Դասագրքեր

Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է

108
Եկեք անկեղծ լինենք: Այն բանավեճը, որն այժմ ծավալվել է դպրոցներում գրականության նոր ծրագրի շուրջ, կարող է հավերժ տևել։ Որ գրողի հատկապես որ ստեղծագործությունը պետք է պարտադիր կարդան աշակերտները։
Բանավեճը, որը ծավալվել է դպրոցներում գրականության նոր ծրագրերի շուրջ, կարող է հավերժ տևել

Դե լավ, չենք վիճաբանում, թե ով է ավելի տաղանդավոր՝ Թումանյա՞նը, Չարե՞նցը, թե Սևա՞կը՝ երեքին էլ ընդգրկում ենք... Բա ժամանակակիցների՞ց։  Անուն ես տալիս, ասենք, Արմեն Շեկոյան։ Ու միանգամից էլ ճակատիդ հակահարված ստանում. «Ախր ինչպես կարելի է դպրոցական ծրագրում ընդգրկել մի մարդու, որը բանաստեղծություն է գրել «Մերսեդես» ավտոմեքենայի մասին։

Փոքրիկ տղան «Շիսոտ» տեսավ,

տեսավ «Շիսոտ» մայլի միջին,

«Շիսոտ» տեսավ ուրախացավ,

մոտիկ վազեց սիրուն մաշնին....

Ինչպես թե «մայլի միջին», ինչպես թե «սիրուն մաշնին»…. Էսպե՞ս ենք մենք դաստիարակում մեր մատաղ սերնդին։ Եկեք գրականությունը մի կողմ դնենք, համաձայնեք` այդ բնագավառում ընդհանուր, միասնական չափորոշիչներ սահմանելը չափազանց բարդ գործ է։ Խոսենք աստղագիտությունից։ 

Երբ ես ավարտեցի դպրոցը, մեր Արեգակնային համակարգը 9 մոլորակ ուներ։ Բայց եթե այսօր ես մասնակցեմ որևէ հեռուստախաղի ու հենց այդպես էլ պատասխանեմ, հաստատ բոլորն ինձ անգրագետի տեղ կդնեն: Որովհետեւ մոլորակի կորուստ ենք ունեցել՝ 2006 թվականին Միջազգային աստղագիտական միությունը համաժողով գումարեց Պրահայում և տվեց մոլորակի հստակ սահմանումը: Ըստ այդ նոր սահմանման՝ իմ սերնդակիցների իմացած իններորդ մոլորակը՝ Պլուտոնը, այլևս մոլորակ չի համարվում, քանզի Արևի շուրջը պտտվող նման երկնային մարմիններ շատ-շատ կան, ու եթե դրանց բոլորին մոլորակ անվանենք՝ կստացվի, որ արեգակն ունի հազարավոր մոլորակներ, այսինքն` հիմնովին կփոխվի դասագրքային պատկերացումը մեր համակարգի մասին:

Բայց մոլորակի կորուստը, այսպես ասենք, փոխհատուցվել է։ Այն էլ ինչպես։ Մոտ 4 տարի առաջ աստղագետները հայտարարեցին, որ էքզոմոլորակ՝ այսինքն` մեր Երկրին նման մոլորակ են հայտնաբերել ամենամոտ աստղային համակարգում՝ Ալֆա Կենտավրոսում: Առայժմ պարզ չէ՝ պիտանի է արդյոք «Պրոքսիմա բի» կոչվող մոլորակը կյանքի համար, թե ոչ: Տեսականորեն կյանքի գոյությունն այնտեղ հնարավոր է, որովհետև արևից գտնվում է այնպիսի հեռավորության վրա, որտեղ ջուրը հեղուկ վիճակում կարող է գոյություն ունենալ, իսկ դա կյանքի առաջացման նախապայմանն է: Ջերմաստիճանն այդ մոլորակի մակերևույթին, ըստ զուտ տեսական հաշվարկների, կարող է տատանվել մինուս 90-ից մինչև պլյուս 30 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Համաձայնեք՝ ինչ-որ անսովոր, անտանելի պայմաններ չեն մեր՝ երկարաբնակներիս, տեսակետից:

Երբ զենքը գրիչն է. Յուրա Հարությունյանը գիտի ամենաբարդ մասնագիտություններից մեկի գաղտնիքը

Ուղղակի այդ մոլորակն անընդհատ մի կողմով է նայում դեպի իր արեգակը, այսինքն` այդ մի կողմում միշտ շոգ է, հակառակ կողմում, որտեղ արևի շողերը երբեք չեն թափանցում՝ սարսափելի ցուրտ, բայց այդ խիստ պայմանները կարող է մեղմել մթնոլորտը: Իսկ մթնոլորտ կա, թե ոչ՝ առայժմ հայտնի չէ: Պիտի հասնենք այնտեղ, որ տեսնենք: Կհասնե՞նք արդյոք:

​Ասում ենք, թե այն աստղային համակարգը, որտեղ հայտնաբերվել է գայթակղիչ մոլորակը, ամենամոտն է: Այդ ամենամոտը չափազանց հարաբերական է՝ ավելի քան 4 լուսային տարի: Եթե հենց հիմա մենք մի սարք արձակենք Պրոքսիմայի ուղղությամբ, այն տեղ կհասնի մոտ 50 հազար տարի հետո: Այո, մեր այսօրվա տիեզերական սարքերը բավական դանդաղաշարժ են: Մի օրինակ բերեմ միայն: Մոտ 40 տարի առաջ ամերիկացիները մեկն արձակեցին Վոյաջեր: Մինչև հիմա գիտնականները վիճում են՝ արդյոք այդ սարքը հասել է մեր արեգակնային համակարգի սահմանին, թե ոչ: Այսինքն՝ չորս տասնամյակ շարունակ Վոյաջերը թռչում ու թռչում էր, բայց միևնույն է դեռ գտնվում էր մեր համակարգում:

​Բայց հիմա մշակվում է տիեզերական մի ծրագիր, որի նախաձեռնողները պնդում են՝ Երկրից արձակած սարքերը կարող են Պրոքսիմային հասնել ոչ թե 50 հազար տարում, այլ ընդամենը երկու տասնամյակում: Ինչպես։ Պատրաստվում են շատ փոքր սարքեր՝ ընդամենը հինգ սանտիմետր տրամագծով, դրանց վրա տեղադրվում է առագաստ: Այդ սարքերը տիեզերք են արձակվում լազերային ճառագայթի օգնությամբ ու առագաստի շնորհիվ զարգացնում են այնպիսի արագություն, որը կազմում է լույսի արագության մեկ քառորդը: Փորձեք պատկերացնել՝ 160 միլիոն կիլոմետր մեկ ժամում:

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

Այս ծրագրի նախաձեռնողները հավատացած են՝ նման բան հնարավոր կլինի արդեն մեկ կամ երկու տասնամյակ հետո: Եթե հաշվի առնենք, որ մոտ երկու տասնամյակ էլ կպահանջվի, որպեսզի սարքերը հասնեն ամենամոտ աստղային համակարգին, ստացվում է, որ ընդամենը մի սերնդի օրոք մարդկությունը կարող է ստույգ պարզել ՝ կա արդյոք կյանք այլ աստղերի շուրջը պտտվող որոշ մոլորակների վրա: Ու սա անկախ այն բանից, թե ով կընդգրկվի մեր դպրոցական ծրագրերում։

108
թեգերը:
մոլորակ, տիեզերք, Հայաստան, դպրոց, գրականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
«Բարի եղեք դուք էլ նույնը անել». ինչ է պահանջել Տեր–Պետրոսյանը Սեյրան Բաղդասարյանից
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

280
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

280
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

178
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

178
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (233)
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Папа Римский Франциск I в Армении

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա. Հռոմի պապի հետ հանդիպում է նախատեսված

0
Հայրապետական այցով Իտալիա մեկնած Գարեգին Բ–ն իր օրհնությունն է բաշխելու Միլանի հայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

0