Կարո՞ղ եք հիշել Մոնրեալի, Մեխիկոյի, Ատլանտայի, Սիդնեյի, Պեկինի կամ Լոդոնի ամառային օլիմպիական խաղերի խորհրդանիշը։ Եթե մեր ընթերցողների շարքում հիշողներ էլ լինեն, ապա հաստատ նրանք շատ չեն։ Իսկ մոսկովյան օլիմպիական խաղերի խորհրդանիշը գիտեն նույնիսկ նրանք, ովքեր 1980 թվականին դեռ օրորոցում էին կամ անգամ ծնված էլ չէին։
Օլիմպիական խաղերի հիշվող խորհրդանիշ ստեղծելը հեշտ գործ չէ։ Իսկ 1980 թվականի խաղերի թալիսման-սիմվոլը` Միշա անունով արջուկը, ոչ միայն հիշվեց, այլև սիրվեց։ Հեղինակը մանկական գրքերի նկարազարդող Վիկտոր Չիժիկովն էր։ Ինչու՞ առհասարակ արջուկը ընտրվեց որպես օլիմպիական խաղերի թալիսման. մոսկովյան օլիմպիադայի կազմկոմիտեն որոշեց, որ այս կենդանին խորհրդանշում է լավ մարզիկին բնորոշ կարևոր հատկանիշները՝ ուժ, համառություն, ճարպկություն։
Թալիսմանը հաստատվեց 1977 թվականին և անմիջապես սկսվեց արջուկի պատկերով տարբեր հուշանվերների, նամականիշերի, նաև փափուկ խաղալիքների արտադրությունը։
Մեր տանը մեկ-երկու խաղալիք կային, որոնցով խաղալն ինձ արգելված էր։ Մեկը Գայանե անունով տիկնիկն էր։ Ծնողներս տարիներ շարունակ բալիկի երազանքով տիկնիկ էին գնել, Գայանե կոչել, մինչև իրական Գայանեն ծնվեց, բայց սա ուրիշ պատմությունն է։ Երկրորդ խաղալիքը մուգ դարչնագույն, թմբլիկ, ժպտացող արջուկն էր։ Մեր ընտանիքում հատուկ վերաբերմունք կար փափուկ գորշուկի հանդեպ։
Մայրս ամեն շաբաթ հոգատարությամբ թափ էր տալիս վրայի փոշին ու նորից իր տեղում դնում՝ բոլոր մյուս խաղալիքներից ավելի բարձր։ Անգամ երբ տանը մենակ էի մնում, չէի համարձակվում տեղաշարժել գորշուկին, միայն երբեմն զգուշությամբ ձեռք էի տալիս գունավոր ժապավենի վրա ամրացված հինգ օղակներին։ Ես էլ առանձնահատուկ պատկառանք ունեի նրա հանդեպ, ի վերջո նա մեր ընտանիքում ինձանից յոթ տարի առաջ էր հայտնվել։ Օլիմպիական արջուկ Միշան մեր տուն եկավ 1980 թվականի ձմռանը։
Միշա արջուկի՝ մեր ընտանիքում հայտնվելու պատմությունը 40 տարի անց էլ մայրիկիս ստիպում է հուզվել։ Պատվով անցկացված օլիմպիական խաղերի փառահեղ փակումը դարձավ ամենահիշվողներից ու հուզիչներից մեկը։ Երգիչներ Լև Լեշչենկոյի և Տատյանա Անցիֆերովայի կատարմամբ հնչում էր «Մնաս բարով, Մոսկվա» երգը, ու դանդաղ երկինք էր բարձրանում փուչիկներին կապված հսկայական արջուկը։ Արտասվում էին ոչ միայն հանդիսատեսներից շատերը, այլև հեռուստադիտողները, նրանց թվում` մայրս, հայրս և ավագ քույրս, որն այն ժամանակ վեց տարեկան էր։ Երբ արջուկը սկսեց աստիճանաբար անհետանալ մարդկանց ու նաև տեսախցիկների տեսադաշտից, Գայանեի լացը հեկեկոցի վերածվեց.
-Բա ու՞ր են արջուկի մաման ու պապան, ինչի՞ են թողել, որ մենակ գնա։ Չեմ ուզում, որ գնա. կգնա, կկորի։
-Չի կորի, իր մաման ու պապան կգտնեն, տուն կտանեն,- մխիթարում էր Գայանեին հայրս։
-Չէ, չեմ ուզում, որ մաման ու պապան գտնեն, ուզում եմ, որ դու գտնես, բերես մեր տուն,–լացակումած ասում էր Գայանեն։
Ու հայրս խոստացավ, որ Մոսկվա հաջորդ ուղևորության ժամանակ, ինչ էլ լինի, ինքն անձամբ կգտնի արջուկին ու իր հետ կբերի։
Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին
Օրերն ու ամիսներն անցան, բայց Գայանեն հայրիկիս խոստումը չմոռացավ։ Երբ ձմեռը եկավ,արջուկի համար անհանգստությունը բազմապատկվեց։ «Բա որ խեղճ արջուկը մրսի, հիվանդանա ու սատկի»։ Մայրս ու հայրս ձմռանը ստիպված եղան Մոսկվա մեկնել արջուկի հետևից։ Երկու-երեք օր շարունակ ոտնատակ էին տալիս Մոսկվան, բաց բոլոր խանութներում միևնույն պատասխանն էին լսում. «Արջուկները մեկ շաբաթում սպառվել են։ Հիմնականում՝ օլիմպիադայի մասնակիցներն ու հյուրերը գնել, իրենց հետ տարել են»։
Վերջապես հայտնի «Детский Мир» խանութում վաճառողուհիներից մեկը ծնողներիս «հույսի շող նվիրեց»։
«Ես մեր գյուղի հանրախանութում երեկ երեկոյան տեսել եմ ձեր փնտրած արջուկից։ Վերջին մեկ հատն էր մնացել։ Բայց իմ գյուղն այստեղից հեռու է, չեք գտնի»։
Կարծում եմ՝ եթե նույնիսկ արջուկի հետևից ծնողներս ստիպված լինեին Մագադան մեկնել, ապա առանց մտածելու դա կանեին։ Այդպես, ռուսաստանյան խոր ձմռանը նրանք ավտոբուսով գնացին, հասան «Հյուսիսային» կոչվող ավան ու քսան ռուբլու դիմաց վերջապես «փրկեցին» օլիմպիական արջուկին։
Թե ինչ եղավ երկինք բարձրացած Միշա արջուկի հետ, տարբեր պատմություններ կան. մեկն ասում է, թե Մոսկվայից ոչ հեռու անտառում է ընկել, մյուսները՝ Վորոբյովյան լեռներում։ Ասում են նաև, որ նույն տարվա աշնանը գերմանացիները ցանկություն են հայտնել գնելու արջուկին հարյուր հազար գերմանական մարկով, սակայն խորհրդային իշխանությունները հրաժարվել են այն վաճառել։ Որոշ ժամանակ արջուկը ցուցադրված է եղել Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Պատանի տեխնիկի» տաղավարում։
Կան տեղեկություններ, որ ցուցադրված է եղել ոչ թե բնօրինակը, այլ հերոս Միշայի կրկնօրինակը, որովհետև իրական Միշան «վայրէջք կատարելիս» վնասվել էր։ Ասում են՝ վերջին անգամ իսկական արջուկին տեսել են Օլիմպիական կոմիտեի պահեստում, թե ինչ է եղել դրանից հետո նրա հետ, անհայտ է։ Իսկ օլիմպիական թալիսման-խորհրդանիշ արջուկների պատկերով պատրաստված իրերը խորհրդային հայտնի որակն ունեին, հետևաբար չորս տասնամյակ անց էլ դրանցից շատերը շարունակում են պահվել աշխարհի տարբեր երկրներում՝ տարբեր ազգությունների ընտանիքներում։
Հիշում եք երևի՝ մի քանի տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հանել իր երկրի անվանման վերջին «ստանը», հիմնավորելով՝ ախր «ստանը» նշանակում է, որ մենք հետամնաց ասիական երկիր ենք։ Ի վերջո երկրի անունը չփոխվեց, փոխվեց մայրաքաղաք Աստանայի անունը, այն անվանվեց Նուր-Սուլթան։
Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, նման մի առաջարկություն էր արել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ասում էր՝ եկեք Հայաստանն անվանենք Արմենիա։ Էս դեպքում գոնե ինչ-որ տրամաբանություն կար, որովհետեւ եթե Ղազախստանին դրսում էլ են Ղազախստան անվանում, ապա Հայաստանն արտերկրում հայտնի է հենց որպես Արմենիա։
ԲիԲիՍի-ն հիշեցնում է մի միջադեպի մասին, որը պատահել է 2011 թվականին։ Պաշտոնական այցով ժամանելով Մյանմա` այն ժամանակվա պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը շատ նուրբ իրավիճակում հայտնվեց։ Տասնամյակներ շարունակ այդ երկիրը, որն, ինչպես հիշում եք առաջ կոչվում էր Բիրմա, ղեկավարում էին զինվորականները։ Հիմա սկսվել էր ազատականացումը և իշխանությունները պետությունն անվանել էին Մյանմա։ Սակայն ամերիկյան վարչակազմը որոշել էր շարունակել անվանել երկիրը Բիրմա։ Հիմա ինչ պետք է աներ խեղճ Քլինտոնը։ Ասես Բիրմա՝ կվիրավորես տեղի իշխանություններին, ասես Մյանմա՝ խիստ նկատողություն կստանաս Աերիկայում ։ Ու Քլինթոնը գտավ ելքը՝ ո՛չ Բիրմա էր ասում, ո՛չ էլ Մյանմա, այլ պարզապես «այս երկիրը»։ Համաձայնեք, խելոք կին է, ափսոս նախագահ չդարձավ։
Հիմա ասիական մեկ այլ պետության մասին։ Երևի հիշում եք Հնդկաստանի ափերի մոտ գտնվող այդ մեծ կղզին կոչվում էր Ցեյլոն։ Դեռ 16-րդ դարում էին պորտուգալացիներն այն այդպես անվանել։ Հետո կղզին անցել էր հոլանդացիներին,վերջում էլ բրիտանացիներին, բայց Ցեյլոն անունը պահպանվել էր։ Եվ միայն անցած դարի 70-ական թվականներին, վերականգնելով պատմական արդարությունը, երկրի իշխանությունները սկզբում կղզին անվանեցին Շրի Լանկա, վերջում էլ՝Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն։ Եվ այնուամենայնիվ ողջ աշխարհը բուրումնավետ տաք հեղուկը գավաթի մեջ լցնելիս` ասում է. «Ինչ լավն է Ցեյլոնի թեյը»։
«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք
Կարող եմ թվարկել այն երկրները, որոնք անվանափոխվել են։ Նախկին Հարավային Ռոդեզիան այժմ դարձել է Զիմբաբվե, նախկին Ֆրանսիական Սուդանը՝ Մալի, Լատինական Ամերիկայում գտնվող Բրիտանական Հոնդուրասը՝ Բելիզ, իսկ նախկին Վերին Վոլտան՝ Բուրկինա Ֆասո։ Պատկերացրեք` կան երկրներ, որոնք մի քանի անգամ են փոխել անվանումը։ Նման պետություններից է Կամբոջան, որը մի ժամանակ դարձավ Կխմերյան Հանրապետություն, հետո Դեմոկրատական Կամպուչիա եւ վերջապես կրկին Կամբոջա։
Մեր հարևանի մասին։ Այնտեղ չեն դադարում վեճերը՝ Ջորջիա՞, թե՞ Սաքարթվելո։ Համաձայնեք՝ Սաքարթվելո շատ գեղեցիկ է հնչում։ Եվ բացի այդ, մի հատ Ջորջիա նաև Ամերիկայում կա։ Ի դեպ մի քանի օր առաջ Լիտվան պաշտոնապես հաստատել է Վրաստանի Սաքարթվելո անունը։ Բայց ամենահետաքրքիր դեպքը երևի կապված է Նոր Զելանդիայի հետ։ Տարիներ շարունակ այնտեղի ակտիվիստները պայքար են մղում, որպեսզի իրենց երկիրը կոչվի շատ տարօրինակ մի բառով՝ փորձեք արտասանել՝ Աօտեարօա։ Բովանդակությունն էլ է նույնքան տարօրինակ ու արտառոց՝ երկար սպիտակ ամպի երկիր։ Սա բնիկ ժողովրդի՝ մաորիների լեզվով է, որոնք այս կղզում ապրում էին մինչև անգլիացիների ժամանումը և որոնց նկատմամբ բրիտանացիները մեղքի զգացում ունեն, որովհետեւ կոտորել էին թե՛ այստեղ, թե՛ Ավստրալիայում։
Եվ, վերջապես, այսպես ասած ստիպողական անվանափոխության մասին։ 30 տարի է որպես անկախ պետություն գոյություն ուներ Մակեդոնիան։ 30 տարի շարունակ բողոքում էին հույները՝ ինչպես թե Մակեդոնիա, բոլորին հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հույն է եղել, փոխեք ձեր երկրի անունը։ Մակեդոնիայի իշխանությունները անընդհատ ընդդիմանում էին, մինչև Հունաստանը պարզապես կոշտ պայման դրեց՝ կամ տեղի եք տալիս, կամ մենք թույլ չենք տալիս ձեր մուտքը Եվրամիության և ՆԱՏՕ։ Գտնվեց կոմպրոմիսային տարբերակ՝ երկիրն անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։ Եթե կարծում եք, թե կողմերը գոհ են, չարաչար սխալվում եք։ Մակեդոնացիները գոհ չեն, որ իրենց Հյուսիսային են անվանում, հույները Մակեդոնիա բառից են բողոքում։
Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։
80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։
Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։
Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։
Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։
Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար
Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։
60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավար Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։
Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։
Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։
Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։
Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը
Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․
Համբարձում Կանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։
Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Կանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։
․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Կանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։
«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։
-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։
Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից
Կանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Կանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Կանդիլյանը։
Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։
Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։
Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։
Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին
Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին համեմատել է հայտնի կանանց դեմքերի համաչափությունը ոսկե հատման կանոնի հետ։
Մաթեմատիկական հավասարությունը մշակվել է հին հույների կողմից. այն դիտարկում է դեմքի կատարյալ համաչափությունը որպես 3:2:3։ Դեմքի հարաբերակցությունը որոշվում է քթի հանդեպ ճակատի, ծնոտի հանդեպ՝ քթի վերլուծության ճանապարհով։
Հենց այդ հաշվարկների շնորհիվ է ցանկում հայտնվել Քիմ Քարդաշյանը․ «Նրա դեպքի կառուցվածքը շուռ տված եռանկյունի է հիշեցնում։ Դա հաճախ որպես ամենացանկալի դեմքի ձևի օրինակ են բերում», - ասել է բժիշկ Ֆրատին, չբացառելով, որ աստղը պլաստիկ վիրաբույժների օգնության է դիմել։
Ձնածածկ Ֆրանսիան․ գեղեցիկ լուսանկարներ հեքիաթային երկրից
Ամենայն հավանականությամբ` քթի ծայրի ռինոպլաստիկայի օգնությանն է դիմել նաև արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը նույնպես հայտնվել է Ֆրատիի ցանկում։ Նրա կարծիքով՝ Սասեքսի դքսուհին Դիսնեյի արքայադստեր դեմք ունի։
«Կատարյալների» ցանկում են հայտնվել նաև հեռուստաաստղեր Հոլի Ուիլոուբին ու Սյուզաննա Ռիդը, նաև դերասանուհի Միշել Կիգանը։
Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով
Դերասանուհի Քիմ Քարդաշյան
Դերասանուհի Միշել Կիգան
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ
Դերասանուհի Ամանդա Հոլդեն
Երգչուհի Ռիտա Օրա
Քեմբրիջի դքսուհի Կեյթ Միդլթոն
Անգլիացի հաղորդավարուհի Սյուզանա Ռայդ
Բրիտանացի հեռուստաաստղ Բիլի Ֆայերս
Բրիտանացի դերասանուհի Հոլի Ուիլոբի