Զույգ, Երևանի փողոցներից մեկում, արխիվային լուսանկար

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

2467
(Թարմացված է 21:41 19.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ էր ասում Ռուբեն Հախվերդյանը, երբ ցավով փաստում էր՝ «Հետո դանդաղ, դանդաղ կհեռանա ջահելությունը, հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը»։
Բրիտանացի գիտնականների խորհուրդները՝ շուն պահեք, նամակ գրեք ինքներդ ձեզ եւ օտար լեզու սովորեք

Իրոք, քանի երիտասարդ ես, պետք է հասցնես ինչ-որ բաներ անել, որովհետև հետո արդեն կարող է ուշ լինել՝ հազար ու մի հոգս կունենաս՝ ընտանիք, երեխա, աշխատանքային առօրյա, ֆինանսական խնդիրներ և այլն։ Սա ես չեմ ասում։ Սա ասում են բրիտանացի երկու մասնագետները՝ հոգեբաններ Քամիլա Դոլրափը և Ջորջինա Լովելը, որոնք ներկայացրել են 10 առաջարկ, թե ինչ պիտի անի երիտասարդը մինչև որոշակի սահմանագծին, ասենք՝ 30 տարեկան դառնալը։

Իհարկե, կարող ենք անվերջ բանավիճել՝ արդյոք հենց 30 տարեկանում է ավարտվում մարդու ջահելությունը, բայց այդ դեպքում 10 առաջարկներին հերթն ընդհանրապես չի հասնի։ Եվ այսպես՝ առաջինը։ Սա կարող է ոմանց տարօրինակ թվալ, բայց բրիտանացի փորձագետների առաջին խորհուրդն է՝ ձեր կյանքում գոնե մի անգամ շուն պահեք։ Թողնում եմ առանց մեկնաբանության։

Երկրորդ խորհուրդը՝ նամակ գրեք ինքներդ ձեզ։ Ճիշտն ասած, երբեք նման բան մտքովս չէր անցել, բայց, համաձայնեք, հետաքրքիր գաղափար է՝ ինքդ քեզ հարցնում ես՝ ո՞նց ես, պատմում ես կյանքիդ մասին, անկեղծանում ես ու վերջում էլ ասում ինքդ քեզ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ունակ ընդամենը մի մարդ կա։ Եվ այդ մարդը դու ես։

Երրորդ. ներողություն խնդրեք ձեր ծնողներից նրանց պատճառած ցավի, հոգսերի և անհանգստության համար։ Կասեք՝ իսկ ինչ գիտեք, որ ես ծնողներիս անհանգստություն եմ պատճառել։ Կներեք էլի, փորձեք հետադարձ հայացք ձգել և հաստատ կհիշեք, թե քանի անգամ եք այնքան ուշ վերադարձել տուն, որ ձեր ծնողները, վալերյանա խմելով, ստիպված են եղել զանգահարել ձեր բոլոր ընկերներին ու համադասարանցիներին։ Հրեշտակ մի ձևացեք։  

Չորրորդ. փորձեք որոշակիացնել ձեր շրջապատը, այսինքն՝ գոնե մոտավորապես կողմնորոշվել, թե ում հետ է ամենից հաճելի սուրճ ու գարեջուր խմել, զրուցել, ասենք՝ Կաֆկայի ու Օրուելի ստեղծագործությունների շուրջ կամ արշավի գնալ դեպի Հատիս ու Պարզ լիճ։

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Հինգերորդ. տիրապետեք մի նոր օտար լեզվի կամ սովորեք որևէ երաժշտական գործիք նվագել։ Համաձայնեք՝ սա շատ կարևոր է, որովհետև երբ մարդ ջահել է, ուղեղն էլ է ջահել ու նոր լեզու սովորելը շատ ավելի հեշտ է, քան հետո, երբ դառնաք, ասենք, 50 տարեկան։ Իսկ երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրությունը հենց ջահել տարիներին է արտահայտվում, հետո դժվար թե մոտենաք դաշնամուրին, ջութակի մասին էլ չեմ ասում։

Վեցերորդ։. ապրեք արտասահմանում կամ առնվազն ինչ-որ մի նոր քաղաքում։ Հիմա կասեք՝ այսինքն՝ խորհուրդ եք տալիս արտագաղթել։ Քավ լիցի։ Ուղղակի լիովին համամիտ եմ բրիտանացի այս երկու գիտնականների հետ, որ նոր վայրում ապրելը, ինքնուրույն կյանքը, երբ ստիպված ես, ասենք, առավոտյան հասարակ ձվածեղ պատրաստել քեզ համար, կօգնեն քեզ ողջ հետագա կյանքում։

Յոթերորդ. ստեղծեք ծանոթությունների, ընկերների ձեր շրջանակը, թեկուզ, հենց սոցիալական ցանցերում։ Տղայիցս եմ իմացել, որ այժմ գոյություն ունեն բազմաթիվ  համացանցային խաղեր, որոնց մասնակիցները հետո նաև իրական կյանքում են հանդիպում։ Իհարկե, հիմա նման հանդիպումների լավագույն ժամանակը չէ, բայց այս անտեր կորոնավիրուսը հո հավերժ մեզ չի սահմանափակելու։

Ութերրորդ. ներդրեք որքան հնարավոր է շուտ։ Սա երևի ամենադժվար խորհուրդն է, քանզի, խոստովանենք, ջահել ժամանակ մարդ ապագայի մասին շատ քիչ է մտածում։ Եվ, այնուամենայնիվ, բրիտանացի մասնագետները հորդորում են՝ գոնե ինչ-որ գումար կուտակել բանկում և ձեռք չտալ՝ ինքն իրեն կաճի։

Աշխարհի ամենաջահել վարչապետը կկառավարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Իններորդ. վերջապես որոշեք, թե որ բնագավառում եք ուզում առաջ գնալ, հաջողության հասնել։ Իմացեք, շատ հնարավոր է, որ այլևս երբեք չեք փոխի ձեր ընտրած մասնագիտությունը և ուրեմն այնպես արեք, որ ձեր աշխատանքից առավելագույն հաճույք և բավարարություն ստանաք։

Եվ վերջապես՝ տասներորդ։ Սկսեք մտածել ձեր առողջության մասին, միշտ հիշելով հանրահայտ ասացվածքը՝ մարդն իր կյանքի առաջին կեսում ամեն ինչ անում է, որպեսզի երկրորդ կեսում վատ զգա։ Ինչևէ՝ կարող եք, իհարկե, հեգնանքով ընդունել բրիտանացի գիտնականների խորհուրդները, մեզ մոտ դա ընդունված է։ Ձեր գործն է։ Իմ գործը՝ այդ խորհուրդները ներկայացնելն է։

«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա

2467
թեգերը:
ծնող, ծեր, Շուն, գիտնական, Մեծ Բրիտանիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
Ողջաբերդցի ջահելներին աղջիկ չեն տալիս կամ հոսող հողում կանգ առած կյանքը
Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին
«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց
Մի ահելի ու մի ջահելի պատմություն. ՀՅԴ-ն` Գեղամյան-Փաշինյան միջադեպի մասին
Թերթեր, արխիվային լուսանկար

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

92
(Թարմացված է 20:45 03.08.2020)
Եկեք անկեղծ լինենք: Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում թաքնված է երկու էություն: Մեկն անընդհատ ձգտում է փոփոխության, մյուսը վախենում է այդ փոփոխություններից:

 

Բեն Բրեդլի. «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա գործը չէ՝ հոգալ հետևանքների մասին»

Չգիտեմ, միգուցե ես չափազանցնում եմ, որովհետև  Երկվորյակների նշանի տակ եմ ծնվել: Բայց ախր Բուլատ Օկուջավան էլ է ժամանակին նկատել․ «Բոլորն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, բայց բոլորը վախենում են՝ հանկարծ մի բան չպատահի»։

​Եվ հաճախ փոփոխությունները տեղի են ունենում միանգամայն անսպասելի՝ անկախ այն բանից՝ հավատում ենք մենք, թե չենք հավատում, վախենում ենք, թե չենք վախենում, դիմադրում ենք, թե չենք դիմադրում:  Մի շատ հայտնի օրինակ բերեմ։ 1974 թվականին հրաժարական տվեց Ամերիկայի նախագահը: Նման բան ո՛չ Ռիչարդ Նիքսոնից առաջ, ո՛չ էլ նրանից հետո չի եղել: Եվ ով պաշտոնանկ արեց նախագահին՝ իմ գործընկերը՝ ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի թղթակից Բեն  Բրեդլին, որը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ 93 տարեկան հասակում:

​Հիմա չեմ կարող շատ մանրամասն անդրադառնալ Ուոթերգեյթի այդ սկանդալին: Եվ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ, ինչպես ասում են՝ տոննաներով գրքեր ու հոդվածներ են գրվել այդ մասին, ֆիլմեր նկարահանվել: Բոլորդ գիտեք՝ 1972 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ի դեպ, Ռիչարդ Նիքսոնը վերընտրվեց ձայների զգալի առավելությամբ, նրա ղեկավարած հանրապետականները փորձեցին գաղտնալսում իրականացնել հակառակորդների՝ դեմոկրատների գրասենյակում ու բռնվեցին: Եվ Նիքսոնն ամեն ինչ արեց կոծկելու այս ամենը, որպեսզի հասարակությունը չիմանա, որ հետքերը տանում են ուղիղ նախագահական:  Եվ, երբ Ուոթերգեյը սկսեց փորփրել «Վաշինգտոն փոստը», Ամերիկայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ջոն Միթչելը թերթի կին հրատարակիչ Քեթրին Գրեհեմին իր մարդկանց միջոցով փոխանցեց հետևյալը․ «Այդ կնոջը ասեք, որ կբռնենք ու ծիծիկները մեծ քամիչով կքամենք»: Համաձայնեք՝ բավական օրիգինալ սպառնալիք է:

​Իսկ Բեն Բրեդլին չընկրկեց: Նրան վերևից՝  նախագահականից անընդհատ հասկացնում էին․ «Դու գիտե՞ս, թե քո սկսած հետաքննությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի համար, ապակայունացնում ես իրավիճակը, երբ մենք Վիետնամական պատերազմի մեջ ենք խրված»։ Համաձայնեք՝ շատ ծանոթ փաստարկ է՝ չի կարելի իշխանությունների հանդեպ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ փաստացի պատերազմական վիճակում ենք:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հայաստանում էլ այդ փաստարկը միշտ համոզիչ ու տրամաբանական է թվացել: Այնինչ, Բրեդլին ասում էր․ «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա ինչ գործն է հոգալ հետևանքների մասին»: Կներեք, պարզապես համոզված եմ, որ  Բեն Բրեդլիին, որին տարիներ առաջ Բարաք Օբաման հանձնեց Ամերիկայի քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Ազատության մեդալը, և, որի գործունեությունը օրինակ է դարձել ամերիկացի լրագրողների մի քանի սերունդների համար, Հայաստանում  շատերը միանշանակ կորակեին որպես անպատասխանատու լրագրող:

​Ու դժվար է դատապարտել այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կա հասարակության որոշակի շերտ՝ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարելի ոչինչ անել իշխանությունների դեմ, ինչպիսին էլ նրանք լինեն, չի կարելի ապակայունացնել իրադրությունը, մանավանդ որ բոլորովին միանշանակ չէ, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, արդյոք ավելի արժանի մարդիկ կգան, արդյոք կբարելավվի իրավիճակը, արդյոք ես անձամբ և իմ ընտանիքը, իմ հարազատները կշահենք դրանից: Լիովին հասկանում եմ, թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց մտահոգությունները:  Այս հարցերը բոլորիս են հուզում:

​Ինչևէ, մինչ «Վաշինգտոն փոստը» փորձում էր պարզել ճշմարտությունը, նախագահականն ամեն ինչ արեց մամուլը վարկաբեկելու համար: Մոտավորապես այսպես․ «Մենք մաս մաքուր ենք, այ սրանք՝ այս սրիկա լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր երկրում»: Ու դա ազդեց: Լրատվամիջոցների վարկանիշը իջավ մինչև 40 տոկոս, այսինքն՝ ամերիկացիների մեծ մասն այլևս մամուլին չէր հավատում:

​Բայց գիտե՞ք, թե ինչ կատարվեց հետո: 74-ին Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց, նրա շրջապատից մի քանի տասնյակ մարդ  ձերբակալվեց և դատվեց: Իսկ այդ նույն թվականին սկսվեց դիմորդների աննախադեպ հոսք դեպի ժուռնալիստիկայի ֆակուլտետներն ու դպրոցները՝ բոլորը ուզում էին լրագրող դառնալ: Այսպես հաղթեց ճշմարտությունը:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

92
թեգերը:
Բարաք Օբամա, ԱՄՆ, լրագրություն, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Վանաձորի մանկատան երեխաները

Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո

1918
(Թարմացված է 08:59 03.08.2020)
Նրանք տարբեր վայրերում, տարբեր ընտանիքներում են ծնվել, բայց ինչ-որ պահի բոլորի ճակատագրերն ու նաև երազանքները նմանվել են։ Sputnik Արմենիան պատմում է մանկատան շրջանավարտների ու նրանց հետագա կյանքի մասին։

Նունեն և Իննան արդեն ուսանողներ են, Քրիստինան պատրաստվում է հեռակա բաժնի համար քննություններին։ Այս աղջիկներին միավորում է ոչ միայն սովորելու, մասնագիտություն ձեռքբերելու ցանկությունը, այլև նման ճակատագրերը։ Նրանք երեքն էլ Վանաձորի մանկատան շրջանավարտներ են։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Նունեն ու Քրիստինան նույնիսկ կես տարի կենցաղ են կիսել մանկատան երեք այլ աղջիկների հետ Anna Kara  հիմնադրամի վարձակալած բնակարանում: Իսկ մենթոր դայակներն էլ իրենց խորհուրդներով օգնել են ինքնուրույն կյանք սկսել՝ առօրյա գնումներ կատարել, կենցաղային տարբեր խնդիրներ լուծել և այլն։ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Նունեն, Քրիստինան և Իննան գրեթե մեկ տարի քաղաքի լավագույն մասնագետների մոտ բուհական ընդունելության քննությանն են պատրաստվել։ Հիմա աղջիկներն արդեն միասին չեն ապրում. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բնակարանի գնման հավաստագրեր են ստացել, բայց մանկատնից սկսված ընկերությունը մնացել է։

Նունեի պատմությունը

Նունե Պապյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 8 տարեկանում ավագ երկու եղբայրների և քրոջ հետ։ Այնտեղ 10 տարի է անցկացրել։ Թե ինչու ընտանիքի 4 երեխաները մանկատուն տեղափոխվեցին, շատերի նման ինքն էլ պատմել չի ցանկանում։ Ասում է՝ ծնողները ողջ են, հարազատներ էլ ունեն, նրանցից ոմանք Նունեի սոցցանցերի անձնական էջերի ընկերների թվում են, բայց շփում նրանց ու ծնողների հետ չկա։

Нуне Папян
© Photo : provided by Koryun Aslanyan
Նունե Պապյանը

Մանկատանը հայտնվելու պատճառները ցավեցնում են, բայց այնտեղ անցկացրած տարիներից լուսավոր հիշողություններ կան, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողները։ Հենց նրանց աշխատանքին հետևելով էլ իր մասնագիտության ընտրությունն արեց. արդեն Վանաձորի պետական համալսարանի «Սոցիալական մանկավարժության» ֆակուլտետի ուսանողուհի է, անհամբեր սպասում է սեպտեմբերին։

Նունեի համար նոր կյանք է սկսվել՝ մանկատնից դուրս, ինքնուրույն և սեփական բնակարանում։ Ուրախությամբ ասում է՝ արդեն ճաշ եփել գիտի. նոր հմտությունը ձեռք է բերել ընկերուհիների հետ կես տարի առանձին ապրելիս։

Նունեի լավագույն ընկերուհին Իննան է։ Թեպետ ապրում են քաղաքի տարբեր հատվածներում, բայց օրվա գրեթե մեծ մասը միասին են անցկացնում։ Միասին նույն դպրոցն են հաճախել, միասին նույն կրկնուսույցի մոտ պարապել։ Հիմա էլ արդեն համակուրսեցիներ են։ Հարցազրույցի ժամանակ ևս իրար կողքի են։

Իննայի պատմությունը

Իննա Աղաբեկյանն ավագ քրոջ՝ Անիի հետ մանկատանն է հայտնվել 2 տարեկանում։ Հորը չի էլ տեսել, մայրը մենակ է մնացել սոցիալական, առողջական խնդիրների և երկու աղջիկների հետ. նրանց ստիպված մանկատուն է տարել։ Անկեղծանում է՝ մոր դեմ չարացած չէ, տարիների ընթացքում հասկացել է, որ նման որոշում ստիպված է կայացրել։ Բնակարանի գնման հավաստագիր քույրը՝ Անին է ստացել, հիմա քույրերով վերանորոգում են բնակարանը։ Հույս ունեն շուտով ավարտել և մայրիկին էլ իրենց նոր բնակարան բերել։ Առաջին անգամ Նոր տարին նոր տանն ու երեքով են անցկացնելու, այնպես որ կես տարի առաջ արդեն որոշակի ծրագրեր ունեն։

Инна Агабекян
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյանը

Նունեի նման ինքն էլ է սոցիալական մանկավարժի մասնագիտությունն ընտրել։

«Սիրում եմ մարդկանց հետ խոսել, նրանց լսել, կարծում եմ՝ կարողանում եմ խորհուրդներ տալ։ Բացի այդ, ես անցել եմ այդ ամենի միջով, եղել եմ մանկատանը, եղել եմ նաև խնամատար ընտանիքում, գիտեմ, թե այդ իրավիճակում հայտնված երեխան ինչ է զգում, ինչի կարիք ունի, ուզում եմ օգնել նրանց իմ աշխատանքով»,- պատում է Իննան։

Խնամատար ընտանիքում երեք տարի է անցկացրել, այնտեղից մանկատուն է վերադարձել։

Инна Агабекян с сестрой Ани
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյաննը քրոջ` Անիի հետ

«Չստացվեց, իրար չէինք հասկանում»,- խոստովանում է Իննան։ Մի քիչ մասնագիտական վերլուծություն է անում՝ խնամատար ընտանիքում հայտնվեց 14 տարեկանում։ Ինքն արդեն բավականին կայացած մտածելակերպ ուներ, խնամատար ընտանիքում էլ իրենց կարգ ու կանոնն էր հաստատված, երևի խնդիրը դա էր։ Բայց և ավելացնում է՝ եթե ինչ-որ պատճառով սեփական երեխաներն ունենալ չկարողանա, ապա երեխա է որդեգրելու, որ երկու կողմի համար էլ ընտանեկան կայունություն լինի։

Քրիստինայի պատմությունը

Քրիստինա Մաթոսյանը Վանաձորի մանկատանն ամենաքիչն է մնացել՝ չորս տարի, մինչ այդ կրտսեր երկու եղբայրների ու քրոջ հետ խնամքի այլ հաստատությունում էր։ Ինչու են մանկատանը հայտնվել. այս հարցն ակտիվ խոսող, ուրախ ձայնով աղջկան ակնհայտ ցավ է պատճառում. ասում է՝ ընտանեկան խնդիրներ էին, հայրն էլ, մայրն էլ ողջ են, ամուսնալուծված են։ Նրանց հետ կապ չունի, երկար ժամանակ չի տեսել, անկեղծանում է՝ որևէ բան իմանալ չի էլ ցանկանում։ Հետ չի նայում, հիմա՝ միայն առաջ, բայց և սիրով է հիշում այն օրերը, երբ չորս ընկերուհիների հետ մի բնակարանում էին ապրում։

Кристина Матосян
© Photo : provided by Koryun Aslanyan
Քրիստինա Մաթոսյանը

Կենցաղային գրեթե յուրաքանչյուր գործի համար հատուկ գրաֆիկ էին սահմանել, բացի սուրճ եփելուց։ Դա կամավորության սկզբունքով էր։ Արդեն տասն օր է՝ իր սիրուն, հարազատ դարձած բնակարանում է։ Ի տարբերություն Նունեի ու Իննայի՝ Քրիստինա Մաթոսյանի բուհական ընդունելության քննությունն առջևում է։ Դիմել է ՎՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժին։ Հեռակա սովորելով՝ զուգահեռ աշխատել էլ կկարողանա.

«Ինձ պատկերացնում եմ գրասենյակում՝ սեղանի մոտ նստած, վրան լիքը թղթեր լցված, ես էլ թարգմանություններ եմ անում»,- ասում է Քրիստինան։

Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Մի քիչ վախենում է «մեծ–մեծ բաներ» երազել, բայց մտքերն ուժ ունեն. տուն ունի, երազում է մի օր ավտոմեքենա ու իր երազած աշխատանքն ունենալ, գնալ ՌԴ, Սարատովի մարզ՝ իր ծննդավայր, պարզապես պտտվելու, այլ ոչ թե մնալու։ Հստակ որոշել է՝ ընտանիք շուտ չի կազմելու, դեռ պետք է սովորի, աշխատի, գումար վաստակի և կուտակի։ Բայց երբ էլ կազմի՝ երազում է ամուր ընտանիք ստեղծել, լավ կին ու լավ մայր լինել, իր երեխաներին տալ ընտանեկան այն ջերմությունն ու մայրական հոգատարությունը, որից ինքը, եղբայրներն ու քույրը զրկված են եղել։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Հ.Գ. Նշենք, որ հոդվածի հերոսները Վանաձորի մանկատան վերջին շրջանավարտներն են։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ անցյալ տարի 4 գիշերօթիկ հաստատություն և 1 մանկատուն է լուծարվել՝ Վանաձորինը։ Գավառի մանկատան 4 շրջանավարտներից երեքը տղաներ են, որոնք այս տարվա նորակոչիկներն են, իսկ աղջիկը դիմել է Գավառի պետական բժշկական քոլեջ, քննություններն ու արդյունքները դեռ առջևում են։ Վիճակագրություն, թե մանկատան շրջանավարտների որ տոկոսն է բուհեր դիմում և ընդունվում, չկա։ Մանկատնից դուրս գալուց հետո ոչ բոլոր շրջանավարտներ են կապ պահում հաստատության հետ, հետևաբար՝ շրջանավարտների հետագա կյանքի մասին ամբողջական տեղեկություններ հնարավոր չի լինում հավաքագրել։

1918
թեգերը:
տուն, շրջանավարտ, Ուսանող, դիմորդ, բուհ, աղջիկ, Վանաձոր, մանկատուն
Ըստ թեմայի
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան
Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

0
(Թարմացված է 20:34 04.08.2020)
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

0
թեգերը:
հարսանիք, ամուսնալուծություն, ամուսնություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար