Ծխող կինը

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

1343
(Թարմացված է 22:36 30.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Լատինական Ամերիկայի իրականությունը շատ նման է կոլումբիացի հայտնի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ստեղծագործություններին։ Նրա հրաշալի քանդակներից առնվազն երեքը հաստատ տեսել եք Երևանի հենց կենտրոնում՝ Կասկադում՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն»։
Ֆերնանդո Բոտերո. «Կինս ընդամենը 55 կիլոգրամ քաշ ունի»

Ամեն ինչ շատ մեծ է, ծավալուն, հիմնավոր, ուռճացված։ Անսովոր չափսերը տպավորում են, սկսում ես ինչ-որ թաքնված իմաստ որոնել, բայց «Կատուն» ու «Ծխող կինը» կարծես ասում են. «Մենք ուղղակի այսպիսին ենք ու բացատրությունների կարիք չունենք՝ այդպիսին է Լատինական Ամերիկան»։

Кошка, 1999. Фернандо Ботеро (р. 1932), Колумбия. Бронза, черная патина. Центр искусств Гафесчян
© Sputnik / Asatur Yesayants
Բոտերոյի «Կատուն»

Համաձայնեք, այդ տարածաշրջանում՝ Լատինական Ամերիկայում, իրոք, ամեն ինչ կարծես չափազանցված լինի, գրեթե անհեթեթության աստիճանի հասցված։ Եթե, ասենք, Վենեսուելայում ինֆլյացիա է, ապա այն մերի նման չէ՝ մի քանի տոկոս, այլ 800 տոկոս։ Եթե Էկվադորում իշխանության է գալիս ձախակողմյան հայացքների տեր քաղաքական գործիչը, ապա նրա անունը Լենին պիտի լինի։ Եթե Մեքսիկայում բանտից փախչում է հայտնի նարկոբարոնը՝ էլ Չապոն կամ Կարճլիկը, ապա նրա համար ոչ թե սովորական, այլ մեկուկես կիլոմետրանոց թունել են փորում ու այդ թունելով նրան դուրս են բերում մոտոցիկլետով։ Եթե Ուրուգվայում Խոսե Մուխիկան նախագահ է ընտրվում, նա աշխատանքի է գնում իր հին ավտոմեքենայով՝ առանց թիկնապահների։ Եթե Կուբայում հաղթում են համընդհանուր հավասարության գաղափարները, դրանք գոյատևում են նույնիսկ այն ժամանակ, երբ քանդվում է Խորհրդային Միությունը, իսկ կոմունիստական Չինաստանը սկսում է աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնել միլիարդատերերի թվով։

Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Լատինական Ամերիկայում բազմաթիվ առաջադեմ գաղափարներ են ծնվել։ Այդ տարածաշրջանի ժողովուրդները դեռ նախանցած դարից են սկսել պայքարել անկախության համար և գաղութատիրության լուծը թոթափել շատ ավելի վաղ, քան դա արել են Աֆրիկայի և Ասիայի երկրները։ Այնտեղ՝ Լատինական Ամերիկայում է ծնվել այսպես կոչված մուլտիլատերալիզմի, այսինքն` բազմակողմանիության գաղափարը, երբ հարաբերությունները պետությունների միջև կառուցվում են այնպես, որ բոլորը օգուտ են ստանում բոլորից։ Համաձայնեք` մեր տարածաշրջանի պայմանները Լատինական Ամերիկայի հետ չես համեմատի, որովհետև այդ բազմակողմանիության սկզբունքից ելնելով` Լատինական Ամերիկայի պետությունները ժամանակին փորձել են նաև ընդհանուր ճակատով հանդես գալ միջազգային ասպարեզում, միասնական դիրքորոշում են որդեգրել տարբեր սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Մոտավորապես նույն բանը կարող ենք տեսնել Բալթյան երեք պետությունների դեպքում։ Մեզ մոտ՝ Հարավային Կովկասում, դա, իհարկե, չի աշխատում հայտնի պատճառներով։
Երեք տարի առաջ էկվադորում հաղթեց Լենինը։ Լենին Մորենոն, որին ժողովուրդը հենց Լենին է անվանում։

Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն

Եթե կարծում եք, թե անսովոր անուն է, ասեմ, որ ըստ Սիէնէն-ի՝ էկվադորում 1950 թվականից մինչև հիմա Լինին անունը գրանցվել է մոտ 20 հազար նորածինների ծննդականներում։ Մոտ այդքան էլ Ստալին կա էկվադորում։ Երբ Լենին Մորենոն հաղթեց ձայների բավական փոքր առավելությամբ, նրա մրցակիցը բողոքարկեց ընտրությունների արդյունքները։ էկվադորում իշխանությունները ամեն ինչ արեցին, որ փարատեն բոլոր հնարավոր կասկածները։ Ասացին ընդդիմադիրներին՝ անվանեք այն բոլոր ընտրատարածքները, որտեղ ձեր կարծիքով խախտումներ են տեղի ունեցել։

Ընդդիմությունը ներկայացրեց մի հսկա ցուցակ, բայց դա իշխանություններին ամենևին չխրտնեցրեց, համաձայնեցին վերահաշվարկել երկրով մեկ տված անխտիր բոլոր քվեների ավելի քան տասը տոկոսը։ Իսկ դա գիտե՞ք` քանի ձայն է՝ մոտ մեկ միլիոն 300 հազար քվեաթերթիկ։ Մեր՝ հայաստանյան վերջին ընտրություններին մասնակցել է շուրջ մեկուկես միլիոն մարդ։ Դե, պատկերացրեք, թե ինչ է նշանակում մեկ առ մեկ վերահաշվարկել գրեթե այդ բոլոր ձայները։ Ու էկվադորում դա արեցին։

Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»

Սա Լատինական Ամերիկան է։ Այնտեղ ամեն ինչ հիմնավոր է, պատկառելի՝ Ֆերնանդո Բոտերոյի քանդակների պես։ 88-ամյա այդ աշխարհահռչակ արվեստագետը առաջվա պես շարունակում է աշխատել, ընդ որում` ստեղծագործում է միայն կանգնած։ Իսկ արդեն ավանդական դարձած հարցին՝ «ինչո՞ւ են ձեր կերտած կանայք այդքան գեր, արդյոք դուք հենց այդպիսի՞ կանանց եք նախընտրում», Բոտերոն հանգիստ պատասխանում է. «Իմ կերտած կանայք բոլորովին էլ գեր չեն, նրանք ծավալուն են, իսկ ծավալը արվեստի կարևորագույն տարրերից է։ Սիրելի կինս էլ, որի հետ ապրում եմ, եթե ձեզ հետաքրքրում է, ընդամենը 55 կիլոգրամ է»։ Հիշեք Բոտերոյի այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով։ Նա ընդամենը ծավալուն է։ Լատինական Ամերիկայի նման։

Խաբեց փաստորեն. ինչո՞ւ չստացվեց կոմունիզմը

1343
թեգերը:
Երևանի Կասկադ, Ֆերնանդո Բոտերո, Լատինական Ամերիկա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (202)
Ըստ թեմայի
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
Հանրահավաք, արխիվային լուսանկար

Հնարավո՞ր է հայրենադարձություն կազմակերպել՝ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

109
(Թարմացված է 22:09 07.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Օրեր առաջ Բեյրութի պայթյունից տուժեցին նաև լիբանանահայերը, ինչը հերթական անգամ օրակարգային դարձրեց ՀՀ-ում և Սփյուռքում մշտապես քննարկվող հարցը. հայերը պետք է վերադառնա՞ն ՀՀ, թե՞ շարունակեն տարբեր երկրներում հայ համայնքն ավելի կենսունակ դարձնել։
Արդյոք հնարավոր է հայրենադարձություն կազմակերպել՝ միաժամանակ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

Պարզապես հիշեցնեմ՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսին, Երբ Արցախում  անցկացվում էին համահայկական խաղերը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մեր ռազմավարական նպատակները մինչև 2050 թվականը։ Մեջբերեմ. «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը։ Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի»։

Չգիտեմ՝ հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա նաև 25 օլիմպիական ոսկե մեդալ։ Առնվազն այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերը հետաձգվեցին հայտնի պատճառով։ Բայց եկեք անդրադառնանք պարոն վարչապետի նշած հենց առաջին՝ 30 տարի անց Հայաստանում 5 միլիոն բնակչություն ունենալու նպատակին։

​Իհարկե, կարող եք հակադարձել՝ իսկ մեկ տարի առաջ ով կարող էր կանխատեսել, որ կորոնավիրուսի համավարակ է լինելու։ Սակայն փաստն այն է, որ Հայաստանի բնակչությունն աճում է հենց արհավիրքների հետևանքով։ Հիշենք թեկուզ Սիրիան․ պատերազմը հանգեցրեց նրան, որ ավելի քան 10 հազար սիրիահայեր եկան Հայաստան։ Ուղղակի հիշեցնեմ, որ այն ժամանակ սիրիահայ հոգևորականներն ասում էին․ «Հայերը չպիտի հեռանան Սիրիայից, այստեղի համայնքը պետք է ուժեղ մնա»։

Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»

​Համաձայնեք՝ հենց սա է հիմնական հարցը ամեն կոնկրետ դեպքում՝ գնա՞լ Հայաստան, թե մնալ և կենսունակ պահել հայ համայնքն արտերկրում։ Լիբանանի պարագայում այս հարցն առավել քան հրատապ է։ Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը փաստում է. «Բեյրութը սփյուռքի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Լիբանանում են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու նստավայրը և Զմառի վանական համալիրը, Հայ ավետարանական համայնքը: Լիբանանում գործում է Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցչությունը, բազմաթիվ մշակութային ու բարեգործական կառույցներ, հայկական ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը և Ռամկավար-ազատական կուսակցությունը։ Հայաստանից դուրս Լիբանանը միակ երկիրն է, որտեղ հայությունն ունի իշխանություն՝ նախարար կամ նախարարներ և պատգամավորներ, ինչն ամրագրված է օրենսդրորեն»:

Շատերն ասում են՝ ոչ մի խնդիր էլ չկա։ Բա հրեաներն ինչպես են արել՝ համ գնացել են Մերձավոր Արևելք և այնտեղ իրենց պետությունն են ստեղծել, համ էլ մնացել են տարբեր երկրներում և շատ մեծ ազդեցություն ունեն այդ պետությունների քաղաքականության վրա։ Առարկելը դժվար է՝ վիճակագրական տվյալներ կան՝ Միացյալ նահանգների Կոնգրեսում միշտ եղել է մոտ 60 հրեա պատգամավոր։  Այս իրողությունը միանգամայն հասկանալի է՝ եթե ես պետություն եմ ստեղծել այնտեղ, որտեղ այդ պետությանը մշտական վտանգ է սպառնում, ես մի կողմից ազգովի պիտի գնամ ու պաշտպանեմ այդ պետությունը, մյուս կողմից՝ շատ լուրջ ներկայություն ունենամ  այն պետություններում, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ իմ պետության վրա։ Համաձայնեք՝ արժե շատ ավելի մանրամասն ուսումնասիրել այս փորձը։

109
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, պայթյուն, Լիբանան, Բեյրութ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (202)
Ըստ թեմայի
Բեյրութի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը
«Օգնի՛ր մեզ». ինչպես են Մակրոնին դիմավորել Բեյրութում
Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել
Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը
Նագասակիի ռմաբկոծությունը

Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից 75 տարի անց, կամ ե՞րբ մարդիկ մահակներով կկռվեն

587
(Թարմացված է 22:56 06.08.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։
Ալբերտ Էյնշտեյն. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, Չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով կկռվեն»

Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։

Այս ամենը դեռ անցած դարասկզբին կանխատեսել էր անգլիացի գրող Հերբերտ Ուելսը։ Ի դեպ, հենց ինքն է առաջին անգամ օգտագործել «ատոմային ռումբ» բառակապակցությունը։

Հերբերտ Ուելսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնականաբար, կոնկրետ չէր նշել, թե որ երկրներն են պատերազմելու Երկրորդ աշխարհամարտում, առավել ևս չէր ասել, թե հատկապես որ քաղաքներն են ենթարկվելու ռմբակոծման։ Այդ հարցը որոշվել է վերջին պահին՝ Ամերիկայի պաշտպանության նախարար Հենրի Սթիմսոնի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։ Ամերիկայի պատմաբան Էդվին Ռայշաուերը պնդում է. «Ատոմային հարվածների նշանակետերի թվում սկզբում նշվում էր նաև Կիոտոն, բայց պաշտպանության նախարարը ջնջեց այդ քաղաքը ցուցակից։ Ինչու։ Պարզապես ժամանակին Կիոտոյում էր անցկացրել իր մեղրամիսը և հաճելի հիշողություններ ուներ այդ քաղաքի հետ կապված»։

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

Ի դեպ, պատմաբանները պնդում են, թե ատոմային ռումբը ստեղծած գիտնականներն ամեն կերպ փորձել են Ամերիկայի ղեկավարներին համոզել չռմբահարել բնակավայրերը, այլ ատոմային պայթյուն իրականացնել հեռավոր կղզիներից մեկում։ Դա արդեն բավարար կլիներ ողջ աշխարհին համոզելու համար, որ ԱՄՆ-ն ունի հզորագույն զենք, որը կարող է կիրառել իր հակառակորդների դեմ։ Բայց Ամերիկայի նախագահ Հարի Թրումենը անտեսեց գիտնականների այդ առաջարկը։

Մինչև հիմա էլ չեն դադարում վեճերն այն մասին, թե քանի մարդ զոհվեց ճապոնական երկու քաղաքների ռմբակոծությունների հետևանքով։ Փաստերն այսպիսին են։ Հիրոսիմայում ապրում էր մոտ 250 հազար, Նագասակիում՝ 200 հազար մարդ։ Ըստ պաշտոնական համարվող տվյալների` Հիրոսիմայում զոհվեց 90 հազար, Նագասակիում՝ 60 հազար մարդ։ Բայց այս մարդիկ մահացան անմիջապես։ Իսկ ողջ մնացածները շարունակում էին կյանքից հեռանալ միջուկային ճառագայթումից։ Եվ 2013 թվականին Ճապոնիայի կառավարությունն այսպիսի տվյալներ հրապարակեց՝ Հիրոսիմայում անցած տարիներին մահացել է ընդհանուր առմամբ ավելի քան 280 հազար մարդ, Նագասակիում՝ 160 հազար։ Շատ դժվար է ստույգ պարզել, թե քանիսի մահվան պատճառն են եղել ատոմային ռումբերը, որովհետև տասնամյակներ են անցել ու մարդիկ, իհարկե, նաև բնական մահով են հեռացել կյանքից։

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

Ինչ արդյունք տվեցին երկու քաղաքների այս ռմբահարումները։ Փաստն այն է, որ դրանցից մի քանի օր անց Ճապոնիան իրոք ճանաչեց իր պարտությունը, հետո էլ պաշտոնապես արձանագրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Իսկ ինչ է՝ եթե ամերիկացիները ատոմային ռումբեր չնետեին, Ճապոնիան շարունակելո՞ւ էր պատերազմել այն դեպքում, երբ նացիստական Գերմանիան վաղուց արդեն կապիտուլյացիայի էր ենթարկվել։ Ինչպես ասում են, պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում։

Մի հայտնի վարկած էլ կա, ըստ որի ամերիկացիները, ատոմային ռումբեր նետելով, պարզապես ուզում էին հասկացնել Խորհրդային Միության և անձամբ Իոսիֆ Ստալինին, որ ունեն հզորագույն զենք, որի դեմ, ինչպես ասում են, խաղ չկա։ Սակայն որոշ պատմաբաններ պնդում են՝ Ստալինը շատ լավ էլ գիտեր, որ Ամերիկայում միջուկային ռումբ է մշակվում, որովհետև մշակողները հիմնականում ձախակողմյան և պացիֆիստական գաղափարների կրողներ էին, և ոչ մի բան էլ չէին թաքցնում խորհրդային գործակալներից։ Այնպես որ Ստալինը շատ լավ էլ ամեն ինչ գիտեր, պնդում են պատմաբանները։

Անցած 75 տարում շատ ավելի հզոր զենք ստեղծվեց՝ ջրածնային ռումբը։ Բայց միջուկային զենքը այդպես էլ երբեք չկիրառվեց, չնայած այսօր արևմտյան մամուլն է փաստում, որ այժմ միջուկային զենք ունեն աշխարհի 8 պետություններ։ Եվ ամենահետաքրքիրը՝ հենց ատոմային հարվածների ենթարկված Ճապոնիայում երբեմն նախազգուշացումներ են հնչում՝ մենք էլ կարող ենք միջուկային զենք ստեղծել, եթե իրական սպառնալիք զգանք Հյուսիսային Կորեայի կողմից։ Բայց հիշենք Ալբերտ Էյնշտեյնին, որը դեռ տասնամյակներ առաջ ասել էր. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, ապա Չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով են կռվելու»։

Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից

587
թեգերը:
Նագասակի, Հիրոսիմա, Իոսիֆ Ստալին, ռմբակոծություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (202)
Ըստ թեմայի
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

11
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

11
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը