«Մոնա Լիզան»

Ինչպես իտալացին հայրենասիրական մղումներով գողացավ «Մոնա Լիզան»

219
(Թարմացված է 22:19 24.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պատկերացնել, որ հանցագործությունը կարելի է արդարացնել հայրենասիրական մղումներով։
Ինչպես իտալացին գողացավ «Մոնա Լիզան»՝ հայրենասիրական մղումներով

Բայց ավելի քան 100 տարի առաջ նման բան եղել է՝ իտալացին, որը գողացել էր աշխարհի երևի թե ամենահայտնի ստեղծագործությունը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», պնդել է, որ դա արել է զուտ հայրենասիրական զգացմունքներից դրդված։

​Ինչու եմ ասում՝ աշխարհի ամենահայտնի ստեղծագործությունը։ Ուղղակի էսպիսի տարածված երկընտրանքային հարցադրում կա՝ ենթադրենք, թե շենքում հրդեհ է և դուք հնարավորություն ունեք այդ շենքից դուրս բերել կամ «Ջոկոնդան», կամ կատվի ձագին: Երկուսին միասին չեք կարող փրկել. ո՞ր տարբերակը կնախընտրեք։

Համաձայնեք՝ բարդ հարց է, բայց այստեղ կարևորն այն է, որ նման հարցադրման հեղինակները ակնարկում են՝ «Մոնա Լիզա» կտավը համաշխարհային արժեք է։

​Երկու վերապահում։ Նախ, Լեոնադո դա Վինչիի գործն ամենևին էլ կտավ չէ։ Նկարիչն այդ կնոջ պատկերը հավերժացրել է տախտակի վրա։ Ով է այդ կինը՝ մինչև հիմա ստույգ հայտնի չէ։ Ամենատարածված վարկածն այն է, որ իտալացի նկարիչը պատկերել է Ֆլորենցիայի հայտնի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, որովհետև նկարի պաշտոնական անվանումը սա է՝ «Տիկին Լիզա դել Ջոկոնդոյի դիմանկարը»։

Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն

Բայց կա նաև մի անհավանական վարկած՝ այդ նկարում Լեոնարդո դա Վինչին պատկերել է ինքն իրեն՝ կանացի կերպարով։​

Շատ հետաքրքիր պատմություններ կան այս նկարի հետ կապված։ Ժամանակին Նապոլեոն Բոնապարտն է այն փակցրել իր ննջարանի պատին, բայց ի վերջո վերադարձրել է թանգարան։ Տարիների ընթացքում ոմանք փորձել են ոչնչացնել կամ վնասել այն։ Քարեր են նետել, դանակով հարվածել, քիմիական թթու հեղուկ են լցրել։

Եվ, այնուամենայնիվ, նկարն էապես չի տուժել։ Այն տուժել է ժամանակից։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն ընդամենը երկու անգամ է դուրս բերվել Լուվրից՝ 1963 թվականին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգներում, իսկ 1974 թվականին՝ Ճապոնիայում։ Սակայն երբ նկարի վրա ճաքեր հայտնաբերվեցին, Լուվրի ղեկավարությունը որոշեց՝ էլ երբեք այս նկարը մեր թանգարանից դուրս չի գա։

​Եվ, վերջապես, այս ստեղծագործության հետ կապված երկրորդ հանգամանքի մասին։ Որոշ մասնագետներ պնդում են՝ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը երբեք այսքան հայտնի չէր դառնա, եթե չլիներ Լուվրում աշխատող իտալացի Վինչենցո Պերուջին, որը հայելիների մասնագետ էր։ Պերուջին համոզված էր՝ Նապոլեոն առաջինը պարզապես ժամանակին գողացել է Իտալիայի սեփականություն հանդիսացող այս նկարը և բերել Ֆրանսիա։ Եվ ուրեմն, գլուխգործոցը պետք է վերադարձվի այն երկրին, որտեղ ստեղծվել է։​

Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1911 թվականի օգոստոսի 21-ի գիշերը, Պերուջին թաքնվում է Լուվրի պահարաններից մեկում։ Լուսաբացին մոտ դուրս է գալիս պահարանից, վերցնում է նկարը, փաթաթում այն շորի մեջ և փախչում։

Հիմա կասեք՝ բայց մի՞թե այդքան հեշտ։ Այո, հիմա Լուվրի ղեկավարությունը նկարը պահպանելու համար մի քանի միլիոն եվրո է ծախսում, իսկ ապահովագրական գումարը ամենաբարձրն է ողջ աշխարհում՝ 3 միլիարդ դոլար։ Բայց այն ժամանակ՝ անցած դարի սկզբին, Պերուջիի գործը հեշտ էր։ Մանավանդ, որ հենց այդ օրերին Լուվրը փակ էր այցելուների համար, քանզի այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում։ Եվ պատկերացրեք՝ նկարի բացակայությունը հայտնաբերվել է միայն 24 ժամ անց։
​Այս գողության հետևանքով «Մոնա Լիզան» շատ հայտնի դարձավ, որովհետև բոլոր առաջատար արևմտյան թերթերն իրենց առաջին էջերում տպագրեցին ստեղծագործության լուսանկարը։

Բոլորը վախենում էին, որ գողը կարող է պարզապես ոչնչացնել Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը։ Բայց երկու տարի անց Պերուջին նկարն առաջարկեց Ֆլորենցիայի պատկերասրահներից մեկին, սակայն ղեկավարությունը դիմեց ոստիկանությանը։ Պերուջիին դատեցին, իսկ «Մոնա Լիզան» վերադարձրեցին Լուվր։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

​Եղե՞լ եք Լուվրում։ Այնտեղ կա մի դահլիճ, որտեղ ցուցադրվում է միայն «Մոնա Լիզան»։ Երբ տարիներ առաջ մտա այդ սրահը, ինձ զարմացրեց տարօրինակ մի հանգամանք՝ տարբեր երկրներից եկած այցելուները մեջքով էին կանգնած Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցին։ Հետո միայն հասկացա՝ նրանք նկարվում էին հանրահայտ կտավի ֆոնին։ Այսինքն՝ այնքան կարևոր չի նկարը, որքան այն հանգամանքը, որ ես եղել եմ Լուվրում և տեսել եմ այդ ստեղծագործությունը։

219
թեգերը:
գողություն, դիմանկար, նկարիչ, Իտալիա, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (227)
Ըստ թեմայի
Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը
Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը
Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի
Արմեն և Նատալյա  Սահակյանները

Սեր «հայկական ձևով», կամ ինչ կարելի է երազել «արծաթե» հարսանիքից հետո

637
(Թարմացված է 07:57 18.09.2020)
Հայաստանում բնակվող և «արծաթե» հարսանիքը տոնած 11 ամուսնական զույգ պարգևատրվեց «Սիրո և հավատարմության» մեդալով։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է զույգերից մեկի հետ։

Եթե YouTube–ում կիրիլիցայով որոնեք «իշխան» բառը, հայկական հայտնի իշխան ձկան մասին հոլովակներից բացի, հնարավոր է հանդիպեք նաև Իշխան Սահակյանի հետաքրքիր տուր–վլոգերը։

Իշխանն իր ալիքում պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի մասին, և դա այն դեպքում, որ նա առաջին անգամ հայրենիք է այցելել 17 տարեկանում։ Տղան այն ժամանակ նույնիսկ հայերեն չէր խոսում, իսկ այսօր արդեն ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Իշխանի հայրն ազգությամբ հայ է, մայրը` ռուս։ Նա ծնվել և մեծացել է Ռուսաստանում, երկիր, որտեղ նրա ծնողները ծանոթացել էին, ամուսնացել և ապրել շուրջ երկու տասնամյակ։

«Նա մեծացել է մի հասարակության մեջ, որը բացարձակ այլ մտածելակերպ ունի, և մենք մտահոգվում էինք՝ արդյո՞ք կկարողանա ընտելանալ, կյանքը դասավորել։ Մինչև մեր տեղափոխվելը նա տասնյակ երկրներում է եղել, շատ է սիրում ճանապարհորդել, հիմա էլ է ճանապարհորդում` զբոսաշրջիկներին ծանոթացնում Հայաստանի հետ, վիդեոբլոգեր նկարահանում»,– պատմում են Իշխանի ծնողները։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Այս տարի «արծաթե» հարսանիքը տոնած Սահակյաններն իրենց աուտենտիկ հարսանյաց արարողությունը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի հանրակացարանում։ Ասում են՝ տոնակատարությունը բավական համեստ է եղել, միայն ուսանողական ընկերներն են մասնակցել, ծնողները չէին կարողացել ժամանել։ Իսկ Արմենն ու Նատալյան ծանոթացել են զուտ «հայկական ձևով». Նրանց ծանոթացրել են, միայն թե ոչ թե հայերը և ոչ էլ նույնիսկ ռուսները, այլ մի ծանոթ ուզբեկ կին։ Նրանց ընթրիքի է հրավիրել, փլավ հյուրասիրել։ Այդպես էլ երիտասարդները հավանել են միմյանց և սկսել հանդիպել։

Արմեն և Նատալյա  Սահակյանները ամուսնացած են արդեն քառորդ դար և միայն վերջին 6 տարին են Հայաստանում բնակվում։ Հայրենիք տեղափոխվելիս Արմենին ավելի շատ մտահոգում էր, թե ինչպես իր որոշումը կընդունի որդին ։ Կինը ծնվել է Թբիլիսիում և քաջածանոթ է «կովկասյան մենթալիտետի» բոլոր առանձնահատկություններին։  Նրան Հայաստանում դուր է գալիս և՛ եղանակը, և՛ սնունդը, և՛ մարդիկ։ Իսկ աշխատում է Նատալյան երկրի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկում` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։  Դա էլ բոլորովին պատահական է դասավորվել։

«Մի օր զբոսնում էինք Երևանում,  հասանք մի շենքի և տեսնենք` ռուսական դրոշը։ Որոշեցինք մտնել, ծանոթացանք բոլորի հետ, զրուցեցինք։ Այդպես Նատայլան աշխատանք գտավ», – ժպտալով պատմում է Արմեն Սահակյանը։

Мероприятие награждения супружеских пар по случаю российского праздника Дня семьи, любви и верности в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Ամուսնական զույգերի պարգևատրման միջոցառում Երևանում՝ նվիրված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան, Ռուսական արվեստի թանգարան

Հենց ԳՄՌԿ–ն է արդեն ավելի քան 10 տարի կազմակերպում Երևանի ամենաբարի և հուզիչ միջոցառումներից մեկը` օրինակելի ընտանիք դարձած ամուսնական զույգերի պարգևատրում։ Միջոցառումը նվիրված է համառուսաստանյան՝  Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան։ Ամեն տարի այս օրը Հայաստանում ապրող, «արծաթե» հարսանիք տոնած և ՌԴ քաղաքացիություն ունեցող (գոնե ամուսիններից մեկը) զույգերը, պարգևատրվում են «Սիրո և հավատարմության համար» մեդալով։ Այս տարի Նատալյան և Արմենը ևս համալրեցին նրանց շարքերը և արժանացան պատվավոր և միևնույն ժամանակ պատասխանատու պարգևը։

Армен и Наталья Саакяны на мероприятии награждения супружеских пар в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Արմեն և Նատալյա  Սահակյանները

«Եթե անկեղծ, մեր կյանքը նման է բարի հեքիաթի։ Որևէ մեծ խնդիր չենք ունեցել։ Գուցե, ամենաբարդ որոշումը եղել է Հայաստան տեղափոխվելը։ Սակայն այդ որոշումը համատեղ ենք կայացրել։ Միասին լավ է ցանկացած երկրում»,– վստահեցնում է Արմենը։

Սահակյանները միասին կայացնում են ոչ միայն կյանքի բարդ որոշումները, այլև կիսում կենցաղն ու հանգիստը,  ընտանի կենդանիներ խնամում, ճանապարհորդում և նույնիսկ հաղթահարում Հայաստանի դժվար բարձունքները։ Ամուսնական 25 երջանիկ տարիներից հետո զույգը մի չիրականացած երազանք ունի. ռուսական բաղնիք բացել, սկզբում իրենց և հարազատների համար, այնուհետև գուցե նաև հաջող բիզնես սկսելու նպատակով։ Բացի այդ, նրանք, ինչպես և ցանկացած ծնող Հայաստանում, երազում են որդու ամուսնության և թոռնիկներ ունենալու մասին։

Наталья Саакян на мероприятии награждения супружеских пар в Музее русского искусства (17 сентября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Արմեն և Նատալյա  Սահակյանները

 

Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը Ռուսաստանում և որոշ հետխորհրդային երկրներում տոնում են հուլիսի 8-ին։ Տոնի մայրաքաղաք համարվում է Մուրոմը, որտեղ ժամանակին ապրել են ամուսնության հովանավորներ սուրբ Պետրոսն ու Ֆևրոնիան։ Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով տոնը հետաձգվել էր։

637
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, տղա, աշխատանք, պարգևատրում, հարսանիք, սեր, հայ
Ըստ թեմայի
79 տարի միասին են. էկվադորցի 100-ն անց ամուսինները հայտնվել են Գինեսի գրքում
Իսկական տղամարդը գիտի՝ երբ հեռանալ. նախկին ամուսինների վեճը շարունակվում է
Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը
Ես հարուստ հրեա էի, իսկ նա` աղքատ հայ․ Ուրգանտի հյուրերը Մարտիրոսյան ամուսիններն են
Միգրանտների ճամբար

Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները

256
(Թարմացված է 23:11 17.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եվրամիությունը վերջին տարիներին շատ լուրջ փորձության ենթարկվեց։ Եվ խոսքն այն մասին չէ, որ այդ կառույցի պատմության ընթացքում առաջին անգամ կազմակերպությունը որոշեց լքել մի պետություն, այն էլ ինչ պետություն՝ Մեծ Բրիտանիան։

 

Եվրոպացիները երկրորդ անգամ փակել են սահմանները և պարզ չի, թե երբ կբացեն

Ավելի շուտ կարելի է ասել, որ այդ երկիրը ոչ թե դուրս է եկել, այլ արդեն որերորդ տարին է շարունակում է դուրս գալ Եվրամիությունից, որովհետև ժամանակին, երբ ստեղծվում էր եվրոպական այդ կառույցը, նախատեսված չէր դրանից դուրս գալու հստակ մեխանիզմը, և հիմա ամեն ինչ առաջին անգամ է կատարվում։ ​

Իհարկե, այսպես կոչված «Բրեքզիտը» արտառոց երևույթ է, բայց խոսքն այդ մասին չէ. դա եթե կարելի է այդպես ասել՝ մասնավոր դեպք է։ Խոսքն այն մասին է, որ վերջին տարիներին սասանվեց Եվրամիության գլխավոր, հիմնարար սկզբունքներից մեկը՝ սահմանների թափանցիկությունը։ Չէ որ Եվրամիության շրջանակներում գոյություն ունի Շենգենյան գոտին, որն ամրագրում է պետական սահմանների գրեթե իսպառ բացակայությունը, երբ, ասենք, Բեռլինից գիշերով Փարիզ գնալիս, եթե քնած ես, չես էլ զգա, որ արդեն ոչ թե Գերմանիայի, այլ Ֆրանսիայի տարածքում ես։

Ավելին՝ Դանիայի բնակիչները շաբաթավերջին նստում են լաստանավ, մոտ 20 րոպեում հասնում Շվեդիա, որտեղ ուտելիքը ավելի էժան է, գնումներ կատարում այնտեղ ու վերադառնում Դանիա, որն աշխարհի ամենաթանկ երկրներից է։ ​

Մեծ զեղչեր ուսանողների և թոշակառուների համար. կունենա՞նք նման տրանսպորտային համակարգ

Մի քանի տարի առաջ պարզվեց, որ եվրոպական սահմանների թափանցիկությունը բավական խախուտ բան է և կարող է վերանալ մեկ օրում, եթե պարզվի, որ այսինչ երկրի իշխանությունները որոշել են պարզապես փակել հարևան պետության հետ սահմանը։ Երևի հիշում եք, թե դա ինչու պատահեց։

Պատճառը Սիրիայի պատերազմն էր, երբ տասնյակ հազարավոր մարդիկ՝ փախստականներ, ճանապարհ ընկան դեպի Եվրոպա։ Ընդ որում չէին ուզում մնալ, ասենք, Բուլղարիայում, որը Եվրամիության ամենաաղքատ երկրներից մեկն է և փախստականներին ընդունելու բացարձակ որևէ մտադրություն չուներ։ Բոլորը ուզում էին հասնել Գերմանիա, որի իշխանությունները ոչ միայն Սիրիայից, այլև այլ երկրներից՝ Լիբիայից, Աֆղանստանից եկած փախստականներին, կարելի է ասել, գրկաբաց էին ընդունում։ Պարզապես մի հատված ներկայացնեմ այն ժամանակ պատրաստած իմ նյութից։

«Չեք հավատա, բայց արտառոց փաստեր կան: Գերմանիայում գոյություն ունի մի փոքրիկ գյուղ՝ Սումտե է կոչվում, մեր բազմաթիվ լքված գյուղերի նման է՝ ընդամենը 102 մարդ է ապրում, ոչ խանութ կա, ոչ փոստի բաժանմունք: Եվ Գերմանիայի իշխանությունները որոշել են այդ գյուղում ապաստան տալ 750 ներգաղթյալի: Պատկերացնում եք՝ բնիկները՝ գերմանացիները 102 հոգի են և շուտով նրանց կողքին ապրելու է 750 մարդ Սիրիայից, Աֆրիկայից, Աֆղանստանից և այլ հեռավոր վայրերից: Ու պետությունը բոլորին տեղավորելու է, ապահովելու է սնունդով և բժշկական սպասարկմամբ: Ու նրանցից ոչ մեկը Գերմանիա մտնելու իրավունք չունի: Բոլորը անօրինական են», փաստել էի այն ժամանակ։ ​

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Հիմա եվրոպական սահմանները կրկին փակվում են կամ արդեն փակվել են։ Այս անգամ կորոնավիրուսի պատճառով։ Մարտից սկսած եվրոպացիներն այլևս չեն կարողանում ազատորեն հատել սահմանը։ Ընդ որում իրավիճակը երբեմն բավական տարօրինակ է՝ ոչ թե երկու հարևան պետություններ են փակել իրենց սահմանները, այլ մեկը փակել է, մյուսը՝ ոչ։

Այսինքն՝ այս երկրից այն երկիր կարող ես հանգիստ գնալ, բայց այն երկրից այս երկիր չես կարող։ Մասնագետները փորձում են հասկանալ՝ արդյոք այս ամենն օրինական է։ Ոմանք ասում են՝ այո, օրինական է, որովհետև Եվրամիության փաստաթղթերում ամրագրված է՝ եթե որևէ պետություն գտնում է, որ իր անվտանգությունը հարցականի տակ է, կարող է փակել իր սահմանները 30 օրով և հետո երկարացնել այդ ժամկետը, բայց ոչ ավելի, քան կես տարով։

Ախր հիմա, հենց այս օրերին լրանում է այդ կես տարին։ Բա ինչ պիտի անեն եվրոպացիները։ Շատ ճիշտ եք՝ քանզի մեզ մինչև հիմա թույլ չեն տալիս ազատորեն, առանց վիզայի մտնել Եվրոպա, ինչ ուզում են՝ թող անեն։

256
թեգերը:
միգրանտ, Սահման, Եվրամիություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (227)
Ըստ թեմայի
Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը
Շիրակի մարզ, արխիվային լուսանկար

Արյունոտ վենդետա Գյումրիում. 35-ամյա տղամարդը սպանվել է 23-ամյա երիտասարդին ծեծելու համար

0
(Թարմացված է 19:46 18.09.2020)
Սպանության վայրում և նույն ժամանակահատվածում խուլիգանություն է կատարել 34-ամյա մեկ այլ գյումրեցի, անգամ բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում օրերս տեղի ունեցած 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 23-ամյա բնակիչը Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում ծեծի է ենթարկվել և մահակի հարվածներ ստացել 35-ամյա տղամարդու կողմից։

Ծեծի հետևանքով երիտասարդն արյունահոսող վնասվածքներ է ստացել։ Այնուհետև 23-ամյա երիտասարդը՝ տեղեկանալով, որ իրեն ծեծի ենթարկող տղամարդը Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում է, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր։ Վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 35-ամյա տղամարդու ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2 աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվողի «գլխի» համար պարգև են խոստանում

«Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նոր քրեական գործ է հարուցվել նաև խուլիգանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Երկու քրեական գործերը միացվել են։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու տղամարդ:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, մյուսին հարցազրույցի պահին վիրահատում էին։ Երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք:

0
թեգերը:
Քննչական կոմիտե, Մեղադրանք, հիվանդանոց, Մահ, Երիտասարդ, Սպանություն, վենդետա, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է