Ալեքսանդր Լուկաշանկոն և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

1925
(Թարմացված է 22:16 30.04.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Համեմատություններ անելը նույնքան անշնորհակալ գործ է, որքան կանխատեսումներ անելը։
Ինչպես են կորոնավիրուսի պայմաններում ապրում նախկին խորհրդայինները

Ասենք` փորձում ես Հայաստանը համեմատել Իսրայելի հետ, միանգամից հակադարձում են՝ Իսրայելն ամեն տարի Ամերիկայից 2 միլիարդ փող է ստանում, ծով ունի, ամերիկյան Կոնգրեսում էր առնվազն մի 50 հրեա կա։ Ու ոչինչ չես կարող ասել՝ այդ ամենը ճիշտ է։ Այնուամենայնիվ, այսպես ասենք, կորոնավիրուսային ամիսը՝ ապրիլն այսօր ավարտվում է, փորձենք համեմատել իրավիճակը Հայաստանում և այն երկրներում, որոնց հետ մի ժամանակ նույն ընտանիքում ենք եղել։ Այո, խոսքը նախկին խորհրդային հանրապետությունների մասին է։

Նախ` այն հանրապետության մասին, որտեղ կորոնավիրուս չկա։ Խոսքը Թուրքմենստանի մասին է։ Ինչպես է պատահել, որ հիվանդությունը շրջանցել է այդ երկիրը` երևի գիտի միայն այդ երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Համենայնդեպս այստեղի առողջապահության աշխատողներին ընդհանրապես արգելված է խոսել նոր վիրուսի մասին։ Իսկ դեռ խորհրդային ժամանակներից հայտնի է՝ եթե ինչ-որ երևույթի մասին արգելված է խոսել, ուրեմն նման երևույթ գոյություն ունի։

Մի փոքր այլ է իրավիճակը Բելառուսում։ Էստեղ չեն թաքցնում, որ վարակվածներ և մահացածներ կան։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնիսկ ասել է, որ իր երկիրը պատրաստ է հաշվի առնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները, սակայն գործելու է այնպես, ինչպես հարկ կհամարի։ Իսկ դա նշանակում է, որ կարանտին չի լինելու, մարդկանց Հայաստանի իշխանությունների նման չեն հորդորելու մնալ տանը։ Որովհետեւ տանը մնալը Լուկաշենկոն վտանգավոր է համարում և մի քանի օր առաջ կայացած խորհրդակցության ժամանակ ասել է. «Այ կտեսնեք, Եվրոպայում հիվանդության երկրորդ ալիքն է բարձրանալու, երբ թուլացած բնակիչները դուրս կգան բնակարաններից»։

Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ

Այժմ շատ համառոտ այն հանրապետությունների մասին, որոնք Հայաստանի օրինակով հետզհետե վերացնում են որոշ սահմանափակումներ։ Ադրբեջանին մանրամասն անդրադարձել եմ, այնտեղ այս շաբաթվանից սկսել են գործել որոշ օբյեկտներ, բայց կարանտինը կմնա մինչև մայիսի 4-ն ու դրանից հետո էլ դժվար թե վերացվի։ Վրաստանում սահմանափակումների մեղմացումը 6 փուլերի է բաժանված։ Այս շաբաթվանից քաղաքացիներին թույլ են տվել երթևեկել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով՝ մինչև այժմ դա արգելված էր, այսինքն` ավելի խիստ ռեժիմ էր գործում, քան Հայաստանում։

Լիտվայում այս շաբաթվանից ավելի մեղմ կանոններ կգործեն, քան Հայաստանում։ Եթե մեզ մոտ բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակ են մնում, Լիտվայում այսուհետ կգործեն բացօթյա սրճարանները։ Ճիշտ է, մի սեղանի շուրջ կարող են նստել ընդամենը երկու հոգի։ Դրա համար էլ մեկնաբանները փաստում են՝ սրճարանների տերերը ամենևին չեն շտապում բացել իրենց օբյեկտները`վախենալով, որ պարզապես հաճախորդ չեն ունենալու։

Ուկրաինայում նույնպես այս շաբաթը կարանտինի մեղմացման շաբաթ էր։ Սկսել են գործել շուկաները, բայց միայն այն շուկաները, որոնք բաց տարածքներում են գտնվում։ Բացվում են նաև վարսավիրանոցները և ֆաստ ֆուդի կրպակները, բայց մի պայմանով՝ ձեր հոթ դոգը գնելուց հետո անմիջապես պիտի հեռանաք կրպակից և ուտեք այն որտեղ ուզում եք, բայց ոչ կրպակի դիմաց։

Ղազախստանը, թերևս, կարանտինի մեղմացման առաջատարն է։ Ազգային ավիաընկերությունն արդեն վաղվա՝ մայիսի 1-ի համար տոմսեր է առաջարկում մայրաքաղաք Նուրսուլթանից դեպի Ալմա Աթի չվերթի համար։ Իսկ արդեն մայիսի 15-ին մտադիր է թռիչք կատարել դեպի Մոսկվա։ Կարելի է միայն ենթադրել, որ դա Ռուսաստանի իշխանությունների հետ համաձայնեցված է։

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

Եվ վերջապես այն երկրի մասին, որը, ըստ որոշ մասնագետների, ԱՊՀ-ում առաջինը կհաղթահարի կորոնավիրուսը։ Տեխնոլոգիաների և դիզայնի Սինգապուրի համալսարանի փորձագետները պնդում են, որ դա Ուզբեկստանն է։ Դժվար է ասել, թե ինչ տվյալներից են ելնում այդ բուհի մասնագետները, բայց նրանք նույնիսկ կոնկրետ ամսաթիվ են նշում՝ Ուզբեկստանը կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարի մայիսի 24-ին։ Դե ինչ, մնաց իմանանք, թե երբ կորոնավիսուսային այս վիճակից դուրս կգա  Հայաստանը։

1925
թեգերը:
Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո, Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Թուրքմենստան, կորոնավիրուս, ԽՍՀՄ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն
Կորոնավիրուսը չի խանգարել. Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր գործ է ներկայացրել
Դավիթ Քոչարյանը

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

557
(Թարմացված է 10:09 27.05.2020)
Կորոնավիրուսն այս տարի նաև «Վերջին զանգի» միջոցառումները չեղարկեց։ Դպրոցականներից շատերը տխրեցին՝ չէ որ սեպտեմբերից մտածում էին 12 տարիների ամենասպասված խնջույքի մասին։ Դավիթի ծրագրերն այս դեպքում ամենաքիչը տուժեցին՝ միայնակ քեֆ անել, այսպես թե այնպես, չէր լինի։

Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։

Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա

Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by Berd administration
Դավիթ Քոչարյանը

«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։

Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։

Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է

Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։

«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Скала Камень Кузана близ села Чинчин, Тавуш
© Photo : Jemma Manukyan
Չինչին գյուղը

Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։       

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է

Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։

Монастырь Шхмурада близ сел Чинчин и Верин Цахкаван, Тавуш
Չինչին գյուղի տեսարժան վայրերից

Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։

Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...

Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։

«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by David Kocharyan
Դավիթ Քոչարյանը հայրենի Չինչինում

Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։

Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝  եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։

Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։

Рассвет в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից

-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։

Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։

Закат в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից
557
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, Վերջին զանգ, դպրոց, շրջանավարտ, Տավուշ
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

244
(Թարմացված է 17:25 27.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի երեքը մեկում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

244
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Քննություն

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

5
(Թարմացված է 18:40 27.05.2020)
Որքան քիչ մարդ լինի քննական կենտրոնների տարածքում, այնքան քիչ կլինի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ դիմեց դիմորդների ծնողներին։

«Այս բարձր ամբիոնը օգտագործելով` շատ պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան քննական կենտրոններ այցելելուց, որպեսզի կուտակումներ չունենանք։ Մենք սահմանելու ենք կարգ, որ հերթ կանգնեն համապատասխան հեռավորությամբ, բայց որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ավելի անվտանգ կիրականացնենք քննությունները»,– ասաց նա։

Նա հիշեցրեց, որ ընդունելության քննությունների գրանցումն այս տարի արվելու է առցանց տարբերակով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ dimord.am կայքում։ Բուհ ընդունվելու համար այս տարի միայն մեկ պարտադիր քննություն կլինի, մնացածը` ըստ ընտրության:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7774–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

5
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դիմորդ, բուհ, Հայաստան
Ըստ թեմայի
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու