Տիրամայր

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

1195
(Թարմացված է 08:54 14.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Ոմանք հավատում են հրաշքներին, ոմանք՝ ոչ։ Բայց անկախ նրանից, թե դուք այս հարցում ինչպիսի դիրքորոշում ունեք, համաձայնեք՝ պատմության ընթացքում եղել են իրադարձություններ, որոնց գիտական կամ գոնե տրամաբանական բացատրությունը մինչև այժմ այդպես էլ չի գտնվել։
Ֆաթիմայի հրաշքը. հավատա՞լ, թե՞ չհավատալ

Ուղիղ 103 տարի առաջ Պորտուգալիայում տեղի է ունեցել նման իրադարձություններից մեկը։ Խոսքը Ֆաթիմայի հրաշքի մասին է։

Համոզված եմ՝ շատերը վաղուց տեղյակ են այդ զարմանահրաշ պատմությանը, այնուամենայնիվ, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այն, ինչ պատահեց 1917 թվականի մայիսի 13-ին։ Ֆաթիմա կոչվող քաղաքում այժմ ապրում է մոտ 10 հազար մարդ, իսկ այն ժամանակ՝ անցած դարի սկզբներին՝ դա պարզապես մի անհայտ գյուղ էր Պորտուգալիայի կենտրոնական մասում։ Մայիսյան այդ օրը երեք երեխաներ՝ քույր և եղբայր Ժասինտան ու Ֆրանչեսկուն, ինչպես նաև նրանց բարեկամ Լյուսիան ոչխարներ էին արածեցնում հարազատ գյուղի արոտավայրում, երբ հանկարծ հայտնություն եղավ։ Ինչպես իրենք են պատմել՝ երկնքում՝ ամպի վրա երևաց Մարիամ Աստվածածինը։

Лусия Сантуш, Жасинта и Франсишку Марту
Ժասինտան, Ֆրանչեսկուն ու Լյուսիան

17 թվականին Առաջին համաշխարհայինը շարունակվում էր և Տիրամայրն ասաց երեխաներին, որ պետք է ջանադրաբար աղոթել, որպեսզի մեծ պատերազմն ավարտվի։ Նաև խոստացավ, որ այսուհետ ամեն ամսի տասներեքին կրկին կհայտնվի, գաղտնիքներ կհաղորդի, իսկ հոկտեմբերի 13-ին հրաշք կգործի։ Երեք երեխաները՝ 7-ից մինչև 10 տարեկան, ամեն ամսվա 13-ին գալիս էին այդ նույն վայրը, նրանց վկայությամբ, սուրբ Մարիամը իրոք հայտնվում էր, խոսում էր իրենց հետ, նրանք էլ այդ մասին պատմում էին ծնողներին ու համագյուղացիներին։

Статуя Богоматери Фатимской
Ֆաթիմայի Տիրամոր արձանը

Մարդիկ, բնականաբար, խիստ թերահավատորեն էին վերաբերվում նրանց ասածներին, բայց Աստվածամոր հայտնությունների մասին լուրերը տարածվում էին երկրով մեկ և հոկտեմբերի 13-ին Ֆաթիմա գյուղի մոտ մի մեծ բազմություն էր հավաքվել՝ մոտ 70 հազար մարդ՝ պատկերացրեք՝ մեր «Հրազդան» մարզադաշտը լեփ-լեցուն։ 

Իհարկե, միայն նրանք չէին եկել, ովքեր հավատում էին, որ հրաշք կկատարվի։ Միգուցե նույնիսկ ավելի շատ էին թերահավատները, որոնք սպասում էին, որ ոչինչ տեղի չի ունենա, որպեսզի հեգնանքով կարողանան ասել՝ «Բա ո՞ւր է ձեր խոստացած հրաշքը»։

​Բայց ինչ-որ բան այնուամենայնիվ կատարվեց և պատահածը հետագայում ստացավ «Արևի հրաշք» անվանումը։ Սա արդեն երեխաները չեն պատմում, կան բազմաթիվ վկայություններ, որոնցից շատերն իր գրքում ներկայացրել է հետազոտող Ջոն Հաֆերթը։ Պատկերը մոտավորապես այսպիսին է․ այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, անձրև էր տեղում, հավաքվածներից շատերն արդեն ուզում էին հեռանալ և հանկարծ կեսօրին ամպերը բացվեցին և երկնքում երևաց արևը։ Արեգակն իրեն շատ տարօրինակ էր պահում․ նախ սկսեց պտտվել սեփական առանցքի շուրջը, հետո փոխեց գույնը՝ վառ կարմիր դարձավ և վերջապես, ինչպես պնդում են ականատեսները, պարի բռնվեց, այսինքն՝ սկսեց շարժվել այս ու այն կողմ և դա տևեց մոտ տասը րոպե։

Այս տարօրինակ երևութի մասին վկայում են ոչ միայն տեղի գյուղացիները, շարքային ուխտավորները, այլև Լիսաբոնից ժամանած համալսարանական պրոֆեսորները և ամենազարմանալին՝ իմ գործընկերները՝ լրագրողները։

Դուք հո լավ գիտեք, որ մենք՝ լրագրողներս, ընդհանրապես ամեն ինչին ենք խիստ թերահավատորեն վերաբերվում։ Բայց Լիսաբոնում լույս տեսնող «Օ սեկուլա» թերթը, որը հայտնի էր իր հակակղերական հայացքներով, տպագրեց իր թղթակցի՝ Ավելինո դե Ալմեյդայի ռեպորտաժը, որտեղ լրագրողը բառացիորեն ասում էր. «Արևը սկսեց անսպասելի, անհավանական, անբացատրելի շարժումներ անել, որոնք չեն համապատասխանում մեզ հայտնի տիեզերական օրենքներին»։

Жасинта Марту, Лусия Сантуш и Франсишку Марту
© Photo : Public domain
Ժասինտան, Ֆրանչեսկուն ու Լյուսիան

​Ավելացնեմ միայն, որ այդ երեխաներից երեկուսը՝ քույր և եղբայր Ժասինտան և Ֆրանչեսկուն 1917-ի այդ առեղծվածային իրադարձություններից ընդամենը մեկ տարի անց, ցավոք, մահացան մարդկությանը պատուհասած ամենամեծ աղետներից մեկի՝ իսպանական գրիպի համավարակի հետևանքով։ Իսկ երրորդ երեխան՝ Լյուսիան ապրեց շատ երկար և կյանքից հեռացավ 2005 թվականին 97 տարեկան հասակում։ Թույլ տվեք միայն մեջբերել հույն փիլիսոփա և աստվածաբան Ավրելիոս Օգոստինոսի խոսքերը. «Հավատքի էությունն այն է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչը չենք տեսնում, բայց  հավատը մեզ հնարավորություն է պարգևում տեսնելու այն, ինչին հավատում ենք»։ Համաձայնեք՝ խորիմաստ խոսքեր են։

Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը

1195
թեգերը:
Պորտուգալիա, պատմություն, սնահավատություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (297)
Ըստ թեմայի
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը
ՄԱԿ

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

463
(Թարմացված է 21:49 22.01.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ փոխել են իրենց պետությունների անունները, և այդ գործընթացը շարունակվում է։
Ինչու են երկրները փոխում իրենց անունները

Հիշում եք երևի՝ մի քանի տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հանել իր երկրի անվանման վերջին «ստանը», հիմնավորելով՝ ախր «ստանը» նշանակում է, որ մենք հետամնաց ասիական երկիր ենք։ Ի վերջո երկրի անունը չփոխվեց, փոխվեց մայրաքաղաք Աստանայի անունը, այն անվանվեց Նուր-Սուլթան։

 Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, նման մի առաջարկություն էր արել  Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ասում էր՝ եկեք Հայաստանն անվանենք Արմենիա։ Էս դեպքում գոնե ինչ-որ տրամաբանություն կար, որովհետեւ եթե Ղազախստանին դրսում էլ են Ղազախստան անվանում, ապա Հայաստանն արտերկրում հայտնի է հենց որպես Արմենիա։

ԲիԲիՍի-ն հիշեցնում է մի միջադեպի մասին, որը պատահել է 2011 թվականին։ Պաշտոնական այցով ժամանելով Մյանմա` այն ժամանակվա պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը շատ նուրբ իրավիճակում հայտնվեց։ Տասնամյակներ շարունակ այդ երկիրը, որն, ինչպես հիշում եք առաջ կոչվում էր Բիրմա, ղեկավարում էին զինվորականները։ Հիմա սկսվել էր ազատականացումը և իշխանությունները պետությունն անվանել էին Մյանմա։ Սակայն ամերիկյան վարչակազմը որոշել էր շարունակել անվանել երկիրը Բիրմա։ Հիմա ինչ պետք է աներ խեղճ Քլինտոնը։ Ասես Բիրմա՝ կվիրավորես տեղի իշխանություններին, ասես Մյանմա՝ խիստ նկատողություն կստանաս Աերիկայում ։ Ու Քլինթոնը գտավ ելքը՝ ո՛չ Բիրմա էր ասում, ո՛չ էլ Մյանմա, այլ պարզապես «այս երկիրը»։ Համաձայնեք, խելոք  կին  է, ափսոս նախագահ չդարձավ։

Հիմա ասիական մեկ այլ պետության մասին։ Երևի հիշում եք Հնդկաստանի ափերի մոտ գտնվող այդ մեծ կղզին կոչվում էր Ցեյլոն։ Դեռ 16-րդ դարում էին պորտուգալացիներն այն այդպես անվանել։ Հետո կղզին անցել էր հոլանդացիներին,վերջում էլ բրիտանացիներին, բայց Ցեյլոն անունը  պահպանվել էր։ Եվ միայն անցած դարի 70-ական թվականներին, վերականգնելով պատմական արդարությունը, երկրի իշխանությունները սկզբում կղզին անվանեցին Շրի Լանկա, վերջում էլ՝Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն։ Եվ այնուամենայնիվ ողջ աշխարհը բուրումնավետ տաք հեղուկը գավաթի մեջ լցնելիս` ասում է. «Ինչ լավն է Ցեյլոնի թեյը»։

«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք

Կարող եմ թվարկել այն երկրները, որոնք անվանափոխվել են։ Նախկին Հարավային Ռոդեզիան այժմ դարձել է Զիմբաբվե, նախկին Ֆրանսիական Սուդանը՝ Մալի, Լատինական Ամերիկայում գտնվող Բրիտանական Հոնդուրասը՝ Բելիզ, իսկ նախկին Վերին Վոլտան՝ Բուրկինա Ֆասո։ Պատկերացրեք` կան երկրներ, որոնք մի քանի անգամ են փոխել անվանումը։ Նման պետություններից է Կամբոջան, որը մի ժամանակ դարձավ Կխմերյան Հանրապետություն, հետո Դեմոկրատական Կամպուչիա եւ վերջապես կրկին Կամբոջա։

Մեր հարևանի մասին։ Այնտեղ չեն դադարում վեճերը՝ Ջորջիա՞, թե՞ Սաքարթվելո։ Համաձայնեք՝ Սաքարթվելո շատ գեղեցիկ է հնչում։ Եվ բացի այդ, մի հատ Ջորջիա նաև Ամերիկայում կա։ Ի դեպ մի քանի օր առաջ Լիտվան պաշտոնապես հաստատել է Վրաստանի Սաքարթվելո անունը։ Բայց ամենահետաքրքիր դեպքը երևի կապված է  Նոր Զելանդիայի հետ։ Տարիներ շարունակ այնտեղի ակտիվիստները պայքար են մղում, որպեսզի իրենց երկիրը կոչվի շատ տարօրինակ մի բառով՝ փորձեք արտասանել՝ Աօտեարօա։ Բովանդակությունն էլ է նույնքան տարօրինակ ու արտառոց՝ երկար սպիտակ ամպի երկիր։ Սա բնիկ ժողովրդի՝ մաորիների լեզվով է, որոնք այս կղզում ապրում էին մինչև անգլիացիների ժամանումը և որոնց նկատմամբ բրիտանացիները մեղքի զգացում ունեն, որովհետեւ կոտորել էին թե՛ այստեղ, թե՛ Ավստրալիայում։

Եվ, վերջապես, այսպես ասած ստիպողական անվանափոխության մասին։ 30 տարի է որպես անկախ պետություն գոյություն ուներ Մակեդոնիան։ 30 տարի շարունակ բողոքում էին հույները՝ ինչպես թե Մակեդոնիա, բոլորին հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հույն է եղել, փոխեք ձեր երկրի անունը։ Մակեդոնիայի իշխանությունները անընդհատ ընդդիմանում էին, մինչև Հունաստանը պարզապես կոշտ պայման դրեց՝ կամ տեղի եք տալիս, կամ մենք թույլ չենք տալիս ձեր մուտքը Եվրամիության և ՆԱՏՕ։ Գտնվեց կոմպրոմիսային տարբերակ՝ երկիրն անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։ Եթե կարծում եք, թե կողմերը գոհ են, չարաչար սխալվում եք։ Մակեդոնացիները գոհ չեն, որ իրենց Հյուսիսային են անվանում, հույները Մակեդոնիա բառից են բողոքում։

463
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, անուն, Մակեդոնիա, Հայաստան, աշխարհ, Երկիր մոլորակ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (297)
Ըստ թեմայի
Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից
Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն
Վազգեն Մանուկյան. արխիվային լուսանկար

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

6538
(Թարմացված է 13:43 22.01.2021)
Գյումրու մի խումբ բնակիչների, որոնք որոշել էին Վազգեն Մանուկյանին թույլ չտալ մտնել քաղաք, հյուրը «բոմժեր» անվանեց։ Դա շատերին նեղացրեց և զանազան բանավեճերի առիթ դարձավ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է համեմատական վերլուծություն անցկացնել։

Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։

Արցախը չի կարող գրպանում լինել

80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։

Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։

Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։

Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։

Թե ինչպես Կենտկոմի առաջին քարտուղարը կռվեց երկրորդի հետ

60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավար Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։

Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։

Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։

Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․

Թե ինչու Հայաստանի երկաթուղու տնօրենը վիրավորեց Գագիկ արքային 

Համբարձում Կանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։

Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Կանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։

․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Կանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։

«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։

-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Կանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Կանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Կանդիլյանը։

Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։

Ի՞նչ կարելի է անել նմանատիպ իրավիճակներում. բացատրել պե՞տք է

Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։

Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

6538
թեգերը:
ընդդիմություն, Գյումրի, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Լարի Քինգ

Մահացել է աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը

0
(Թարմացված է 17:37 23.01.2021)
87–ամյա հեռուստահաղորդավար Լարի Քինգն ավելի քան 50 000 հարցազրույց է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։ 

Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։

0
թեգերը:
կորոնավիրուս, հաղորդավար, Մահ, Լարի Քինգ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում