Դեղատուն

«Կանաչ խաչ» և գեղեցիկ աղջիկներ. ինչո՞վ է վտանգավոր դեղատնային բիզնեսը Հայաստանում

1616
(Թարմացված է 10:34 30.07.2020)
Ցանկացած բիզնես նախևառաջ շահույթ ստանալու նպատակ ունի: Բայց ի՞նչ է պետք անել, որ դեղատնային բիզնեսը և՛ եկամուտ բերի, և՛ առողջությունը չվնասի: Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը համեմատում է` ինչպես է այս ոլորտը կարգավորվում Հայաստանում, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Մուտքի մոտ «կանաչ խաչ» ունեցող հաստատություններն իսկապես այնքան շատ են Երևանում, որ իշխանությունն առաջարկում է կանաչը փոխարինել մեկ այլ, ավելի չեզոք գույնով, քանի որ վարորդները հաճախ են շփոթում լուսացույցի կանաչ լույսի հետ։ Դա իհարկե կօգնի կանխել մեքենաների բախումները, բայց ոչ մի կերպ չի փոխի դեղատներում առկա մտահոգիչ իրավիճակը:

Ո՞րն է խնդիրը: Այսօր յուրաքանչյուրը կարող է սրտի ուզածը գնել դեղատնից, բայց մեծ հարց է` գնածն իսկապես օգտակար կլինի, թե ոչ: Դեղատներում աշխատող բարետես աղջիկները, առանց աչք թարթելու, ձեզ կվաճառեն այն ամենը, ինչ կցանկանաք, ավելին` նույնիսկ կմասնակցեն բուժման գործընթացին:

Իրավիճակը նույնն է նաև ԱՊՀ մյուս երկրներում: Օրինակ` Ռուսաստանում դեղամիջոցների շուրջ 60%-ը կարելի է գնել առանց դեղատոմսի: Համեմատության համար ասենք` Իսրայելում այդ ցուցանիշը 10% է, Եվրոպայում՝ 12%-29%: Այսինքն` այնտեղ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ մարդը գնա դեղատուն, ասի, որ ականջը ցավում է, իսկ վաճառողը մեկնի դեղն ու խորհուրդ տա, թե որը խմի այցելուն։

ՀՀ կառավարությունն այժմ ուզում է արգելել քաղաքացիների ցանկությամբ դեղերի բացթողումը և այնպես անել, որ դեղերը վաճառվեն միայն բժշկի ցուցումով: Հարցը դեռ ամբողջությամբ չի լուծվել, բայց ճիշտ ճանապարհն արդեն ընտրվել է: Հուսանք` երկար չենք սպասի։

Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը

Գերմանիայում ավելի քան 20 հազար դեղատուն կա, որոնք ղեկավարում են պրոֆեսիոնալները։ Առևտրաշրջանառությունը տարեկան 48 մլրդ եվրո է, դեղատան աշխատակիցների գիտելիքները ստուգվում են պետական քննությունների միջոցով։

…Հին երևանյան պատկեր: Ստալինի պողոտայում (այժմ՝ Մաշտոցի) գտնվող №10 դեղատուն: Ընդարձակ տարածք, աջ սեղանիկից կարելի է գնել պիրամիդոն, ստրեպտոցիդ, յոդ և էլի մի շարք բաներ, որոնք ստուգված են և պատրաստելու կարիք չունեն:

Ձախում` ապակե պատնեշի հետևում, սպիտակ խալաթներով մարդիկ են աշխատում: Նրանց ես պարզում բժշկի գրած դեղատոմսը, հետո կա՛մ սպասում ես, որ դեղագործը խառնելով, կշռելով, ավելացնել-պակասեցնելով ստեղծի այն, ինչ հարկավոր է, կա՛մ գալիս ես նշանակված ժամին, վերցնում ես քո ուզածը` այսօրվա համար դժվար պատկերացնելի տեսքով. փոշիները լցվում են քո իսկ աչքի առաջ փաթաթած թղթե տոպրակների մեջ, հեղուկը՝ տարբեր չափերի սրվակների, քսուքը՝ բանկաների, ու այդ ամենի վրա փակցվում է թղթե գրությամբ «փողկապը»` ինչ է, ինչի համար և որքան: Այդ ամենը հաստատվում է դեղամիջոցը պատրաստած «ալքիմիկոսի» ստորագրությամբ և դեղատան կնիքով:

– Շնորհակալություն:

- Առողջ եղեք:

Երկար է տևում, բայց հուսալի է: Այսօր ոչ ոք դեղն այդպես չի վաճառի, և որևէ մեկը նման հորդորով չի էլ դիմում:

Իսկ ինչպե՞ս է ընդունված, ասենք, Ֆինլանդիայի դեղատներում: Դեղ գնելու համար դուք պետք է ունենաք դեղատոմս, որը մուտքագրված է երկրի պետական միասնական էլեկտրոնային համակարգում: Եթե դուք Ֆինլանդիայում հյուր եք, օրինակ` բելգիացի, ապա ձեր ուզածը գնելու համար ստիպված կլինեք գրանցվել բժիշկի մոտ և միայն հետազոտությունից հետո ստանալ դեղատոմսը:

Ոչ ոք չի չեղարկել դեղատոմսերը նաև Գերմանիայում, այնտեղ դրանք տարբերվում են գույներով: Կարմիրը նշանակում է, որ դեղի համար պետական ապահովագրությունն է վճարում: Մասնավորի կողմից ապահովագրված դեղամիջոցները դուրս են գրվում երկնագույն թերթիկների վրա: Կանաչը նշանակում է, որ հիվանդն իր հաշվին է վճարում: Դեղատոմսով դեղ ստանալ կարելի է նաև տանը նստած:

Դեղատների հարցում փորձառու անձանց խորհուրդներից: Խոշոր ցանցի դեղատունն ավելի հազվադեպ ռիսկի տակ կդնի իր հեղինակությունը և ցուցափեղկին կեղծ դեղորայք կներկայացնի: Որքան բիզնեսն ավելի մեծ է, այնքան ռիսկերն էլ են մեծ, բացի այդ օգուտն էլ աննշան կլինի:

Մեկ այլ խորհուրդ: Եթե դեղը շատ էժան է, ուրեմն մտածելու պատճառ կա: Մեծ հարց է՝ ինչու է դա այդպես: Ճիշտ է, ցածր գինը կարող է բացատրվել պիտանելիության ժամկետի ավարտով, բայց ոչ միայն: Ի դեպ, եթե գիտեք, որ ժամկետն ավարտվում է, իսկ գինը չեն իջեցնում, ինքներդ կարող եք խնդրել, որ դա անեն։ Գուցե չմերժեն:

Ամերիկյան դեղատներն առանձին պատմություն են: Այնտեղ կարելի է ամեն ինչ գնել` գինի, ծխախոտ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, և հասկանալի չէ, թե որտեղ եք հայտնվել՝ դեղատանը կից սուպերմարկետում, թե՞ սուպերմարկետին կից դեղատանը:

Այնտեղ գրեթե բոլոր դեղամիջողներն են վաճառվում միայն դեղատոմսով, և շատ քիչ դեղեր կարելի է առանց դրա գնել: Այլ երկրների դեղատոմսեր չեն ընդունվում, իսկ գնել կարելի է միայն այն դեղերը, որոնք արտադրվում են ԱՄՆ տարածքում:

Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

Ոչ պակաս կարևոր հանգամանք: Ամերիկայում դեղագործը լավ է վարձատրվում, բայց աշխատանքն էլ շաբաթական 40 ժամ է: Միջինում նրանք վաստակում են տարեկան ավելի քան 130 հազար դոլար` չհաշված շահաբաժինը, ապահովագրավճարներն ու այլ հավելավճարները:

Եվ մի բան էլ, որը մեզ համար տարօրինակ է. դեղագործները հաճախ գործուղման են մեկնում պացիենտի ճիշտ բուժմանը հետևելու համար:

Իսկ ինչ վերաբերում է «կանաչ խաչին», դեռևս 1919 թվականին այն դարձավ Ֆրանսիացի դեղագործների ասոցիացիայի նշանը, ու թեև դեղատան սեփականատերերը պարտավոր չեն այն կիրառել, բայց այդ նշանը մնաց Եվրոպայի բազմաթիվ երկրներում: Հաճախ է օգտագործվում նաև օձը վրան փաթաթված անոթը, սակայն Երևանում ավելի շատ նախընտրում են «կանաչ խաչ» կախել մուտքի մոտ և աշխատանքի վերցնել գեղեցիկ աղջիկներին:

Կորոնավիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով

1616
թեգերը:
Դեղատուն, Դեղ, Հայաստան
Ըստ թեմայի
«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցներին
«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը
Սերն ազգություն չի ճանաչում, կամ որն է ընտանեկան երջանկության գրավականը
Հանրահավաք, արխիվային լուսանկար

Հնարավո՞ր է հայրենադարձություն կազմակերպել՝ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

102
(Թարմացված է 22:09 07.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Օրեր առաջ Բեյրութի պայթյունից տուժեցին նաև լիբանանահայերը, ինչը հերթական անգամ օրակարգային դարձրեց ՀՀ-ում և Սփյուռքում մշտապես քննարկվող հարցը. հայերը պետք է վերադառնա՞ն ՀՀ, թե՞ շարունակեն տարբեր երկրներում հայ համայնքն ավելի կենսունակ դարձնել։
Արդյոք հնարավոր է հայրենադարձություն կազմակերպել՝ միաժամանակ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

Պարզապես հիշեցնեմ՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսին, Երբ Արցախում  անցկացվում էին համահայկական խաղերը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մեր ռազմավարական նպատակները մինչև 2050 թվականը։ Մեջբերեմ. «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը։ Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի»։

Չգիտեմ՝ հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա նաև 25 օլիմպիական ոսկե մեդալ։ Առնվազն այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերը հետաձգվեցին հայտնի պատճառով։ Բայց եկեք անդրադառնանք պարոն վարչապետի նշած հենց առաջին՝ 30 տարի անց Հայաստանում 5 միլիոն բնակչություն ունենալու նպատակին։

​Իհարկե, կարող եք հակադարձել՝ իսկ մեկ տարի առաջ ով կարող էր կանխատեսել, որ կորոնավիրուսի համավարակ է լինելու։ Սակայն փաստն այն է, որ Հայաստանի բնակչությունն աճում է հենց արհավիրքների հետևանքով։ Հիշենք թեկուզ Սիրիան․ պատերազմը հանգեցրեց նրան, որ ավելի քան 10 հազար սիրիահայեր եկան Հայաստան։ Ուղղակի հիշեցնեմ, որ այն ժամանակ սիրիահայ հոգևորականներն ասում էին․ «Հայերը չպիտի հեռանան Սիրիայից, այստեղի համայնքը պետք է ուժեղ մնա»։

Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»

​Համաձայնեք՝ հենց սա է հիմնական հարցը ամեն կոնկրետ դեպքում՝ գնա՞լ Հայաստան, թե մնալ և կենսունակ պահել հայ համայնքն արտերկրում։ Լիբանանի պարագայում այս հարցն առավել քան հրատապ է։ Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը փաստում է. «Բեյրութը սփյուռքի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Լիբանանում են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու նստավայրը և Զմառի վանական համալիրը, Հայ ավետարանական համայնքը: Լիբանանում գործում է Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցչությունը, բազմաթիվ մշակութային ու բարեգործական կառույցներ, հայկական ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը և Ռամկավար-ազատական կուսակցությունը։ Հայաստանից դուրս Լիբանանը միակ երկիրն է, որտեղ հայությունն ունի իշխանություն՝ նախարար կամ նախարարներ և պատգամավորներ, ինչն ամրագրված է օրենսդրորեն»:

Շատերն ասում են՝ ոչ մի խնդիր էլ չկա։ Բա հրեաներն ինչպես են արել՝ համ գնացել են Մերձավոր Արևելք և այնտեղ իրենց պետությունն են ստեղծել, համ էլ մնացել են տարբեր երկրներում և շատ մեծ ազդեցություն ունեն այդ պետությունների քաղաքականության վրա։ Առարկելը դժվար է՝ վիճակագրական տվյալներ կան՝ Միացյալ նահանգների Կոնգրեսում միշտ եղել է մոտ 60 հրեա պատգամավոր։  Այս իրողությունը միանգամայն հասկանալի է՝ եթե ես պետություն եմ ստեղծել այնտեղ, որտեղ այդ պետությանը մշտական վտանգ է սպառնում, ես մի կողմից ազգովի պիտի գնամ ու պաշտպանեմ այդ պետությունը, մյուս կողմից՝ շատ լուրջ ներկայություն ունենամ  այն պետություններում, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ իմ պետության վրա։ Համաձայնեք՝ արժե շատ ավելի մանրամասն ուսումնասիրել այս փորձը։

102
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, պայթյուն, Լիբանան, Բեյրութ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Բեյրութի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը
«Օգնի՛ր մեզ». ինչպես են Մակրոնին դիմավորել Բեյրութում
Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել
Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը
Նագասակիի ռմաբկոծությունը

Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից 75 տարի անց, կամ ե՞րբ մարդիկ մահակներով կկռվեն

581
(Թարմացված է 22:56 06.08.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։
Ալբերտ Էյնշտեյն. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, Չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով կկռվեն»

Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։

Այս ամենը դեռ անցած դարասկզբին կանխատեսել էր անգլիացի գրող Հերբերտ Ուելսը։ Ի դեպ, հենց ինքն է առաջին անգամ օգտագործել «ատոմային ռումբ» բառակապակցությունը։

Հերբերտ Ուելսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնականաբար, կոնկրետ չէր նշել, թե որ երկրներն են պատերազմելու Երկրորդ աշխարհամարտում, առավել ևս չէր ասել, թե հատկապես որ քաղաքներն են ենթարկվելու ռմբակոծման։ Այդ հարցը որոշվել է վերջին պահին՝ Ամերիկայի պաշտպանության նախարար Հենրի Սթիմսոնի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։ Ամերիկայի պատմաբան Էդվին Ռայշաուերը պնդում է. «Ատոմային հարվածների նշանակետերի թվում սկզբում նշվում էր նաև Կիոտոն, բայց պաշտպանության նախարարը ջնջեց այդ քաղաքը ցուցակից։ Ինչու։ Պարզապես ժամանակին Կիոտոյում էր անցկացրել իր մեղրամիսը և հաճելի հիշողություններ ուներ այդ քաղաքի հետ կապված»։

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

Ի դեպ, պատմաբանները պնդում են, թե ատոմային ռումբը ստեղծած գիտնականներն ամեն կերպ փորձել են Ամերիկայի ղեկավարներին համոզել չռմբահարել բնակավայրերը, այլ ատոմային պայթյուն իրականացնել հեռավոր կղզիներից մեկում։ Դա արդեն բավարար կլիներ ողջ աշխարհին համոզելու համար, որ ԱՄՆ-ն ունի հզորագույն զենք, որը կարող է կիրառել իր հակառակորդների դեմ։ Բայց Ամերիկայի նախագահ Հարի Թրումենը անտեսեց գիտնականների այդ առաջարկը։

Մինչև հիմա էլ չեն դադարում վեճերն այն մասին, թե քանի մարդ զոհվեց ճապոնական երկու քաղաքների ռմբակոծությունների հետևանքով։ Փաստերն այսպիսին են։ Հիրոսիմայում ապրում էր մոտ 250 հազար, Նագասակիում՝ 200 հազար մարդ։ Ըստ պաշտոնական համարվող տվյալների` Հիրոսիմայում զոհվեց 90 հազար, Նագասակիում՝ 60 հազար մարդ։ Բայց այս մարդիկ մահացան անմիջապես։ Իսկ ողջ մնացածները շարունակում էին կյանքից հեռանալ միջուկային ճառագայթումից։ Եվ 2013 թվականին Ճապոնիայի կառավարությունն այսպիսի տվյալներ հրապարակեց՝ Հիրոսիմայում անցած տարիներին մահացել է ընդհանուր առմամբ ավելի քան 280 հազար մարդ, Նագասակիում՝ 160 հազար։ Շատ դժվար է ստույգ պարզել, թե քանիսի մահվան պատճառն են եղել ատոմային ռումբերը, որովհետև տասնամյակներ են անցել ու մարդիկ, իհարկե, նաև բնական մահով են հեռացել կյանքից։

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

Ինչ արդյունք տվեցին երկու քաղաքների այս ռմբահարումները։ Փաստն այն է, որ դրանցից մի քանի օր անց Ճապոնիան իրոք ճանաչեց իր պարտությունը, հետո էլ պաշտոնապես արձանագրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Իսկ ինչ է՝ եթե ամերիկացիները ատոմային ռումբեր չնետեին, Ճապոնիան շարունակելո՞ւ էր պատերազմել այն դեպքում, երբ նացիստական Գերմանիան վաղուց արդեն կապիտուլյացիայի էր ենթարկվել։ Ինչպես ասում են, պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում։

Մի հայտնի վարկած էլ կա, ըստ որի ամերիկացիները, ատոմային ռումբեր նետելով, պարզապես ուզում էին հասկացնել Խորհրդային Միության և անձամբ Իոսիֆ Ստալինին, որ ունեն հզորագույն զենք, որի դեմ, ինչպես ասում են, խաղ չկա։ Սակայն որոշ պատմաբաններ պնդում են՝ Ստալինը շատ լավ էլ գիտեր, որ Ամերիկայում միջուկային ռումբ է մշակվում, որովհետև մշակողները հիմնականում ձախակողմյան և պացիֆիստական գաղափարների կրողներ էին, և ոչ մի բան էլ չէին թաքցնում խորհրդային գործակալներից։ Այնպես որ Ստալինը շատ լավ էլ ամեն ինչ գիտեր, պնդում են պատմաբանները։

Անցած 75 տարում շատ ավելի հզոր զենք ստեղծվեց՝ ջրածնային ռումբը։ Բայց միջուկային զենքը այդպես էլ երբեք չկիրառվեց, չնայած այսօր արևմտյան մամուլն է փաստում, որ այժմ միջուկային զենք ունեն աշխարհի 8 պետություններ։ Եվ ամենահետաքրքիրը՝ հենց ատոմային հարվածների ենթարկված Ճապոնիայում երբեմն նախազգուշացումներ են հնչում՝ մենք էլ կարող ենք միջուկային զենք ստեղծել, եթե իրական սպառնալիք զգանք Հյուսիսային Կորեայի կողմից։ Բայց հիշենք Ալբերտ Էյնշտեյնին, որը դեռ տասնամյակներ առաջ ասել էր. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, ապա Չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով են կռվելու»։

Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից

581
թեգերը:
Նագասակի, Հիրոսիմա, Իոսիֆ Ստալին, ռմբակոծություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

8
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

8
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը