00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում

© Sputnik / Անցնել մեդիապահոցФрунзик Мкртчян в главной роли в фильме "Солдат и слон"
Фрунзик Мкртчян в главной роли в фильме Солдат и слон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մհեր Մկրտչյանին ավելի շատ ճանաչում են իր դերերով, իսկ թե ինչպիսին է նա եղել կյանքում, գիտեն միայն ամենամտերիմները։ Մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հայտնի դերասանի հետ նույն շենքում է ապրել։ Եվ իր անձնական հիշողություններն ունի...

Տունը Մինիստրների խորհրդինն էր, բայց, ինչպես այն ժամանակ պատահում էր, պաշտոնական, բայց ոչ շատ հայտնի մարդկանց հետ բնակտարածքը կիսում էին ոչ պաշտոնական, բայց ճանաչված մարդիկ։ Տվյալ դեպքում՝ համընդհանուր սեր վայելող մարդիկ։ Երևանի Թումանյան առաջին նրբանցքի թիվ 2 մեկ մուտքանի շենքում այդպիսի բնակիչ էր Մհեր Մկրտչյանը(Ֆրունզիկ)։

Առաջին անգամ, երբ հանդիպեցի նրան մուտքի մոտ, հարցրի․

-Ո՞ւմ տուն եք եկել։

-Իմ տուն,- պատասխանեց Ֆրունզիկը։

-Այսի՞նքն։

-Այսինքն՝ ես այստեղ ապրում եմ։

Дом-музей Фрунзика Мкртчяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Այդպես ես իմացա, որ նույն շենքում եմ ապրում սիրված աստղի հետ, որի հավասարը Հայաստանում չկար։ Ֆրունզիկի գալուց առաջ գլուխ էինք գովում, ոչ մեր շենքում է ապրում Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը, բայց հետո, թող ներեն մեզ հարգարժան Արևշատյանները, որոշակի վերաարժեքավորում տեղի ունեցավ։ Ֆրունզիկը պարզապես կուռք չէր, Ֆրունզիկը ազգային հպարտություն էր։

Իսկ ազգային հպարտությանը հազվադեպ էինք տեսնում։ Արտիստն ապրում էր սեփական ռիթմով, որը բացառում էր նրա մուտքի ու ելքի ժամը կանխատեսելու որևէ հնարավորություն։ Երբ մտնում էր շքամուտք, հաճախ այնպես էր ստացվում, որ «լավ տրամադրություն էր ունենում», բայց ցավոք, դա այն տրամադրությունն էր, որը օղու հետ է գալիս։ Սիրված արտիստին շռայլորեն հյուրասիրում էին, և նա, ըստ ամենայնի, չէր հրաժարվում։

Երկու անգամ առիթ եմ ունեցել արտիստից հարցազրույց վերցնելու, հին բնակարանում, ևս մի երկու անգամ շփվել եմ նրա կրտսեր եղբոր՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ։

Արդեն այն ժամանակ գիտեի, որ մեծ կոմիկը կյանքում կենսախինդ լինելու պատճառներ առանձնապես չունի։ Կինը՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանը, որը հայտնի դարձավ «Կովկասի գերուհին» ֆիլմից, հայտնվեց հոգեբուժարանում, ընտանիքում այլ ողբերգություններ էլ եղան։ Եվ եթե դու այդ մասին գիտես, քեզ էլ համապատասխան ձև ես պահում։

Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը

Թումանյան փողոցի բնակարան Ֆրունզիկը տեղափոխվել արդեն երկրորդ կնոջ՝ Թամարայի հետ, որը հայտնի բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն էր։ Բայց նրանց համատեղ կյանքը նույնպես հարթ չէր։

Кадр из фильма Одиноким предоставляется общежитие - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին

Դատելով իմ տեսածից և Ալբերտից լսածներից՝ Ֆրունզիկի համար բավական բարդ էր։ Պատահական հանդիպումների ժամանակ զգում էի` լռակյաց է, մռայլ, նրան արդեն ոչինչ չի ուրախացնում։

Մի անգամ հանդիպեցինք աստիճանների վրա․կնոջ՝ Թամարայի հետ Ֆրունզիկը ծանր գորգ էր իջեցնում ներքև։

-Օգնեմ,- բռնեցի ոլորված գորգի եզրից։ Իջեցրինք ներքև, դրեցինք մեքենայի մեջ։

-Էս ո՞ւր,-հարցրի։

-Սատանան գիտի,- պատասխանեց Ֆրունզիկը։

Հիշեցի․շքամուտքի մոտ այն առաջին հանդիպման ժամանակ «Ո՞ւմ մոտ եք եկել» հարցին Ֆրունզիկը պատասխանեց` իմ։ Հիմա նա հեռանում էր ինքն իրենից։

Այլևս Թումանյան փողոցի այդ շենքում նրան չտեսանք։ Հետո իմացանք՝ միայնության մեջ է մահացել։ Շատ տխուր էր։

Շատ տարիներ են անցել, նման մեկն այլևս չի եղել, բայց անգամ եթե լիներ...

Լրահոս
0