00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խարիզմատիկ Ժան Տատլյանը, կամ ինչպես էին «ֆրանսիական դևերը» պարում հայի գինետանը

© Sputnik / Arpi BeglaryanЖан Татлян
Жан Татлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժան Տատլյանին արտերկրում անվանում էին «Լենինգրադյան Ազնավուր» և առաջին խորհրդային շանսոնյե, իսկ ԽՍՀՄ–ում նրա անունն ամեն կերպ ջանում էին մոռացության մատնել։ Լեգենդար երգիչն այսօր տոնում է ծննդյան 77-ամյակը։

Կան մարդիկ, որոնք ծնվել են, որպեսզի հաջողության հասնեն։ Անկախ կյանքի հանգամանքներից։ Իրենց տաղանդի և բնատուր հմայքի շնորհիվ նրանք ամեն ինչին կարծես հեշտությամբ են հասնում։

1943 թվականի օգոստոսի 1-ին ծնվեց մի հայ, որին կյանքը որևէ հատկանշական բան կարծես թե չէր խոստանում։ Նրա պարագայում պարզապես ապահովված կյանքով ապրելն արդեն իսկ կարող էր մեծ հաջողություն համարվել։ Ինքներդ դատեք. ո՛չ  ժամանակներն էին բարենպաստ, ո՛չ էլ կյանքի հանգամանքները...

Հայրենադարձության դժվարությունները

Ժան Տատլյանի ծնողները, փրկվելով Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից, հայտնվեցին Հունաստանում։ Սակայն երբ տղան հինգ տարեկան էր, ընտանիքը որոշեց Հայաստան տեղափոխվել։

Ապագա շանսոնյեի հայրը Հունաստանում գործարան և սեփական խանութ ուներ։ Բայց նա մեծ հայրենասեր էր. հիշում էր իր ծագման մասին, երեխաներին դաստիարակում ազգային ավանդույթների համաձայն։ Եվ երբ 1947 թվականին ստալինյան քարոզը բոլոր հայերին Խորհրդային Հայաստան կանչեց, նա մեկնելու որոշում կայացրեց։ Սալոնիկում կոպեկներով վաճառեց բիզնեսն ու ընտանիքին տեղափոխեց Երևան։

© Sputnik / Arpi BeglaryanԺան Տատլյան
Խարիզմատիկ Ժան Տատլյանը, կամ ինչպես էին «ֆրանսիական դևերը» պարում հայի գինետանը - Sputnik Արմենիա
Ժան Տատլյան

Սակայն խոստացած բարգավաճող Հայաստանի փոխարեն, որտեղ ամեն ինչ պետք է առատ լիներ, Տատլյանը հայտնվեց մի հանրապետությունում, որտեղ չկար ոչինչ։

«Նույնիսկ հաց չէիր կարող գնել», – ավելի վաղ Sputnik–ին տված հարցազրույցում պատմել է երգիչը։

Հունաստանից հետո տարբերությունը չափազանց մեծ էր։ Ստիպված էին հարմարվել նոր կյանքին։ Սակայն շուտով ընտանիքը տեղափոխվեց Սուխում, ծովին մոտ։

Այվազովսկին զտարյուն հայ է, կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում

Պատանի Ժանը երաժշտության հանդեպ սեր ուներ դեռ վաղ մանկուց. դպրոցում գեղարվեստական ինքնագործունեության էր մասնակցում։ Իսկ երբ արձակուրդներին վաստակեց առաջին գումարը, իր համար կիթառ գնեց։ Հետո ինքնուրույն նվագել սովորեց և շուտով մի քառյակում կիթառահար ընդունվեց։ Երբեմն նա երգում էր, ինչը շատ էր դուր գալիս հանդիսատեսին։ Բայց տղան արդեն այն ժամանակ հստակ գիտակցում էր. առանց կրթության` բեմի վրա հաջողության հասնելը դժվար կլինի։

Կիևում նա ընդունվեց էստրադային և կրկեսային ուսումնարան, որն ավարտեց 1961 թվականին։ Ավարտելուց անմիջապես հետո դարձավ Հայաստանի պետական ջազ–նվագախմբի մենակատար։ Սակայն ավելի ուշ տեղափոխվեց Լենինգրադ, որտեղ ստեղծեց սեփական նվագախումբը։

Ոչ թե կյանք էր, այլ երազանք

Նույնիսկ հայրենադարձի որդի լինելով, արդեն 20 տարեկանում Ժանը կարողացավ ԽՍՀՄ–ում խելացնոր հաջողության հասնել։ Նրա կատարմամբ երգերն անմիջապես հիթ էին դառնում։ Դրանք հնչում էին բաց պատուհաններից, պարահրապարակներում, ռեստորաններում... Դրանց թվում էին «Փողոցային լապտերներ» («Уличные фонари»), «Աշնանային լույս» («Осенний свет»), «Երգ ձնհալի մասին» («Песенка о капели»), «Հին աշտարակ» («Старая башня»), ինչպես նաև Մոսկվայի ոչ պաշտոնական հիմնը` «Աշխարհի լավագույն քաղաքը» («Лучший город земли») երգը։ Այո՛, հենց Ժան Տատլյանն է առաջինը կատարել այդ հայտնի ստեղծագործությունը, որը լայն հանրությունն այնուամենայնիվ հիշեց Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ։ Սակայն այդ մասին մի փոքր ուշ։ Իսկ հիմա դեռ հավելենք, որ Տատլյանի թողարկած ձայնապնակների քանակը գերազանցեց 50 մլն–ը։

«Ես ունեի այն ամենն, ինչի մասին այն ժամանակ միայն երազել կարելի էր. փառք, մեծ թվով համերգներ, փող, բնակարան Լենինգրադի կենտրոնում, թանկարժեք ավտոմեքենաներ և նույնիսկ սեփական զբոսանավ», – հիշել է երգիչը հարցազրույցներից մեկում։

Վառ ու տաղանդավոր․ ովքե՞ր են Հոլիվուդի ամենահեռանկարային հայերը

Սակայն երիտասարդի ձգտումները Միության սահմաններից շատ ավելի հեռուն էին գնում։

Եվ կրկին ամեն ինչ զրոյից

70-ականների սկզբին Ժանը թողեց Պիտերը հանուն Փարիզի։ Եվ Միությունում հանրահռչակ կատարողը ստիպված էր կյանքն ու կարիերան սկսել զրոյից։ Նա նույնիսկ ֆրանսերեն չգիտեր։ Սակայն շուտով երիտասարդ հայը ոչ միայն տիրապետեց լեզվին, այլև ճանաչում և անհրաժեշտ ծանոթություններ ձեռք բերեց։

Շառլի ելույթը Ֆրանկոֆոն երկրների կազմակերպության նախաձեռնած համերգի ժամանակ. 13 մարտի 2018 թ. - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին

Ամեն ինչ սկսվեց «Մոսկովյան աստղը» («Московская звезда»), «Ռասպուտին» և «Ցարևիչ» գինետներում նրա ելույթներից։ Հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատեց նրա արվեստը։ Սեփական երգերի կատարման հետ մեկտեղ Ժան Տատլյանի երգացանկի զգալի մասը հայկական, գնչուական և ռուսական ժողովրդական երգերն էին կազմում։

Որոշ ժամանակ անց նա նույնիսկ սեփական ռեստորանը բացեց Փարիզի կենտրոնում` Հաղթական կամարի մերձակայքում։ Իսկ «Երկու կիթառ» ռեստորան հաճախակի այցելող հյուրերի թվում էին Շառլ Ազնավուրն ու Ժորժ Գարվարենցը (մեծն շանսոնյեի քրոջ ամուսինը, որի հետ նրանք բազմաթիվ երգեր են ստեղծել), Միշել Մորգանը, Միշել Մերսյեն, Լայզա Մինելլին, Էնթոնի Քուինը, ինչպես նաև փարիզյան բոմոնդի մի շարք այլ ներկայացուցիչներ։

Ինչպես հիշում էր հայտնի քանդակագործ Միխայիլ Շեմյակինը, հերթական գիշերային զբոսանքից հետո Փարիզում նրանք Վլադիմիր Վիսոցկու հետ հայտնվեցին Ժան Տատլյանի «Երկու կիթառ» ռեստորանում։ Այդ այցից հետո ծնվեց Վիսոցկու «Ֆրանսիական դևեր» երգը։

Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին

Ընդհանուր առմամբ, սակայն, Միության մարդիկ վախենում էին այնտեղ մտնել, չէ՞ որ ՊԱԿ–ը Ժանին «ժողովրդի թշնամի» էր  հայտարարել։ Այդ ժամանակ էլ վաճառքից հանվեցին բոլոր ձայնագրությունները, ալբոմները և նույնիսկ երգերի տեքստերը, ոչնչացվեցին նրա համերգային ձայնագրությունները։ Այդ է պատճառը, որ «Աշխարհի լավագույն քաղաքը» («Лучший город земли») ստեղծագործությունը բոլորը հիշում են Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ։ Պահպանվել է Տատլյանի երաժշտական ժառանգության միայն մի փոքր մասը։

Անկախ դրանից, փառքն ամենուր հետապնդում էր նրան։ Այդպես շանսոնյեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լաս Վեգասի լավագույն խաղատներից մեկի` Imperial Palace–ի հետ, որտեղ ելույթ էր ունենում տարվա մեջ 180 օր։ Մինչ օրս չի  եղել որևէ էստրադային կատարող Ռուսաստանից կամ, առավել ևս, Խորհրդային Միությունից, որն այդքան մենահամերգներ ունենար այդ խոշորագույն խաղատանը։

1987 թվականին ամերիկյան New York Magazine ամսագիրը գրեց. «Ժան Տատլյանը եթե ոչ ռուսաստանյան Ֆրենկ Սինատրան, ապա Բարի Մանիլոուն է` հաստատ»։

Վերադարձ

1990-ականների սկզբին երգիչը Սանկտ Պետերբուրգ ժամանեց և 7 համերգ տվեց լեփ– լեցուն դահլիճներում։  10 տարի անց նա կրկին հյուրախաղերով ժամանեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք։  Նրա հայտնվելը մեծ արձագանք ունեցավ մամուլում, և երգիչը որոշեց Ռուսաստան վերադառնալ։

Поэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа) - Sputnik Արմենիա
Անարդարացիորեն մոռացված Առնո Բաբաջանյանը, կամ ումից պետք է օրինակ վերցնեն հայ մագնատները

Այսօր Ժան Տատլյանը շարունակում է հանդես գալ համերգներով, երգեր է գրում, սակայն այդքանով նրա գործունեությունը չի սահմանափակվում։ Շանսոնյեն նաև խոհանոցի մեծ սիրահար է. նրա մայրը հիանալի էր պատրաստում և ժամանակին նրան շատ բան է սովորեցրել։ Իսկ այսօր երգիչն իր հոբբին բիզնեսի է վերածել, ստեղծելով այնպիսի նոր արտադրանք, որի նմանն աշխարհում չկա։

Դրանք «Չոր սոուսներն» են, որոնց բաղադրության մեջ 10-20 բաղադրիչ կա` համեմունքներ, մրգեր, հացազգիներ։ Ընդ որում, դրանց որակն արդեն իսկ հաստատվել է մի քանի պարգևներով։ Տատլյանի խոսքով` ուտեստի հիանալի լրացում ստանալու համար պարզապես անհրաժեշտ է իր սոուսները խառնել թթվասերի կամ տոմատի խյուսի հետ...

Ով է Բաբաջանյանին «Վարպետ» կոչել և ով է «լույս աշխարհ բերել» նրան

Ամբողջ աշխարհը շրջելուց հետո նա խոստովանում է, որ երգչի և խոհարարի իր այսօրվա կյանքն իրեն լիովին բավարարում է։ Ժան Տատլյանը նաև կապ է պահպանում Հայաստանի հետ և հետևում քաղաքական գործընթացներին, սակայն այդքան էլ հաճախ չի գալիս այստեղ, քանի որ պատմական հայրենիքում մտերիմներից ոչ ոք չի մնացել։ Բայց այստեղ շանսոնյեն ունի ընկերներ, որոնք միշտ ուրախ են տեսնել նրան։

Լրահոս
0