Ավագ Ավագյան

«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

2248
(Թարմացված է 01:32 20.07.2020)
Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի էթնիկ հայերը տարածվեցին Թուրքիայի ամբողջ տարածքում՝ փորձելով գտնել ֆիզիկական գոյատևման պայմաններ։ Այսօր նրանց հետնորդները վերադառնում են բնօրրաններ՝ փորձելով գտնել իրենց նախնիների տներն ու գուցե թե ողջ մնացած ազգականների։

Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում ինձ հանդիպած հայերից մեկը մշեցի հայդուկի՝ ֆիդայի Սարգսի թոռն էր։ Թեև անձնագրում նշված էր Մեհմեթ Սաֆի անունը, սակայն մեր ծանոթության ժամանակ ներկայացավ որպես Ավագ Ավագյան։

Аваг Авагян в Муше
© Photo : provided by Avag Avagyan
Ավագ Ավագյանը` Մուշում

Պայմանավորվեցինք խոսել հենց այդ անունով։ Ավագը Մուշում չի ծնվել, այսօր էլ ապրում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դա Մուշից ավելի քան 1200կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին տեղավորված մի խոշոր բնակավայր է՝ մոտ 4 մլն բնակչությամբ։ Սեփական ցանկությամբ չի Ավագը հայտնվել Արևմտյան Հաայստանի հետ որևէ պատմական կամ աշխարհագրական կապ չունեցող Իզմիրում։ Ավագյանների բզկտված գերդաստանը Ցեղասպանությունից հետո է բնակություն հաստատել Իզմիրում։

Аваг Авагян в Еревaне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ավագ Ավագյանը

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

«Պապս Մուշի Սեսնութ գյուղում է ապրել, հետո տեղափոխվել է Դիարբեքիր։ Պապիս թուրքական անունը Միրզա է եղել, բայց իրականում կրել է հայկական Սարգիս անունը։ Տղամարդիկ երկար ժամանակ ֆիդայություն են արել սարերում, կռվել թուրքական զորքի բռնությունների դեմ։ Կանայք ու երեխաներն էլ ապրել են գյուղերում։ Ընտանիքները երկար ժամանակ բաժանված են եղել միմյանցից։ Իմ պապ Միրզայի կնոջը տեղի թուրք ղեկավարներից մեկը խլել է և դարձրել իրեն հարճ։ Պապս իր մոր հետ մի կերպ հեռացել է գյուղից, տեղափոխվել այլ վայր և երկար ժամանակ ապրել թաքուն՝ քրդի անվան տակ։ Թուրքական զորքն ամենուր որոնել է թաքնված հայերին, ուստի շատ դժվար է եղել թեկուզ կրոնը և ազգությունը առերես փոխած հայերին ապրել այդ պայմաններում»,-պատմում է Ավագը՝ նշելով, որ ջարդերի ավարտից հետո Միրզան վերադարձել է Մուշ՝ փորձելով գտնել եղբայրներին, սակայն ապարդյուն։ Ավելին, վտանգվել է նաև Միրզայի կյանքը։

Фидаи Саргис
© Photo : provided by Avag Avagyan
Ֆիդայի Սարգիսը (Միրզա)

Վերջնականապես հեռանալով Մուշից՝ Միրզան որոշել է զավակներին հանձնել ազգականներին գտնելու առաքելությունը։

«Ես տարիներ առաջ գնացի Մուշի մեր հին տունը, գտա փաստաթղթեր, որտեղ նշվում են նախկին սեփականատերերը։ Պապս ունեցել է երեք եղբայր՝ Արթին, Օհան, Զեմուն (կամ Սիմոն)։ Նրանց հոր անունն Ավագ է եղել։ Հենց այդ անունն եմ ես ընտրել ինձ համար՝ որպես հայկական ինքնության փաստ։ Պապս ամբողջ կյանքում երազում էր նորից Մուշ վերադառնալու մասին»,–պատմում է Ավագ Ավագյանը։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Դիարբեքիրում ապաստանելու տարիներին Միրզան ամուսնացել է քրդուհու հետ։ Ունեցել է 4 որդի և մեկ դուստր։ Արդեն Իզմիրում Միրզան զավակներին հորդորել է երբեք չկտրել կապը հայկական ինքնության, հայերեն խոսքի ու թեկուզ թաքուն, բայց իրենց հայ լինելու մասին խոսող հայրենակիցների հետ։

«Պապս մահացել է 1969-ին։ Հայրս է ինձ պատմել մեր անցյալի մասին ու հայկական արժեքներով դաստիարակել մեզ։ Թուրքիայի տարածքում շատ եմ փնտրել իմ ազգականներին. չկա ոչ մի հետք։ Հիմա Հայաստանում էլ եմ փնտրում․ գուցե պապիկիս եղբայրներից որևէ մեկը կարողացել է հասնել այստեղ»,-ասում է Ավագ Ավագյան դարձած Մեհմեթ Սաֆին։

Фидаи Саргис с сыном
© Photo : provided by Avag Avagyan
Ֆիդայի Սարգիսը (Միրզա)` որդու հետ

Ավագը հասցրել է Հայաստանի Հանրապետություն այցելել, լինել Ծիծեռնակաբերդում, խոնարհվել 105 տարի առաջ զոհված նախնիների, գուցե նաև իր ազգականների հիշատակի առաջ։ Խոստովանում է՝ կարծես ծանր քար լինի սրտից կախված, երբ զգում է, որ ապրում է մի հանրության մեջ, որը սպանել է իր նախնիներին։ Բայց միաժամանակ` այդ հանրությունը չի գիտակցում իր հանցանքի բեռը, իսկ երբ սկսում է գիտակցել, ոչ միայն ցավ է ապրում, այլև հայի հետ հավասար կիսում է դառնությունը։ Ամեն դեպքում, Ավագը շարունակում է փնտրել իր ազգականներին ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ու սփյուռքում։ Հույս ունի, որ կգտնի, իսկ երբ գտնի, երազում է ազգականների հետ խոսել հենց հայերեն։

Аваг Авагян в Еревaне
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ավագ Ավագյանը փնտրում է հարազատներին

«Հայերեն քիչ բառեր գիտեմ, միայն այնքանը, որոնք լսել եմ հայրիկիցս՝ բարի լույս, ոնց ես․․․, բայց որոշել եմ անպայման սովորել հայերեն, որ երբ հաճախ լինեմ Հայաստանում, կարողանամ, խոսել հայերեն»,- ասում է Ավագը՝ խոսքն ավարտելով երկչոտ հայերենով․

«Ես հայ եմ, և ուրախ եմ, որ հայ եմ։ Մենք նույն հոգիներն ենք»։

Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը

2248
թեգերը:
Ավագ Ավագյան (Մեհմեթ Սաֆի), ֆիդայի, Հայոց ցեղասպանություն, Նաիրի Հոխիկյան, Արևմտյան Հայաստան
թեմա:
Զարթիր, լաո (19)
Ըստ թեմայի
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները
Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը
Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը
Արքայազն Ֆիլիպ

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

91
(Թարմացված է 23:05 16.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Արքայազն Ֆիլիպը, որի հուղարկավորությունը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին, իր կյանքը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում։
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե′րջ»

Հրապարակավ շատ էլ չէր դժգոհում, բայց երբեմն ակնարկում էր, որ իր տարերքը ծովն է, իսկ երազանքը՝ կարիերան բրիտանական նավատորմում։ Ու երևի կկատարվեին նվիրական իղձերը, եթե չլիներ մի հանգամանք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամուսնացավ մի կնոջ հետ, որը 5 տարի անց անսպասելիորեն դարձավ թագուհի։ Նրանք վաղուց էին ծանոթ, դեռ այն ժամանակվանից, երբ 8-ամյա Էլիզաբեթի ծնողները աղջկա հետ այցելել էին այն քոլեջը, որտեղ սովորում էր 13-ամյա Ֆիլիպը, և խնդրել էին պատանուն զբաղեցնել իրենց դստերը մինչև իրենք կմասնակցեն պաշտոնական միջոցառումներին։ Աղջիկն ու տղան ակնհայտորեն դուր էին եկել միմյանց։ Իսկ պատերազմի ավարտից հետո Ֆիլիպը նամակ գրեց մայր թագուհուն՝ խոստովանելով, որ սիրահարված է Էլիզաբեթին։

Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած հարսանիքին ներկա էր 2 հազար մարդ։ Մի մեծ տոն էր, որը Ուինսթոն Չերչիլն այսպես բնութագրեց. «Պայծառ բռնկում՝ հետպատերազմյան Բրիտանիայի դժգույն երկնակամարում»։ Բայց հարսանիքից անմիջապես հետո Ֆիլիպը սեփական փորձով համոզվեց, թե որքան ճիշտ են իմաստուն մարդիկ, երբ պնդում են՝ սերը զոհողություն է պահանջում։ Լրիվ փոխվեց ազատություն և ինքնուրույնություն սիրող մարդու կյանքը. այժմ արդեն բոլոր պաշտոնական արարողությունների ժամանակ ամուսինը քայլում էր տիկնոջ հետևից, նույնիսկ ներողություն էր խնդրում Եղիսաբեթ Երկրորդի ննջարանը մտնելուց առաջ։

​Բայց չխտացնենք գույները, քանզի մեկնաբաններից ոմանք էլ փաստում են՝ էնպես չի, որ Ֆիլիպը լրիվ ճնշված էր թագավորական ընտանիքում։ Ճիշտ է, ողջ աշխարհի համար Եղիսաբեթ Երկրորդն էր առաջինը, սակայն ընտանիքում առաջատար դերը Ֆիլիպին էր պատկանում։ Որպես այս պնդման հիմնավորում կարելի է բերել 1960 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմը, որտեղ, կներե′ք, ճիշտ մեր հայկական ավանդույթների նմանությամբ՝ Ֆիլիպը բարբեքյու, այսինքն, խորոված է պատրաստում, իսկ թագուհին աման է լվանում։ Էլ ի՞նչ եք ուզում՝ կարծում եմ՝ քիչ չեն այն տղամարդիկ, որոնք կերազեին, որ թագուհին իրենց տան ամանները լվանա՝ մինչև իրենք մանղալի մոտ շամփուր պտտելով են զբաղված։

​«Հիմարներին տանել չէր կարողանում», վկայում են Ֆիլիպի հարազատները։ Եվ արքայազնը հաստատ պատճառ ուներ չսիրելու  հումորի զգացումից զուրկ, բավական սահմանափակ մտավոր կարողությունների տեր և կարծրատիպերով ղեկավարվող մարդկանց, քանզի սիրում էր այնպիսի կատակներ անել, որոնք ոչ բոլորի կողմից էին ընկալվում։ Օրինակ, մի անգամ թագուհու և նրա ամուսնու հետ հանդիպմանը եկել էր Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն՝ իր երկրի ավանդական հագուստով, որը շատ էր նման պիժամայի։ Առաջնորդի հագուստը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո Ֆիլիպը ի վերջո չդիմացավ ու հարցրեց. «Էս պիժաման երևի հագել եք, որ հենց այստե՞ղ քնեք»։ Չգիտեմ՝ արդյոք պատկերացնո՞ւմ եք աֆրիկացու վիճակը։

Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը

​Այո′, արքայազնի կատակները երբեմն ամենևին էլ նրբանկատ չէին։ Մի անգամ կանանց շրջապատում նա ամենայն անկեղծությամբ արտահայտեց իր կարծիքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին. «Հո գաղտնի՞ք չէ, որ բրիտանացի կանայք կերակուր պատրաստել չգիտեն»։ Իսկ դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ երեխաներին ուղղեց բոլորիս քաջ ծանոթ հարցը. «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»։ Ու երբ 13-ամյա Էնդրյուն խոստովանեց, որ երազում է տիեզերք թռչել, արքայազնը նայեց նրա փորին ու փաստեց. «Տղա ջան, կներես, բայց ախր դու շատ չաղ ես տիեզերագնաց դառնալու համար»։

​Այս կատակները հանրահայտ են, սակայն բրիտանացի մեկնաբաններից մեկը՝ Ջոնի Դայմոնդը, շատ ճիշտ նկատել է. «Մեր գիտակցության մեջ նրա մասին արմատավորվել է բավական պարզունակ պատկերացում, այնինչ իրականում արքայազն Ֆիլիպը բարդ, խելոք և անընդհատ նորին ձգտող անձնավորություն էր»։

Ինքը՝ արքայազնը, մի քանի տարի առաջ ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում հաղորդավարի հարցին, թե ինչպես է պատկերացնում ինքն իրեն, շատ հակիրճ պատասխանել է. «Ոչ մի կերպ էլ չեմ պատկերացնում ինքս ինձ, ես ուղղակի կամ, ու վե՛րջ»։

91
թեգերը:
Եղիսաբեթ 2-րդ, Մեծ Բրիտանիա, արքայազն Ֆիլիպ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ի՞նչն է ստիպում մարդուն հրապարակայնորեն կարծիք հայտնել, կամ ամենամեծ վտանգի աղբյուրը
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին
Մինսկի խմբի միջնորդները, արխիվային լուսանկար

Միջնորդները դռնից դուրս չեկան, կամ Ալիևը փոխե՞լ է վերաբերմունքը բանակցությունների հարցում

194
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության շեշտադրումները մեծ մասամբ ձեռնտու են հայկական կողմին։ Արդյոք դա պե՞տք է մտահոգի Ադրբեջանին` մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Դեկտեմբերի 12-ին` պատերազմի ավարտից հետո միջնորդների առաջին տարածաշրջանային այցի ժամանակ, ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագրերի մշակման հավանականության մասին։ Չորս ամիս անց ռուս–ամերիկա–ֆրանսիական եռամիության դիվանագետները վերջապես հանդես եկան համատեղ հայտարարությամբ և կողմերին հորդորեցին համանախագահների հովանու ներքո անհապաղ վերսկսել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը։

Միջազգային միջնորդների ձայնն այժմ ավելի պակաս նշանակություն ունի, քան մեկ տարի առաջ։ Այդուհանդերձ, համատեղ հայտարարությունը Երևանում զգուշավոր լավատեսությամբ ընդունեցին։ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ընդգծեց, որ Պոպովի, Վիսկոնտիի և Շոֆերի ուղերձը միջազգային հանրության հերթական կոչն է Ադրբեջանին կատարել եռակողմ հայտարարության հանձնառություններն ու պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից։

Փաշինյանը ծրագրավորված քանդեց այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը. Աշոտյան

Միջնորդների համատեղ հայտարարության մեջ իսկապես կան կարևոր շեշտադրումներ, որոնք լիովին ընդունելի են հայկական կողմի համար։ Թվարկենք դրանք։ Նախևառաջ դրական է թվում այն փաստը, որ համանախագահներն իրենց ակտիվ գործունեությունը վերսկսում են նախկին ձևաչափով, նույն կազմով և նույն մանդատով։ Մինչև վերջերս կասկածներ կային, թե ՄԽ–ն կկարողանա վերադառնալ 27 տարի առաջ համաշխարհային հանրության կողմից իրեն վստահված առաքելության կատարմանը։ Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում կտրուկ աճել է, և թվում էր` Մոսկվան կարող է տարանջատվել մյուս համանախագահներից և միջնորդական առաքելությունը շարունակել ինքնուրույն և միանձնյա։ Նման ենթադրությունների պատճառ էր դարձել այն փաստը, որ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը չէր մասնակցել Փաշինյանի և Ալիևի միջնորդների հետ վերջին բանակցություններին։ Համատեղ հայտարարությունը վերջ դրեց այդ թեմայի շուրջ խոսակցություններին, քանի որ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը բոլորովին էլ դեմ չէ բանակցային նախկին ձևաչափին։

Երկրորդ հանգամանքը, որ հուսադրում է հայկական կողմին, հայտարարության տեքստում հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին նախադասությունն է։ Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, թե հակամարտությունն արդեն լուծված է և այլևս խոսելու բան չկա։ Համանախագահներն Ալիևի հետ համաձայն չեն։ Հայերին ուրախացնող երրորդ հանգամանքն այն է, որ միջնորդները կողմերին հիշեցնում են ռազմագերիներին և պահվող այլ անձանց վերադարձնելու նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին։ Եվ դա այն դեպքում, երբ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք ռազմագերիներ չունեն, այլ ունեն միայն ահաբեկիչներ, որոնք մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ։ Միջնորդներն այդպես չեն կարծում։ Չորրորդ` խոսվում է առանց նախապայմանների անմիջական երկկողմանի խորհրդակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին։ Եվ դա այն պարագայում, երբ Բաքուն բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։ Հինգերորդ` Պոպովը, Վիսկոն
տին և Շոֆերը պնդում են, որ չեղարկվեն Լեռնային Ղարաբաղ այցելելու սահմանափակումները։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք պետք է հնարավորություն ունենան որոշելու, թե ով կարող է այցելել Ստեփանակերտ, ով` ոչ։

Վեցերորդ` Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնն իրենց դիվանագետների շուրթերով պահանջում են կրոնական և մշակութային ժառանգության պահպանման նպատակով լրացուցիչ ջանքեր գործադրել։ Պարզ է, որ դա ուղղված է Ադրբեջանին, քանի որ Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական եկեղեցիների ոչնչացման անհերքելի ապացույցներ կան։

Համատեղ հայտարարության տեքստում հայկական կողմի համար կան նաև բացասական պահեր։ Առաջինն այն է, որ միջնորդները Ադրբեջանի դժգոհությունը չառաջացնելու համար չեն հանդգնել բաց տեքստով հղում անել ՄԽ նախկին փաստաթղթերում ամրագրված` ազգի ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքին։ Միայն անուղղակի ակնարկ է արվում, որ միջազգային իրավունքի այդ նորմը ոչ ոք չի չեղարկել։ Հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա։ Եվս մի հանգամանք, որ հարցեր է ծնում։ Հայտարարության տեքստից դատելով` միջնորդներն անձամբ չեն ցանկանում նախաձեռնություն դրսևորել և միայն իրենց օգնությունն են առաջարկում կողմերի որոշած թեմաների շուրջ երկխոսություն կազմակերպելու հարցում։ Նրանք Երևանին ու Բաքվին հորդորել են իրենց առաջնահերթություններն արտացոլող կառուցվածքային օրակարգ համաձայնեցնել։ Մինչդեռ միջնորդները սովորաբար իրենք են առաջարկում ոչ միայն օրակարգը, այլև կոնկրետ բանաձևերը, որոնց շուրջ պետք է երկխոսություն տարվի։ Տպավորություն է ստեղծվում, որ միջնորդներն առայժմ պասիվ դեր են ստանձնել, ինչը պետք է բավարարի Ադրբեջանի ղեկավարությանը։

Եթե Երևանի արձագանքը դրական էր, ապա Բաքուն չի արձագանքել այդ հայտարարությանը։ Ավելի ճիշտ արձագանքել են, բայց ոչ թե հրապարակումից հետո, այլ առաջ։ Իլհամ Ալիևը մեկ օր առաջ ելույթ ունեցով` փորձելով անուղղակի ազդեցություն ունենալ նրանց տեքստի վրա։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ սկզբունքորեն չի պնդում, թե Մինսկի խումբն անհրաժեշտ չէ։

Հիշեցնեմ` դեկտեմբերին նա ասում էր, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաքելությունն իրեն չի արդարացրել, նրանց կարիքն այլևս չկա։ Ալիևը Մինսկի խմբի լուծարում չի պահանջում, բայց ըստ էության առաջարկում է արմատապես փոխել նրա մանդատը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ միջազգային միջնորդների մասնակցությունը կարող է օգտակար լինել, բայց ոչ հակամարտության լուծման հարցում, քանի որ հակամարտությունն արդեն լուծվել է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին

Նա համարում է, որ համանախագահները պետք է համեստ առաքելություն ունենան։ Ալիևը պատրաստ է հույսը նրանց օգնության վրա դնել միայն հետևյալ հարցերի լուծման դեպքում` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, պետական սահմանների սահմանագծում և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնում։ Ոչ ավելին։ Մինչդեռ 1994 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովը ՄԽ խնդիրների ու լիազորությունների բոլորովին այլ շրջանակ էր սահմանել։

Իլհամ Ալիևը մտադիր չէ օրակարգի վերաբերյալ որևէ նախաձեռնություն իրականացնել, միայն պատրաստ է լսել միջնորդների առաջարկները։ Ադրբեջանի նախագահը գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ բանակցային սեղանի մոտ կնստի միայն այն դեպքում, եթե իրեն բավարարի օրակարգը։ Իսկ եթե ոչ, երկխոսության վերսկսման թեման փակված կհամարի։ Ստացվում է` դեկտեմբերից ի վեր նրա մոտեցումներն այդքան էլ չեն փոխվել։ Հիշեցնեմ` հինգ ամիս առաջ Ալիևն Ադրբեջան այցելած միջնորդներին ասել էր` քանի որ ինքը նրանց չի հրավիրել, նրանք անձամբ են եկել իր մոտ, ստիպված կլինի խնդրել, որ հեռանան, եթե նրանց առաջարկներում կոնկրետ բան չգտնի։

Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ Բաքուն համանախագահների եռամիության կազմի վերաբերյալ դժգոհություններ ունի։ Ադրբեջանցի դիվանագետների խնդիրը բանակցային ձևաչափի վերանայումն է ու Թուրքիային միջնորդների թվում ներառելը։

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի թեման

Պաշտոնական Բաքուն բոլոր երեք համանախագահներին վարկաբեկելու նպատակաուղղված արշավ է իրականացնում և փորձում է համաշխարհային հանրությանը համոզել, որ նրանք չեզոքություն չեն կարողանոմ պահպանել: Սկսել են Ֆրանսիայից։ Ալիևը Ֆրանսիայի ղեկավարներին մեղադրել է հայկական համայնքից կախվածություն ունենալու մեջ։ Իսկ երբ Ֆրանսիայի սենատը նախագահ Մակրոնին կոչ արեց ճանաչել ԼՂՀ անկախությունը, Բաքվում հնչող հակաֆրանսիական հռետորաբանությունն ավելի սրվեց։ Իլհամ Ալիևը որոշեց հաջորդ հարվածը հասցնել Ռուսաստանին։ Ադրբեջանի առաջնորդը Մոսկվային մեղադրեց Հայաստանին ապօրինի զենք մատակարարելու մեջ։ Շուշիում «հայտնաբերված» «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների բեկորների ցուցադրությունից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ պատասխան է պահանջում Մոսկվայից։ Նրան սպասարկող ԶԼՄ–ները սկսեցին թափանցիկ ակնարկներ անել, թե «Իսկանդերի» հարվածը ամենևին էլ Հայաստանից չի հասցվել։ Ադրբեջանի դժգոհություններից չխուսափեցին նաև ամերիկացիները։ Ալիևը նրանց ևս մեղադրեց հայասիրության և կողմնակալության մեջ։ Ապրիլի 12-ին նա դժգոհեց, որ ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլ
ինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, իսկ իրեն չի զանգել։ «Եթե նրանք միջնորդ են, պետք է հավասարակշռություն պահպանեն», – հայտարարեց Ալիևը։

Այսպիսով` հայերին աջակցելու ձգտում է նկատվել բոլոր երեք համանախագահների գործողություններում։ Նշանակում է` միջնորդներին պետք է փոխել։ Հասկանալի տրամաբանություն է։ Թուրք–ադրբեջանական տանդեմը բանակցային նոր ձևաչափ է առաջարկում։ Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ քաղաքական հարթակ ձևավորելու նախաձեռնությամբ, որի մասնակիցը կդառնային Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Վրաստանը։ Վրաստանի առաջնորդներն անմիջապես հասկացրին, որ իրենց վրա հույս չդնեն։ Իրանն ուզում է պարզել, թե գործընթացների վրա ազդեցության ինչ լծակներ կարող է ունենալ։ Մոսկվան սպասողական դիրքում է։ Իսկ Վաշինգտոնն ու Փարիզն ընդհանրապես ԵԱՀԿ–ի հետ չհամաձայնեցրած նախաձեռնություններին ուշադրություն չեն դարձնում։ Միայն մեկ կառույց կա, որը պաշտոնապես լիազորված է համաշխարհային հանրության կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Այլ որոշումներ ո՛չ ԵԱՀԿ–ն, ո՛չ ՄԱԿ–ը, ո՛չ էլ մեկ այլ միջազգային կազմակերպություն չի ընդունել։ Նշանակում է, որ ՄԽ համանախագահներից բացի, այլ միջնոր
դներ առաջիկայում չեն լինի և չեն կարող լինել։

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

194
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով
«Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում». Լևոն Տեր–Պետրոսյան
Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման

Ո՞ր հետախուզության համար են աշխատում նրանք, ովքեր չեն համալրել ԱՄՆ–ի «սև ցուցակը»

0
Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները քննարկում են ամբողջ աշխարհում, ՌԴ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտարարել է պատասխան միջոցների մասին։

ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները «հեգեմոնի միջոցներ» են անվանել։ Մոսկվայի դեմ ուղղված սահմանափակումների փաթեթն այսպես են բնութագրել Չինաստանում։

ԱՄՆ-ն Աֆղանստանում ա՞յլ նպատակներ ունի

Պեկինում նշել են, որ դա ոչ միայն իրենց, այլև համաշխարհային հանրության կարծիքն է։ Ռուսաստանին ու Ամերիկային հորդորել են զրուցել փոխադարձ սահմանափակումների փոխարեն։

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

ՌԴ ԱԳՆ–ն արդեն հայտարարել է Վաշինգտոնի նկատմամբ անխուսափելի պատասխան միջոցների կիրառման մասին։ «Ո՞ւմ հետախուզության համար է» պետք աշխատել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակը չհամալրելու համար։ Եվ ի՞նչ է Բայդենն առաջարկել Պուտինին քննարկել այս ամառ։

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք 2»-ը

0
թեգերը:
պատժամիջոցներ, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ
Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել ՌԴ-ի դեմ հանուն Ուկրաինայի, կամ ով և ինչու է սադրում
Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը. տեսանյութ