Թոշակառուներ

«Վանոյի БТР»-ները, կամ ինչու են հայ կանայք հայհոյում սոցցանցերում

488
Սոցիալական ցանցերն այն հարթակն են, որտեղ վառ արտահայտվում են հանրության տրամադրությունները։ Բայց եթե իրական կյանքում շատերը զուսպ են, ապա Facebook-ում որևէ մեկը չի քաշվում հայհոյելիս, անգամ եթե այդ մեկը տարիքով կին է։

Հիշում եմ` 90-ականների սկիզբն էր, կարծես երեկ լիներ։ Ամենօրյա ցույցեր Երևանի կենտրոնում, երթեր, գործադուլներ և․․․ մոտ 55-60 տարեկան կանանց մի խումբ, որոնք, ինչպես իրենց էր թվում, գլուխ էին հանում մեծ քաղաքականությունից։ Յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ նրանք շարքով կանգնում էին առաջին տեղերում և պատրաստ էին կտոր-կտոր անել յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր քննադատական բան ասել նրանց կուռքի հասցեին։ Նրանց դեմ անզոր էին բոլոր հատուկ նշանակության զորքերը, իսկ նրանց կուռքը Վանո Սիրադեղյանն էր։ Այդ ԿՔԱ-ն էլ (Կազմակերպված քաղաքական միավորումը) հենց անվանում էին «Վանոյի БТР»-ներ։

Ի դեպ, այս know-how–ն ամենևին էլ զուտ հայկական չէր։ Զուգահեռ Թբիլիսիի կենտրոնում աղմուկ էին բարձրացնում Զվիադ Գամսախուրդիայի երկրպագուհիները, որոնց անվանում էին «սև զուգագուլպաների գումարտակ»։

Այն ժամանակ ոչ ոք լրջորեն չփորձեց վերլուծել մեր հասարակության այդ շերտի վարվելաձևը, դրդապատճառները, սոցիալական դիրքը. դրա ժամանակը չէր։ Եվ հետո նրանք իրենց կուռքերի հետ միասին շատ արագ պատմության գիրկն անցան։

Անցան տարիներ, հիմա էլ սոցցանցերում են ակտիվացել հետբալզակյան տարիքի կանայք, որոնց գրառումները, մեղմ ասած, ցնցող են։ Եթե նրանց նախորդներն իրենց հակառորդների գլխին ամենասարսափելի նզովքներն էին թափում, ապա սրանք հայհոյանքներ են գրում։ Ընդ որում՝ այնպիսի ընտրովի հայհոյանքներ, որ կարելի է ենթադրել, թե մի քանի անգամ «նստել են» ու վերջերս են դուրս եկել՝ վերջին համաներման ժամանակ։ Ցավոք, նման կերպ արտահայտվելու սիրահար կանայք Facebook-ում մեկը-երկուսը չեն՝ տասնյակներ են։

Սոցցանցերում հայհոյող արական սեռի ներկայացուցիչների հետ կապված (նրանց տղամարդ անվանել լեզուս չի պտտվում) ամեն ինչ պարզ է։ Համենայն դեպս՝ ինձ համար։ Ես նրանց երեք խմբի եմ բաժանում։

Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն

1․ Պրոֆեսիոնալ ֆեյքեր, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում։ Նրանք գաղափարական ճակատի մարտիկներ չեն, այլ վարձու աշխատողներ։ Հիմնականում երիտասարդներ են՝ ցածր սոցիալական պատասխանատվությամբ։

2․ Սիրողական ֆեյքեր, որոնց հետևում նապաստակի ոգով մարդիկ են թաքնված։ Իրենց իրական անվան տակ վախենում են հայհոյել, հանկարծ հարցեր կառաջանան, ուստի մի այլ անկյունից են կեղտ շպրտում և այդպիսով ինքնահաստատվում։

3․ Լուզերներ՝ անհաջողակներ։ Ես լուզերներ անվանում են նրանց, որոնց հավակնությունները գերազանցում են իրենց ունակություններին, այդ պատճառով ամբողջ կյանքում նեղված ու նեղացած են լինում։ Նրանք հաստատ գիտեն` ինչպես լուծել երկրի հարցերը, տնտեսության աճ ապահովել և հաղթահարել համավարակը։ Բայց ամբողջ կյանքում ոչ մի օգտակար բան չեն արել։ Ինչ-որ մեկն աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա, մեկ ուրիշը, արևը հազիվ ծագած, սկսում է մշակել իր խաղողի այգին, իսկ այս ակտիվ սոցցանցային օգտատերը պառկում է ծնողներից ժառանգած բազմոցին, բոլորին նախանձում է ու լեղին շաղ տալիս ամբողջ Ֆեյսբուքով։

Սա սոցցանցերում խուլիգանություն անող, իրերն իրենց անուններով կոչենք, արական սեռի խուժանի մասին։ Իսկ այ թե ինչն է ստիպում կանանց, այն էլ՝ հասուն կանանց, այդպես պահել իրենց, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Նման կերպ կարող են իրենց դրսևորել  այլ կնոջ հաջողության, գեղեցկության, երիտասարդության, վերջապես հաջող ամուսնության հանդեպ նախանձով լցված կանայք։ Բայց երբ փողոցային լուտանքներ են թափվում երկրի ղեկավարի կամ ընդդիմության առաջնորդի հասցեին, դա մեղմ ասած, անհասկանալի է։

Սոցցանցերում ամեն ինչ կարելի՞ է։ Տանը և աշխատավայրում քաղաքավարի ու հարգալից են, իսկ Ֆեյսբուքում իրենց պահում են այնպես, ինչպես իրականում կա՞ն։

Հիշում եմ, որ Սիրադեղյանի «БТР-ուհիների» մասին մարդիկ բամբասում էին, թե ամուսնալուծված կանայք են, չբավարարված ու ամբողջ աշխարհից նեղացած։ Չգիտեմ, ճիշտ էին, թե չէ, այդ կանանց մոտիկից չէի ճանաչում։

Բայց այսօրվա ֆեյսբուքյան հերուսհիների կյանքում, թվում է` ամեն ինչ կարգին է․ ամուսնու, երեխաների, թոռների հետ տոնական սեղանների շուրջ նստած ժպտացող լուսանկարներ ունեն, եկեղեցում մոմ վառելիս լուսանկարներ ունեն, Գլենդելում՝ արմավենիների ֆոնին՝ ունեն և այլն։

Եվ սրան զուգահեռ այնքան կեղտոտ հայհոյանքներ, որ տղամարդն անգամ կամաչի գրել, հայհոյանքներ մեր պետության նախկին կամ գործող ղեկավարների հասցեին, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հասցեին և այլն, և այլն։ Նայած` ով ում է պաշտում։ Ես մի հարց ունեմ՝ ո՞վ է նրանց սովորեցրել այսքան պատկերավոր հայհոյել։ Ակնհայտորեն՝ ոչ ամուսինը, ոչ էլ սկեսրայրը կամ եղբայրը։

Լավ, ես դեռ կարող եմ հասկանալ (հասկանալ, բայց ոչ ներել) նախկին «հանցավոր ռեժիմների» ղեկավարներին պաշտպանողներին, երբ նրանք հայհոյում են։ Նրանց կուռքերին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց ռոմանտիզմում՝ երբեք։  Բայց դուք, գործող վարչապետին պաշտպանող հերոսուհիներ։ Ձեր քայլն ուր է տանում։ Այսինքն՝ մարդկանց սեր նվիրելու Փաշինյանի կոչը ձեզ համար հե՞չ։ Դրա փոխարեն դուք ձեր ընդդիմախոսներին սպառնում ենք գործողություններով, որոնք չեք էլ կարող իրականացնել, այն պարզ պատճառով, որ չունեք դրանց համար անհրաժեշտ սեռական օրգանը։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

Փոքր ժամանակ, երբ մեզնից որևէ մեկը բերանից անգամ ամենաանմեղ վատ բառն էր թռցում, ասենք՝ «հիմար», մայրիկների պատիժն անխուսափելի էր։

«Հապա, լեզուդ հանիր, կծու պղպեղ քսենք, որ այդպիսի բառեր էլ չասես»։

Հետագայում մեր կանայք նույն այդ ստուգված միջոցով մեր երեխաներին էին սովորեցնում վատ բառեր չօգտագործել։

Ապագայում, ճիշտ է, այդպես արդեն չեն կարող անել. Լանսարոտեի կոնվենցիան թույլ չի տա։

Չնայած հիմա խնդիրը երեխաներն ու թոռները չեն, այլ հենց տատիկները։ Մի ելք կա՝ թող թոռները սկսեն մարդկանց մոտ գոռալ․ «Տա՜տ, մեզ էլ հայհոյել սովորեցրու, էդ զիլ հայհոյանքներդ մեզ էլ սովորացրու»։

Դե, իսկ եթե լուրջ, ապա․․․Ժամանակին Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրին ասել է․ «Մերձավոր Արևելքում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ արաբները սկսեն իրենց զավակներին սիրել ավելի շատ, քան ատում են մեզ»։

Եվ ուրեմն, ձևափոխելով Իսրայելի «երկաթե լեդիի» արտահայտությունը, ուզում եմ ասել․ «Հայաստանում խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ «սևերն» ու «սպիտակները», ձեռնոց ու դիմակ կրողներն ու չկրողները սկսեն Հայրենիքը սիրել ավելի շատ, քան ատում են իրենց քաղաքական հակառակորդներին։

488
թեգերը:
Facebook, Նիկոլ Փաշինյան, քաղաքականություն, Իշխանություն, ընդդիմություն, հայհոյանք, հայ, Կին, սոցցանցեր, Հայաստան
Նիկիտա Խրուշչով

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

286
​Եկեք անկեղծ լինենք: Երբեմն նույն երևույթը, նույն իրադարձությունը, նույն դրվագը տարբեր մարդիկ այնքան տարբեր, հակասական ու իրարամերժ  տեսանկյուններից են նկարագրում, որ մարդ պարզապես զարմանում է՝ արդյոք խոսքը նույն իրականության մասին է:
Խռուշչովի կոշիկը

Երբ մի քանի օր առաջ Ամերիկայում մահացավ խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի որդին, հիշեցի նրա հոր հետ կապված երևի թե ամենաարտառոց ամերիկյան պատմությունը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուղիղ 60 տարի առաջ:

Երևի գիտեք, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում էքսկուրսիաներ են կազմակերպվում, մի անգամ ինձ էլ է բախտ վիճակվել մտնել այդ շենք: Եվ էքսկուրսավարը պատմում էր, որ ամենից հաճախ հնչող խնդրանքը սա է՝ ցույց տվեք այն տեղը, որտեղ 1960 թվականին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանել է իր կոշիկը և դրանով հարվածել սեղանին: Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի հետ կապված ամենահիշարժան դրվագը Խրուշչովի կոշիկի հետ է կապված:  

​Իրականում չկա տեսագրություն կամ լուսանկար, որը հավաստեր, թե իրոք սովետական առաջնորդը հանել է կոշիկը ու սկսել է  դրանով թխկացնել սեղանին:  Ինքը՝ Նիկիտա Սերգեևիչը, իր հուշերում պնդում է, թե դա տեղի է ունեցել այսպես: 60 թվականին Իսպանիայում իշխում էր բռնապետ գեներալ Ֆրանկոն։ Նրա ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ում այնքան է զայրացրել Խրուշչովին, որ նա սկսել է բռունցքներով հարվածել սեղանին: Խրուշչովը գրում է. «Հետո հիշեցի, որ մի անգամ կարդացել էի, թե ինչ էին անում դարասկզբին ռուս պատգամավորները Պետական դումայում: Հանեցի կոշիկս ու սկսեցի դխկացնել սեղանին»։

Միանգամից ասեմ՝ Խրուշչովը սխալվել է՝ իսպանացու ելույթի ժամանակ նման բան չի եղել: Դա նշված է նաև նրա հուշերի ծանոթագրություններում։ Ինքը պարզապես շփոթել է. այդ դրվագը տեղի է ունեցել Ֆիլիպինների ներկայացուցչի ելույթի ժամանակ, երբ վերջինս պնդել է, թե Սովետական Միությունը, որը հանդես է գալիս գաղութատիրության դեմ, իրականում ինքն է գաղութացրել ողջ Արևելյան Եվրոպան: Խրուշչովը իբր վրդովվել է, հանել է կոշիկը ու սկսել է դրանով հարվածել սեղանին: Բայց «Նյու Յորք թայմզի» թղթակիցը վկայում է. «Ախր այդ օրը դահլիճում բացի ինձանից ներկա են եղել տասնյակ թղթակիցներ: Ոչ ես եմ նման բան տեսել, ոչ էլ իմ գործընկերները»։ 

​Մնում է եզրակացնել, որ հիշարժան դրվագը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Հարոլդ Մաքմիլանի ելույթի ժամանակ: Պարզապես մեջբերեմ նախկին վարչապետի պատմածը. «Երբ ես սկսեցի ամբիոնից խոսել, Խրուշչովն անմիջապես փորձեց ինձ ընդհատել: Ես նրա բնավորությանը լավ ծանոթ էի, բայց այն, ինչ ինքն արեց այդ հեղինակավոր կազմակերպությունում, պարզապես ամոթալի էր: Նա բռունցքներով հարվածում էր սեղանին, հետո էլ հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին»։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Տարբեր վարկածներ են շրջանառվում նաև այն մասին, թե ինչպես պատահեց, որ Խրուշչովը որոշեց գործի դնել կոշիկը: Նրա թոռնուհին՝ Նինա Խրուշչովը, պնդում է, թե պապը այդ օրը նոր կոշիկներ էր հագել, որոնք սեղմում էին եւ նստելուց հանել էր դրանք: Երբ նա սկսեց բռունցքներով հարվածել սեղանին, ձեռքի ժամացույցը ընկավ հատակին, Խրուշչովը կռացավ, որպեսզի վերցնի ժամացույցը, տեսավ կողքին դրված կոշիկը, և  ծագեց այդ կոշիկն օգտագործելու միտքը:   

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Ի դեպ՝ գոյություն ունի նաև այսպես կոչված՝ «երրորդ կոշիկի» վարկածը: Ամերիկացի մի պրոֆեսոր պնդում է, թե Խրուշչովը կոշիկը ոտքից չի հանել, նա շորի մեջ փաթաթած լրացուցիչ կոշիկ էր բերել իր հետ նիստերի դահլիճ: Ամփոփելով այս վիճահարույց պատմությունը` անկեղծ ասեմ՝ ինձ ամենից շատ դուր է գալիս ռուսաստանցի պատմաբաններից մեկի ասածն այս դրվագի կապակցությամբ. «Ախր մենք, պատմաբաններս, իսկի չենք կարողանում ստույգ պարզել, թե ինչ է տեղի ունեցել  մի քանի տասնյակ տարի առաջ ՄԱԿ-ի դահլիճում, հարյուրավոր ականատեսների աչքի առջև, երբ արդեն կար ոչ միայն լուսանկարչություն, այլև ռադիո եւ հեռուստատեսություն,  այդ դեպքում ինչ իրավունքով ենք վստահ խոսում այն մասին, թե ինչ է տեղի  ունեցել հարյուրամյակներ, նույնիսկ հազարամյակներ առաջ»։ Համաձայնեք՝ այս միտքը իրոք մտորելու առիթ է տալիս:

 

286
թեգերը:
ԽՍՀՄ, կոշիկ, ելույթ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Նիկիտա Խրուշչով
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Լոնդոն

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

533
(Թարմացված է 21:22 01.07.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Քանզի նավթ ու գազ չունենք, մեր գլխավոր կապիտալը մարդն է։ Բայց արդյոք պարզել ենք, թե ինչպիսին է այդ մարդը։ Հայաստանցուն հարցնելը, հասկանում եք երևի, ավելորդ է՝ ում հարցնես, ասելու է՝ բազմակողմանի զարգացած մարդ եմ։
Եթե բազմակողմանի զարգացած եք, բա ինչո՞ւ սուշին փայտիկով չեք ուտում

Եկեք դիտարկենք բրիտանական փորձը։ Անգլիական  ընկերություններից մեկը հենց այդ հարցն է ուղղել մոտ 2000 բրիտանացու՝ արդյոք դուք ձեզ համարում եք բազմակողմանի զարգացած: 10 հարցվածներից 7-ը պատասխանել են. «Այո, ես բազմակողմանի զարգացած եմ»: Ենթադրում եմ, որ Հայաստանում 10-ից 10-ը այդ նույն պատասխանը կտար:

​Բայց կոնկրետ՝  ինչպիսին է այդ բազմակողմանի զարգացած մարդը: Մեծ Բրիտանիայում ընդհանուր պատասխանն այսպիսին է եղել՝ մարդ, որը գիրք է կարդում և հասկանում է երաժշտությունից: Չգիտեմ՝ կհամաձայնեք արդյոք նման ձևակերպման հետ, բայց սա, իհարկե, բրիտանացիների նկարագրած ընդհանրական կերպարն է: Իսկ հետո հարցվածները տվել են 40 շատ կոնկրետ բնորոշումներ, որոնք, բնականաբար, մեկ առ մեկ չեմ կարող թվարկել։ Առանձնացնեմ միայն այն բնորոշումները, որոնք մեզ էլ են, այսպես ասած, հոգեհարազատ:

Առաջին՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման թատրոն է հաճախում ու նաև բալետ դիտում: Խոստովանեք՝ երբ եք վերջին անգամ թատրոնում եղել, մանավանդ` բալետ դիտել: Երկրորդ՝ բազմակողմանին ամեն օր թերթ է կարդում: Թող ներեն ինձ մեր բազմաթիվ թերթերի խմբագիրները և լրագրողները, բայց անկեղծ ասենք՝ շատ քչերն են հիմա թերթ գնում: Անցնենք առաջ:

​Բրիտանացիների կարծիքով՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման հետաքրքրվում է քաղաքականությամբ: Այս բնագավառում, ինձ թվում է, մենք բրիտանացիներին գերազանցում ենք՝ մեզ մոտ անխտիր բոլորն են հետաքրքրվում ու հասկանում քաղաքականությունից: Էլ չեմ ասում տաքսու վարորդների մասին, որոնք կարողանում են ընդամենը մի քանի րոպեում՝ Արաբկիրից մինչև Երրորդ մաս, խորը վերլուծություններ ներկայացնել միջազգային իրադրության մասին: Գնացեք շուկա: Եվ կանաչի վաճառողը ձեզ ամենայն մանրամասնությամբ կբացատրի, թե ինչու մեր իշխանությունները հենց հիմա որոշեցին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները ու ինչ վտանգներ է  պարունակում այսինչ հոդվածը: Այս առումով, համաձայնեք, մենք ողջ ազգով ենք բազմակողմանի զարգացած:

​Կան նաև բավական ուրույն բնորոշումներ: Օրինակ` բրիտանացիների մի զգալի մասը համոզված է, որ բազմակողմանի զարգացած մարդը իսկական սուրճ է խմում, այլ ոչ թե լուծվող: Կարծում եմ այս առումով էլ ենք մենք` հայաստանցիներս, բավական բազմակողմանի: Որովհետեւ հայտնի է, որ հայերի ամենասիրած հարցն է. «Բա մեր վերջը ինչ է լինելու», իսկ այդ փիլիսոփայական հարցի պատասխանը կարելի է ստանալ միմիայն իսկական սուրճի բաժակի հատակին: Լուծվող սուրճի բաժակի հատակին ոչինչ չի երևում:

Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ

​Բրիտանացիները չգիտես ինչու նաև համոզված են, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով չինական կամ ճապոնական ռեստորան գնալիս օգտվում է ոչ թե դանակից ու պատառաքաղից, այլ այդ  զույգ փայտիկներից: Չգիտեմ՝ արդյոք ձեզ հաջողվում է սուշին բռնել այդ փայտիկներով, ինձ երբեք չի հաջողվել: Երևի դրա համար էլ նախընտրում եմ մեր հարազատ հայկական ռեստորանները, որտեղ չի պահանջվում քյաբաբը կամ խորովածը փայտիկով ուտել:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

​Բայց այդ դեպքում էլ է խնդիր ծագում: Ինչ խմիչքով են ուտում այդ խորովածն ու քյաբաբը: Որովհետեւ շատ բրիտանացիներ գտնում են նաև, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով գիտի, թե որ ճաշատեսակը ինչ գույնի գինիով են ըմբոշխնում: Խոստովանեմ՝ այս հարցում էլ են իմ գիտելիքները թերի, որովհետև նա, ով հորինել է մեր հայտնի ասացվածքը՝ «գինով կուտվին», ախր, ցավոք, չի մանրամասնել, թե ինչը և որ գինիով՝ կարմի՞ր, թե՞ սպիտակ, աղանդերային, թե թունդ, «Արենի», թե՞ «Վերնաշեն»։ Ու ես տեսնում եմ, որ իմ հայրենակիցներից շատերը ճիշտ ինձ նման, երևի չխայտառակվելու համար, ամեն ինչն էլ ուղղակի օղիով են ուտում: Որպեսզի ցույց չտան, թե որքան թերի ու միակողմանի են զարգացած:

533
թեգերը:
հայ, Անգլիա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանի ցուցմունքը կարող է փոխել գործի ընթացքը

0
(Թարմացված է 15:07 03.07.2020)
Առողջապահության նախարարը դատարանին նոր հանգամանքներ է հայտնել երեխաների վաճառքի գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի ու իր տեղակալի կաշառքի վերաբերյալ։ Նա չի բացառում, որ դրանք կարող են փոխել գործի ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նորածինների ապօրինի վաճառքի գործով հայտնի մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստին այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Դատական նիստն ընթանում էր դռնփակ, բայց նիստից դուրս գալուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կարծում եմ` իմ պատասխաններից նոր հանգամանքներ ի հայտ եկան, դատարանը պետք է որոշի` ինչ անի դրանց հետ»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով` ինքը պատմել է գործին նախորդող որոշ գործընթացների մասին, որոնցից տեղյակ է եղել ու որոնք, իր կարծիքով, հնարավոր է` փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ:

Նա դատարանում ասել է, որ նախարար նշանակվելուց հետո հանդիպել է առողջապահական տարբեր հիմնարկների տնօրենների հետ ու նրանց զգուշացրել, որ մոռանան նախկին բարքերն ու այսուհետ ձեռնպահ մնան ԱՆ պաշտոնյաներին ֆինանսական տարբեր առաջարկներ անելուց:

«Նույնը կատարվել էր նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ ուղղակիորեն իմ մասնակցությամբ, այլ միջնորդավորված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր տեղակալին առաջադրված` կաշառք ստանալու մեղադրանքին, Թորոսյանը նշեց, որ ինչպես նախկինում, այսօր ևս դատապարտելի ու անընդունելի է համարում նման գործելաոճը ու վերահաստատում է, որ ԱՆ որևէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարարը ֆինանսական փոխհարաբերությունների մեջ չպիտի մտներ և չպիտի մտնի:

Հիշեցնենք՝ հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հիշյալ դատական գործով մեղադրվում է ՀՀ առողջապահության փոխնախարար, մոր և մանկան առողջության պահպանման աշխատանքները և առողջապահական համակարգի ֆինանսավորումը կազմակերպող Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը

Դավթյանն էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ու ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Բացի այդ, Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված մեկ այլ քրեական գործով: Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Ռազմիկ Աբրահամյանին։ Այս քրեական գործը դատարան դեռ չի ուղարկվել:

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Ռազմիկ Աբրահամյան, ցուցմունք, Դատարան, Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անիրական է անընդհատ սպասել կորոնավիրուսի ավարտին»․ Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց
Ինչ մութ գործեր են արվել «Մարաթուկի» անվան տակ. կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ` Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու համար