Միջուկային զենք. արխիվային լուսանկար

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

545
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը հիշում են Կարիբյան ճգնաժամը, երբ  60-ականների սկզբներին աշխարհը հայտնվեց միջուկային պատերազմի իրական սպառնալիքի առջև՝ Կուբայի հետ կապված, բայց քչերն են հիմա հիշում, որ նման մի ճգնաժամ եղել է նաև  1956 թվականին։
Ինչպես աշխարհը խուսափեց միջուկային վտանգից դեռ Կարիբյան ճգնաժամից առաջ

Խոսքը Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրադրության մասին է։ Համաձայնեք՝ այս ջրանցքի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հիմա ամեն տարի այնտեղով անցնում է մոտ 20 հազար նավ, ինչի արդյունքում Եգիպտոսը ստանում է մոտ 5,5 միլիարդ դոլար։ Դա այդ երկրի եկամուտների երկրորդ խոշորագույն աղբյուրն է զբոսաշրջությունից հետո։

Այս ջրանցքը կառուցվել էր մոտ 150 տարի առաջ, Ֆրանսիայի և Եգիպտոսի համատեղ ջանքերով, բայց հետո Մեծ Բրիտանիան ձեռք բերեց եգիպտացիներին պատկանող 44 տոկոս բաժնեմասերը։ Անգլիացիների հետաքրքրությունը միանգամայն հասկանալի էր՝ Պարսից ծոցից նավթ էին բերում և ամենակարճ ճանապարհը հենց Սուեզի ջրանցքն էր։

Այսինքն՝ փաստորեն այնպես էր ստացվել, որ ջրանցքն անցնում էր Եգիպտոսի  տարածքսվ, բայց այն վերահսկում էին անգլիացիներն ու ֆրանսիացիները։

Եվ 1956 թվականին Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերը պարզապես որոշեց  վերադարձնել ջրանցքը եգիպտացիներին, այսինքն ուղղակի ազգայնացնել այն։ Երկու հիմնական պատճառ ուներ։ Առաջինը զուտ նյութական էր՝ հսկայածավալ ծրագիր էր մշակել՝ Նեղոս գետը փակել Ասուանի ամբարտակով և ոռոգելի դարձնել մեծ տարածքներ։ Բայց դրա համար նաև մեծ փող էր պետք։ Նասերը դիմեց հզոր տերությունների ղեկավարներին, նրանք չարձագանքեցին և այդ մարդը որոշեց՝ դե, եթե այդպես է, ես էլ Սուեզի ջրանցքը կսեփականաշնորհեմ ու ստացված եկամտով կկառուցեմ Ասուանի ամբարտակը։​

«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից

Երկրորդ նպատակը ավելի շատ անձնական էր՝ Գամալ Աբդել Նասերը երազում էր դառնալ համաարաբական առաջնորդ, իսկ դրա համար անհրաժեշտ էր արաբական աշխարհին ապացուցել, որ լիդերը հենց ինքն է՝ այսինքն` ակնհայտ առճակատման մեջ մտնել Իսրայելի և Արևմուտքի հետ։ Իսրայելի նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունքը Եգիպտոսի իշխանությունները չէին էլ թաքցնում։ 54 թվականին Եգիպտոսի արտգործնախարարը առանց այլևայլության ասաց՝ արաբ ժողովուրդը պետք է ջնջի Իսրայելը Մերձավոր Արևելքի քարտեզից։

​Իսրայելի վարչապետ Բեն Գուրիոնը որոշեց նախահարձակ լինել։ Առիթն էլ կար՝ Եգիպտոսն արդեն արգելել էր իսրայելական նավերի մուտքը Սուեզի ջրանցք, իսկ երբ Նասերը նաև հայտարարեց, որ ազգայնացնում է ջրանցքը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հասկացան, որ եկել է գործելու ժամանակը։

Ու կնքվեց Սևրի պայմանագիրը։

Խոսքը, իհարկե,  Սևրի այն հանրահայատ պայմանագրի մասին չէ, որով հայերի համար պետություն էր նախատեսվում ստեղծել։ Ուղղակի նույն ֆրանսիական քաղաքում՝ Սևրում, հանդիպեցին Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու գաղտնի ծրագիր մշակեցին, որը դավադրության նման մի բան էր։

Այդ երեք երկրները, շատ լավ իմանալով իրականությունը, ուղղակի որոշեցին թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

էսպիսի սցենար էր մշակված՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսում Եգիպտոսում՝ Սուեզի ջրանցքին հարող տարածքում՝ Սինայի թերակղզում։ Անգլիան ու Ֆրանսիան էլ, իբր անհանգնստացած այդ հակամարտությամբ՝ իրենց զորքերն են մտցնում հակամարտության գոտի, որպեսզի բաժանեն կողմերին։

Սա աշխարհին խաբելու համար նախատեսված սցենար էր, իրական նպատակը շատ հստակ էր՝ իրականացնել իշխանափոխություն, այսինքն՝ տապալել Նասերին։

Եվ սկսեցին իրագործել ծրագիրը։ Նոյեմբերի սկզբներին իսրայելյան զորքերն արդեն գրավել էին ողջ Սինայի թերակղզին։ Հետո խաղի մեջ մտան անգլիական և ֆրանսիական ստորաբաժանումները, բոլորը հասկացան, որ միջազգային մի շատ վտանգավոր առճակատում է սկսվում, որի ելքը կարող է անկանխատեսելի լինել ողջ աշխարհի համար։

Խորհրդային Միության առաջնորդը՝ Նիկիտա Խրուշչովը, սպառնաց, որ հրթիռային հարվածներ կհասցնի Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային։  Հիմա պատմաբանները և քաղաքագետները վիճում են՝ արդյո՞ք Խրուշչովն իրոք կարող էր միջուկային զենք օգտագործել եվրոպական երկրների դեմ։

Մասնագետների մեծ մասը համակարծիք է՝ դա, ամենայն հավանականությամբ, բլեֆ էր, շանտաժ։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

Խորհրդային Միությունն, իհարկե, միջուկային հարվածներ չէր հասցնի Լոնդոնին և Փարիզին։
​Ինչևէ՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ճնշման տակ ռազմական գործողությունները Սուեզի ջրանցքի ափերին դադարեցվեցին և ՄԱԿ-ն այնտեղ տեղակայեց իր խաղաղապահ ուժերը։ Սրանք աշխարհում առաջին խաղաղապահ ուժերն էին։  Իսկ պահն ընդհանրապես շրջադարձային էր։

Երկու գաղութատիրական երկրներ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, փաստորեն տեղի տվեցին երկու նոր երկրաքաղաքական ուժի՝ ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին։  Սուեզի ջրանցքը հանձնվեց Եգիտպոսին, որը խոստացավ ապահովել անխափան նավարկությունը բոլոր երկրների, այդ թվում նաև Իսրայելի նավերի համար։  Իսկ աշխարհը խուսափեց միջուկային վտանգից։

545
թեգերը:
Նիկիտա Խրուշչով, ԽՍՀՄ, Արմեն Դուլյան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Պայմանագիր, Զենք
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)
Ըստ թեմայի
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

124
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

124
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

421
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

421
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Արթուր Սարգսյան

Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

0
(Թարմացված է 21:56 29.09.2020)
Մարտերի ընթացքում հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։ 

«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։

Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկակա, 13 ԱԹՍ։

«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։

Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ

«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ավելացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020