Կարոտ Սասունյանը` Դիարբեքիրում

Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը

1915
(Թարմացված է 17:48 17.06.2020)
Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքը ծպտյալ կամ ազգային ինքնությունը պահպանող հայերի համար ամենաապահով վայրերից մեկն է թերևս։

Բնակության համար համար Դիարբեքիր են մեկնում Սասունի, Մուշի, Ալաշկերտի և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների ու գյուղերի հայեր։ Տարիներ առաջ այդպիսի հայերի թվում Սասունից Դիարբեքիրում է հաստատվել Կարոտ Սասունյանը` մի մարդ, որն իրեն համարում է մահմեդականացված հայի քրիստոնյա զավակ։

Карот Сасунян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Կարոտ Սասունյան

Սասունն Արևմտյան Հայաստանի այն վայրերից է, որտեղ Հայոց ցեղասպանությունը մեծ մասշտաբների չի հասել շնորհիվ տեղի հայկական ինքնապաշտպանական ուժերի։ Մարդիկ զենք են վերցրել և կռվել մինչև վերջ, իսկ հետո, երբ թուրքական զորքը գրավել է իրենց բնակավայրերը, բարձրացել են սարերը և այնտեղ մարտնչել։

Ժամանակի ընթացքում, սակայն, Սասունում մեծամասնություն են դարձել քրդերը և թուրքերը, որոնք տիրացել են հայերի ունեցվածքին ու հաստատել իրենց բարքերը, բռնի ուժով կրոնափոխ արել քրիստոնյաներին։ Մահմեդական դառալուց հրաժարվողները սպանվում էին դաժանաբար։

Առերես մահմեդականություն ընդունած սասունցի հայերի թվում էր նաև Կարպիսը։ Նրա ընտանիքը հրաշքով էր կարողացել փրկվել կոտորածից ու շարունակել ապրել Սասունում՝ որպես մահմեդական։ Ազգային ինքնությունը թաքցնում էին, բայց տեղացիները լավ գիտեին՝ ով է Կարպիսը։

Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը

Ընտանիքի երեխաների ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար Կարպիսի գերդաստանում որոշում են նրանց կրոնական կրթության տալ, սովորեցնել թուրքական բարքեր, որ մոռացության տան այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ։ Կարպիսի թոռը, սակայն, կարողանում է հաղթահարել արգելքն ու ամուր կառչած մնալ իր ազգային արմատներին։

«Երևի գենետիկական տրավմայից է, որ գիտակցական տարիքիցս սկսած` միշտ իմացել եմ իմ հայ լինելու մասին: Սակայն հայ լինելս հասկացել եմ հետևիցս խոսք գցած տարեց քրդերից` դեռևս 5-6 տարեկանում, երբ արաբերեն սովորելու էինք գնում մոլլաների մոտ: Նման պահերին նրանք ասում էին. «Ալթեի որդին, Կարպիսի թոռն, իբր, «Ղուրան» է սովորելու, իմամ է դառնալու, մենք էլ նրա հետևում շարք կանգնելով` նամազ ենք անելու»:

Նրանց այդ հայհոյանքներն ու վիրավորական խոսքերն ինձ հարկադրեցին, որ իմանամ ով լինելս: Պապիս հարցրի` ինչո՞ւ են այդպես ասում, բայց նա լռում էր։ Մի օր տեղի տվեց ու ասաց, որ մենք ազգությամբ հայ ենք: Հարցիս պատասխանն իմանալուց հետո ձեռքիս մնացած գրքույկը պատռեցի և այլևս երբեք չվերցրի: Մուսուլմանությանս վերջ էի տվել` այդ ուղղությամբ դեռ առաջին քայլերս չարած։ 5-6 տարեկանից սկսած` որոնում էի ինձ, այսինքն` հայությունս: Ինչ ապրումներ եմ ունեցե՞լ: Իհարկե երջանկություն եմ ապրել, որովհետև տարբերվում էի իմ շրջապատում եղած քուրդ մսագործների երեխաներից: Ոչ մի ընդհանուր կողմ չունեինք: Մենք ցանում ու հնձում էինք, նրանք` հրկիզում և կործանում, կոտորում: Հիմա էլ են այդպես անում: Ես մուսուլմանացած հայի քրիստոնյա զավակ եմ»,-պատմում է Կարոտ Սասունյանը։

Карот Сасунян в мемориальном комплексе Цицернакаберд
© Photo : provided by Karot Sasunyan
Կարոտ Սասունյան

Կարոտը մանկությունն ու երիտասարդության մի հատվածն ապրել է Սասունում, ապա տեսնելով, որ այնտեղ աստիճանաբար ավելի շատ է հալածանքների ենթարկվում էթնիկ ծագման համար, տեղափոխվել է Դիարբեքիր։ Սասունում Բեհչեթ անունը կրող ծպտյալ հայը, բացահայտ խոսելով իր ազգային ինքնության մասին, փոխել է անունը՝ դառնալով Կարոտ։

«Իմ ինքնության հանդեպ զգացածս կարոտի պատճառով ինձ Կարոտ անվանեցի: Ազգանունս էլ Սասունյան է, քանի որ սասունցի եմ: Արդեն 25 տարի է` բնակվում եմ Տիգրանակերտում (ներկայում Դիարբեքիրը և պատմական Տիգրանակերտ քաղաքը նույնացվում են, թեև դրանք իրար կողքի են)։ Լուսանկարում եմ այն ամենը, ինչ մնացել է, հատկապես` անհետանալու վտանգի տակ գտնվող մեր մշակույթի մի մասը կազմող եկեղեցիները»։

Կարոտը ցավով է հիշում, որ 2016-ի թուրք-քրդական հերթական բախումների հետևանքով Դիարբեքիրի «Սուր» թաղամասն իսկական պատերազմի դաշտ էր դարձել. հրդեհվել էին տներ, գնակոծվել հայկական ու հունական եկեղեցիները, այդ թվում՝ Սուրբ Կիրակոսը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Զանգն այդ ժամանակ ընկել է ու լռել մինչև այսօր։ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, եղել է Մերձավոր Արևելքի ամենաբարձր քրիստոնեական կառույցը։ Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն է եղել Դիարբեքիրում, և մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն այն ավերել էին: Այսօր ևս Սուրբ Կիրակոսն ավերակների կույտ է, թեև Կարոտ Սասունյանն ու դիարբեքիրցի մյուս հայերը վստահեցնում են՝ կարճ ժանմանակ հետո իրենք կկարողանան հասնել եկեղեցին նորոգելու թույլտվության։ Այն ոչ միայն կրոնական կառույց է, այլև հայերի միավորման վայր։

Карот Сасунян в Гарни
© Photo : provided by Karot Sasunyan
Կարոտ Սասունյանը` Գառնիի հեթանոսական տաճարում

«Ինձ համար հայ` նշանակում է արև, հող, ջուր, կյանք։ Թուրքիայում հայ լինել` նշանակում է ֆըլլե լինել, գյավուր-անհավատ լինել, ապօրինի ծնունդ լինել, հանցավոր լինել: Նշանակում է նաև ձգտել ապրել, եթե քո անունով ես ապրում: Հայ լինել` Թուրքիայում նշանակում է մինչ մահ ապրել քո մայր հայրենիքում: Նշանակում է կամուրջ լինել Անդովկի և Արարատի միջև»,-Հայաստանի ու սփյուռքի հայերին ուղղված խոսքում շեշտում է Կարոտ Սասունյանը։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Կարոտը երկու արու զավակ ունի` Ատակը և Սասունը: Էրգրում ուսումնասիրություններ է անում հայերի հետ կապված ամեն ինչի վերաբերյալ:

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

1915
թեգերը:
Կարոտ Սասունյան (Բեհչեթ), Նաիրի Հոխիկյան, Դիարբեքիր, Արևմտյան Հայաստան
թեմա:
Զարթիր, լաո (19)
Ըստ թեմայի
700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին

240
(Թարմացված է 09:35 14.05.2021)
Ինչպես հայտնի է, Հայաստանը պտղաբեր հողերի պակաս ունի։ Հարց է ծագում` ի՞նչ կարելի է անել երկիրը մթերքով ապահովելու համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը հիշեցնում է մի մեթոդ, որին պետությունը դեռևս լուրջ ուշադրություն չի դարձնում։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պատվավոր հյուրերին Մատենադարանից, հռչակավոր կոնյակի գործարանից և Մարտիրոս Սարյանի արվեստանոցից բացի, տանում էին նաև Երևանի ծայրամասերից մեկը։ 60-ականների կեսեր։ «Ամենաամենաների» ցանկում ներառված տեսարժան վայրը՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ։

Ինչո՞վ է լավ հիդրոպոնիկան։ 90-ականների հուշերից․ Երևանի Թումանյան և Հանրապետության (այն ժամանակ՝ Ալավերդյան) փողոցների անկյունում բազմահարկ շենք կա, այն տարիներին այդ շենքում էր տեղակայված մշակույթի նախարարությունը։

Հարևանությամբ ապրողները (իսկ ես հենց հարևանությամբ էի ապրում) չէին կարող չլսել աքաղաղի զրնգուն ծուղրուղուն, որն ամեն առավոտ լսվում էր վերևներում ինչ-որ տեղից։ Վեր նայելով` կարելի էր որոշել ձայնի աղբյուրը․ աքլորները կանչում էին նախարարության շենքի հարթ տանիքից, իսկ թե ինչ էին նրանք անում այդ տանիքին, մնում էր գուշակել։

-Հա, տիկին Գոհարն է` հարևանուհիս, տանիքին հավ է պահում, կանաչի, բանջարեղեն է աճեցնում, նաև սունկ, ելակ։ Ընտանիքն է կերակրում, ավելացածն էլ վաճառում է,-բացատրեց մշակույթի նախարարության դիմացի շենքում ապրող հին ընկերս՝ բանասիրության պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանը։

-Կարո՞ղ ես ծանոթացնել։

-Հեշտ ու հանգիստ։

․․․Ագրոքիմիական պրոբլեմների ինստիտուտի նախկին աշխատակից տիկին Գոհարն ինձ տարավ շենքի տանիք` ընթացքում փառաբանելով ակադեմիկոս Գագիկ Դավթյանին (Հիդրոպոնիկայի ինստիտուտի հիմնադրին և առաջին տնօրենին) և հայհոյելով իշխանություններին` գիտությունը մոռացության մատնելու համար, մինչդեռ․․․

- Ինքդ կտեսնես,-տիկին Գոհարը բացեց տանիքի դուռը, և ինձ մնում էր տեսնել ու զարմանալ։

Իսկ զարմանալու բան կար։ Շարքով արկղեր՝ արհեստական լցանյութի (հողի փոխարինիչ) վրա աճող սամիթով, համեմով, հատապտուղներով։ Մեծ ծաղկամաններում՝ ցածրիկ խնձորենիներ և տանձենիներ, քիչ այն կողմ` հավաբուն՝ վերոնշյալ զրնգուն աքաղաղի գլխավորությամբ։ Վերևում երկինքը չէր երևում. հարթակի վրա պոլիէթիլենային վարագույր էր, պատի տակ՝ թասերի և դույլերի մեջ` քարե փշրանքի և ինչ-որ անորոշ զանգվածի խառնուրդ։

Տիկին Գոհարի՝ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի նախկին կրտսեր գիտաշխատողի բացատրություններից․

-Բույսերը, որոնք նման ձևով են խնամվում, հիվանդություններ չունեն, իսկ պտուղները պահպանում են իրենց հատկություններն ու համը։ Բայց դրա համար պետք է կայուն միկրոկլիմա պահպանել, հավասարակշռված սնուցում տալ և բերքը ճիշտ ժամանակին հավաքել։

Իջնենք բարձր տանիքից ու վերադառնանք երկրային խնդիրներին։ ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում ամեն տարի կրճատվում է պտղաբեր հողերի մակերեսը։ Հայաստանում` նույնպես։

Ընդամենը մեկ տարում (2014-ից մինչև 2015թ.) այն կրճատվել է 800 հեկտարով, և այդ ժամանակից ի վեր մենք կորցնում ու կորցնում ենք (էլ չասենք պատերազմի և հետպատերազմական քաղաքականության հետևանքով հողերի կորստի մասին): Իսկ մեզ մոտ, ինչպես Ֆրունզիկն էր ասում. «Թանկագինս, հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լեռներ են, լեռներ...»: Լեռները կազմում են Հայաստանի տարածքի ավելի քան 90 տոկոսը, ընդամենը մոտ կես միլիոն հեկտար վարելահող է մնում։

Մինչդեռ հիդրոպոնիկայի համար, ինչպես պարզվեց, լեռները ոչ միայն վատ չեն, այլև հենց այն են, ինչ պետք է։ Հիդրոպոնիկայում կիրառվող ամենատարածված (բայց բնավ ոչ միակ) լցանյութը գրանիտի խճաքարն է։ Մեր երկրում գրանիտ ամեն տեղ չկա, իսկ այն բազմաթիվ կիլոմետրեր տեղափոխելը չափազանց թանկ է։ Ուստի այն հաճախ փոխարինում են հրաբխային տուֆով. իր ծակոտկենության և մեծ քանակի խոնավություն պահելու հատկության շնորհիվ դա հենց այն է, ինչ պետք է։

…Ակադեմիկոս Գագիկ Դավթյանը մեծ ապագա էր խոստանում հիդրոպոնիկային, նրան հավատացին, և որպեսզի խոսքը գործ դարձնելն ավելի հեշտ լինի, խորհրդային տարիներին չլսված-չտեսնված քայլի դիմեցին. գիտնականին նշանակեցին Հայաստանի Մինիստրների խորհրդի փոխնախագահ։ Այդպիսով, ԵՊՀ նախկին ռեկտորի (1957-1961թթ.), այնուհետև ամբողջ ԽՍՀՄ-ում հայտնի դարձած ինստիտուտի տնօրենի կենսագրության մեջ նոր տող գրվեց։

-Մենք նախատեսում ենք հիդրոպոնիկ բերքը մոտեցնել օրգանականին։ Դրա համար բույսերը կսնուցենք ոչ թե հանքային, այլ օրգանական պարարտանյութերով, մանրակրկիտ կընտրենք լցանյութերը և կօգտագործենք վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդներ,-հարցազրույցներից մեկում պատմել է ակադեմիկոս Դավթյանը։

Հիդրոպոնիկ բերքը շահավետ է նաև բերքը սպառողին արագ և առանց խնդիրների հասցնելու առումով։ Ինչպես տիկին Գոհարի մոտ էր․ այն ամենը, ինչ աճեցնում էր տանիքին, փողոցն անցնում ու տուն էր հասցնում, մնացածն էլ հանձնում էր մոտակա խանութին։

Եթե հիշենք, որ արդեն այսօր Երկրի բնակչության 50 տոկոսը քաղաքներում է ապրում, իսկ մինչև 2050թ․-ը այդ թիվը կհասնի 80 տոկոսի, մթերքն էլ գյուղերից քաղաք հասցնելը էժան չէ, ապա տանիքներից ու այլ օժանդակ կառույցներից բերք հավաքող ընկերությունները կարող էին նկատելիորեն օգնել պետությանը մարդկանց կերակրելու հարցում։

․․․Ի՞նչ է մնացել ակադեմիկոս Դավթյանից հետո, բացի Մաշտոցի պողոտայում նրա ապրած շենքի պատին ամրացված հուշատախտակից։ Մնացել է նրա անվան ինստիտուտը՝ հայտնի գիտնական Խաչատուր Մայրապետյանի գլխավորությամբ։ Բայց ի՞նչ կարող է անել գիտությունն առանց պետության աջակցության։ Տեսնում ենք։ Տխրում ենք։

240
թեգերը:
մթերք, տանիք, շենք, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Իսրայել

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

366
​Եկեք անկեղծ լինենք։ Քննադատական վերաբերմունքն իրականության նկատմամբ սովորաբար շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան հաջողությունների ճոխացրած թվարկումը։
Իսրայելը կարող է տոնել իր լիակատար հաջողությունը միայն արաբական ողջ աշխարհի հետ խաղաղություն հաստատելուց հետո

Թույլ տվեք ներկայացնել մի մեջբերում, իսկ դուք փորձեք կռահել, թե ով է նման գնահատական տվել սեփական պետությանը։ «Մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի։ Ըստ երևույթին, մեր ազգին հատուկ հանճարեղությունը շրջանցել է մեր պետությանը։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, սակայն անհնար է պնդել, թե աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իղձերն ուղղված են դեպի այս պետությունը, և որ նրանք այն ընկալում են որպես իրենց մշակույթի կենտրոն»։ ​Միանգամից ասեմ՝ այս ավելի քան խիստ խոսքերը` մենք ավելի շատ նման ենք գավառի, քան մշակույթի կենտրոնի, պատկանում են Իսրայելի վարչապետներից մեկին՝ Արիել Շարոնին, որը որպես հմուտ զինվորական մասնակցել է Իսրայելի վարած բոլոր պատերազմներին և հարազատ պետության կայացման համար արել է ամեն ինչ։

Համեմատեք այն գնահատականների հետ, որոնք մեր հարազատ երկրին տվել են մեր հարազատ ղեկավարները։ «Հայաստանը տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն է», «մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է», «մեր ջանքերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ է արձանագրել», «մենք մեկ տարում ստեղծել ենք 40 հազար աշխատատեղ»։

Էլ չեմ խոսում այն նվաճումների մասին, որոնց երկար ցանկը հրապարակեցին իշխող ուժի ներկայացուցիչները մեր խորհրդարանի վերջին նիստում։ Պարզվեց, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում մեր իշխանությունների անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Լավ էր գոնե մեր ֆուտբոլային հաջողություններն իրենց չվերագրեցին։ Թե՞ դա էլ արեցին. ամբողջ նիստը չեմ նայել։ ​Ինձ հեգնանքով անվանեք անուղղելի ոչմիթիզական, բայց ես պարզապես որպես լրագրող փաստում եմ անհերքելի ճշմարտությունը՝ Իսրայելն իր ողջ գոյության ընթացքում չի զիջել ոչ մի թիզ հող, միայն գրավել է։ Միգուցե նաև այն բանի շնորհիվ, որ ոչ թե շարունակ ուռճացրել է իր ձեռքբերումները, այլ համառ ու հետևողական աշխատանքով իրական նվաճումների է հասել։ Եվ մայիսի 14-ի նախօրեին, երբ նշվելու է Իսրայելի կազմավորման 73-ամյակը, «Ֆիգարո» թերթը թվարկում է այդ նվաճումները։ ​

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ դեմոկրատական պետությունն է»,-գրում է ֆրանսիական պարբերականը։ Ի դեպ, այս փաստարկը դեռ տասնամյակներ առաջ մշտապես օգտագործում էր ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Աբբա Էբանը, որն ասում էր. «Եթե ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է ժողովրդավարության հաստատումն աշխարհում, ապա չեք կարող անտեսել, որ դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվող Իսրայելի դեմ կռվող բոլոր պետությունները բռնապետական են։ Թերթի հեղինակը շարունակում է. «Տնտեսական առումով Իսրայելը տարածաշրջանի առաջատարն է բարձր տեխնոլոգիաների բնագավառում»։ ​Իսրայելը նաև ստեղծել է տարածաշրջանի ամենահզոր բանակը։ Իսկ ռազմական արդյունաբերության տեսակետից Իսրայելը գերազանցում է Ֆրանսիային»,– փաստում է թերթը, բերելով այն օրինակը, որը մեզ` հայերիս, համար շատ ու շատ ցավալի է հնչում. «Վերջին տեխնոլոգիաների վրա հիմնված պատերազմները մշտական են դարձել աշխարհում, և հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը մեծապես նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին Լեռնային Ղարաբաղում», - կարծիք է հայտնում «Ֆիգարոն»։

Համաձայնեք՝ ավելի քան զարմանալի է, մի՞թե ֆրանսիական թերթի հոդվածագիրը պիտի տեղեկացնի Հայաստանի իշխանություններին, որ այսպես կոչված կիբեռպատերազմները վաղուց արդեն մշտական են դարձել աշխարհում, և այս կամ այն կողմի ռազմական հաջողությունները ամենաժամանակակից դրոններից են կախված։ ​Մի փաստ էլ, ու վերջ։ Ինչպես նշում է «Ֆիգարոն», համավարակի դեմ պայքարում Իսրայելն աշխարհի չեմպիոնն է։ Պետությունը, որն ունակ է կանխատեսելու և ցանկացած գործ առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու, դեռ գարնան կեսերին ապահովել էր պատվաստանյութի 110 չափաբաժին յուրաքանչյուր 100 բնակչի հաշվով։

Թող ներեն ինձ նրանք, ովքեր տանել չեն կարողանում Հայաստանի համեմատությունը Իսրայելի հետ, բայց հո հանրահայտ փաստ է՝ մեզ մոտ մինչեւ հիմա չի պատվաստվել բնակչության 99 տոկոսը։ ​Գիտեմ, թե ինչ հակափաստարկ եք հիմա հնչեցնելու՝ եթե Իսրայելում ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է այդքան վատ, և ինչո՞ւ են իսրայելցիներն ամեն օր նետվում դեպի ռմբապաստարանները՝ տագնապի ազդանշանը լսելիս։ Կներեք, բայց հենց իրենք՝ իսրայելցիներն են անվերապահորեն ընդունում. «Այո՛, մենք իրավունք կունենանք տոնելու մեր պետության լիակատար հաջողությունը միայն այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատենք արաբական ողջ աշխարհի հետ»։

366
թեգերը:
Պատերազմ, Իսրայել, հրեա, հայ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է
Ռադիոյի օգտակար և վնասակար կողմերը, կամ ինչպես Էյֆելյան աշտարակը փրկվեց ռադիոյի շնորհիվ
10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում
Սեբաստիան Կուրց

Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ

0
(Թարմացված է 20:27 14.05.2021)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը կոշտ քննադատության է ենթարկել Ավստրիայի կանցլերի գործողությունները, որն աջակցում է Իսրայելին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ավստրիայի կանցեր Սեբաստիան Կուրցը, որը կարգադրել է իր գերատեսչության շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնել՝ ի նշան այդ պետության հետ համերաշխության, իսլամի, Թուրքիայի և դրա նախագահ Թայիփ Էրդողանի հանդեպ թշնամության խորհրդանիշն է։ Այդ մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը։

Ավելի վաղ Կուրցը հայտնել էր, որ Իսրայելի դրոշը Ավստրիայի դաշնային գերատեսչության տանիքին բարձրացրել են ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներն ամենավճռական դատապարտման են արժանի»:

«Ավստրիայի կանցլերը Իսրայելի դրոշն է բարձրացրել իր գերատեսչության շենքի վրա։ Հենց այդ մարդն է Եվրոպայում իսլամի, Թուրքիայի և Էրդողանի հանդեպ թշնամանքի խորհրդանիշը։ Սպասել, որ նա ճնշվածների կողմից կլինի՝ երազանք է։ Այն, որ նա հանդես է գալիս դաժանության օգտին, նրա քաղաքական ուղենիշն է»,-նշել է Չելիկը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։

Իսրայելի ուղղությամբ չորս օրում ավելի քան 1,8 հազար հրթիռ է արձակվել. ՊԲ ներկայացուցիչ

0
թեգերը:
Պաղեստին, Իսրայել, Թուրքիա, Ավստրիա
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան
Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ