Հայրենական մեծ պատերազմ

Գնդակահարություն առանց կանոնների. յուրայիններին սպանողի ձեռքը հայ զինվորները չեն սեղմում

529
(Թարմացված է 22:38 22.06.2020)
1941 թվականի հունիսի 22-ին` լուսաբացին, ֆաշիստական Գերմանիայի զորքերը հանկարծակի գրոհեցին Խորհրդային Միության ողջ արևմտյան սահմանը և ավիառմբակոծություն իրականացրին քաղաքների և զորամիավորումների ուղղությամբ։ Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։

Թեև պատերազմին սպասում էին, այնուամենայնիվ, այն հանկարծակի վրա հասավ…

1942 թվականն էր։ Մայիս ամիսը։ Թբիլիսիի շրջաններից մեկի զինվորական կոմիսարի աշխատասենյակ մտավ Բուլատ Օկուջավան` հասակակիցների հետ։ Զորակոչային տարիքը չբոլորած տղաները պահանջում էին, որ իրենց ռազմաճակատ ուղարկեն։ Զորակոչային հանձնաժողովի ղեկավար կապիտան Քոչարովը (ով էլ կասկածեր, որ իրականում Քոչարյան է) հայհոյեց և մերժեց. տղաներն առաջին անգամը չէ, որ գալիս էին։

«Քանի՞ տարեկան ես, Օկուջավա։ Գոնե դպրոցն ավարտե՞լ ես», – ապագա բանաստեղծին հարցրեց կապիտանը։

«Ես ձեզ այստեղ այլևս չտեսնեմ։ Պետք լինի, ինքներս կկանչենք։ Լա՛վ եղեք, դպրոցականներ», – ավարտեց իր խոսքը կոմիսարը։ (Հետագայում այս արտահայտությունը կդառնա Օկուջավայի`  «Լա՛վ եղիր, դպրոցական» վեպի վերնագիրը)։

Ընկճված հայրենասերները ցրվեցին տներով։ Սակայն մեկ շաբաթ անց Օկուջավան կրկին կանգնած էր Քոչարովի աշխատասենյակի շեմին և դարձյալ հեռացավ մերժված։

Զինկոմիսարիատի վրա «գրոհը» շարունակվում էր ուղիղ կես տարի։ Կապիտանը հանձնվեց միայն աշնանը, նա թոթվեց ուսերն ու ասաց. «Ինքներդ գրեք ձեր ծանուցագրերը, իմ ձեռքը չի գնում»։

Սեփական երջանկությանը չհավատալով` տղաները լրացրին բլանկներն ու տարան տուն։ Գոհ մնացած Բուլատը սլացավ տուն` «ուրախացնելու» ծնողներին. «Ես արդեն բավականին մեծ եմ։ Գնում եմ պատերազմ կամ կփախչեմ տնից», – հայտարարեց նա։

Այդպես Օկուջավան դարձավ հարյուր հազարավոր կամավորներից մեկը։ Բարալիկ վզով, գլխին օդաչուի մի մեծ գլխարկ` ողջ պատերազմը երազեց երկարաճիտ կոշիկներ ստանալու մասին ու այդպես էլ դրանք չստացավ։

Մեկ այլ պատմություն էլ պատմել էր հորս զինակից ընկեր,  խորհրդային շրջանում հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը։

«...Երկարաճիտ կոշիկներով պատերազմելու հնարավորություն հայաստանցի այն տղան ավելի շատ ուներ, քան Օկուջավան. 44 թվականին խորհրդային բանակն արդեն ուժեղ էր ոչ միայն «Կատյուշաներով», այլև կարգին զինվորական հանդերձանք ուներ։ Ինչը թերևս մահից չէր փրկում»։

Պատերազմի կոտրած սերը․ հայ զինվորի և ռուս աղջկա սիրո պատմությունը

Ռազմաճակատից վերադառնալուց հետո հայրս Միկոյանի շրջանի (հետագայում Եղեգնաձոր) զինկոմիսարիատում էր ծառայության անցել, և նրա մոտ ճիշտ նույնկերպ, ինչպես և կապիտան Քոչարովի մոտ, Գյուլյուդուզ գյուղից մի տղա էր եկել` պահանջելով իրեն ռազմաճակա ուղարկել։

«Շրջվիր և մա՛րշ տուն։ Զոհված հայերի թիվն առանց քեզ էլ շատ է։ Բավական է», – պատասխանել էր նա տղային։

Այդ պատերազմի ժամանակ զորակոչված կես միլիոն հայերից զոհվեցին կամ անհետ կորան ավելի քան երեք հարյուր հազարը։ Միկոյանի շրջանի տղան այդ մսաղացում չհայտնվեց։ Գուցե նա ողջ մնար, չի բացառվում, տուն վերադառնար հերոս դարձած. տարբեր հանգուցալուծումներ կարող էր ունենալ այդ պատմությունը, սակայն զինկոմներից ոչ ոք` ո՛չ վրաստանցին, ո՛չ հայը չէին ցանկանում ռիսկի դիմել։ Հայրենասիրության առումով, ամենայն հավանականությամբ, դա մեղք է, կոնկրետ մայրերի և հայրերի  տեսանկյունից` զինկոմների կողմից արված բարի գործ։

Հայաստանը, որտեղ նախքան պատերազմը շուրջ մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ էր բնակվում, պատերազմին տվեց այն ամենը, ինչ կարող էր, այդ պատճառով գեթ մեկ երիտասարդ կյանք փրկելը ճիշտ էր։ Մարդկային էր։  Եթե ռազմական տարիների անողոք տրամաբանությամբ եք ուզում, ահա ձեզ մեկ այլ պատմություն։

Մարտերում նահանջում էին ոչ միայն պլանի համաձայն, այլև փախչում էին վախից։ Եվ այսպես երկու հայ զինվոր, դեռ տակավին երիտասարդ, արյուն չտեսած։ Առաջին մարտն էր։ Վախեցան, փախան։ Ոտքերն առան ու փախան։ Վախը չհաղթահարած զինվորներին կալանավորեցին, գնդակահարության դատապարտեցին, և որպեսզի մյուսներին դաս լինի, գնդակահարել հրամայեցին բոլորի աչքի առաջ։

Զինվորական բաժնի տղաները` նույնքան երիտասարդ, մեկ քայլ առաջ արեցին, ձգեցին հրացանները ու հնչեց «Կրա՛կ» հրահանգը։ Լռություն, կրակող չեղավ։ Դասակի հրամանատարը կրկնեց «Կրա՛կ»։ Եվ կրկին լռություն։ Ոչ ոք սպանել չէր ցանկանում։  Այդ ժամանակ քաղղեկը հանեց ատրճանակը պատյանից և անձամբ գնդակահարեց զինվորներին։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

Հետխորհրդային Երևան, Գլխավոր դատախազության շենքի հարևանությամբ ամառային սրճարան։ Սեղանի շուրջ երկու ռազմաճակատայիններ են նստած` քանդված ուսադիրներով սպայի հանդերձանքով  և իրենց երեխաներին պլոմբիր են հյուրասիրում։ Կողքի սեղանի շուրջ նստած ենք ես ու հայրս։ Առանց ուսադիր սպաներին մի տղամարդ է մոտենում, ձեռքն է առաջ պարզում` բարևելու։ Լռություն։ Ինչպես գնդակոծությունից առաջ։

Նրա ձեռքը, ով սպանում էր յուրայիններին, չցանկացան սեղմել...

529
թեգերը:
գնդակահարություն, Վրաստանի Հանրապետություն, հայ, Հայաստան, Զինվոր, զորք, Հայրենական մեծ պատերազմ
թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
Ըստ թեմայի
Ինչպես է հայկական զորախումբը պատրաստվում Մոսկվայի զորահանդեսին. տեսանյութ
«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար
ՀՀ բնակչության մեծ մասը լավ է տիրապետում Երկրորդ համաշխարհայինի պատմությանը․ փորձագետ
Սևրի պայմանագրի ստորագրում

Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

94
(Թարմացված է 22:06 10.08.2020)
Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր` օգոստոսի 10-ին, երբ նշվում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, անչափ հաճելի է վերընթերցել այդ պատմական փաստաթղթի որոշ հոդվածներ։ Մանավանդ 89-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

Իհարկե, մի քիչ անհասկանալի է, թե ինչու պիտի Ամերիկան որոշեր Հայաստանի սահմանները, բայց համաձայնեք` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հիշատակումը, մանավանդ դեպի ծով ելք ունենալու դրույթը այն ժամանակ ցեղասպանություն ապրած հայերի համար բալասանի նման մի բան էին։ Մանավանդ, որ Սևրի պայմանագրի հաջորդ հոդվածում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած եվրոպական պետությունները և Թուրքիան պայմանավորվում էին. «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայից անջատվող և Հայաստանին հանձնվող տարածքներ։ Ուրիշ որևէ փաստաթղթում նման բան չեք հանդիպի։ Այո, եթե հիմա Հայաստանի, գումարած Ղարաբաղի և մյուս տարածքները կազմում են մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր, Սևրի պայմանագրով հայերին տրամադրվող տարածքը չորս անգամ շատ էր՝ 160 հազար քառակուսի կիլոմետր, ընդ որում` պիտի ելք ունենայինք նաև դեպի Սև ծով։ Ի դեպ, մի քանի ամիս անց՝ նոյեմբերի վերջին, Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իրոք հրապարակեց այդ բաղձալի Հայաստանի քարտեզը։ Բայց արդեն ուշ էր. ամեն ինչ փոխվել էր։

Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որովհետև Թուրքիան կատարյալ պարտություն էր կրել, իսկ հայերն աջակցում էին հաղթած երկրներին, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։ Ու երբ արևելքից մեզ վրա հարձակվեցին ադրբեջանցիները, իսկ հյուսիսից թուրքերը, որոնք գրավեցին այսօրվա Գյումրին, այն ժամանակվա Ալեքսանդրապոլը, հանկարծ պարզվեց, որ մեծ տերությունները, որոնք թղթի վրա մեզ հոյակապ ապագա էին խոստացել, ամենևին էլ պատրաստ չեն երաշխավորել Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները։

Մինչև հիմա էլ պատմաբանները շարունակում են վիճել՝ ինչու այսպես ստացվեց։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները պարզապես շատ միամիտ էին և հույսը դրել էին մեծ տերությունների վրա, որոնք իրականում ամենևին էլ այլևս պատրաստ չէին հանուն հայերի առճակատվել իր հզորությունը վերականգնող Թուրքիայի հետ։ Մյուսները համոզված են՝ մենք ինքներս առանց այլ պետությունների միջամտության պետք է բանակցեինք թուրքերի հետ և մեզ համար շահեկան հանգուցալուծման հասնեինք։

Վերջապես այսպիսի տեսակետ էլ կա՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ոչինչ էլ չէր կարող անել այն պայմաններում, երբ բոլշևիկները դաշինք էին կազմել քեմալականների հետ՝ դրանով ամեն ինչ կանխորոշված էր։ Ինչպիսին էլ լիներ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, այն ոչ մի դեր չէր խաղալու։ Գիտե՞ք՝ երբ նման վեճեր են ծագում, իսկ այդ վեճերը մինչև այսօր էլ շարունակվում են, միշտ հիշում եմ ֆրանսիացի գրող Աննա Լուիզա Ժերմենա դե Ստալի խոսքերը. «Պատմությունը գրեթե միշտ վերագրում է առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին այնպիսի լայն հնարավորություններ և տարբերակներ, որոնք իրականում այդ անհատները և կառավարությունները երբեք չեն ունեցել»։

94
թեգերը:
Թուրքիա, Սևրի պայմանագիր, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Մանոյանի տեսակետը
Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

448
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

448
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
Երևան

Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 17:04 10.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։

0
թեգերը:
շոգ, արև, Անձրև, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում