակված ենք հավատալ ուրիշներին, որովհետև, եթե ես փորձեմ հարցականի տակ առնել յուրաքանչյուր արտահայտություն, իմ շփումը մարդկանց հետ պարզապես անհնար կդառնա։

​Ընդամենը մի օրինակ բերեմ։ Վերջերս որոշ լրատվամիջոցներ հաղորդում տարածեցին Ստեփանակերտում իբր կայացած մի հանդիպման մասին։ Ինչու եմ ասում իբր, որովհետև գոնե ինձ համար այդպես էլ պարզ չեղավ՝ կայացե՞լ է այդ հանդիպումը, թե՞ ոչ։ Պաշտոնապես հերքվել է։ Բայց ես հո լավ գիտեմ՝ կարող եմ հանդիպել ում հետ ասես ու պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպումը կտրականապես հերքելու։ Բայց չշեղվենք։

​Քաղաքական գործիչներին անվերապահորեն հավատալու երևույթը կոչվում է «Պինոկիոյի ֆենոմեն»։ Այսինքն՝ ես միգուցե նույնիսկ կասկածում եմ, որ դուք ճիշտ եք ասում, բայց քանզի համակրանք եմ տածում ձեր հանդեպ, միևնույն է ընտրությունների ժամանակ ձայնս ձեզ կտամ։ Լեհ հեղինակը որպես օրինակ բերում է 2016 թվականի նախագահական ընտրություններն Ամերիկայում և փաստում. «Այն ժամանակ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը քարոզարշավի ժամանակ 75 տոկոսով ճիշտ էր ասում, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի ասածների 70 տոկոսը սուտ էր։ Ու նա հաղթեց։ Եվ չի բացառվում, որ կհաղթի նաեւ այս տարվա ընտրություններում»։

​Հեղինակը բերում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի օրինակը` հիշեցնելով. «Այս մարդու աշխատանքային կենսագրության առաջին հայտնի փաստն այն է, որ նրան դուրս հանեցին պարբերականներից մեկի խմբագրությունից այն բանից հետո, երբ նա պարզապես մի մեջբերում էր հորինել, որն իրականում չկար։ Եվ որտեղ է հիմա այդ մարդը՝ վարչապետի նստավայրում։ Այսինքն՝ քաղաքական գործիչը մարդկանց համար ավելի մեծ նշանակություն ունի, քան այդ քաղաքական գործչի քաղաքականությունը, և մարդիկ պատրաստ են շատ բան ներել իրենց նախընտրած անձնավորությանը»։

Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

​Ու մի փորձեք տարհամոզել մարդկանց։ Եթե որևէ մեկի վերաբերմունքն այս կամ այն գործչի հանդեպ հասնում է մոտավորապես սիրահարվածության աստիճանի, իսկ նման բան մենք ամեն օր ենք տեսնում սոցիալական ցանցերում, փորձեք կոնկրետ փաստերով համոզել այդ մարդուն, որ իր կուռքը ստում է, միանգամից կհակադարձի. «Բոլորն են ստում»։ Իսկ երբ փորձեք մեղադրել այդ կուռքին կոռուպցիայի մեջ, ի պատասխան կլսեք. «Բոլորն էլ կոռումպացված են»։

​Այսինքն՝ հսկայական նշանակություն է ձեռք բերում ձեր տրամադրվածությունը։ Քորնելի համալսարանի հոգեբան Թոմաս Գիլովիչը փաստում է. «Երբ մենք ուզում ենք հավատալ, մենք ինքներս մեզ հարցնում ենք՝ արդյոք ես կարող եմ այսինչին հավատալ։ Բավական է նույնիսկ շատ աննշան թույլատրող մղում և ես դրական պատասխան եմ տալիս սեփական հարցիս։ Մյուս կողմից, եթե ինչ-որ բան ակնհայտորեն հակասում է իմ աշխարհընկալմանը, ես ինքս ինձ այլ հարց եմ տալիս. «Արդյոք ես պետք է հավատամ այսինչին»։ Եվ այս դեպքում բավական է ունենամ մի փոքր վերապահում ու պատասխանը պատրաստ է. «Ոչ, ես այսինչին երբեք չեմ հավատա»։ Որպես օրինակ կարելի է բերել այն մարդկանց, որոնք համառորեն չեն ուզում ընդունել , որ գլոբալ ջերմացումը մարդկային գործունեության արդյունք է, թեև աշխարհի գիտնականների 99 տոկոսը պնդում է, որ դա հենց այդպես է։

​Ու վերջում մի նկատառում։ Երեկ հայաստանյան թերթերից մեկում մի հրապարակում տեսա, որը կոչվում էր. «Սուտը վայրկենաբար ճանաչելու 7 եղանակ»։ Առաջին խորհուրդը սա էր. «Եթե ձեր զրուցակիցը երկար դադարներ է վերցնում, կամ դրանք չափազանց շատ են խոսակցության ժամանակ, հավանաբար նա ստում է ու հանգամանորեն մտածում է, թե ինչ ասի»: Էլ չկարդացի։ Ինչ դադարների մասին է խոսքը, ախր այժմվա սուտասաններն այնքան սահուն են ստում։

265
թեգերը:
ԱՄՆ, սուտասան, սուտ, քաղաքականություն, քաղաքագետ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Մի ասացվածքի «հետքերով». Աստված ստեղծել է մարդկանց, իսկ ատրճանակը նրանց հավասար է դարձրել
Անհավանական տպավորիչ և բարդ․ Վարդանյան եղբայրները «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակիչում են
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

210
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

210
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

175
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

175
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

81
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

81
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար