00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

© REUTERS / TT NEWS AGENCYПохороны премьер-министра Швеции Олофа Пальме (15 марта 1986). Стокгольм
Похороны премьер-министра Швеции Олофа Пальме (15 марта 1986). Стокгольм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պատկերացնել, որ երկրի ղեկավարին սպանած մարդը ինքը գա ոստիկանություն, պատմի, թե ինչպես է սպանվել վարչապետը` իհարկե, թաքցնելով, որ դա ինքն է արել, բայց քննիչները չհավատան նրան և ավելի քան 30 տարի շարունակեն փնտրել մարդասպանին։
Պարզվում է` Շվեդիայի վարչապետին սպանողը ակտիվորեն մասնակցել է հետաքննությանը

Երեկ Շվեդիայի գլխավոր դատախազը խոստովանեց, որ հենց այդպես էլ եղել է երկրի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանության դեպքում և գործը վերջապես փակվել է, որովհետև հանցագործն ինքնասպան է եղել տարիներ առաջ։

Հիշեցնեմ։  34 տարի առաջ՝ 1986 թվականի փետրվարի վերջին, սպանվեց Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն: Եվրոպական այդ երկրի ղեկավարը շարքային քաղաքացու նման պարզապես կնոջ հետ կինո էր գնացել՝ ինչ-որ կատակերգություն դիտելու և ուշ երեկոյան՝ մոտավորապես կեսգիշերին, ոտքով տուն էր վերադառնում առանց թիկնապահների ուղեկցության, ինչպես բոլորս ենք վերադառնում, ասենք, «Մոսկվա» կինոթատրոնից։

© AFP 2024 / JAN COLLSIOO / SCANPIX SWEDEN / AFPՇվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեի ընտանիքը
Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը - Sputnik Արմենիա
Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեի ընտանիքը

Վարչապետի կինը՝ Լիզբեթը, մի փոքր առաջ էր ընկել, մոտեցել էր բուտիկներից մեկին, ուսումնասիրում էր ցուցափեղկում ցուցադրվող հագուստը և հանկարծ լսեց կրակոցի ձայնը, շրջվեց ու տեսավ, որ ամուսինն ընկած է մայթին: Նետվեց դեպի նա, այդ պահին մուգ հագուստով տղամարդը ատրճանակից կրակեց նաև կնոջ վրա ու փախավ: Կինը թեթև վնասվածք ստացավ, իսկ Շվեդիայի վարչապետը մահացավ:

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն

Երկու տարի անց ոստիկանները բռնեցին Շվեդիայի բնակիչ Կրիստեր Պետերսոնին ու մեղադրեցին նրան վարչապետի սպանության մեջ: Այդ մարդու կյանքը, ինչպես ասում են, չէր ստացվել: Ուզում էր դերասան դառնալ, չհաջողվեց, սկսեց խմել ու թմրանյութեր օգտագործել, ինչ-որ հանցագործության համար բանտ նստեց, հետո դուրս եկավ ու էլի չէր կարողանում գտնել իր տեղը կյանքում: Բայց դատավարության ժամանակ նա ամեն ինչ հերքում էր և պնդում, որ ընդհանրապես որևէ կապ չի ունեցել վարչապետի սպանության հետ: 

Իրոք, կասկածներ կային:

Զենքն այդպես էլ չգտան: Վարչապետի տիկինը առերեսման ժամանակ պնդում էր, որ հենց նա էր այն տղամարդը, որին ատրճանակով տեսել էր փետրվարի 28-ի ուշ երեկոյան: Սակայն մնացած վկաների մեծ մասը ասում էր՝ փախչող հանցագործին տեսել ենք, բայց այս մարդը չէր: Պետերսենը դատապարտվեց ցմահ բանտարկության: Նստեց ընդամենը մի քանի ամիս, որովհետև երկրորդ ատյանի դատարանը բեկանեց դատավճիռը ու ոչ միայն ազատ արձակեց ցմահ դատապարտվածին, այլև որոշեց փոխհատուցում տալ նրան՝ 300 հազար կրոն՝ դա մոտավորապես 30 հազար եվրո է:

© REUTERS / TT News Agency Anders Holmstrom via REUTERS Կրիստեր Պետերսոնը
Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը - Sputnik Արմենիա
Կրիստեր Պետերսոնը

​Հիմա իրավապահները պնդում են՝ Շվեդիայի վարչապետին սպանել է Ստիգ Էնգստրյոմը։ Ով է այդ մարդը։ Ծնվել է 34 թվականին Հնդկաստանում, որտեղ ապրում էին նրա շվեդ ծնողները, հետո ընտանիքը վերադարձել է հայրենիք։ Ստիգը սովորել է էլիտար դպրոցում, համալսարան չի ընդունվել, բայց ի վերջո դարձել է Սկանդիա ընկերության առաջատար մասնագետներից մեկը դիզայնի ոլորտում։ Նրա երկրորդ կինը պատմում է, որ Ուլոֆ Պալմեի սպանությունից հետո ամուսինը սկսել է խմել, իսկ 2000 թվականին ինքնասպանություն է գործել։

​Ամենահետաքրքիրն այն է, որ Շվեդիայի վարչապետի սպանությունից հետո Ստիգ Էնգստրյոմն ինքն է զանգահարել ոստիկանություն և հայտնել, թե հանցագործության վայրում է եղել ու կարող է կարևոր վկայություններ տալ։ Նրան մի քանի անգամ հարցաքննել են որպես վկա։ Քննիչների մտքով անգամ չի անցել, որ այս մարդը, որը մանրամասնորեն պատմում էր վարչապետի սպանության հանգամանքները, հենց ինքն էլ սպանել է նրան։

© AFP 2024 / Goran Arnbaeck / TT NEWS AGENCY / AFPՍտիգ Էնգստրյոմը
Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը - Sputnik Արմենիա
Ստիգ Էնգստրյոմը

Տարօրինակ աշխարհ, կամ խելոք հավերի, թռչող թագավորների և փոխխոսնակ դարձած տաքսիստների մասին

Ի դեպ, այն վարկածը, թե հենց Էնգստրյոմն է սպանել Շվեդիայի վարչապետին,  առաջ են քաշել ոչ թե ոստիկանները կամ քննիչները, այլ «Ֆիլտեր» պարբերականի հետաքննող լրագրողները։ Բայց դա եղել է  այն ժամանակ, երբ Էնգստրյոմը արդեն ողջ չէր։ Եվ հիմա արդեն որևէ հնարավորություն չկա պարզելու, թե որն էր սպանության դրդապատճառը։ Ինչևէ՝ Շվեդիայի պատմության ընթացքում ամենաաղմկահարույց քրեական գործը երեկ փակվեց։

Լրահոս
0