00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին

© Sputnik / Asatur YesayantsМитинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван
Митинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ամեն անգամ, երբ Հայաստանին և Արցախին վտանգ է սպառնում, մենք՝ հայերս, հարց ենք հնչեցնում՝ բա ինչո՞ւ չունենք աշխարհի բոլոր 10 միլիոն հայերին միավորող մարմին, որը ցույց կտար բարդ իրավիճակից դուրս գալու ճշմարիտ ուղին։
Հնարավոր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին

Հիմա կասեք՝ ինչպե՞ս թե չունենք՝ բա «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Այդ կառույցը, իհարկե, հսկայական աշխատանք է իրականացնում, բայց հասկանալի է, որ հիմնադրամը՝ տվյալ պահին համահայկական օրախնդիրների հետ կապված որոշումներ կայացնելու լիազորություններ չունի։

Президент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

Հնարավո՞ր է արդյոք ստեղծել նման որոշումներ կայացնող համահայկական մի մարմին։ Այս գաղափարը տասնամյակներ շարունակ եղել է թեժ բանավեճերի առարկա։ Դեռ այն ժամանակ, երբ մենք Սովետի կազմում էինք ու շատ էլ տեղյակ չէինք, թե ինչ է կատարվում Սփյուռքում, այնտեղ՝  արտերկրում տարբեր շրջանակում բարձրաձայնվում էր մեկ միասնական համահայկական կառույցի ստեղծման հնարավորության հարցը։ Մեծ Բրիտանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը՝ գրող և հասարակական գործիչ Ասատուր Գյուզելյանը, պատմել է, թե ինչպես 1965 թվականին Լոնդոնում հավաքվել էին մի խումբ հայազգի մտավորականներ և երեք ամիս շարունակ հանգամանորեն քննարկում էին՝ հնարավոր է արդյոք վերջապես ստեղծել մի կառույց, որը միավորի համայն հայությանը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

Եզրակացությունը սա էր՝ պարզապես մեջբերեմ. «Եթե մեր ազգային երեք կուսակցությունները, կլոր սեղանի մը շուրջ հավաքվելով, միասնաբար քննարկեին սփյուռքահայությանը հուզող բոլոր խնդիրները, սփյուռքահայ կենտրոնական մարմին մը ստեղծելու ծրագրին հիմնաքարը դրված կըլլայ արդեն»։ 

Բավական ռացիոնալ գաղափար էր՝ Սփյուռքում գործող ազդեցիկ քաղաքական ուժերը երեքն են, թող միավորեն իրենց ուժերը և մի համընդհանուր կառույց ստեղծեն։ Ասելը, իհարկե, հեշտ է՝ փորձեք միավորել հսկայական հավակնություններ ունեցող այդ երեք կուսակցությունները։ Բնականաբար՝ ոչինչ չի ստացվի։

Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Ուղիղ 5 տարի առաջ, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության տարելիցը, համահայկական միասնական կառույց ստեղծելու ևս մեկ փորձ արվեց։ Որքան հիշում եմ, այն ժամանակ նույնիսկ հատուկ հանձնաժողով կազմավորվեց Սահմանադրական դատարանի ղեկավարի գլխավորությամբ։ Անորոշ լուրեր տարածվեցին, թե մշակվել է Համահայկական խորհրդի կանոնադրությունը։ Ու վերջ։ Այդ փաստաթուղթը որևէ մեկը չտեսավ, հանձնաժողովի հետագա ճակատագրի մասին էլ տեղեկություններ  չկան։

Համաձայնեք՝ միասնական համահայկական մարմին ստեղծելու հարցը շատ բարդ է։ «Կալիֆոռնիա քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը մի անգամ չի թաքցրել իր անհանգստությունը, որ ինչպես միշտ կներառվեն տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, այնինչ սփյուռքահայության 95 տոկոսը որևէ կազմակերպության կամ կուսակցության անդամ չէ։ Գրեթե նույն բանն է ասել նաև Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը. «Ես վախենում եմ, որ Սփյուռքի անձերն առավել շատ Սփյուռքի անունից իրենք իրենց ավելի առաջ տանեն, բայց չներկայացնեն իրական Սփյուռքը»։

Молодые люди в масках на перекрестке улиц Московян, Ханджяна и Налбандяна - Sputnik Արմենիա
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

​Համաձայնեք՝ այստեղ իրոք մտածելու շատ բան կա։ Եթե վերցնենք հրեաների փորձը, կտեսնենք, որ իրենց Համաշխարհային հրեական կոնգրեսը ձևավորվում է աստիճանական ընտրություններով։ Ասենք՝ ամերիկյան քաղաքների համայնքները ներկայացուցիչներ են ընտրում և գործուղում նահանգային խորհուրդ, հետո այդ խորհրդի ներկայացուցիչներից կազմավորվում է համաամերիկյան մարմինը և վերջապես աշխարհի տարբեր երկրներից ընտրված ներկայացուցիչները ձևավորում են Համաշխարհային հրեական կոնգրեսը։ Իհարկե, բոլոր համեմատություններն այս դեպքում կաղում են, որովհետև այդ Կոնգրեսը միայն Իսրայելից դուրս ապրող հրեաներին է միավորում և ստեղծվել է ավելի քան 80 տարի առաջ, երբ դեռ Իսրայել պետություն գոյություն չուներ։ Այնինչ, մենք ուզում ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերը։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Եվ մի օրինակ էլ բերեմ։ Կա նաև Թաթարների համաշխարհային կոնգրեսի փորձը։  Հենց որ Սովետը փլուզվեց, Թաթարստանն էլ իրեն հանրապետություն հռչակեց՝ իհարկե, Ռուսաստանից չանջատվելով, այդ հանրապետության ղեկավարները նախաձեռնեցին Թաթարների համաշխարհային կոնգրեսի ստեղծումը։ Մի քանի տարի առաջ այդ կոնգրեսը Կազանում գումարեց իր հերթական համաժողովը՝ կուրուլթայը և դրա նախօրեին թաթար մեկնաբաններից մեկը այսպիսի կարծիք հայտնեց. «Այս Կոնգրեսը դարձել է մի բյուրոկրատական կազմակերպություն, որն ավելի շուտ հանրապետության իշխանական կառույցներին է սպասարկում, քան պաշտպանում է ազգի շահերը։ Իսկ Թաթարստանի իշխանության շահերը բոլորովին միշտ չէ, որ համապատասխանում են թաթարների ազգային շահերին»։

Լրահոս
0