00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավթյանից մինչև Քաթանյան. ինչպես հայերը ստեղծեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցЭмблема Службы внешней разведки Российской Федерации
Эмблема Службы внешней разведки Российской Федерации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կազմավորման շատ հետաքրքիր և քիչ հայտնի պատմության, ինչպես նաև այդ գործում հայերի դերի մասին։

Նրա մասին հաճախ գրում են այսպես․ «Ծնվել է Նախիջևանի մարզում՝ Ռուսաստանի և Իրանի սահմանին, հայկական ընտանիքում»։ Հաջորդիվ նշում են ազգանուն, անուն, հայրանունը՝ Դավիդով Յակով Խրիստոֆորովիչ։ Փակագծերում ՝ (Դավթյան), ինչից հետևում է, որ հայկական ընտանիքներում հիմնականում հայ երեխաներ են ծնվում։

© Public domain / Давтян Яков ХристофоровичԴավթյան Յակով Խրիստոֆորովիչ
Դավթյանից մինչև Քաթանյան. ինչպես հայերը ստեղծեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը - Sputnik Արմենիա
Դավթյան Յակով Խրիստոֆորովիչ

Հետո երեխաները մեծանում են, դառնում չափահաս, սկսում փնտրել իրենց գործը, բայց Դավթյանի դեպքում գործն ինքը գտավ նրան՝ դարձնելով ԽՍՀՄ արտաքին հետախուզության ծառայության առաջին ղեկավարը։

Դա տեղի ունեցավ Եվգենի Պրիմակովից, Վյաչեսլավ Տրուբնիկովից, Սերգեյ Լեբեդևից շատ տարիներ առաջ, էլ չենք խոսում ԱՀԾ ներկայիս ղեկավար Սերգեյ Նարիշկինի մասին։ Հակոբ Քրիստափորի Դավթյանն այս ցուցակը գլխավորեց ուղիղ հարյուր տարի առաջ։

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

Ինչպե՞ս եղավ։ Հասկանալի է, որ առանց հեղափոխական ակտիվ պայքարի հնարավոր չէր լինի, ահա և Ռուսաստանի հետախուզության ապագա ղեկավարը դեռ «գիմնազիստ» լինելով դարձավ բոլշևիկ, քարոզեց, խանդավառվեց, հայտնվեց բանտում, իսկ գրավի դիմաց ազատ արձակվելով՝ արտագաղթեց Բելգիա։

Բրյուսելում ծանոթացավ Ինեսա Արմանսի հետ, որին Լենինի հետ մտերմության համար անվանում են «Հեղափոխության սիրուհի»։ Որոշ ժամանակ անց համաշխարհային հեղափոխության առաջնորդի սիրուհու հետ ծանոթությունն իր գործն արեց․ հենց Արմանդը Հակահեղափոխության դեմ պայքարի արտակարգ կոմիտեի ղեկավար Ձերժինսկուն խորհուրդ տվեց իր մոտ վերցնել Դավթյանին՝ իբրև «հուսալի և Կոմունիստական պարտիային նվիրված ընկերոջ, ընդ որում՝ կիրթ և մի քանի լեզվի տիրապետող»։

Եվ ահա, Դավթյանը սկսեց աշխատել «Երկաթե Ֆելիքսի» վարչությունում, բայց ոչ թե  փողոցից հայտնվեց այնտեղ, այլ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից, որտեղ նա ղեկավարեց Մերձբալթյան երկրների և Լեհաստանի վարչությունը։ Ժողկոմը երկու քայլ էր հեռու Լուբյանկայից, ինչն էլ առիթ դարձավ, որ Արտակարգ կոմիտեն, ապա նաև ՊԱԿ-ը անվանեն «մեր հարևանները»։

© Sputnik / Тер-Месропян / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԴԾ շենքը, Մոսկվա
Դավթյանից մինչև Քաթանյան. ինչպես հայերը ստեղծեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը - Sputnik Արմենիա
ՌԴ ԱԴԾ շենքը, Մոսկվա

1920 թվականի ապրիլին Արտակարգ կոմիտեի հատուկ բաժնի ներսում ստեղծեցին նոր բաժին, անվանեցին այն «օտարերկրյա», ապա որոշեցին՝ արտասահմանյան դեսպանատներում կամ Ռուսաստանում գտնվող առևտրային ներկայացուցչությունում սեփական ռեզիդենտներն ունենալ:

(Գաղտնիք չէ, որ նման մարդիկ  այսօր աշhttps://armeniasputnik.am/columnists/20200813/24061970/Yerevani-bnakfondi-patmutyuny-kam-inchpes-yerevanci-ashgheky-shahec-zoqanchi-sirty.htmlխատում են աշխարհի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում)։ Էլ ավելի հասկանալի է, որ միևնույն աշխատանքը, միայն թե ավելի բազմակողմանի, լայն ու խորը մասշտաբներով կատարում են «անլեգալները»՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի շտանդարտենֆյուրեր Շտիռլիցի նման։ Այսօր նրանց գործունեությունը կարգավորված է, մանրամասն մշակված, իսկ նախորդ դարի քսանականներին ամեն ինչ, կարելի է ասել, սկսվում էր զրոյից։

Պետրոս Պետրոսյանը պատմություններ է պատմում պատերազմի մասին - Sputnik Արմենիա
Թե ինչպես հայ հետախույզը փրկեց ռուս սպային

Աշխատանքի անցնելուն պես Դավթյանը հանկարծակի կորցրեց հետաքրքրությունը դրա նկատմամբ և վերադարձավ արտաքին քաղաքականության վարչություն՝ բացատրելով, որ այդ աշխատանքն իրեն ավելի է դուր գալիս։ Պարզվեց՝ այդպես էլ պետք էր։ Բայց հետախուզական ծառայությունն անտեր թողնել չէր կարելի, և Արտակարգ կոմիտեի օտարերկրյա բաժնի ղեկավար նշանակվեց՝ գուշակեք, թե ով՝ կրկին հայ՝ Ռուբեն Պավլովիչ Քաթանյանը։ Վերջինս Կարմիր բանակի քաղաքական վարչության պետի նախկին տեղակալն էր, ապա՝ կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։

Միկոյանի «Սպիրալը». ինչպես հայ կոնստրուկտորը հնարեց «Շաթլը»

Բայց Քաթանյանն էլ որպես գլխավոր հետախույզ երկար չծառայեց, շուտով նույն պաշտոնին վերադարձավ Հակոբ Դավթյանը (սակայն շարունակեց մնալ Արտաքին գործերի ժողկոմում գրանցված)։ Ինչո՞ւ գնաց, ինչո՞ւ եկավ։ Հավանական պատասխաններից մեկը կարող է լինել՝ առաջին դեպքում արտաքին հետախուզության ղեկավարի պարտականությունները կատարող էր, իսկ հիմա նշանակվել էր նույն պաշտոնին առանց տարատեսակ «ԺՊ»-ների։ Հնարավոր է՝ այլ պատճառներ էլ կային, բայց մեզ հայտնի չեն։

Դավթյանը արտասահմանում աշխատելու հսկայական փորձ ուներ՝ Էստոնիա, Լիտվա, Չինաստան, Տիվա, Ֆրանսիա, Իրան, Հունաստան, Լեհաստան։ Հատկապես արդյունավետ էր Դավթյանի աշխատանքը Չինաստանում, որտեղ նա լիազորված ներկայացուցիչ էր և միաժամանակ՝ ռեզիդենտ։

Ներկայացնում ենք նրա կողմից Մոսկվա ուղարկված հաղորդագրություններից մեկը․ «Մի քանի խոսք մեր հատուկ աշխատանքի մասին։ Լավ է ընթանում։ Եթե հետևում եք ուղարկված նյութերին, ապա ակնհայտ տեսնում եք, որ ես հասցրել եմ ներառել գրեթե ողջ Չինաստանը․․․ մեր կապերն ընդլայնվում են։ Ընդհանուր առմամբ համարձակորեն կարող եմ ասել, որ Հեռավոր Արևելքում սպիտակների ոչ մի քայլ ինձ անհայտ չի մնում։ Իմանում եմ ամեն ինչ և ճիշտ ժամանակին»։

․․․1937թ․-ին Դավթյանին ուղարկեցին Լեհաստանում աշխատելու, բայց շուտով Վարշավայից հետ կանչեցին Մոսկվա։ Ձերբակալություն, լեհական հետախուզության համար աշխատելու մեղադրանք, գնդակահարություն։ Ոչ առաջինն էր, ոչ վերջինը, սովորական բան է։

Ռուբեն Պավլովիչ Քաթանյանին ձերբակալեցին մեկ տարի անց։ Մեղադրեցին «արդարադատության և դատախազության օրգաններում էսերո-մենշևիկյան ահաբեկչական խմբի ստեղծման» համար։ 1938-1955թթ․ անցկացրեց բանտում, 1948-1950՝ աքսորավայրում։ 1955 թ․-ին ռեաբիլիտացվեց, անհատական թոշակ էր ստանում, մահացավ Մոսկվայում՝ 1966թ․-ին։

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

Այսօր արդեն  Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունն աշխարհում առավել պատրաստված և արդյունավետ հետախուզական կառույցներից մեկն է, որը պատրաստ է համարժեք պատասխան տալ բոլոր մարտահրավերներին։

Լրահոս
0