Ալեքսանդր Լուկաշենկո. արխիվային լուսանկար

Ազնավուրը, Խանջյանը, Լուկաշենկոն... ինչ սկզբունքով են ընտրվել Երևանի պատվավոր քաղաքացիները

509
(Թարմացված է 08:58 19.06.2020)
2800 տարեկան է մեր Երևանը, որը 81 պատվավոր քաղաքացի ունի․ առաջինը մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանն է, իսկ ցանկը եզրափակում է հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Եվ շարքն, իհարկե, շարունակելի է։

Սկզբում թեթևակի անցնենք ցուցակով։ Ի՞նչն է միավորողը։ Բոլորս ենք սիրում Երևանը, բայց ոչ բոլորս հնարավորություն ունենք այն առավել ճանաչելի դարձնել։ Սա բնավ հանդիմանություն չէ, սա փաստ է բոլոր մայրաքաղաքների կյանքից՝ Փարիզի, Լոնդոնի, Մելբուռնի, աշխարհի ցանկացած այլ քաղաքի։ Նրանք, ում չի հաջողվել դառնալ ֆուտբոլիստ Մխիթարյան կամ դերասան Ջիգարխանյան, քաղաքին այլ կերպ եք ծառայում՝ նրան տալով իրենց սերը։ Այդպիսիք մեծամասնություն են կազմում։ Ոչ բոլոր անուններն են հնչեղ, բայց ահա 81 երևանցիներին (դեռևս 81) գիտեն բոլորը։

Նրանց անունները պատվավոր քաղաքացիների գրքում տեսնելը հաճույք է, իսկ նրանց համար, ովքեր երկար կյանք են ապրել և շատերին ճանաչում են ոչ միայն ցուցակով, այլև դեմքով՝ կրկնակի հաճույք։ Էլ չասած սեփական երկրի պատմությունը դեմքերով հիշելու հնարավորության մասին։

Օրինակ՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ սկսեցին ընտրել 1983թ․–ից։ Դա խորհրդային իշխանության բարձրակետն էի՝ դրան հատուկ լավ ու վատով։ Ի՞նչ լավ բան կար և ինչո՞ւ։ Լավագույններին ընտրելիս բարձրագոչ անունների կողքին անպայման նշում էին պակաս հայտնի, բայց ոչ պակաս արժանի գործեր կատարածներին։

1983 թվականին առաջին պատվավոր երևանցիները երեքն էին․ Վիկտոր Համբարձումյանը՝ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ՀՀ ԳԱԱ նախագահ։ Երկրորդը՝ Սարգիս Մարտիրոսյան` գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան։ Նրան շատերը գիտեն։

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

Նրանց կողքին Սուրեն Պետրոսյանն է։ «Նաիրիտ» գիտարտադրական միավորման ապարատային բանվորների բրիգադիրը։ Հայտնի է արտադրության ոլորտում աշխատողների նեղ շրջանակում, չնայած նույնպես Սոցիալիստական աշխատանքի հերոս է։

Եվ այսպես՝ ընդհուպ մինչև 90-ականներ։ Պատվավոր քաղաքացիների շարքում են հռչակավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ու «Երևանստրոյի» բրիգադիր Հովիկ Աբրահամյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն ու «Էլեկտրապրիբոր» գործարանի բանվոր Էլմիր Հարությունյանը, ազգի հպարտություն Շավարշ Կարապետյանը և․․․

․․․ Եվ ահա, «պրոլետարներ» գրեթե չկան։ Միասնականությունը, եղբայրությունը, ֆիզիկական և մտավոր աշխատանքի ներկայացուցիչների միությունը՝ այս ամենը գուցե ձևի առումով փոքր-ինչ արհեստական էր, սակայն շատ ճիշտ էր բովանդակության առումով․ քաղաքը պետք է ճանաչի նաև այն հերոսներին, որոնց աշխատանքը բոլորի աչքի առաջ չէ։ Բոլորին, ովքեր չէին ափսոսում իրենց ուժն ու եռանդը նվիրել Երևանին։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Շարունակում ենք ուսումնասիրել պատվավոր քաղաքացիների ցուցակը և փոփոխական ժամանակներին հատուկ առանձնահատկություն ենք նկատում՝ ցանկում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում այլ երկրների քաղաքացիների անուններ, ընդ որում՝ ոչ միայն հայկական ծագմամբ օտարերկրյա քաղաքացիների։

Հայերից՝ բարեգործներ Վաչե Մանուկյան, Սարգիս Հակոբյան (ԱՄՆ), և, ինքնըստինքյան հասկանալի է՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր՝ իբրև մեր երկրի այցեքարտ։

Բայց ահա ցուցակում նշված է նաև Կառլոս Մենեմը՝ Արգենտինայի նախագահներից մեկը։ Ինչո՞ւ։ Պարզվում է՝ «աջակցել է Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական հարաբերությունների հաստատմանը»։ Շատ լավ է։

Ցուցակում են նաև Բորիս Ելցինը, Էդուարդ Շևարդնաձեն, Ալեքսանդր Լուկաշենկոն և Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը։ Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հետաքրքրություն կա։

Ովքեր էին Պլատոնը և Ալեքսանդր Դեմեխինը, և ինչ կապ ունեին այս երկուսը «Ջերմուկի» հետ

Ի դեպ՝ Էմիլ Լահուդը լիբանանցի գեներալ Ջամիլ Լահուդի և հայուհի Ադրինե Բաջակյանի կրտսեր որդին է։

Զարմանալի կլիներ, եթե Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկում չլինեին դրա քաղաքապետները։ Կան, իհարկե։ Ահա Գրիգորի Հասրաթյանը։ Նա, ըստ իս, Երևանի պատմության մեջ լավագույն քաղաքապետն էր։ Քաղաքին շատ բան է տվել նաև Մուրադ Մուրադյանը։

Ահա և Լևոն Շահբազյանը։ Նա, ճիշտ է, քաղաքապետ չէ։ Շահբազյանը ղեկավարում էր «Երպրոմստրոյ» տրեստը։ Կառուցում էր այն, ինչ քաղաքային իշխանությունները հնարում էին երևանցիների համար։

Ինչո՞ւ էր նա բոլորից լավ անում դա։

«Գաղտնիքն այն չէ, որ պետք է անես այն, ինչ սիրում ես։ Պետք է սիրել այն, ինչ անում ես»,-բացատրում էր նա ինձ։

Դերասանները, սպորտսմեններն ու մշակութային գործիչները երևանցիների հպարտության առանձնահատուկ կետն են․ ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, նկարիչ Գրիգոր Խանջյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը․․․

Իմ կամքով լիներ՝ կուզեի բոլորին թվարկել։ Իսկական հաճույք է․ մեր՝ քաղաքական պայքարներով գերհագեցած ժամանակներում, համաձայնեք, հաճախ չես լսի այսքան հաճելի տպավորություններ արթնացնող հռչակավոր անուններ և ազգանուններ։

«Ձեր անունով անցագիր չկա»․ «Սվո Ռաֆի» խորամանկ հնարքների և մերօրյա հորինվածքների մասին

509
թեգերը:
Շառլ Ազնավուր, Ալեքսանդր Լուկաշենկո, Հայաստան, Պատվավոր քաղաքացի, Երևան
Ըստ թեմայի
«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը
Ով է Կիմուրոէն և ով` Թաթարյանը, կամ արժե՞ արդյոք ժամանակի ավազին հետույքի դրոշմը թողնել
11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

106
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

106
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. արխիվային լուսանկար

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

280
(Թարմացված է 23:07 18.04.2021)
Դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթ է նետել շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրել արժույթի պաշարները։

Վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, հանրապետությունում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյմբերին այն աճել է մինչև 520 և կայունացել, բայց ապրիլի սկզբին ավելացել մինչև 530 և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազել է մինչև 520:

Արժութային ինտերվենցիաներն ավելի համեստ են

Պետք է նշել, որ նույնիսկ ներկա բարդ օրերին ԿԲ ինտերվենցիաներն ավելի քիչ են, քան 2014-2015 թթ-ին, երբ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը նվազեց, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին, իսկ Ռուսաստանից փոխանցումները և այդ երկիր արտահանումը կրճատվեցին։

Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մեկ տարում վաճառեց մոտ 320 միլիոն դոլար։ Համեմատության համար` 2015 թ-ի հունվար-փետրվարին ԿԲ-ն շուկա դուրս բերեց մոտ 140 միլիոն դոլար։ Այժմ հունվար-փետրվարին բանկը շուկայում վաճառել է միայն 47 միլիոն։

Բանկը շուկայում ավելի ակտիվ ինտերվենցիաներ է կատարել 2020 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին (ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլար), բայց այդ ժամանակ էլ դրանք այդքան մեծ չէին, ինչպես մարտ-ապրիլին՝ առաջին վիրուսային շոկից հետո (այդ ժամանակ բանկը շուկայում վաճառել է մոտ 130 միլիոն դոլար)։

ԿԲ զուսպ պահվածքի պատճառներից մեկը դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուսափելն է՝ շուկայում ցնցումներ չառաջացնելու համար։ Եթե գնորդները տեսնեն, որ դոլարը վերջապես էժանացել է, կսկսեն զանգվածաբար գնել այն «սև օրվա» համար, իրարանցման պատճառով փոխարժեքը կրկին կբարձրանա, և ԿԲ ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ուստի ԿԲ-ն զգուշորեն է բարձրացնում փոխարժեքը, որպեսզի կանգնեցնի այն չափազանց արագ փոփոխության դեպքում։

Սվոփերը հեշտացել են

ԿԲ-ն ավելի քիչ է օգտագործում արժութային քաղաքականության մեկ այլ գործիք՝ սվոփը, քան 2015-ին։ Սվոփը գործիք է, որով ԿԲ-ն բանկերին փոխանցում է արժույթը՝ նրանցից ստանալով դրամով համարժեքը (օրինակ, բանկին տալիս է հարյուր միլիոն դոլար՝ ստանալով 52 միլիարդ դրամ), իսկ որոշակի ժամանակ հետո վերադարձնում է նույն փոխարժեքով որոշակի տոկոսադրույքով։ Բանկերի համար դա դառնում է իրենց արժութային ռիսկերն ապահովագրելու միջոց։ Բանկերը տարեվերջին մեծ ծավալով նման ապահովագրություն են ստացել։

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ԿԲ-ն բանկերին սվոփերով տրամադրել է ավելի քան 210 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ 2019 թ-ին ԿԲ արժութային սվոփերը գրեթե չեն համընկել)։ Հունվար-փետրվարին սվոփերի ծավալը կազմել է մոտ 38 միլիոն դոլար։

Ավելին, ԿԲ-ն այդ ծառայությունը բանկերին տրամադրել է չափազանց ցածր տոկոսադրույքներով. հոկտեմբերին՝ միջինում 2%-ով, նոյեմբերին՝ 1%-ով, իսկ 2021-ի հունվար-փետրվարին՝ 0,5%-ով։ Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ նման ցածր տոկոսադրույքն անհամադրելի է ներկա արժութային ռիսկերի հետ, բայց ԿԲ-ը գնում է դրան, որպեսզի շուկա նետի դոլարի լրացուցիչ ծավալ և բավարարի դրա պահանջարկը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին և 2015թ-ի սկզբին ԿԲ-ն նման սվոփեր է իրականացրել 10% և ավելի տոկոսադրույքով, այնուհետև որպես հակաճգնաժամային միջոց նվազեցրել է դրանք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա (մինչև 3,5%):

Բանկերը նույնպես ռետինից չեն

Նշենք, որ բանկերը նույնպես սահմանափակված են իրենց արժութային գործողություններում։ Կենտրոնական բանկը նորմատիվներ է դնում դրանց վրա արժութային հավասարակշռության համար։ Բանկը չպետք է անհավասարություն ունենա տարբեր արժույթների ակտիվների և պասիվների հարցում (նման անհավասարակշռությունը չի կարող կարող գերազանցել բանկի կապիտալի 10 տոկոսը)։ Ուստի բանկերը չեն կարող զանգվածաբար դոլար գնել կամ, հակառակը, վաճառել այն բնակչությանը։ Դա արվում է նրա համար, որպեսզի բանկը մի արժույթի պաշարների գերակշռում չունենա ի վնաս մյուսի (օրինակ, դոլարի գերակշռում՝ ի վնաս դրամի)։

Իրական հատվածը

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող են ազդել վերջին տատանումները տնտեսության վրա։ Բնականաբար, դոլարի թանկացումը հանգեցրել է ներկրվող ապրանքների գնի աճին։ Բայց, մյուս կողմից, թույլ դրամից պետք է շահեին արտահանողները։ Եթե, օրինակ, Հայաստանում արտադրված փայլաթիթեղի արտադրական գլանափաթեթը ԱՄՆ-ում վաճառվում է (պայմանականորեն) 100 դոլարով, ապա նախկինում դա վերածվում էր 48 հազար դրամի, իսկ հիմա՝ 52 հազարի։ Բացի դրանից, տեղի արտադրողները «պատուհան» են ստանում գինը նվազեցնելու համար և մրցակցային առավելություն ձեռք բերում արտասահմանում (այդ պատճառով Չինաստանի  իշխանությունները մշտապես արժեզրկում են յուանը՝ հսկայական միջոցներ ծախսելով դրա վրա)։

Հնարավոր է նաև այդպես, բայց այստեղ հայ արտադրողների համար օգուտը խիստ սահմանափակ է, որովհետև տեղի արտադրողները մեծ կախում ունեն ներկրումից։ Համեմատության համար` նույնիսկ Ռուսաստանում, ըստ տարբեր գնահատականների, ներկրվող հումքից և սարքավորումներից տեղի արտադրողների կախվածությունը միջինում կազմում է 50 % (KPMG-ն գնահատում է ագրոարդյունաբերությունում նման կախվածության բաժինը, իսկ նավթագազային հատվածում ներկրվում է սարքավորումների մոտ կեսը)։

Ի՞նչ ասել Հայաստանի մասին։ Լեռնահանքային և ագրոարդյունաբերական արտադրությունը հիմնված է տեղի արտադրության վրա (բայց այստեղ պատրաստի արտադրանք գրեթե չի թողարկվում)։ Այստեղ էլ տեղի արտադրողները կախված են ներկրվող սարքավորումներից և, իհարկե, գազի գնից։ Իսկ այն ոչ միայն ներկրվում է դոլարով, այլ նաև դրա սակագինը բիզնեսի համար կապված է դոլարի հետ։ Հայկական արդյունաբերության՝ ներկրումներից կախվածության գնահատական չկա, բայց այն մոտավորապես կարող է կազմել 70% և ավելի։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ճիշտ է, նույնիսկ նման տեսքով այն կարող է օգնել ամրապնդելու ազգային արժույթը։ Լեռնամետաղագործական հումքը, որը թեև համարյա չի մշակվում Հայաստանում, բայց գոնե արժույթ է բերում։ Ի հավելումն դրան՝ ամռանը սկսվում է մրգի և բանջարեղենի, պահածոների և հյութերի արտահանումը, որը լրացուցիչ արժույթ կբերի երկիր։

Միրգը` մրգով, բայց․․․

Միրգը` մրգով, բայց հանգստություն պետք է պահպանել։ Շատ դեպքերում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է եղել արժույթի պահանջարկի հետ կապված իրարանցումով (այսինքն` պահանջարկով, որը չի առաջացել իրական անհրաժեշտությունից)։ Նշանակում է՝ շատ բան կախված է ձեռնարկություններից և քաղաքացիներից։ Եթե զանգվածաբար արժույթ չգնվի և չվերածվի խնայողությունների, դոլարի պահանջարկը կնվազի, իսկ դրամինը կամրապնդվի։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

280
թեգերը:
գնաճ, դոլար, դրամ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

0
Ռուսաստանի ԶՈւ կոշտ գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ կաշկանդված են ուժերի և միջոցների մանևրի հարցում։

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկո

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի հրթիռային, հրետանային և դեսանտային նավերի տեղափոխությունը Սև ծով, ցույց է տալիս Ռուսաստանի պատրաստականությունը` օպերատիվ կերպով կասեցնելու ցանկացած սպառնալիք հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ։ Եթե համեմատենք Սև ծովը շախմատի խաղատախտակի հետ, ապա ՌԴ–ն ավելի շատ խաղաքարեր ունի, և դրանք զգալիորեն արդյունավետ են Արևմուտքի առաջարկած ռազմական–ռազմավարական խաղում։

Կասպից նավատորմի 15 նավերից կազմված խումբը ապրիլի 17–ի առավոտյան Կերչի նեղուցով անցել է Ղրիմի կամրջի տակով և ուղևորվել Սև ծովի կոնկրետ շրջան։ Ջոկատը կատարել է միջնավատորմյան անցում, հաղթահարել Վոլգա–Դոն ջրանցքի 13 ջրարգելակ և անցել Սևծովյան նավատորմի օպերատիվ ենթակայության տակ։

Նույն օրը Բոսֆորի նեղուցից Սև ծով են մտել Հյուսիային նավատորմի երկու մեծ դեսանտային նավեր` «Ալեքսանդր Օտրակովսկին» և «Կոնդոպոգան», ավելի ուշ` Բալթյան նավատորմի ևս երկու նմանատիպ նավ։

Կասպից, Բալթյան և Հյուսիսային նավատորմերի ուժերը Սևծովյան նավատորմի (ՍՆ) հետ փոխազդեցությամբ մասնակցում են լայնածավալ զորախաղերի` պայմանավորված պատասխանատվության գոտում բարդ իրադրությամբ։ Եվ կարող են «Կալիբր» թևավոր հրթիռներով «լիբիական սցենար» կամ «փոթորիկ անապատում» իրագործել 2000 կմ շառավղով, այսինքն ոչնչացնել ագրեսորին ցանկացած եվրոպական երկրի տարածքում։

Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Ներգրավված են նաև Սևծովյան և Կասպից նավատորմերի ծովային հետևակի և առափնյա զորքերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի հարավարևմտյան ափերի մոտ են նետվել Օդային–դեսանտային զորքերի երեք դիվիզիաներ և համազորային ուժեր, Հարավային ռազմական օկրուգի հարվածային ավիացիան։ Ղրիմի զորքերի խմբավորումը ցամաքում և օդում մշակում է հնարավոր հակառակորդի ծովային և օդային դեսանտների «թեժ հանդիպում»։

Արևմուտքի ճնշման պատասխանը

Արևելյան Եվրոպայում ընթանում են ԱՄՆ բանակի Defender Europe 21  զորավարժությունները` 26 երկրների 30 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Սևծովյան շրջանում ակտիվ փուլը նախատեսված է մայիսին։ Այդ ընթացքում կժամանեն բրիտանական մարտական նավերը` ականակիր և հետախուզանավ` զինված ամերիկյան հակահրթիռային «Գարպուն» հրթիռներով, Sea Wolf զենիթահրթիռային համալիրներով։ Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերի նավերը սևծովյան ջրային տարածությունում պատրաստ են աջակցել F-35 բազմաթիրախային կործանիչ–ռմբակոծիչներին Միջերկրական ծովում գտնվող «Եղիսաբեթ թագուհի» ավիակրից։

Դոնբասում իրավիճակի լուրջ սրման ֆոնին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները Ուկրաինային սադրանքների են դրդում նաև Ղրիմի հարցում։

Ռուսաստանի զինված ուժերը կանխարգելիչ կերպով կասեցնում են Ղրիմի ափերի և Կերչի նեղուցի (կամրջի) նկատմամբ «Եվրոպայի պաշտպանների» բոլոր մոտեցումները: Պլանային զորավարժությունների հետ կապված` Ռուսաստանը 2021թ–ի ապրիլի 21–ից հոկտեմբերի 31–ը փակում է Սև ծովի մի քանի շրջաններն օտարերկրյա ռազմածովային ուժերի համար։

Խոսքը երեք նավարկելի հատվածների մասին է. Ղրիմի հարավային ափի մոտ (Սևաստոպոլից մինչև Գուրզուֆ), Կերչի թերակղզու ափերի մոտ և Ղրիմի արևմտյան ծովային հատվածում։ Նշենք, որ բոլոր սահմանափակումները գործում են Ռուսաստանի տարածքային ջրերի ներսում, խստորեն համապատասխանում են միջազգային կանոններին և չեն խոչընդոտում Կերչի նեղուցում քաղաքացիական նավագնացությանը։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

«Ճգնաժամային տարածաշրջանում» Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ–ի ստանդարտ զորավարժություններին Ռուսաստանը պատասխանում է Ղրիմի ափերի մոտ հզորագույն նավային հարվածային խմբավորում ստեղծելով, որը հագեցած է գերճշգրիտ թևավոր հրթիռներով, ՍՆ և Հարավային ռազմական օկրուգի «օդային ռազմանավատորմ» ձևավորելով և համոզիչ կերպով ցուցադրում է իր հնարավորությունները։

Ավելի վաղ Սև ծովի ջրային տարածության վրա մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները. Սու–24Մ և Սու–34 ճակատային ռմբակոծիչները, Սու–27ՍՄ և Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները մշակում են հրթիռների գործարկում և ծովային թիրախների ռմբակոծություն հնարավորինս ցածր բարձրությունների վրա, ինչպես նաև լուծում Սևծովյան նավատորմի նավերը ծածկելու և ուղեկցելու խնդիր։

Ռուսաստանի Զինված ուժերի ընդգծված գերակայության պայմաններում «Եվրոպայի պաշտպանները» Սև ծովում խիստ սահմանափակ են ուժերի և միջոցների զորախաղում։ Defender Europe 21–ի պլանները հավանաբար կարիք կլինի շտկել, բայց ՆԱՏՕ–ի «ավագ գործընկերների» հեղինակությունը կտուժի։ Այստեղից էլ` Պենտագոնի տագնապալի հայտարարությունները «նավագնացության ազատությունը» ոտնահարելու մասին։ Ակնհայտ է, որ հոկտեմբերին տարածաշրջանային իրավիճակը կկարգավորվի։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

0
թեգերը:
ՆԱՏՕ, Սև ծով, նավատորմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ինչու է ՆԱՏՕ-ն սադրում, իսկ Ռուսաստանը կանխարգելում ռազմական միջադեպերը
Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞
Ե՞րբ օդ կբարձրանա ռուսական ՄիԳ–41 կործանիչը
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը