Երևան, արխիվային լուսանկար

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

185
(Թարմացված է 21:24 26.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Մենք շատ լուրջ ժողովրդագրական խնդիր ունենք՝ Հայաստանի բնակչությունը վերջին տասնամյակների ընթացքում չի աճում։ Սակայն նույնն է իրավիճակը ողջ աշխարհում։
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ողջ աշխարհում հակառակ միտումն է

Բերեմ շատ կոնկրետ թվեր։ Վաշինգտոն նահանգի Սիեթլի համալսարանին առընթեր գործող առողջության ցուցանիշների և գնահատման ինստիտուտի տվյալներով՝ մարդկության հեռանկարը սա է՝ մոտ կես դար հետո՝ 2064 թվականին, Երկրի բնակչության թիվը կհասնի իր գագաթնակետին և կկազմի 9,7 միլիարդ, բայց հետո կսկսի անկում ապրել և այս դարավերջին ողջ մոլորակում կապրի 8,8 միլիարդ մարդ։

​Այս հաշվարկների հիմքում ընկած է շատ պարզ մի ցուցանիշ՝ ծնելիությունը։ 1950 թվականին, այսպես ասենք, միջին տարիքի կինը լույս աշխարհ էր բերում ավելի քան չորս երեխա։ Հիմա՝ երկուսուկես երեխա։ Երբ այդ թիվը նվազում է 2,1 –ից, անխուսափելիորեն սկսվում է բնակչության նվազումը։ Ու այդ նվազումը կարող է պարզապես ահավոր լինել։ Տեսեք՝ ամերիկյան այդ ինստիտուտի հաշվարկներով՝ Ճապոնիայի բնակչությունը, որն այժմ կազմում է մոտ 120 միլիոն, կկրճատվի ավելի քան երկու անգամ և ընդամենը մի փոքր կգերազանցի 50 միլիոնը։ Իտալիայի բնակչությունն այժմ կազմում է ավելի քան 60 միլիոն։ Պատկերացրեք՝ դարավերջին Իտալիայում ապրելու է ընդամենը 28 միլիոն մարդ։ Երկու անգամ նվազելու է Հարավային Կորեայի, Թաիլանդի, Իսպանիայի և Պորտուգալիայի բնակչությունը։ Գիտեք, իհարկե, որ աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում՝ Չինաստանում, ժամանակին կիրառվում էր մեկ երեխայի սահմանափակումը, հետո վերացվեց։ Ինչու։ Որովհետև կանխատեսումներն այսպիսին են՝ այո, մոտ հինգ տարի շարունակ երկրի բնակիչների թիվը դեռ կավելանա և կհասնի մոտ մեկուկես միլիարդի, բայց հետո կտրուկ անկում է լինելու և այս դարի վերջին Չինաստանի բնակչությունը կկազմի ընդամենը 730 միլիոն։

​Մասնագետների համընդհանուր կանխատեսումը սա է։ 195 երկիր կա հիմա աշխարհում, դրանցից 183-ում բնակչությունը մինչև 2100 թվականը կրճատվելու է։ Բայց կան բացառություններ։ Խոսքը հիմնականում Աֆրիկայի մասին է։ Սահարա անապատից դեպի հարավ գտնվող երկրներում բնակչությունը կավելանա մոտ երեք անգամ։ Իսկ միայն Նիգերիայում կապրի մոտ 800 միլիոն մարդ, այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանում։ Բայց առաջատարը բոլոր դեպքերում կլինի Հնդկաստանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Սակայն աֆրիկյան երկրները իրոք բացառություններ են։ Ընդ որում՝ Աֆրիկայի դեպքում էլ պարզ չէ՝ արդյոք այսօրվա միտումները կշարունակվեն։ Որովհետև Աֆրիկան զարգանում է։ Իսկ մասնագետները փաստում են՝ նվազող ծնելիությունը ողջ աշխարհում հիմնականում պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի ու ավելի մեծ հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն և նորմալ վարձատրվող աշխատանք ստանալու։ Այսինքն՝ ինչպես նշում են որոշ փորձագետներ՝ ցածր ծնելիությունն իրականում կանանց անձնական հաջողության պատմությունն է։

​Հիմա այս ամենի հետևանքների մասին։ Առաջին հայացքից թվում է, թե մեր մոլորակի բնակիչների թվի կրճատումը շատ շահեկան է հենց մոլորակի համար՝ ավելի քիչ ենք վնաս տալու՝ անտառ քիչ ենք հատելու, ածխաթթու գազ քիչ ենք արտանետելու , ավելի քիչ ձուկ ենք բռնելու, մի խոսքով՝ բնությունը շահելու է։ Բայց սա հարցի ընդամենը մի կողմն է։ Իրականում ցածր ծնելիության պատճառով մարդկությունն, այսպես ասենք, ծերանում է, իսկ դա հսկայական սոցիալական խնդիր է։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

​Այս տարի Հայաստանի կառավարությունը կենսաթոշակները բարձրացրեց 10 տոկոսով։ Շատ լավ է, բայց բոլորն էլ հասկանում են, որ նույնիսկ այդ թոշակով տարեց մարդը չի կարող հոգալ իր կարիքները։ Այդ խղճուկ գումարը ձմեռային ամիսներին իսկի կոմունալ վճարումների համար չի բավականացնում։ Իսկ համաշխարհային վիճակագրական սպասվող տվյալներն այսպիսին են՝ 2100 թվականին մինչև 5 տարեկան երեխաների թիվը, որն այժմ կազմում է մոտ 700 միլիոն, կկրճատվի մինչև 400 միլիոն, այնինչ 80-ն անց մարդկանց թիվը, որը հիմա 150 միլիոնի էլ չի հասնում, կավելանա մի քանի անգամ և կկազմի 860 միլիոն։ Բա սրա տակից ինչպես ենք դուրս գալու։

185
թեգերը:
Վաշինգտոն, Չինաստան, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (249)
Հայաստանի ու արցախի դրոշները

Արցախի ճանաչման հեռանկարը. գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

196
​Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան շարժման մեկնարկից ավելի քան 30 տարի անց մեր պահանջների միջազգային ընդունման տեսակետից հայտնվել ենք նույն պուշկինյան կոտրած տաշտակի առջև։
Արցախի ճանաչման հեռանկարները՝ գործընթացը վաղուց է սկսվել, բայց ոչ պետությունների մակարդակով

Այսինքն՝ ինչպես այն ժամանակ՝ 80-ականների վերջերին որևէ մեկը չէր ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնպես էլ հիմա բոլորը խուսափում են այդ հարցն արծարծելուց։ Ավելի ճիշտ` խոսում են այս մասին, բայց անաչառ գերագույն դատավորի բարձրունքից։

Մի օրինակ միայն, վերջին օրինակը։ Մոսկվայի ամենահայտնի ուսումնական հաստատություններց մեկում՝ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, այսօր ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որն անդրադարձել է նաև արցախյան պատերազմին։

Հիմա տեսեք. նախ` այս կինը միանգամից էլ  զգուշացրել է՝ մենք ձեզ հետ ու ձեր առճակատման հետ գործ չունենք։ Մեջբերեմ.

«Հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում մեր կազմակերպության լիազորությունների մեջ»։

Հետո էլ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ավելացրել է՝ այդ դուք պիտի կատարեք ձեր պարտավորություները մեր առջև։ Կրկին մեջբերեմ. «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։​

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ

Երևի կարիք չկա անդրադառնալու միջազգային այլ կազմակերպությունների դիրքորոշումներին այն պարզ պատճառով, որ դրանք բացարձակ չեն տարբերվում Եվրախորհրդի այս ղեկավարի տեսակետից՝ գնացեք ինքներդ լուծեք ձեր հարցերը, մենք գործ չունենք։

Ու գիտեք՝ երբ Ադրբեջանը և Թուրքիան որոշեցին հարձակվել Արցախի, նաև Հայաստանի վրա, իմ կարծիքով` շատ լավ հաշվարկել էին, որ միջազգային բոլոր կազմակերպությունները՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ը, պահպանելով այս անտարբեր, չեզոք դիրքորոշումը, այս կամ այն կերպ խրախուսում են ագրեսորին, հարձակվողին և անտեսում են հարձակման ենթարկված կողմի շահերը։ Այսինքն՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ անտեր են թողնում անտերին։

​Իհարկե, կա նաև մեկ այլ հանգամանք՝ արդեն երկար ժամանակ է, ինչ աշխարհի տարբեր ծայրերում Արցախի ճանաչման գործընթացն այնուամենայնիվ ընթանում է, բայց ախր դա պետությունների մակարդակով չի կատարվում։

Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը

Միայն մի օրինակ բերեմ՝ դեռ 8 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է Ավստրալիայի ամենամեծ նահանգը՝ Նոր հարավային Ուելսը։ Հիմա չեմ ուզում թվարկել, թե ամերիկյան քանի նահանգների տեղական խորհրդարաններ են բանաձևեր ընդունել Արցախի օգտին։ Այլ երկրների մասին էլ չեմ ասում։ Գիտեք, իհարկե, որ օրերս նման փաստաթուղթ ընդունեց Իտալիայի` մեծությամբ երկրորդ քաղաքի խորհուրդը։

Հեռու չգնանք. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d'Armenie պարբերականին տված վերջին հարցազրույցում ասել է.

«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել»։

Մեկնաբաններից մեկը փաստել է՝ Փարիզի քաղաքապետ Իդալգոյի հայտարարությունը սկզբունքային նշանակություն ունի, եթե նույնիսկ Փարիզը ոչ թե միջազգային իրավունքի սուբյեկտ է, այլ կոնկրետ պետության մայրաքաղաք։

Այս փաստն ամենևին էլ չի նսեմացնում Փարիզի քաղաքապետի հայտարարության քաղաքական նշանակությունը։ Սա մի կողմից հուշում է, որ Եվրոպայում ձևավորվում է հզոր հանրային շարժում՝ Արցախի միջազգային ճանաչման պահանջով, մյուս կողմից ձևավորվում է միջազգային դրական համատեքստ, որն ավելի իրական է դարձնում Արցախի միջազգային ճանաչումը՝ «Անջատում՝ հանուն փրկության» դոկտրինի սահմաններում։
Եվ վերջում՝ փորձագիտական կարծիք։

Ռուսաստանյան կայքերից մեկը վերլուծական է զետեղել, որտեղ ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է մի նոր հուժկու քաղաքական  խթան և իմպուլս, որպեսզի խաղաղություն հաստատելու գործընթացը աշխուժանա ոչ թե ուժային, այլ դիվանագիտական հարթությունում։ Ջանքերն այս ուղղությամբ անպայման պետք է ակտիվացնել՝ քանի դեռ ամեն ինչ դուրս չի եկել Հարավային Կովկասի սահմաններից»,– զգուշացնում է ռուսաստանցի մեկնաբանը, որի հետ դժվար է չհամաձայնել։

Անորոշություն Բիշքեկում, կամ երբ բոլորն իրենց պատկերացնում են նախագահական նստավայրում

196
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան, անկախություն, Արցախ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (249)
Ըստ թեմայի
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է
Զինծառայողներն առաջնագծում

Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում

5378
(Թարմացված է 19:09 19.10.2020)
Առաջնագծի զինվորների համար զարթուցիչ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծությունները․ արդեն որերորդ օրն է՝ դրանք նույն ժամին են հնչում։

Փոշոտ ճանապարհն անցնում է անտառի միջով։ Գնում ենք Արցախի պաշտպանության բանակի դիրքերից մեկը․ այստեղ Ադրբեջանի ԶՈւ-ն առավելագույն դիմադրության է հանդիպել և լուրջ կորուստներ կրել։

Առաջին իսկ անցակետում մեզ զգուշացնում են օդային վտանգի մասին։ Վազքով մտնում ենք մոտակա ապաստարան։

Военнослужащие Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողներն առաջնագծում

Այնտեղ արդեն մի քանի զինվոր կա, ծանոթանում ենք, մի քանի բառ փոխանակում։ «Տեղը-տեղին» զրուցել չենք հասցնում. մեզ հայտնում են, որ կարելի է և պետք է առաջ շարժվել։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Հաջորդ «կանգառում» աշխատանքային եռուզեռ է։ Ինչ-որ մեկը մեքենաներ է նորոգում, մյուսը`մթերք դասավորում, երրորդը պատյան է անցկացնում դիպուկահար հրացանի վրա։ Հեռվում հայհոյանքներ են հնչում. ինչ-որ մեկն ինչ-որ բան սխալ է արել։

Մեր լուսանկարիչը սկսում է նկարել զինվորներին։ Սպան մոտենում է նրանցից մեկին։

«Թող տնեցիք տեսնեն, որ դու էլ ես ողջ»,- ասում է նա։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Առաջնագծի զինվորը

Նրա առջև զենքի կույտ է։ Հենց կույտ՝ կեղտոտ, չխնամված զենքեր՝ ինքնաձիգներ, գնդացիրներ, ոչ հեռու՝ նռնականետներ։ Բայց հայկական զենք չէ, այլ ադրբեջանցիներից վերցրած ռազմավարը։

Այստեղ երկար կանգ առնել չի կարելի, ուստի առաջ ենք շարժվում։ Վերջնակետը ականանետորդների դիրքն է։

Миномет
© Sputnik / Aram Nersesyan
Ականանետ

Դիրքերն ամեն օր ռմբակոծության տակ են, հայ զինվորների համար «զարթուցիչ» է ծառայում հակառակորդի հրետանին։ Ամեն օր առավոտյան ժամը 7-ին նրանք են արթնացնում մեր զինվորներին։ Մեկը ցույց է տալիս ռմբակոծությունների հետքերը` «Գրադ» և «Սմերչ» արկերի, թնդանոթների և ականանետների ռումբերից առաջացած փոսերը։

Военнослужащие Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողներն առաջնագծում

Հիմնական վտանգը ավիացիան է։ Անօդաչու թռչող սարքերն այստեղ հաճախակի հյուրեր են, բայց հիմնականում հետախուզություն են իրականացնում։ Ադրբեջանական ավիացիայի ակտիվությանը հետևում են ականանետորդները։

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

«Մենք նրանց շատ ենք խանգարում, փորձում են մեզ հասնել։ Բարեբախտաբար, առայժմ չի ստացվում»,-ասում է զինվորներից մեկը՝ Սարգիսը։

Մեկ այլ զինվոր էլ կատակում է` հիմա դիրքերին չեն խփում միայն այն պատճառով, որ լրագրողներ են եկել։

Այս դիրքում ժամկետային զինծառայողների մեծ մասը արդեն մեկ-մեկուկես տարվա ծառայողներ են։ Հասկանալու համար, թե որքան շատ են նրանք աշխատում, բավական է նայել նրանց ձեռքերին։

Руки солдата
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողի ձեռքեր

Զինծառայողները խնդրում են լուսանկարել իրենց, և հնչում է նույն արտահայտությունը. «Թող իմանան, որ մենք ողջ ենք»։

Շուրջը գեղեցիկ անտառ է, բայց արդեն հոգնել են այդ տեսարանից։ Սպասում են ծառայության ժամկետի ավարտին, սակայն կանգնելու են այստեղ այնքան, որքան պետք լինի։

Անգամ այսպիսի պայմաններին կարելի է «հարմարվել»։ Որպես անուղղակի ապացույց ինչ-որ տեղից ժպտադեմ երիտասարդ է հայտնվում՝ մինչև գոտկատեղը մերկացած ու արևային ակնոցով։ Համազգեստով զինվորների հակապատկերն է։ Պարզվում է՝ օրվա ընթացքում շունչ քաշելու ժամանակ այնուամենայնիվ լինում է։

Военнослужащий Армии обороны НКР и корреспондент Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Առաջնագծի հզորները Sputnik Արմենիայի թղթակցի հետ

Շուտով զինվորները սկսում են կատակել, հարցեր տալ․ «Ի՞նչ կա, ի՞նչ են ասում Երևանում, Ստեփանակերտում»։ Բայց գլխավոր հարցն, իհարկե, մեկն է՝ ինչ է լինելու, երբ ավարտվի պատերազմը․․․

Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում

Ավելի ուշ զրուցում ենք ավագ սպաների հետ։ Պատմում են վերջին մարտերի մանրամասները։ Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անգամ հարձակվել են հայկական դիրքերի վրա, միաժամանակ մի քանի ուղղությամբ (այդ թվում՝ չորս անգամ գերազանցող ուժերով և հատուկ նշանակության զորքերով)։ Բայց ծանր կորուստներով նահանջել են` մարտի դաշտում թողնելով ռազմավար ու Ադրբեջանի ԶՈւ-ի ծրագրերի մասին վկայող փաստաթղթեր։ Այն ծրագրերի, որոնք, իհարկե, չկարողացան իրականացնել։

Այս հատվածում երկու ադրբեջանցի զինվորականի են գերի վերցրել։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողը դիրքերում

Սպաներից մեկն ասում է, որ ադրբեջանցիները պատրաստ չեն կռվել դեմառդեմ ու որոշել են շեշտը դնել հրետանու և ավիահարվածների վրա։ Նման ռմբակոծություն, ինչպիսին վարում էին 20 օրվա ընթացքում, ամբողջ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում չի եղել։

Մյուս սպան անձամբ է տանկով ազատագրել այն դիրքերը, որոնք ադրբեջանական զինված ուժերը հաջողացրել էին գրավել առաջին օրերին։ Նա պատրաստ է ցույց տալ հակառակորդի անհաջող գրոհների արդյունքները․ մարտի դաշտում դեռ Ադրբեջանի ԶՈւ զինվորականների տասնյակ մարմիններ կան։

Военнослужащий Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Զինծառայողն առաջնագծում

Մեր զրույցը լսում է կամավորներից մեկը, որը կռվել է նաև Արցախյան առաջին պատերազմում։ Նա խնդրում է իրեն չլուսանկարել, բայց ցածրաձայն ասում է, որ հակառակորդն ավելի շատ զոհ ունի, քան նրանք ասում են։ Արցախում զինվորներին հաջողվել է մի քանի հաջող հակագրոհ իրականացնել, բայց մանրամասներն այստեղ տեղին չեն։

Սպաներից մեկը, տեսնելով իր կողմն ուղղված տեսախցիկը, մորուքն է ցույց տալիս ու ասում՝ երևի սափրվել է պետք։ Եվ իսկույն էլ քմծիծաղով ավելացնում է. «Չէ, հենց սափրվում եմ, մի վատ բան ա լինում»։ «Հաստատ»,-ավելացնում է նրա գործընկերը։

Ինչ-որ պահի հայտնվում է քահանան․ նրա մի ձեռքում խաչ է, մյուսում՝ ինքնաձիգ։

Полковой священнослужитель Армии обороны НКР
© Sputnik / Aram Nersesyan
Հոգևորականն առաջնագծում

Այնքան բան կա նրա հետ զրուցելու, բայց արդեն հեռանալու ժամանակն է․․․

5378
թեգերը:
առաջնագիծ, Զինվոր, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Նորօրյա հերոսներ. հայ քաջերն ավելի քան 2 տասնակ թշնամական զինտեխնիկա են ոչնչացրել
Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն
Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

0
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

0
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին