Խոսքը Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրադրության մասին է։ Համաձայնեք՝ այս ջրանցքի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հիմա ամեն տարի այնտեղով անցնում է մոտ 20 հազար նավ, ինչի արդյունքում Եգիպտոսը ստանում է մոտ 5,5 միլիարդ դոլար։ Դա այդ երկրի եկամուտների երկրորդ խոշորագույն աղբյուրն է զբոսաշրջությունից հետո։
Այս ջրանցքը կառուցվել էր մոտ 150 տարի առաջ, Ֆրանսիայի և Եգիպտոսի համատեղ ջանքերով, բայց հետո Մեծ Բրիտանիան ձեռք բերեց եգիպտացիներին պատկանող 44 տոկոս բաժնեմասերը։ Անգլիացիների հետաքրքրությունը միանգամայն հասկանալի էր՝ Պարսից ծոցից նավթ էին բերում և ամենակարճ ճանապարհը հենց Սուեզի ջրանցքն էր։
Այսինքն՝ փաստորեն այնպես էր ստացվել, որ ջրանցքն անցնում էր Եգիպտոսի տարածքսվ, բայց այն վերահսկում էին անգլիացիներն ու ֆրանսիացիները։
Եվ 1956 թվականին Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերը պարզապես որոշեց վերադարձնել ջրանցքը եգիպտացիներին, այսինքն ուղղակի ազգայնացնել այն։ Երկու հիմնական պատճառ ուներ։ Առաջինը զուտ նյութական էր՝ հսկայածավալ ծրագիր էր մշակել՝ Նեղոս գետը փակել Ասուանի ամբարտակով և ոռոգելի դարձնել մեծ տարածքներ։ Բայց դրա համար նաև մեծ փող էր պետք։ Նասերը դիմեց հզոր տերությունների ղեկավարներին, նրանք չարձագանքեցին և այդ մարդը որոշեց՝ դե, եթե այդպես է, ես էլ Սուեզի ջրանցքը կսեփականաշնորհեմ ու ստացված եկամտով կկառուցեմ Ասուանի ամբարտակը։
«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից
Երկրորդ նպատակը ավելի շատ անձնական էր՝ Գամալ Աբդել Նասերը երազում էր դառնալ համաարաբական առաջնորդ, իսկ դրա համար անհրաժեշտ էր արաբական աշխարհին ապացուցել, որ լիդերը հենց ինքն է՝ այսինքն` ակնհայտ առճակատման մեջ մտնել Իսրայելի և Արևմուտքի հետ։ Իսրայելի նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունքը Եգիպտոսի իշխանությունները չէին էլ թաքցնում։ 54 թվականին Եգիպտոսի արտգործնախարարը առանց այլևայլության ասաց՝ արաբ ժողովուրդը պետք է ջնջի Իսրայելը Մերձավոր Արևելքի քարտեզից։
Իսրայելի վարչապետ Բեն Գուրիոնը որոշեց նախահարձակ լինել։ Առիթն էլ կար՝ Եգիպտոսն արդեն արգելել էր իսրայելական նավերի մուտքը Սուեզի ջրանցք, իսկ երբ Նասերը նաև հայտարարեց, որ ազգայնացնում է ջրանցքը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հասկացան, որ եկել է գործելու ժամանակը։
Ու կնքվեց Սևրի պայմանագիրը։
Խոսքը, իհարկե, Սևրի այն հանրահայատ պայմանագրի մասին չէ, որով հայերի համար պետություն էր նախատեսվում ստեղծել։ Ուղղակի նույն ֆրանսիական քաղաքում՝ Սևրում, հանդիպեցին Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու գաղտնի ծրագիր մշակեցին, որը դավադրության նման մի բան էր։
Այդ երեք երկրները, շատ լավ իմանալով իրականությունը, ուղղակի որոշեցին թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը։
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
էսպիսի սցենար էր մշակված՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսում Եգիպտոսում՝ Սուեզի ջրանցքին հարող տարածքում՝ Սինայի թերակղզում։ Անգլիան ու Ֆրանսիան էլ, իբր անհանգնստացած այդ հակամարտությամբ՝ իրենց զորքերն են մտցնում հակամարտության գոտի, որպեսզի բաժանեն կողմերին։
Սա աշխարհին խաբելու համար նախատեսված սցենար էր, իրական նպատակը շատ հստակ էր՝ իրականացնել իշխանափոխություն, այսինքն՝ տապալել Նասերին։
Եվ սկսեցին իրագործել ծրագիրը։ Նոյեմբերի սկզբներին իսրայելյան զորքերն արդեն գրավել էին ողջ Սինայի թերակղզին։ Հետո խաղի մեջ մտան անգլիական և ֆրանսիական ստորաբաժանումները, բոլորը հասկացան, որ միջազգային մի շատ վտանգավոր առճակատում է սկսվում, որի ելքը կարող է անկանխատեսելի լինել ողջ աշխարհի համար։
Խորհրդային Միության առաջնորդը՝ Նիկիտա Խրուշչովը, սպառնաց, որ հրթիռային հարվածներ կհասցնի Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային։ Հիմա պատմաբանները և քաղաքագետները վիճում են՝ արդյո՞ք Խրուշչովն իրոք կարող էր միջուկային զենք օգտագործել եվրոպական երկրների դեմ։
Մասնագետների մեծ մասը համակարծիք է՝ դա, ամենայն հավանականությամբ, բլեֆ էր, շանտաժ։
Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին
Խորհրդային Միությունն, իհարկե, միջուկային հարվածներ չէր հասցնի Լոնդոնին և Փարիզին։
Ինչևէ՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ճնշման տակ ռազմական գործողությունները Սուեզի ջրանցքի ափերին դադարեցվեցին և ՄԱԿ-ն այնտեղ տեղակայեց իր խաղաղապահ ուժերը։ Սրանք աշխարհում առաջին խաղաղապահ ուժերն էին։ Իսկ պահն ընդհանրապես շրջադարձային էր։
Երկու գաղութատիրական երկրներ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, փաստորեն տեղի տվեցին երկու նոր երկրաքաղաքական ուժի՝ ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին։ Սուեզի ջրանցքը հանձնվեց Եգիտպոսին, որը խոստացավ ապահովել անխափան նավարկությունը բոլոր երկրների, այդ թվում նաև Իսրայելի նավերի համար։ Իսկ աշխարհը խուսափեց միջուկային վտանգից։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։



