Նկարում Նիկիտա Խրուշչովը, լավրենտի Բերիան ու Աղասի Խանջյանն են

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին

1105
(Թարմացված է 18:16 17.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ մենք ասում ենք՝ «պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը», կամ «ժամանակը կբացահայտի ճշմարտությունը», նաև քաջ գիտակցում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է այդպես լինում։

Արդյոք Լավրենտի Բերիան է սպանել Աջասի Խանջյանին

Ավելի քան 80 տարի է անցել այն օրվանից, երբ կյանքից հեռացավ Խորհրդային Հայաստանի ամենահայտնի ղեկավարներից մեկը՝ Աղասի Խանջյանը, բայց նրա մահվան հանգամանքները մինչև հիմա վեճերի առիթ են տալիս՝ հայաստանյան Կոմկուսի առաջնորդը ինքնասպանություն է գործե՞լ, թե՞ նրան սպանել է անձամբ Լավրենտի Բերիան։ Կան ականատեսների բազմաթիվ վկայություններ, որոնք կարելի է այս կամ այն չափով հավաստի համարել, սակայն չկան միանշանակ, անհերքելի փաստեր։

Գրող Վահրամ Ալազանը, նկարագրելով, թե ինչպես Խանջյանի դին Թբիլիսիից բերվեց Երևան, պատմում է.

«Դագաղի ետևից քայլում էինք ես և Չարենցը։ Երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Այ տղա, Ալազան, «նեուժելի» Խանջյանի նման «բոևոյ» մարդը կարող էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։ Եվ պարզվեց։ Դագաղը դրվեց առանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից»,– փաստել է գրող Ալազանը։

Իսկ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը վկայում է.

«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան

«Այդ օրը Բերիայի առանձնասենյակի հարևանությամբ աշխատում էր մի հանձնաժողով, որն ուսումնասիրում էր Անդրկովկասի կուսակցական կազմակերպության աշխատանքը։ Այդ հանձնաժողովի անդամներից մեկը՝ հին բոլշևիկ Աննա Իվանովան, 1955 թվականին էսպիսի ցուցմունք է տվել Գլխավոր զինվորական դատախազությանը։ «Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ Բերիայի առանձնասենյակում հանկարծ երկու կրակոց լսվեց։ Լսելով կրակոցների ձայնը, հանձնաժողովի նախագահ Իվան Կորոտկովը դուրս վազեց, բացեց Բերիայի առանձնասենյակի դուռը և երկար ժամանակ մնաց այնտեղ։ Երբ հուզված Կորոտկովը վերադարձավ, ասաց, որ սարսափելի բան է պատահել։ Բոլոր հարցերին պատասխանում էր՝ «Ամեն ինչ հայտնի կդառնա վաղը»։  Հաջորդ օրը թերթերը հաղորդեցին, որ Խանջյանն ինքնասպանություն է գործել»։

Կա առնվազն մի պատմաբան, որը համաձայն չէ, որ Բերիան է սպանել Խանջյանին։ Դա պատմական գիտությունների թեկնածու Բորիս Սոկոլովն է, որը գիրք է գրել Բերիայի մասին։ Մեջբերեմ Սոկոլովի եզրակացությունը.

«Լավրենտի Պավլովիչը այնքան բռնկվող չէր, որ վեճի պահին սպաներ ընդդիմախոսին սեփական առանձնասենյակում, այն էլ այն դեպքում, երբ հենց հարևան սենյակում հանձնաժողով էր աշխատում։ Փորձառու չեկիստ Բերիան, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, հայաստանցի կոմունիստների առաջնորդի սպանությունը կկազմակերպեր շատ ավելի նուրբ ձևով, դժբախտ պատահարի տեսքով, այլ ոչ թե իր ծառայողական առանձնասենյակում և սեփական ձեռքով»։

Եվ կրկին մեջբերեմ Վահրամ Ալազանին.

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

«Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը։ Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ռիսկ չարեց պատվո պահակ կանգնել։ Չնայած առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով,  ժողովուրդը պատռեց այդ շղթան և մտավ առանձնատուն` հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին։ Տեսնելով ժողովրդի հուզումները, Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին՝ Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց. – Կացե՛ք, կացե՛ք։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով՝ ասաց. «Իմ սիրելի Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա խորհրդային ազատ երկրին մեջ ի՞նչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»։

Համաձայնեք՝ այս հարցը մինչև հիմա էլ անպատասխան է մնում։

Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 

1105
թեգերը:
Սպանություն, Լավրենտի Բերիա, Աղասի Խանջյան, Արմեն Դուլյան, Եկեք անկեղծ լինենք
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը
Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար
«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը
Սևրի պայմանագրի ստորագրում

Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

110
(Թարմացված է 22:06 10.08.2020)
Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր` օգոստոսի 10-ին, երբ նշվում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, անչափ հաճելի է վերընթերցել այդ պատմական փաստաթղթի որոշ հոդվածներ։ Մանավանդ 89-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

Իհարկե, մի քիչ անհասկանալի է, թե ինչու պիտի Ամերիկան որոշեր Հայաստանի սահմանները, բայց համաձայնեք` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի հիշատակումը, մանավանդ դեպի ծով ելք ունենալու դրույթը այն ժամանակ ցեղասպանություն ապրած հայերի համար բալասանի նման մի բան էին։ Մանավանդ, որ Սևրի պայմանագրի հաջորդ հոդվածում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած եվրոպական պետությունները և Թուրքիան պայմանավորվում էին. «Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայից անջատվող և Հայաստանին հանձնվող տարածքներ։ Ուրիշ որևէ փաստաթղթում նման բան չեք հանդիպի։ Այո, եթե հիմա Հայաստանի, գումարած Ղարաբաղի և մյուս տարածքները կազմում են մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր, Սևրի պայմանագրով հայերին տրամադրվող տարածքը չորս անգամ շատ էր՝ 160 հազար քառակուսի կիլոմետր, ընդ որում` պիտի ելք ունենայինք նաև դեպի Սև ծով։ Ի դեպ, մի քանի ամիս անց՝ նոյեմբերի վերջին, Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իրոք հրապարակեց այդ բաղձալի Հայաստանի քարտեզը։ Բայց արդեն ուշ էր. ամեն ինչ փոխվել էր։

Եթե Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, որովհետև Թուրքիան կատարյալ պարտություն էր կրել, իսկ հայերն աջակցում էին հաղթած երկրներին, ապա հենց Սևրի պայմանագրի կնքումից հետո՝ 1920 թվականի երկրորդ կեսին ամեն ինչ շուռ եկավ մեր դեմ։ Ու երբ արևելքից մեզ վրա հարձակվեցին ադրբեջանցիները, իսկ հյուսիսից թուրքերը, որոնք գրավեցին այսօրվա Գյումրին, այն ժամանակվա Ալեքսանդրապոլը, հանկարծ պարզվեց, որ մեծ տերությունները, որոնք թղթի վրա մեզ հոյակապ ապագա էին խոստացել, ամենևին էլ պատրաստ չեն երաշխավորել Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները։

Մինչև հիմա էլ պատմաբանները շարունակում են վիճել՝ ինչու այսպես ստացվեց։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները պարզապես շատ միամիտ էին և հույսը դրել էին մեծ տերությունների վրա, որոնք իրականում ամենևին էլ այլևս պատրաստ չէին հանուն հայերի առճակատվել իր հզորությունը վերականգնող Թուրքիայի հետ։ Մյուսները համոզված են՝ մենք ինքներս առանց այլ պետությունների միջամտության պետք է բանակցեինք թուրքերի հետ և մեզ համար շահեկան հանգուցալուծման հասնեինք։

Վերջապես այսպիսի տեսակետ էլ կա՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը ոչինչ էլ չէր կարող անել այն պայմաններում, երբ բոլշևիկները դաշինք էին կազմել քեմալականների հետ՝ դրանով ամեն ինչ կանխորոշված էր։ Ինչպիսին էլ լիներ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, այն ոչ մի դեր չէր խաղալու։ Գիտե՞ք՝ երբ նման վեճեր են ծագում, իսկ այդ վեճերը մինչև այսօր էլ շարունակվում են, միշտ հիշում եմ ֆրանսիացի գրող Աննա Լուիզա Ժերմենա դե Ստալի խոսքերը. «Պատմությունը գրեթե միշտ վերագրում է առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին այնպիսի լայն հնարավորություններ և տարբերակներ, որոնք իրականում այդ անհատները և կառավարությունները երբեք չեն ունեցել»։

110
թեգերը:
Թուրքիա, Սևրի պայմանագիր, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ըստ թեմայի
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Դա ձեր խղճի վրա է. Մնացականյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին
Ո՞ր դեպքում կարող է կյանքի կոչվել Սևրի պայմանագիրը. Մանոյանի տեսակետը
Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

620
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

620
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
Արտաշատի ԲԿ, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 7 մարդ. ամենաերիտասարդը 67 տարեկան է

0
(Թարմացված է 11:05 11.08.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 7 դեպք։

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:

Նշենք, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որոնցից 33 157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177 322 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 183 նոր դեպք։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

0
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից