00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

© Sputnik / Andranik GhazaryanМетрополитен в период пандемии после введения "масочного режима" (18 мая 2020). Еревaн
Метрополитен в период пандемии после введения масочного режима (18 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես է տարածվում վիրուսը

Եկեք անկեղծ լինենք։ Այս շաբաթվա սկզբից արմատական փոփոխություններ տեղի ունեցան՝ փողոցներում ավտոբուսներ երևացին, ծնողները գնացին աշխատանքի, երեխաներն էլ մանկապարտեզ։ Սակայն բոլորս հասկանում ենք, որ բնականոն կյանքին վերադառնալը նաև մեծ վտանգներ է պարունակում։ Եվ առաջնային է դառնում գլխավոր հարցը՝ իսկ ինչպես է տարածվում վիրուսը։

Карантинный центр в Коммунарке - Sputnik Արմենիա
Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով

Հետազոտողների համար, իհարկե, իդեալական կլիներ, եթե կարողանային ստանալ, այսպես ասած, անվտանգ վիրուս, վարակեին ինչ-որ մեկին ու հետո հետևեին, թե ինչպես է այդ մարդը նստում տրանսպորտ, վարակում մնացած ուղևորներին, հասնում աշխատավայր, վարակում գործընկերներին, մտնում խանութ, վարակում հաճախորդներին, վերջապես վերադառնում տուն և վարակում տնեցիներին։ Բայց նման հնարավորություն չկա։

Եվ, այնուամենայնիվ, ամենատարբեր երկրներում փորձեր են արվում ամփոփել եղած տվյալները։ Գոնե վիճակագրության մակարդակով դա հնարավոր է անել։ Հիշենք թեկուզ մեր փորձը՝ մի կին եկավ Իտալիայից, մասնակցեց նշանդրեքի արարողությանը, ինչից հետո ներկաների շրջանում գրանցվեց այսքան դեպք։ Սա արդեն սահմանափակ վերլուծության համար բավարար նյութ է։

Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը

Նման վերլուծություններ, բնականաբար, արվում են ողջ աշխարհում, և դրանց արդյունքները վերջերս ամփոփել է Սենթ Էնդրյուսի բրիտանական համալսարանի վիրուսաբան Մուգե Չևիկը։ Եվ այսպես։ Երևի թե ամենագլխավոր հարցը՝ հիվանդը քանի մարդու է վարակում։ Չինացի մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 2000 դեպք, երբ 150 վարակակիրներ սերտ շփում են ունեցել մարդկանց հետ։ Վարակվել է այդ մարդկանց 6 տոկոսը։ Բայց այստեղ երկրորդ կարևոր հարցն է ծագում՝ ինչ է նշանակում սերտ շփում։ Որովհետև դեռ այն ժամանակ, երբ հիվանդությունը նոր էր տարածվում, բժիշկները միանգամից էլ այսպիսի տվյալ հրապարակեցին՝ կորոնավիրուսի կրողը միջին հաշվով վարակում է 2-3 մարդու։

Наноразмерный датчик диагностирующий легочные заболевания - Sputnik Արմենիա
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ

Բոլորս հասկանում ենք, որ ամենասերտ շփումն ընտանիքներում է, և, այո, մասնագետները հաստատում են՝ վարակվելու ամենաբարձր վտանգը տնային պայմաններում է՝ 18-ից 22 տոկոս։ Այսինքն՝ եթե ձեր ընտանիքը բաղկացած է 5 հոգուց, նրանցից մեկը անպայման կվարակվի։ Էստեղ էլ, իհարկե, տարբերություններ կան։ Ամենամեծ հավանականությունն այն է, որ եթե հիվանդ է ամուսիններից մեկը, վարակը կփոխանցվի մյուսին։

Ինչու նյութս սկսեցի այն պարզ դիտարկումով, որ այս շաբաթ փողոցներում ավտոբուսներ երևացին։ Որովհետև տնային տնտեսություններից հետո երկրորդ ամենավտանգավոր վայրը հասարակական տրանսպորտն է։ Եթե բնակարանում վարակվելու հավանականությունը 13 տոկոս է, ապա տրանսպորտում՝ 11 տոկոս։ Համաձայնեք՝ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ու քանզի սրճարաններն ու ռեստորաններն էլ են բացվել կամ բացվում, սա էլ ասեմ՝ սնունդը համատեղ օգտագործելու դեպքում վարակվելու հավանականությունը 7 տոկոս է։

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

Կան, իհարկե, նրբություններ, որոնք կոնկրետ իրավիճակների հետ են կապված։ «Դեր Շպիգել» գերմանական պարբերականն, օրինակ, վիրուսի, այսպես ասած, գերտարածման դեպք է վկայակոչում, երբ Իշգլե ավստրիական բնակավայրում բարմենը միջազգային մի երեկույթի ժամանակ վիրուսը փոխանցել է տասնյակ մարդկանց, որոնք այդ վիրուսը տարել և տարածել են իրենց երկրներում։ Իսկ Միացյալ նահանգներում այսպիսի դեպքեր են արձանագրվել։ Մոտ 2 ժամ տևած հուղարկավորության և հոգեհացի ժամանակ վիրուսակիրը վարակել է 15 մարդու։

Инопланетяне - Sputnik Արմենիա
Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը

Բոստոնում անօթևանների համար նախատեսված կացարանում երկու օրվա ընթացքում հիվանդի հետ մնալուց հետո վարակվել է մոտ 200 մարդ։

Կան նաև հուսադրող դեպքեր։ Օրինակ` Հարավային Կորեայում տասնյակ մարդիկ տևական ժամանակ յոգայով են զբաղվել, հետո միայն պարզվել է, որ մարզիչը հիվանդ էր, սակայն նրա դասընթացներին մասնակցածներից ոչ մեկը չի վարակվել։

Ու նաև դիմակների մասին, որոնց շուրջ վեճերն այս օրերին չեն դադարում։ Այն գրեթե անտեսանելի մասնիկները, որոնք կոչվում են աերոզոլներ, օդում են հայտնվում ոչ միայն այն ժամանակ, երբ մարդը հազում կամ փռշտում է, այլև այն ժամանակ, երբ դուք խոսում եք կամ պարզապես շնչում եք։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս՝ անպայման դիմակ կրեք։

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

Լրահոս
0