00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր...». 38–ամյա Բագրատ Օհանյանն օգնության կարիք ունի

© Sputnik / Armenuhi MkhoyanБоксер Баграт Оганян
Боксер Баграт Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը հաղթանակ է տարել ավելի քան 250 սիրողական և 11 պրոֆեսիոնալ մենամարտերում։ Հայաստանի երիտասարդների բազմակի, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի երիտասարդների լավագույն բռնցքամարտիկ։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի– Sputnik. 38 ամյա բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանն ու նրա ընտանիքը լրջագույն խնդրի առաջ են կանգնել։ Բագրատի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է զարգանում, որի ո՛չ բուժումը, ո՛չ ցավերը մեղմող դեղերը, ո՛չ էլ մասնագետները Հայաստանում չկան:

Գյումրեցի հայտնի բռնցքամարտիկի կենսագրության մեջ հաղթական վերելքները շատ են՝ հաղթական մենամարտերի շարք՝ սիրողական ու պրոֆեսիոնալ ռինգում: Օհանյանը ոչ մի անգամ ռինգը չի լքել նոկաուտի պատճառով: Միշտ բարձր է պահել Հայաստանի դրոշը՝ հրաժարվելով հանդես գալ այլ երկրների (ԱՄՆ-ի ու Գերմանիայի) դրոշների ներքո:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյան
«Բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր...». 38–ամյա Բագրատ Օհանյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա
Բագրատ Օհանյան

2000 թվականից անցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի՝ տարբեր պայմանագրերով մենամարտել ԱՄՆ-ում, Անգլիայում ու Գերմանիայում, ու չնայած այդ երկրներում մնալու հնարավորությանն ու թույլտվությանը, Բագրատը, ինչպես կինը՝ Սանթենիկն է ասում, հայրենիքի կարոտով հետ է վերադարձել Հայաստան ու հայրենի քաղաքում անցել մարզչական աշխատանքի:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյանի պարգևները
Բագրատ Օհանյանի պարգևները - Sputnik Արմենիա
1/4
Բագրատ Օհանյանի պարգևները
© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյանի պարգևները
Բագրատ Օհանյանի պարգևները - Sputnik Արմենիա
2/4
Բագրատ Օհանյանի պարգևները
© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյանի պարգևները
Բագրատ Օհանյանի պարգևները - Sputnik Արմենիա
3/4
Բագրատ Օհանյանի պարգևները
© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյանի պարգևները
Բագրատ Օհանյանի պարգևները - Sputnik Արմենիա
4/4
Բագրատ Օհանյանի պարգևները
1/4
Բագրատ Օհանյանի պարգևները
2/4
Բագրատ Օհանյանի պարգևները
3/4
Բագրատ Օհանյանի պարգևները
4/4
Բագրատ Օհանյանի պարգևները

Ամեն ինչ լավ էր՝ սիրած աշխատանք, ընտանիք ու 2 զավակ, սակայն տարիներ առաջ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացան։ Ախտորոշումը՝ Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ՝ ԿԱՍ-ֆրոնտոտեմպորալ դեմենցիա սպեկտրի խանգարում։ Հիվանդություն, որի մասին Հայաստանում նույնիսկ առողջապահական ոլորտում են քչերը տեղյակ:

«Ամեն ինչ միամիտ ստացվեց: 2018 թվականի նոյեմբերին մի օր ոտքս ցավեց։ Մտածեցի` կանցնի, բայց հաջորդ օրը մյուսը սկսեց ցավել, հետո ցավը շատացավ ու տարածվեց ողջ մարմնովս։ Հիմա արդեն ոչ միայն դժվարությամբ եմ տեղաշարժվում, այլև ընդհանարպես չեմ քնում։ Նստած եմ լուսացնում. շուչս չի հերիքում»,–պատմում է Բագրատը:

Ասում է` ուր ասես` չեն գնացել, ում ասես` չեն դիմել: Մարդիկ ուզում են օգնել, բայց ի վիճակի չեն՝ հիվանդությունը շատերին անծանոթ է։

Կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հիվանդության մասին համացանցի օգնությամբ է ինչ–ինչ բաներ պարզել. բուժումը միայն իսրայելական կլինիկաներից մեկում է արվում: Այս հիվանդության զարգացման ընթացքը դանդաղեցնող դեղերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում չկան. հանդիպում են Գերմանիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում, բայց երկրների քաղաքացիներին են տրվում` դեղատոմսով: Բագրատի հարազատները մի քանի անգամ արտերկրից դեղորայք են ձեռք բերել (1 ամսվա դեղի համար ավելի քան 200 եվրո է պահանջվում), բայց միշտ չէ, որ հաջողվում է դա անել:

Մշուշոտ ապագա․ ինչ է սպասվում հայագիտությանը և ինչու է պետությունն անտեսում գիտնականներին

«Մի տարի շարունակ այս դռնից այն դուռն ենք գնացել՝ անարդյունք։ Ոչ մի բան օգուտ չի տալիս, բուժում այստեղ չկա, իսկ արտերկիր գնալ հիմա հնարավոր չէ, ցավը մեղմող դեղերն էլ չեն ճարվում: Ունի շնչառական ապարատի կարիք: Այս հիվանդության հանդեպ պետական որևէ մոտեցում չկա: Հիվանդները մատնված են բախտի քմահաճույքին»,-ասում է Սաթենիկը։ 

© Sputnik / Armenuhi MkhoyanԲագրատ Օհանյանը կնոջ` Սաթենիկի հետ
«Բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր...». 38–ամյա Բագրատ Օհանյանն օգնության կարիք ունի - Sputnik Արմենիա
Բագրատ Օհանյանը կնոջ` Սաթենիկի հետ

Միակ օժանդակությունը, որ այս ընթացքում ստացել են, անվասայլակն ու հենակներն են:

Ամուսնու հետ Հայաստանում բոլոր հնարավոր բուժհաստատություններում եղել են, ամենուր նույն պատասխանն է՝ բուժում չեն կարող իրականացնել: Միայն վերջերս, լինելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իմացել են, որ ցավերը մեղմել հնարավոր է այնտեղ իրականացվող ֆիզիոթերապիայի միջոցով, սակայն միայն զինվորների համար նախատեսված բուժհաստատությունում այս պարագայում ծառայությունը վճարովի է։

«1 ամսվա համար 1 մլն 250 հազար դրամ է, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է երկամսյա կուրս, ինչը մեզ համար այս պահին անհնար է, բայց չէ՞ որ ինքն էլ է զինվոր, ու Հայաստանի դրոշն է տարբեր երկրներում բարձրացրել»,-հուզված ասում է կինը:

Սաթենիկի խոսքով` ֆիզիոթերապիա իրականացնող այլ բուժհաստատություններ հրաժարվում են նման ախտորոշմամբ հիվանդի ընդունել՝ նրան չվնասելու պատճառաբանությամբ (համապատասխան սարքավորում չունեն):

Sputnik Արմենիան խնդրով դիմեց մարզի ու քաղաքի սպորտային բաժինների պատասխանատուներին: Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի ու սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը խոստացավ դիմել Բռնցքամարտի ֆեդերացիային, որպեսզի նրանք էլ նամակով դիմեն ՀՀ ՊՆ՝ հնարավորության դեպքում թույլ տալու Բագրատի ֆիզիոթերապիան Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անվճար կազմակերպելու, իսկ Շիրակի մարզպետարանի պատասխանատուն՝ Վաչիկ Վարդանյանը, խոստացավ հայտնի մարզիկին օգնելու խնդրով դիմել մարզաշխարհի ներկայացուցիչներին:

13 փողոցի գաղտնիքը. ի՞նչ է թաքնված Գյումրու հին բանտի տարածքում

Լրահոս
0