Նյու Յորք

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

1374
(Թարմացված է 21:19 22.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Կան անհավանական պատմություններ, այնքան անհավանական, որ մարդ չի էլ հավատում, ասում է՝ բլեֆ է այդ ամենը, ինչ-որ մեկը պարզապես սիրուն պատմություն է հորինել և ուզում է մեզ բոլորիս համոզել, որ նման բան իրականում պատահել է։
Անհավանական պատմություններից՝ մարդը երկու անգամ ինքնաթիռն իջեցրել է Նյու Յորքի կենտրոնում

Մի քանի օր առաջ օրինակ բերեցի բարոն Մյունհաուզենին, բայց ախր այդ մարդու համար այնքան էլ մեծ նշանակություն չուներ՝ կհավատան իրեն, թե ոչ։ Ուղղակի գեղեցիկ պատմություններ էր պատմում։ Այս մի դեպքը, որի մասին ուզում եմ այսօր պատմել, իրոք տեղի է ունեցել Ամերիկայում և կան բազմաթիվ վկայություններ, որ այն իրական է։ 

Սա վաղուց է պատահել՝ 1956 թվականի աշնանը: Թոմաս Ֆիցփեթրիքը թաղի տղաների հետ ուշ երեկոյան գարեջուր էր խմում Նյու Յորքի ամենակենտրոնում՝ Մանհեթենի գարեջրատներից մեկում: Հիմա արդեն ոչ ոք չի հիշում, թե ինչից է սկսվել նրանց միջև խոսակցությունը, բայց ավարտվել է նրանով, որ Թոմասն ասել է ընկերներին. «Ուզո՞ւմ եք գռազ գանք, որ հիմա ես դուրս կգամ այս գարեջրատնից և ընդամենը կես ժամից այստեղ կվերադառնամ ինքնաթիռով»։ 

 Դե ծիծիաղել են, իհարկե, գռազ են եկել ու Թոմասը դուրս է եկել: Անմիջապես տաքսի է նստել ու գնացել է Նյու Ջերսի, որը Նյու Յորքից հեռու չէ: Մտել է ուսումնական ավիաբազա, որտեղ փոքր՝ մի տեղանոց ինքնաթիռներ էին կայանված, նստել է դրանցից մեկը, օդ է բարձրացել ու մի քանի րոպեից մթության մեջ կարողացել է վայրէջք կատարել Նյու Յորքի սուրբ Նիկոլասի ավենյույում՝ հենց այն գարեջրատան դիմաց, որտեղ նստած էին իր ընկերները:

 Ինքն, իհարկե, ինքնաթիռ վարել գիտեր, որովհետև մինչ այդ որպես օդաչու ծառայել էր Կորեայում և նույնիսկ շքանշան ստացել: Եւ այնուամենայնիվ, համաձայնեք, անվտանգ վայրէջք կատարել Նյու Յորքի ամենակենտրոնում՝ փողոցում, այն էլ գիշերով և մի քանի գավաթ  գարեջուր օգտագործելուց հետո՝ ամեն մարդու բան չէ: Իհարկե, եթե դա հիմա լիներ՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Թոմասի այս արկածախնդրությունը կարող էր նրա համար ողբերգական հետևանքներ ունենալ՝ պարզապես կխփեին: Իսկ այն ժամանակ՝ 56 թվականին պարզապես ոստիկանությունը տուգանեց 100 դոլարով: Ու չգիտեմ էլ՝ արդյոք գռազով շահած գումարը դրանից շատ էր: 

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

Բայց եթե կարծում եք, թե պատմությունը սրանով ավարտվեց, չարաչար սխալվում եք։ Չեք հավատա, բայց դեժավյուի նման մի բան կատարվեց:  Անցավ ուղիղ երկու տարի: Գեղեցիկ աշուն էր և Թոմասը կրկին գարեջուր էր խմում Մանհեթենում: Զրույցի բռնվեց սեղանակիցներից մեկի հետ, սկսեց պատմել, թե ինչպես է երկու տարի առաջ ինքնաթիռն իջեցրել գարեջրատան դիմաց:

Զրուցակիցը, բնականաբար, դա ընդունել էր ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ընդունում երևանցի տաքսիստների պատմածները այն մասին, թե ինչ ձեռնարկություններ են նրանք ունեցել ժամանակին  Մոսկվայի կենտրոնում և ինչպես են սաունա գնացել ռուսաստանցի նախարարների և գեներալների հետ: Այսինքն՝ բնականաբար, չէր հավատում Թոմասի ոչ մի խոսքին: Ու Թոմասը բարկացավ: Ասաց. «Իսկ եթե հենց հիմա կրկնեմ արածս, կհավատա՞ս»։ Ու դուրս եկավ: 

Երևի արդեն կռահում եք դեպքերի հետագա ընթացքը: Այո, կրկին նստեց տաքսի ու գնաց Նյու Ջերսի: Նստեց ինքնաթիռներից մեկը ու մի քանի րոպե անց վայրէջք կատարեց Մանհեթենում՝ հենց այն գարեջրատան դռան մոտ, որտեղ նստած էր իր թերահավատ սեղանակիցը: Ընդ որում՝ նկատեք՝ այս անգամ գռազ էլ չէր եկել, պարզապես ինքնասիրություններ էր խոցված, որ իրեն չեն հավատում:

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

Ճիշտ է, այս անգամ արդեն 100 դոլար տուգանքով ամեն ինչ չսահմանափակվեց: Դատարանը նրան մի քանի ամսով ուղարկեց հանրային աշխատանքների ու ընդհանրապես զրկեց ինքնաթիռ վարելու թույլտվությունից: Բայց դա ինչ կարևոր է՝ մարդն արդեն երկու անգամ ապացուցել էր, որ իր խոսքի տերն է: Իսկ դա, համաձայնեք, ամենևին էլ քիչ բան չէ: 

1374
թեգերը:
տղամարդ, Տուգանք, ինքնաթիռ, Նյու Յորք, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (152)
Ըստ թեմայի
Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին
Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը
Ծխող երիտասարդ

Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

72
(Թարմացված է 00:15 02.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մի տեսակ աննկատ անցավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է գարնան վերջին՝ մայիսի 31-ին։ Սա, իհարկե, հասկանալի է՝ դա նույնն է, ինչ, ենթադրենք, խոսեմ գիրության վնասների մասին, երբ աշխարհում մոլեգնում է ժանտախտը։
Ծխողներից հանդուրժողականություն սովորեք. նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում

Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, միանգամայն իրավացի էր իտալացի քաղաքական գործիչ Սանդրո Պերտինին, երբ ասում էր. «Ծխողներից հանդուրժողականություն սովորեք, նրանք երբեք չեն բողոքում, որ չծխողները չեն ծխում»։ Իտալացու այս կատակին կարելի է երևի ավելացնել, որ ծխողները ոչ միայն հանդուրժող են, այլև հենց իրենք են պայքարում ծխելու դեմ։ Ինչպես թե ինչպես։ Խնդրում եմ` մի համոզեք ինձ, որ մեր հայաստանյան կառավարության անխտիր բոլոր անդամները չծխող են։ Եվ ստացվում է, որ եթե կառավարությունը ծխելու դեմ ծրագիր է ներկայացրել, իսկ այդ կառավարության առնվազն մի մասը ծխում է, ուրեմն ծխողները մտադիր են պայքարել ծխելու դեմ։

Երբ մեր առողջապահության նախկին նախարարներից մեկը պնդում էր, թե ծխող մարդիկ անհաջողակ են, համաձայնեք՝ նախարարի հետ շատ դժվար է համաձայնել։ Կներեք, դա լուրջ փաստարկ չէ։ Դա նույնն է, եթե ես ասեմ. «Այ, առաջին նախագահի օրոք վատ էինք ապրում, որովհետև նա ծխում էր, իսկ երկրորդ նախագահի օրոք երկնիշ տնտեսական աճ ունեցանք, որովհետև ոչ միայն չէր ծխում, այլև բասկետբոլ էր խաղում ու նույնիսկ վինդսերֆինգով էր զբաղվում»։ Չեմ ուզում հիմա բերել բազմաթիվ ծխող, բայց հաջողակ մարդկանց օրինակներ, որպեսզի հանկարծ չմեղադրեք ինձ, թե ուզում եմ ապացուցել, որ ծխողները հաջողակ են։ Քավ լիցի, ամենևին չեմ պատրաստվում հերքել անհերքելին և երկու ձեռքով կողմ եմ ծխելը հասարակական վայրերում արգելելու բոլոր նախաձեռնություններին, որովհետև ողջ աշխարհն է շարժվում այդ ուղղությամբ, մենք մի բան էլ ուշացել ենք։

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

Ուղղակի էսպիսի բան էլ կա։ Մարկ Տվենը, որն օրական քսան սիգար էր ծխում, մի անգամ ասել է. «Եթե դրախտում ծխելն արգելված է, չեմ ուզում այնտեղ հայտնվել»։ Չգիտեմ՝ այդ մարդը հաջողակ էր, թե անհաջողակ։ Ինքներդ կարող եք գնահատական տալ, բայց Էռնեստ Հեմինգուեյը միշտ ասում էր. «Ամերիկյան ողջ ժամանակակից գրականությունը ծնվել է Մարկ Տվենի մի գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ծխախոտի գները բարձրացնելն է, և ողջ աշխարհը հենց այդ ճանապարհով է ընթացել։ Գնացեք Նոր Զելանդիա, որի իշխանությունները մտադիր են 2025 թվականին իրենց պետությունը դարձնել ընդհանրապես smocking free։ Մի տուփ սիգարետը 5 հազար դրամ արժե, կողքի Ավստրալիայում 6 հազարն անցնում է։ Գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա այնտեղի աշխատավարձերը, բա այնտեղի բարեկեցությունը։ Դուք էլ բարձրացրեք ձեր բարեկեցությունը՝ հենց ծխելուց հրաժարվելով։ Եթե, օրինակ, մի տուփ սիգարետի միջին գինը դառնա 1000 դրամ, իսկ դուք օրական հենց մի տուփ եք ծխում, մի ծխեք և տարեկան կխնայեք ուղիղ 365 հազար դրամ։ 365 հազար դրամով կարելի է այցելել Արևմտյան Հայաստան՝ Կարս, Էրզրում, Կիլիկիա, 9 օրով, հարմարավետ ավտոբուսով, երկու անգամվա սնունդով, թուրքագետ խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներով, այդ 9 օրից հինգն էլ՝ ծովափնյա շքեղ հյուրանոցում։

Ասում ենք՝ պատժամիջոցները չափից դուրս խիստ են։ Ու միաժամանակ բողոքում ենք, թե երթուղայինների վարորդները ծխում են։ Այ, եթե գծատերին գոնե հազար դոլարով տուգանեին, լավ էլ կհետևեր, որ վարորդների ծխից չխեղդվեինք։ Էլի համաձա՞յն չեք կտրուկ միջոցներին։ Էդ դեպքում գնացեք Բութան։ Հիմալայան այդ պետությունում գիտե՞ք` ինչ օրենքներ են գործում։ Ոստիկանը կարող է մտնել ձեր բնակարան, ու եթե հանկարծ բռնեցնի ձեզ ծխելուց, երեք տարի կնստեք բանտում։

Կան, իհարկե, փոխզիջումնային տարբերակներ։ Մի քանի տարի առաջ կարդացի, որ Սլովակիայում որոշ կազմակերպություններում այսպիսի կանոն է գործում՝ դուք կարող եք ծխել նույնիսկ աշխատասենյակում, բայց մի պայմանով՝ եթե տվյալ աշխատասենյակում անխտիր բոլորը ծխող են։ Բայց ախր ամեն օր պիտի Աստված կանչեք, որ հանկարծ մի նոր աշխատող չընդունեն, որը ծխող չէ, այլապես ծխողների երջանկությունը հօդս կցնդի սիգարետի ծխի նման….

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

72
թեգերը:
ծխախոտ, Ծխել, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (152)
Ըստ թեմայի
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

520
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

520
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան