00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

© Photo : from the Abdul Hamid II collection at the Library of CongressТретий Галатский мост, Стамбул (конец XIX века)
Третий Галатский мост, Стамбул (конец XIX века) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե չլիներ այդ հայը, թուրքերը չէին ունենա այն այբուբենն ու լեզուն, որով հաղորդակցվում և գրում են ամեն օր, իսկ Աթաթուրքն այդպես էլ Մուսթաֆա Քեմալ կմնար։

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Շիշլի շրջանում մի փոքր փողոց կա, որտեղ կարելի է տեսնել «Դիլաչար փողոց» վահանակը։ Անտեղյակ մարդկանց այս անունը ոչինչ չի հուշում և կարող է անհասկանալի թվալ հիմնականում այն պատճառով, որ Ստամբուլի փողոցների մեծ մասը հայտնի գործիչների անուններ են կրում։ Հարևանությամբ է գտնվում, օրինակ, Ռեհա Յուրդաքուլի փողոցը` թուրք ռեժիսորի անունով, Հալիդե Էդիբ Ադըվարը` թուրք քաղաքական գործչի անունով,  Չիֆթե Ջեվիզլեր փողոցը, Ալաաթին Էլմասի փողոցը և այլն։ Ապա ինչո՞ւ Դիլաչար փողոցի վահանակն այդաստիճան որբացած տեսք ունի և փաստորեն զուրկ է իր ամբողջական անունից։

Город Хопа, Турция - Sputnik Արմենիա
700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

Թեպետ հարցն այս հռետորական է։ Խնդիրը, իհարկե, հայերն ու հայատյացությունն են։ Դիլաչար փողոցն անվանվել է հայ լեզվաբան Հակոբ Դիլաչար–Մարթայանի պատվին, որը մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի պատմության մեջ։  Ընդհանրապես անտեսել այս մարդու հիշատակը թուրքերը չէին կարող, սակայն նրա անունով փողոցն անվանելիս` որոշակի մանևրեցին և թողեցին միայն թուրքական ազգանունը, ավելի ճիշտ` կեղծանունը։ Հայերի մոտ շատ ընդունված Հակոբ անունը, էլ չասած Մարթայան ազգանունը կարող էին զանգվածային անկարգություններ հրահրել։

Ի դեպ, Մարթայանին «դիլաչար» կեղծանունն էր տվել ժամանակակից թուրքական պետության հիմնադիր, Թուրքիայի հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը, նույն ինքը` Աթաթուրքը։ Զվարճալի է, սակայն նախագահին էլ Աթաթուրք էր կնքել հենց Մարթայանը`իբր «վրեժխնդիր լինելով» իր կեղծանվան համար։

Ի՞նչ ասել է «դիլաչար»

«Լաչառ» (խոսակցական` խմբ.) բառը լայն տարածում ունի նաև հայերենում.  այդպես են անվանում կռվարար, լեզվանի մարդկանց։

Թուրքերեն «լաչար» բառը նշանակում է «լեզու», իսկ «դիլաչարը»` «լեզու բացող»։ Հակոբ Մարթայանն իսկապես «բացել» էր թուրքերենը։ Առանց նրա ժամանակակից թուրքերը ո՛չ այբուբեն կունենային, ոչ՛ էլ սեփական լեզուն, որով նրանք այսօր հաղորդակցվում և գրում են։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել

Հակոբ Մարթայանը ծնվել է 1895 թվականին Ստամբուլում։ Մանկուց տղան լեզուների նկատմամբ տաղանդ է դրսևորել և հայերենից ու թուրքերենից բացի ևս 19 լեզվի է տիրապետել, այդ թվում հունարեն, անգլերեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն և մի շարք այլ լեզուների։ Իր կարիերան նա սկսել էր որպես անգլերենի ուսուցիչ։

Առաջին աշխարհամարտի ժամանակ Մարթայանին անգլիացիների դեմ կռվելու համար բանակ են զորակոչում։ Մի օր բրիտանացի ռազմագերիները խնդրում են նրան թուրք սպաներին փոխանցել, որ վերջինները դադարեցնեն իրենց նկատմամբ բռնությունները։ Մարթայանն այդպես էլ անում է։ Թուրք սպաները, կարծելով, թե նա լրտես է, տանում են դիվիզիայի հրամանատար Մուսթաֆա Քեմալի մոտ։

Оправа очков Марии Якобсон в музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա
Հարյուրավոր հայերի փրկած թուրք «Շինդլերը»․ քուրդ պատմաբանի վկայությունը

Մարթայանը հանգիստ բացատրում է, որ լրտես չէ, այլ պարզապես տիրապետում է անգլերենին և փոխանցել է գերիների խնդրանքը, ոչ ավելին։ Քեմալին դուր է գալիս խելացի տղան, նրանք հետագայում ընկերանում են։ Սրանով կարելի է բացատրել այն, թե ինչպես Մարթայանը, ի տարբերություն շատ հայ մշակութային և հասարակական գործիչների, 1915 թվականին կարողացավ խուսափել սպանվելուց։

Քեմալը դեռ ռազմական ճամբարում Մարթայանի մոտ նոթատետր նկատեց, որում լատիներենով թուրքական գրություններ էին արված, ինչը չափազանց հետաքրքրեց ապագա Աթաթուրքին։ 5 տարի անց` 1923 թվականին, դառնալով Թուրքիայի հանրապետության նախագահ, նա Մարթայանին հանձնարարեց բարեփոխում իրականացնել  թուրքերենում` օսմաներենի այբուբենն արաբատառից դարձնել լատինատառ։ Բացի այդ հայ լեզվաբանը դարձավ թուրք նախագահի խորհրդականը լեզվի, մշակույթի և գիտության հարցերով։

Բարեփոխումների իր ծրագրերի շրջանակում Քեմալը ազգանունների մասին օրենք մտցրեց` Թուրքիայում մինչև XX դարի 30-ականները ազգանուններ չեն եղել։ Թուրք լեզվաբանները նախագահին առաջարկեցին վերցնել Turk Аtasi (թուրքերի հայր) ազգանունը։ Մարթայանը որոշակի փոփոխություններ արեց` տեղերով փոխեց բառերն ու ստացավ մինչ օրս էլ հայտնի Ataturk ազգանունը։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

Լինելով Թուրքիայի նախագահի խորհրդական Մարթայան–Դիլաչարը չէր մոռանում իր ազգի մասին։ Թուրքերենի զարգացումից բացի, նա զբաղվում էր հայերենի ուսումնասիրությամբ։ «Լեզու, լեզուներ և լեզվաբանություն» նրա աշխատության մեջ խոսվում է հայերենի, հին հայերենի (գրաբար), միջին հայերենի և ժամանակակից հայերենի, ինչպես նաև դրա զարգացման մեջ հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի ունեցած ներդրման մասին։

Турецкий правозащитник греческого происхождения Янис Василис Яйлалы - Sputnik Արմենիա
Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին

Եվս մեկ հետաքրքիր պատմություն կա Դիլաչարի և Աթաթուրքի հետ կապված։ 1934 թվականին Աթաթուրքը բարձրաստիճան պետական չինովնիկների և գիտության տարբեր ճյուղերի գործիչների հետ ճաշելիս խնդրեց, որպեսզի յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ երգ կատարի իր լեզվով։ Երբ հերթը հասավ Հակոբ Մարթայանին, ոմանք սկսեցին քչփչալ, թե մի քանի լեզու իմացող հայը չի հանդգնի թուրքերենից բացի այլ լեզվով երգել։ Սակայն Հակոբ Մարթայանը, ոչ ավել ոչ պակաս, հայերեն լեզվով կատարեց զորահրամանատար Անդրանիկին նվիրված հայտնի երգը։ Հյուրերը, լսելով Անդրանիկի անունը, զայրացան, սակայն Աթաթուրքը հրամայեց նրանց հանդարտվել։

«Անդրանիկը թուրքերի թշնամին էր և հազարավոր թուրք է սպանել։ Անդրանիկի նման հերոս հայերը չեն ունեցել անցյալում, ապագայում էլ հազիվ թե ունենան։ Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին», – ասաց թուրք նախագահը։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

1938 թվականին նույնիսկ իր հովանավոր Աթաթուրքի մահից հետո Հակոբ Դիլաչարի ճակատագիրը, ի տարբերություն Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայերի, բավական հաջող դասավորվեց։  Նա Անկարայի համալսարանում լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն էր դասավանդում, խմբագրում թուրքական հանրագիտարանը, «Ռահվիրա» և «Մշակույթ» հայկական թերթերի հիմնադիրն էր։  Հակոբ Մարթայանը մահացել է 1979 թվականին Ստամբուլում, 84 տարեկան հասակում։

Լրահոս
0