Լենինական, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

678
(Թարմացված է 08:59 30.04.2020)
Բոլոր նախազգուշացումները, որ կորոնավիրուսի պատճառով տնտեսական խնդիրները սրվելու են, միանգամայն հիմնավորված են։ Հայաստանը, ինչպես և մյուս երկրները, պետք է նախապատրաստվի առաջիկա դժվարություններին և հաշվի առնի իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները։

Ռուսաստանյան արտադրողներն ու մատակարարները կառավարությանն առաջարկել են կարիքավոր քաղաքացիների համար պարենային քարտերի համակարգ սահմանել։ Այսպիսի տեղեկություն է հայտնվել ռուսական ԶԼՄ-ներում։ Ի՞նչ է պարենային քարտը, և «ինչո՞վ են այն ուտում»:

Չի բացառվում, որ այդ «նորարարությունը» հայտնվի նաև Հայաստանում, որտեղ ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի շատ են, իսկ կորոնավիրուսի տարածման ցուցանիշները` ոչ ցածր։ Ամեն դեպքում պետք է ամեն ինչի պատրաստ լինել, ուստի տեղին է հիշել 1930-ականները (մասամբ) և հետպատերազմական տարիները, երբ պարենային քարտերը նույնքան սովորական էին, որքան այսօր բանկային քարտերը։

Քաղաքացիները մտնում էին խանութ, ներկայացնում քարտը և ստանում ճիշտ այնքան մթերք, որքան նախատեսված էր կյանքից գոհ 1 անձի համար։ Գոհ, քանի որ որոշ մարդիկ ավելի քիչ էին ստանում, իսկ ոմանք էլ (այսպես կոչված «զրկվածները»)` ոչինչ։

Օրինակ` աշխատողի մթերաբաժինը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմված էր մթերքի հետևյալ տեսակներից` օրական 0,5 կգ հաց, 30 գրամ նպարեղեն, 35 գրամ կարտոֆիլ, 30-40 գրամ միս և ձուկ, 40 գրամ շաքար և քաղցրավենիք, ինչպես նաև շաբաթական մեկ բաժակ կաթ։

Ինչո՞ւ էին ուրախանում։ Որովհետև շատ էր, թե քիչ, բայց իրենց բաժինն անպայման ստանում էին։

Համե՞ղ էր, անհա՞մ։ Որպես պատերազմական և հետպատերազմական տարիների մթերաբաժինների սպառող` պիտի խոստովանեմ, որ համեղ էր։ Հատկապես լավն էր ամերիկյան պահածոյացված միսը, բայց տեղական, առանց հանքային պարարտանյութերի և կենսաբանական հավելումների աճեցրած ուտելիքն էլ (ով փորձել է այն ժամանակվա կաթնային իրիսները, երբեք դրանք չի մոռանա) շատ չէր զիջում Ամերիկայից բերածին։

Կշտանո՞ւմ էինք, չէի՞նք կշտանում։ Իհարկե չէինք կշտանում։ Կարող եք չստուգել․ այսօր ռեստորանից դուրս գալիս մենք սեղանին ավելի շատ չկերած, չխմած և անգամ ձեռք չտված ուտելիք ենք թողնում, քան մեր տատերն ու պապերը տուն էին բերում ամբողջ ընտանիքի համար (դրա համար էլ մեր տատերն ու պապերը համարում են, որ հացն աղբամանը գցելը մեղք է)։

… Երիտասարդ երևանցիները գուցե չգիտեն էլ, որ Պուշկին–Կողբացի փողոցների անկյունում գտնվող խանութն այն տարիներին կոչվում էր «շոֆերների խանութ», իսկ մեկ այլ խանութ, որը գտնվում էր Ալավերդյան փողոցում (այսօր` Հանրապետության), կոչվում էր «կաուչուկի տան խանութ», երրորդը գտնվում էր Նալբանդյան փողոցում՝ ներկայիս ԱԱԾ-ի շենքի դիմաց, և կոչվում էր «ՆԿՎԴ-ի խանութ»։ Ուրիշներն էլ կային՝ ըստ սոցիալական խավերի և խմբերի պատկանելության։ Համարվում էր, որ թիրախային նշանակությունը հեշտացնում է մթերքի ստացումն ու բաշխումը։

Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը

Կարիք չկա, չէ՞, ասելու, որ կուսակցական ու կառավարական վերնախավի անդամներն ապահովված էին կուշտ կյանքով։

Մոսկվայի հայտնի «Առափնյա տան» բնակիչների ամսական մթերաբաժինը ներառում էր 4 կգ միս և նույնքան էլ երշիկ, 1,5 կգ կարագ և 2 լիտր ձեթ, 6 կգ թարմ ձուկ և 2 կգ ծովատառեխ, 20 ձու, 2 կգ պանիր և, չեք հավատա, 1 կգ սև խավիար։ Էլ չենք խոսում հրուշակեղենի, բանջարեղենի և մրգերի մասին։

Բարձրագույն ղեկավարությունից բացի, հատուկ մթերաբաժիններ էին ստանում այսպես կոչված «նախկին քաղաքական տաժանակիրները», խոշոր գիտնականները, խորհրդային և հանրապետական նշանակության թոշակառուները։ Եվ ողջ Խորհրդային Միությունում միայն մեկ մարդ էր ապրում առանց պարենային քարտերի, կտրոնների և բնակարանային օրդերների՝ Ստալինը։

Հին ժամանակները կարո՞ղ են վերադառնալ։ Նման ստորացուցիչ և անճոռնի տեսքով՝ դժվար թե։ Բայց 90-ականներին, երբ Հայաստանում ուտելու բան չկար, հացի ու մի շարք այլ մթերատեսակների կտրոնային համակարգը օգնեց փրկվել սովից։

Ի՞նչ վտանգներ կարող են լինել մեր կորոնավիրուսային օրերին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի երկարաժամկետ դիմադրության, ու կառավարության ծրագրերը պետք է համապատասխանեն ստեղծված իրավիճակին։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ իրավիճակը մի կողմից պահանջում է ձգել գոտիները, մյուս կողմից՝ ոչ ստանդարտ որոշումներ ընդունել։ Հնարավոր է, որ պետությունը ստիպված լինի գնալ պետական ծախսերի կրճատման ճանապարհով։ Բայց դա, Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով, չպետք է կատարվի հաստիքների կրճատման կամ պետական որոշ կառույցների լուծարման միջոցով, քանի որ գործազուրկների նոր թիվը միայն կավելացնի սոցիալական բեռը։

Ֆինանսների նախարարության հաշվարկով՝ 2020 թվականին 169 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ կգեներացվի, քան ի սկզբանե ծրագրավորված էր։ Իսկ ծախսերն էլ կաճեն։

Այսպիսով՝ բարդ ժամանակների հեռանկարը ամենևին էլ սարսափելի հեքիաթ չէ թույլ նյարդեր ունեցողների համար, այլ դրանց պատրաստվելու և հաղթելու ազդանշան։

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում 

678
Ըստ թեմայի
Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում
Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ
Մարշալ Ժուկովի դստեր հուշերից, կամ ի՞նչ է անում զինվորը, երբ սահմանին պաշտոնյա է տեսնում
Ովքեր էին Պլատոնը և Ալեքսանդր Դեմեխինը, և ինչ կապ ունեին այս երկուսը «Ջերմուկի» հետ
Իլհամ Ալիևն ու Զաքիր Հասանովը. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

10
(Թարմացված է 22:01 15.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Իրոք անհասկանալի է, թե ինչու հանկարծ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց սրել իրավիճակը սահմանին։ Ամենատարածված վարկածը՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական դժվարություններից։ Էստեղ ճշմարտության հատիկ կա։

 

Ադրբեջանում փող կա, ուղղակի շարքային քաղաքացուն չի հասնում

Տեսեք։ Այնքան էլ մեծ ուշադրությամբ չենք հետևում Ադրբեջանում տիրող իրադրությանը։ Իսկ դա վտանգավոր է։ Հակառակորդի վերաբերյալ պատրանքներ տածելը միշտ վտանգավոր է։ Շատ լավ գիտեք մեզ մոտ շրջանառվող միֆը՝ արդբեջանական նավթը սպառվում է։ Ու տվյալներ ենք բերում՝ նավթի արդյունահանումը Ադրբեջանում տարեցտարի կրճատվում է՝ տասը տարի առաջ տարեկան ավելի քան 50 միլիոն տոննա էին վաճառում, հիմա ընդամենը 40 միլիոն։

 

Այս թվերը միանգամայն համապատասխանում են իրականությանը, սակայն բացարձակ որևէ կապ չունեն նավթի պաշարների կրճատման հետ։ Ավելին՝ 3 տարի առաջ արևմտյան առաջատար նավթային ընկերությունները նոր պայմանագիր կնքեցին Ադրբեջանի հետ, որը պատմական են անվանում։

​Սա կրտսեր Ալիևի պատմականն էր։ Հոր պատմականը 94 թվականին էր։ Հենց որ պատերազմն ավարտվեց, 8 երկրների 13 ընկերություններ Ադրբեջանի հետ կնքեցին, այսպես կոչված, Դարի գործարքը, որից մեր հարևան երկիրը մինչև հիմա ստացել է ֆանտաստիկ եկամուտ՝ 125 միլիարդ դոլար։

Նավթը թույլ տվեց Ադրբեջանին զարգանալ չտեսնված ու չլսված տեմպերով։ Հիշո՞ւմ եք` մենք մի ժամանակ՝ Երկրորդ նախագահի օրոք, հպարտանում էինք մեր երկնիշ աճով։ Ու գերադասում էինք լռել, որ Ադրբեջանում այդ նույն ժամանակ աճը մերինից մոտ երկու անգամ ավելի էր։

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

Իրենք ասում էին՝ չկա ողջ աշխարհում մեկ այլ երկիր, որն այսքան արագ զարգանա, ու միանգամայն ճիշտ էին ասում։ Կառուցեցին հոյակապ ճանապարհներ, կամուրջներ, երկնաքերներ, հսկայական քանակությամբ զենք գնեցին։ Երկրորդ Դուբայի տպավորություն ստեղծելու համար նաև սկսեցին միջազգային միջոցառումներ հյուրընկալել՝ Եվրոպական առաջին օլիմպիական խաղեր, Ֆորմուլա 1, Եվրատեսիլ…

Բայց փողը վերևում մնաց, ներքև չիջավ։

​Վերջերս մի այսպիսի գնահատական տեսա արևմտյան լրատվամիջոցներից մեկում։ Բաքու այցելած հեղինակը փաստում է.

«Ադրբեջանը մի փոքր անսովոր է։ Իրականում Ադրբեջանը հին չէ, բայց նոր էլ չէ։ Իսլամական չէ, բայց աշխարհիկ էլ չէ։ Եվրոպական չէ, բայց ոչ էլ ասիական է։ Մի առանձնապես գեղեցիկ չէ, բայց տգեղ էլ չէ։ Առաջինը, ինչը շատ շուտ այստեղ հասկանում ես՝ Ադրբեջանը շատ փող ունի։ Բայց այդ փողը չի հասել մինչև սոցիալական շերտերի ստորին մակարդակը»։

​Այ հենց այս հակասական պատկերն է թույլ տալիս կա՛մ վարդագույն լույսով ներկայացնել ադրբեջանական իրականությունը, կա՛մ մռայլ գույներով նկարագրել այն՝ ըստ ցանկության։

Ասենք՝ ուզում եմ ապացուցել, որ իրավիճակը Հայաստանում ավելի բարվոք է, քան Ադրբեջանում։ Օբյեկտիվ հիմքեր կան, ու փաստերն աղավաղելու կարիքը չունեմ։ Ի՞նչն է բնորոշում մարդու կենսամակարդակը։ Միշտ ասել եմ՝ եկամուտներին նայեք, մնացածը երկրորդական է։ Իսկ միջին աշխատավարձն այսօր Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում։ Շատերը պաշտոնական տվյալներին չեն հավատում, բայց ուրիշ հավաստի աղբյուր չկա, իսկ մեր պաշտոնական տվյալներով` հայաստանցու միջին աշխատավարձը տատանվում է 400 դոլարի շրջակայքում, որոշ դեպքերում` այդ 400 դոլարը գերազանցում է։ Ադրբեջանում ավելի ցածր է, 400-ին չի հասնում։

​Այսքանը այսօրվա մասին, որը մեզ համար ինչ-որ չափով շահեկան է։ Հիմա վաղվա մասին։​ Կարող եք ասել՝ բայց աշխարհում հիմա բոլորովին նոր տեխնոլոգիաներ են զարգանում, որոշ երկրներ արդեն հայտարարել են՝ մինչև այսինչ թվականն այլևս բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաներ չենք ունենալու և այլն։

Ավելին ասեմ՝ դժվար է կանխատեսել ոչ միայն այն, թե ինչ է կատարվելու առաջիկա տարիներին աշխարհում, այլև առաջին հերթին հենց Ադրբեջանն է անկանխատեսելի։ էնպիսի բաներ են կատարվում, որ ուղղակի զարմանում ես։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ընդամենը մի օրինակ։ Ադրբեջանի Գրողների միության շենքում մի սրճարան կար՝ կոչվում էր ուղղակի «26»։ Մի քանի տարի առաջ անձամբ քաղաքապետը եկավ ու փակեց, պատճառաբանելով, թե սրճարանը «26» է կոչվել Բաքվի 26 կոմիսարների պատվին, իսկ կոմիսարների ղեկավարը հայազգի Ստեփան Շահումյանն էր։

Ու գիտե՞ք, թե ինչ է ասել սրճարանը փակելիս։ Հայտարարել է՝ «Ստեփան Շահումյանի նման դաշնակցականները ավերեցին մեր երկիրը»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփան Շահումյանը՝ դաշնակցական։ Բայց բոլոր դեպքերում՝ հակառակորդին թերագնահատել չի կարելի, առավել ևս` անվերապահորեն հավատալ տարածված միֆերին՝ որքան էլ դրանք գայթակղիչ թվան։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

10
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
Մելիս Բաբայանն իր էկզոտիկ այգում

Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

1764
(Թարմացված է 09:01 15.07.2020)
Սահմանամերձ Այգեձոր գյուղում 79-ամյա Մելիս պապիկն իր ձեռքերով դրախտային, էկզոտիկ այգի է ստեղծել, որը տեսնելու համար Երևանից Շամշադին է հասել նույնիսկ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։

Մի քանի մետրանոց փարթամ արմավենիներ, երկու հարյուրից ավելի դափնու ծառեր, հսկայական ագավաներ, մուշմուլայի, ավոկադոյի ծառեր, կիվիի թարմաներ, բանանենիներ ու այլ՝ մեզ համար անսովոր ծառեր։ Կզարմանաք, բայց սա շամշադինցի Մելիս Բաբայանի այգին է։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահը հյուր է գնացել Մելիս Բաբայանին

Եթե որոշեք ձեր ընկերներից մեկին անսովոր անակնկալ մատուցել, կարող եք նրա աչքերը փակել ու Մելիս պապի այգի տանել։ Նա զարմանքից քար կկտրի՝ ինչպես կարելի էր Երևանից երեք ու կես ժամում մեքենայով Աֆրիկա կամ Հարավային Ամերիկա հասնել։ Շամշադինի Այգեձոր գյուղը երկրի վրայի դրախտի հասցեն է։

«Բիձեքն» էլ կարող են մի քիչ խենթ լինել

Մելիս պապու դրախտային այգու սկիզբը դափնու ծառերը դրեցին։ «Սովորական թոշակառու եմ, այգեպան եմ ու մեղու եմ պահում»,- ինքն իր մասին համեստորեն ասում է պապիկն ու ավելացնում, որ իր մեծ երազանքն էր այգում այնպիսի ծառեր աճեցնել, որ ամբողջ տարին կանաչ լինի։ Հիմա իր դրախտային  այգում 2 հարյուրից ավելի դափնիներ են աճում։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Մի փոքր խենթություն է. բիձեքն էլ կարող են խենթ լինել»,- կատակում է Մելիս պապն ու շարունակում պատմել, թե ինչպես շամշադինյան մի կտոր հողը հարավամերիկյան տեսք ձեռքբերեց։

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

Քանի որ ամեն տարի Մելիս պապիկը ծովափնյա հանգստի էր մեկնում, վերադարձին իր հետ տարբեր էկզոտիկ բույսերի տնկիներ էր բերում։ Կիվին Այգեձորում «իրեն գտավ», ասում է՝ անցյալ տարի 40-45 կգ բերք է տվել՝ և՛ իրենց ընտանիքի պահանջարկն է բավարարել, և՛ վաճառել են։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ըստ Մելիս պապի՝ հայկական կիվին շուկայում շատ ավելի «հարգված է», քան՝ ներմուծվողը։ Ամենից շատ զարմացավ, երբ տնկված բանանենիները ծաղկեցին ու պտուղ տվեցին։ Բանանները փոքր են, բայց համով շուկայում վաճառվողին չեն զիջում։ Մի խուրձ բանան էլ անցյալ տարի քաղեց ու իր տուն հյուր եկած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նվիրեց։

Երբ հյուրդ երկրի նախագահն է

«Մի օր զանգ ստացա, ներկայացան, թե նախագահի գրասենյակից են։ Ասացին՝ վաղը նախագահը մեր տուն է գալու, այգիս տեսնի»,- իր պատմությունը սկսում է Մելիս պապն ու ավելացնում, որ այդ ժամանակ շինարարություն էին անում, տարածքը մի քիչ թափթփված էր։Դե նախագահն ամեն օր քո տուն չի գալիս։ Մի ամբողջ գիշեր Մելիս պապն ու տիկինը՝ Մելանյան, չքնեցին, որ հավաքեն, կարգի գցեն ամեն ինչ։ Ու իսկապես՝ հաջորդ օրը նախագահն անձամբ եկավ։ Ոչ թե գյուղ էր եկել այցի և այդ ընթացքում Մելիս պապի տուն եկավ, այլ՝ հենց Մելիս պապի տուն։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահն ու Տավուշի մարզպետը հյուր են գնացել Մելիս Բաբայանին

«Ես էլ էի զարմացած։ Չեմ էլ հասկանում, թե որտեղից էր իմացել իմ ու իմ այգու մասին։ Իրեն էլ ասացի՝ իմ ամենաֆանտաստիկ երազում չէի պատկերացնի։ Հետո էլ թղթակիցներ եկան, նախագահի այցի մասին հարցրին, ես էլ ասացի՝ մի բիձա երկու ստից ծառ է դրել, այդքան բան»։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Մելիս պապն ասում է՝ նախագահը մոտ երկու ժամ իրենց տանը մնաց, դրանից գրեթե մեկ ժամը սեղանի շուրջն անցկացրին։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Իրար գովում էինք»,- կարճ ու կոնկրետ իրենց զրույցը բնութագրում է Մելիս պապն ու չի մոռանում ավելացնել, թե ինչքան լավ տպավորություն է նախագահն իր վրա թողել։

Էլի կրակում են

«Մի տեսակ բթացել ենք, կրակոցի ձայնը ոնց որ սովորական լինի։ Լսում ենք, եթե ուրիշ զենքից են կրակում կամ էլ շատ են կրակում»,- վերջին օրերի կրակոցների մասին է պատմում Մելիս պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ձեր տունն ու այգին սահմանից հեռո՞ւ են հարցիս ի պատասխան Մելիս պապը ծիծաղում է՝ Շամշադինի սահմանամերձ գյուղերում սահմանից հեռու կամ էլ ապահով դիրքում տուն չկա։ Նույնիսկ երբեմնի շրջկենտրոն Բերդն էլի ապահով չէ։ Հիշում է 93-94թթ.-երը։ Այդ տարիներին իրենք Բերդի բնակելի շենքերից մեկում էին ապրում։ Գրադը երկու անգամ հենց իրենց շենքին է հարվածել։

«Հետքերը հիմա էլ կան, դիմացի գարաժները լրիվ մաղ են։ Որ խփում էին, ամբողջ շենքը ծխով էր լցվում, խեղդվում էինք, բաղնիքներում թաքնվում էինք, հետո երեսներս պնդացրած դուրս էինք գալիս»,- հիշում է պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Երբ նոր տուն տեղափոխվեցին, առաջին գործերից մեկը դարձավ «բունկերի» կառուցումը։ Հաստ պատերով բետոնե կառույց է,  տանիքին էլ այնքան հող է լցրել, որ վարդակակաչներ է աճեցնում։ Երկաթե նեղ դուռ է դրել, որ եթե գրադը հենց առջևում էլ պայթի, ներսում գտնվողները չվնասվեն։ Հպարտությամբ ասում է՝ միայն ավիահարվածը կարող է ազդել։ Առայժմ որպես պահեստ են օգտագործում և Աստծուն աղոթում, որ անհրաժեշտ չլինի «բունկերն» այլ նպատակով օգտագործել, քան տանձ ու խնձոր պահելն է։

Աշխարհի կենտրոնն Այգեձորն է

Երևանում էլ տուն ունեն։ Ուսանող թոռնիկներն են այնտեղ մնում, ինքն էլ գնում, գալիս է։ Հարևանները սպասում են Մելիս պապի գալուն, որ շախմատային պարտիան շարունակեն, այսքան տարի անց էլ՝ առիթը բաց չեն թողնում ողջ մնացած կուրսընկերներով հանդիպելու համար։ Գործերը վերջացնում է թե չէ, հետ գնալու ժամանակն է։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Ասում են՝ երեխայի բնավորություն եմ ձեռքբերել։ Դե հիմա, ես էլ էդպիսին եմ։ Կրակում են, չեն կրակում, կապ չունի՝ տունս Այգեձորում է, ոնց բոլորը, էնպես էլ՝ մենք»,- ասում է պապն ու խնդրում խոսքերը ճիշտ հասկանալ, բարձրագոչ չհամարել։ Ասում է՝ այն, ինչ ինքն է զգում, արտերկրում ապրող հայերին է բնորոշ, որ կարոտում են իրենց տունն ու տեղը։ Իսկ ինքը գյուղում լինելով՝ շրջապատից չի հագենում։

«Մեկ-մեկ ասում են՝ հեռու եք, ասում եմ՝ դուք եք հեռու, մենք հեռու չենք։ Էս էլ իմ աշխարհի կենտրոնն է»։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Զրույցի վերջում առաջարկում է վաղն առավոտյան 9:15 տեղի քահանա Տեր Աբելի Facebook-ի ուղիղ եթերին միանալ։ Ասում է՝ ամեն առավոտ աղոթում են աշխարհի ու Հայաստանի խաղաղության համար։ Իրենց՝ երկինք ուղարկվող աղոթքի ձայնն ավելի բարձր է, քան սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները։

1764
թեգերը:
Սահման, կրակոց, Շամշադին, Արմեն Սարգսյան, պապիկ, Այգի, Տավուշ
Ըստ թեմայի
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը
Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը
Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

0
(Թարմացված է 22:19 15.07.2020)
Ադրբեջանական զինուժը նյութական վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Այգեպար գյուղում։

Հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններին զուգահեռ գնդակոծվել են նաև հայկական սահմանամերձ գյուղերը, որոնց թվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղը։

Կադրերում երևում են հրետակոծության ու կրակոցների հետքերը։

Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Կադրերում երևում են արկի բեկորները։

Գյուղում ընդհանուր առմամբ մոտ 10 տուն է վնասվել։ Գյուղացիների շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

 

0
թեգերը:
Այգեպար, տեսանյութ, կրակոց, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը